Եկ, հետևիր ինձ 2024
Ապրիլի 7–13. «Բարձրացրեք ձեր ձայնը … հայտարարելու ձեր Ավետարանը». Վարդապետություն և Ուխտեր 30–36


«Ապրիլի 7–13. «Բարձրացրեք ձեր ձայնը … հայտարարելու ձեր Ավետարանը». Վարդապետություն և Ուխտեր 30–36» Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 30–36», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025

վաղ շրջանի միսիոներները

Ապրիլի 7–13. «Բարձրացրեք ձեր ձայնը … հայտարարելու ձեր Ավետարանը»

Վարդապետություն և Ուխտեր 30–36

Փարլի Պ. Պրատը մոտ մեկ ամսվա Եկեղեցու անդամ էր, երբ կանչվեց «անապատ»՝ քարոզելու ավետարանը (Վարդապետություն և Ուխտեր 32․2)։ Թոմաս Բ․ Մարշն ավելի ուշ էր միացել Եկեղեցուն, երբ նրան ասացին՝ «քո առաքելության ժամը եկել է» (Վարդապետություն և Ուխտեր 31․3)։ Օրսոն Պրատը, Էդվարդ Պատրիջը և շատ շատերը նույն ձևով նոր մկրտված անդամներ էին, երբ նրանց միսիայի կանչը եկավ։ Հավանաբար, այսօր մեզ համար այս օրինաչափությունը ուսուցանող է․ եթե բավականաչափ գիտես՝ վերականգնված ավետարանը մկրտությամբ ընդունելու համար, ապա դուք գիտես բավականաչափ՝ ուրիշների հետ կիսվելու համար։ Իհարկե, մենք միշտ ցանկանում ենք մեծացնել ավետարանի մասին գիտելիքը, սակայն Աստված երբեք չի երկմտել՝ ավետարանը քարոզելու համար կանչել «անուսումներին» (Վարդապետություն և Ուխտեր 35․13)։ Իրականում, Նա հրավիրում է բոլորիս. «Բաց[իր] քո բերանը՝ հայտարարելու իմ ավետարանը» (Վարդապետություն և Ուխտեր 30․5)։ Եվ դա լավագույնս ենք կատարում ոչ թե մեր իմաստության և փորձի շնորհիվ, այլ՝ «Հոգու զորությամբ» (Վարդապետություն և Ուխտեր 35․13

Տես նաև “The Faith and Fall of Thomas Marsh,” “Ezra Thayer: From Skeptic to Believer,” “Orson Pratt’s Call to Serve,” Revelations in Context, 54–69։

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Վարդապետություն և Ուխտեր 30–36

սեմինարիայի պատկերակ
Ես կանչվել եմ լինելու Հիսուս Քրիստոսի վկան

Անկախ նրանից՝ դուք պաշտոնական կոչում ունեք որպես միսիոներ, թե ոչ, դուք կարող եք լինել Հիսուս Քրիստոսի վկան «բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում» (Մոսիա 18․9)։ Երբ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 30–36-ը, գրի առեք, թե ինչ սովորեցիք ավետարանը քարոզելու ձեր հնարավորությունների մասին։ Դուք կարող եք կազմել այն բաների ցուցակը, որոնք Տերը խնդրում է ձեզնից և խոստումների ևս մեկ ցուցակ, որոնք Տերը տալիս է, երբ կիսվում եք ավետարանով (օրինակ, տես Վարդապետություն և Ուխտեր 30․8, 31․3–5, 32․1, 5, 35․13–1524)։ Դուք կարող եք նաև փնտրել սկզբունքներ, որոնք կարող են օգնել ձեզ կիսվել ավետարանով: Ի՞նչ եք գտնում, որ ոգեշնչում է ձեզ «մեծ ուրախության ավետիք հայտարարել» (Վարդապետություն և Ուխտեր 31․3

Երեց Գարի Ի. Սթիվենսոնն ուսուցանել է, որ ավետարանի հռչակումը «կարելի է իրականացնել հասարակ, հեշտ հասկանալի սկզբունքներով, որոնք ուսուցանվում են մեզ մանկությունից՝ սիրեք, կիսվեք, հրավիրեք» («Սիրել, կիսվել, հրավիրել», Լիահոնա, մայիս 2022, 85)։ Կարող եք ուսումնասիրել նրա ուղերձը՝ մտածելով ձեր ծանոթների, ընկերների և ընտանիքի մասին: Ձեր կարծիքով, ինչպես կարող եք նրանց հետ կիսվել «նրանով, ինչ [դուք] սիրում եք Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին»: Ի՞նչ ձևերով կարող եք հրավիրել նրանց «գալ և տեսնել», «գալ և ծառայել», և «գալ ու պատկանել»։ Երբ դուք երգում կամ լսում եք «Կգնամ ուր կուզես Դու, Տեր» (Հիմներ, էջ 46) կամ առնչվող մի օրհներգ, դուք կարող եք ինքներդ ձեզ հարցնել. «Ի՞նչ է Տերն ուզում, որ ես ասեմ և լինեմ, որպեսզի կիսվեմ Նրա ավետանով»։

Տես նաև Մարկոս Ա. Այդուկայտիս «Բարձրացրու սիրտդ և ցնծա», Լիահոնա, մայիս 2022, 40–43, Թեմաներ և հարցեր, «Հրավիրել բոլորին ընդունելու Հիսուս Քրիստոսի Ավետարանը», «Սպասավորել Փրկիչի ձևով» (Ավետարանի գրադարան), «Inviting All to Come unto Christ: Sharing the Gospel» (տեսանյութ), Ավետարանի գրադարան:

4:30

Inviting All to Come unto Christ: Sharing the Gospel

քույր միսիոներներն ուսուցանում են մի խումբ կանանց

Վարդապետություն և Ուխտեր 31․1–2, 5–6, 9, 13

Տերը կօգնի ինձ իմ ընտանեկան հարաբերություններում

1830-ականների ընտանիքներն ունեին նույն խնդիրները, ինչ ունեն այսօրվա ընտանիքները։ Ի՞նչ առաջնորդություն և խոստում տվեց Տերը Թոմաս Բ․ Մարշին նրա ընտանիքի վերաբերյալ Վարդապետություն և Ուխտեր 31 բաժնում (տես հատկապես հատվածներ 1–2, 5–6, 9, 13): Ինչպե՞ս կարող են Նրա խոսքերն օգնել ձեզ ձեր ընտանեկան հարաբերություններում։

Թոմաս Բ․ Մարշի մասին ավելին իմանալու համար, տես Սրբերը, 1․79–80, 119–20։

Վարդապետություն և Ուխտեր 32-33, 35

Տերը պատրաստում է ինձ այն աշխատանքի համար, որը Նա կամենում է, որ ես կատարեմ

Վարդապետություն և Ուխտեր 32–33, 35 գլուխներում հասցեագրված մարդկանց կյանքն ուսումնասիրելով, դուք կհասկանաք, թե ինչպես է Տերը նախապատրաստում ձեզ Իր աշխատանքի համար: Օրինակ՝ դուք կարող եք կարդալ Փարլի Պ. Փրատի և Սիդնի Ռիգդոնի հարաբերությունների մասին «Վերականգնման ձայները. վաղ շրջանի նորադարձներ» բաժնում։ Ինչպե՞ս այս հարաբերությունն օրհնեց Աստծո զավակներին (տես Վարդապետություն և Ուխտեր 35):

Ահա մեկ այլ օրինակ․ Էզրա Թայրը գրել է, որ ինչ-որ ժամանակ՝ նախքան իր մկրտվելը, տեսիլք էր տեսել, որի ժամանակ «մի մարդ եկավ և բերեց ինձ մի փաթեթ թուղթ, ինձ տվեց այն և նաև մի փող և ինձ ասաց, որ [նվագեմ]: Ես նրան ասացի, որ երբեք կյանքումս չեմ [նվագել] որևէ նման բան: Նա ասաց. դու կարող ես [նվագել] այն, փորձիր: … Այն արձակեց ամենագեղեցիկ ձայնը, որ երբևէ լսել էի» («Revelation, October 1830–B, Revelation Book 1», պատմական ներածություն, josephsmithpapers.org): Երբ Ջոզեֆ Սմիթը հետագայում հայտնություն ստացավ Էզրա Թայրի և Նորթրոփ Սվիթի վերաբերյալ, որն արձանագրված է որպես Վարդապետություն և Ուխտեր 33, Էզրան մեկնաբանեց հայտնությունը՝ որպես թղթի փաթեթը իր տեսիլքում: Ինչպե՞ս էր Տերը նախապատրաստում Էզրային այն միսիայի համար, որը Նա տվել էր նրան Վարդապետություն և Ուխտեր 33.1–13 հատվածներում:

Ի՞նչ ապացույցներ եք տեսնում, որ Տիրոջ ձեռքը եղել է Եկեղեցու այս վաղ շրջանի անդամների կյանքում: Ո՞ւմ է Տերը բերել ձեր կյանք, որն օգնել է ձեզ գալ դեպի Քրիստոսը: Ինչպե՞ս է Նա նախապատրաստում, որ դուք օրհնեք ուրիշներին ձեր հավատարմության, սիրո կամ հրավերի միջոցով:

Տես նաև «A Mission to the Lamanites», Revelations in Context, 45–49։

Վարդապետություն և Ուխտեր 33․12–18

Եթե իմ կյանքը կառուցեմ Փրկչի ավետարանի վրա, ես չեմ ձախողվի

Վարդապետություն և Ուխտեր 33 բաժինը հասցեագրված էր Նորթրոփ Սվիթին և Էզրա Թայերին՝ Եկեղեցու երկու նոր անդամներին: Նորթրոփն այդ հայտնությունը ստանալուց շատ չանցած հեռացավ Եկեղեցուց։ Էզրան որոշ ժամանակ հավատարիմ ծառայեց, բայց, ի վերջո, նա նույնպես հեռացավ։ Կարդալով նրանց պատմությունը այս բաժնում, մտածել տեղիք կտա, թե որքան ամուր եք կառուցված ավետարանի «վեմի վրա» (հատված 13)։ Այս հատվածներում ի՞նչ ճշմարտություններ կարող են օգնել ձեզ հավատարիմ մնալ Փրկչին։

Տես նաև Հելաման 5.12:

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Վարդապետություն և Ուխտեր 30․1-2

Մենք պետք է ավելի շատ կենտրոնանանք Աստծո բաների, այլ ոչ թե երկրային բաների վրա

  • Ձեր երեխաները գուցե փորձեն միանգամից երկու առաջադրանք կատարել, օրինակ՝ արտասանել սիրելի երգի բառերը՝ միաժամանակ գրելով իրենց ընտանիքի բոլոր անդամների անունները: Ինչու՞ է դժվար միանգամից երկու բան անել: Ապա կարող եք միասին կարդալ Վարդապետություն և Ուխտերի 30․1-2 հատվածները: Որո՞նք են մի քանի «երկրային բաները», որոնք կարող են շեղել մեզ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին հիշելուց: Ինչպե՞ս կարող ենք մեր ուշադրությունը պահել Նրա վրա:

Վարդապետություն և Ուխտեր 33.2-3, 6-10

Ես կարող եմ կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանով

  • Որպեսզի օգնեք ձեր երեխաներին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 33.8–10 հատվածները, դուք կարող եք հրավիրել, որ նրանք փորձեն ասել մի արտահայտություն իրենց բերանները փակ, մինչ դուք կամ ձեր մյուս երեխաները կռահում են, թե ինչ են նրանք ասում: Կարդացեք 8–10 հատվածները և խնդրեք նրանց բացել իրենց բերանը ամեն անգամ, երբ «բացեք ձեր բերանը» արտահայտությունը: Երկնային Հայրն ինչո՞ւ է ուզում, որ մենք բացենք մեր բերանները և ավետարանով կիսվենք ուրիշների հետ: Ի՞նչ կարող ենք ասել մեր ընտանիքին և ընկերներին Փրկչի կամ Նրա ավետարանի մասին: Կարող եք նաև երգել ավետարանով կիսվելու մասին երգ, ինչպիսին է «We’ll Bring the World His Truth» (Children’s Songbook, 172–73)։

  • Կարող եք կիսվել փորձառություններով, որոնք դուք ունեցել եք՝ կապված Վարդապետություն և Ուխտեր 30–34 հատվածների սկզբունքների կամ խոստումների հետ: Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք ձեր Փրկչի և Նրա աշխատանքի մասին, երբ ծառայում էիք Նրան:

երեխաների մի խումբ, որոնք թերթում են ամսագիրը

Կան ավետարանով կիսվելու շատ եղանակներ։

Վկայեք խոստացված օրհնությունների մասին։ Երբ հրավիրեք երեխաներին ապրել ավետարանի որևէ սկզբունքով, դուք կարող եք կիսվել այն խոստումներով, որոնք Աստված տվել է այդ սկզբունքով ապրող մարդկանց: Օրինակ՝ դուք կարող եք վկայություն բերել այն օրհնությունների մասին, որոնք Նա տալիս է մեզ, երբ մենք բացում ենք մեր բերանը և կիսվում ավետարանով:

Վարդապետություն և Ուխտեր 33․12-13

Ես կարող եմ կառուցել իմ կյանքը Հիսուս Քրիստոսի ավետարանի վրա

  • Դուք կարող եք ձեր երեխաներին դուրս տանել՝ տեսնելու իրենց տան կամ Եկեղեցու շենքի հիմքը և խնդրել նրանց նկարագրել այն: Ինչո՞ւ շինությունը կարիք ունի ուժեղ և ամուր հիմքի: Նրանց հետ կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 33․12-13 հատվածները և կիսվեք միմյանց հետ ձեր զգացմունքներով այն մասին, թե ինչու է Տերն ուզում, որ մենք կառուցենք մեր կյանքը Իր ավետարանի վրա: Ինչո՞ւ է «վեմ» բառը լավագույնս նկարագրում ավետարանը: Ինչպե՞ս կարող ենք մեր կյանքը կառուցել ավետարանի վեմի վրա (տես նաև Մատթեոս 7.24–29

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

վաղ շրջանի միսիոներները քայլում են ձյան միջով

Գնա անապատ, Ռոբերտ Թ․ Բարեթ

գործնական աշխատանքի էջ երեխաների համար