Եկ, հետևիր ինձ 2024
Մարտի 24-30․ «Բոլոր բաները պետք է կատարվեն կարգով»․ Վարդապետություն եվ Ուխտեր 27-28


«Մարտի 24-30․ «Բոլոր բաները պետք է կատարվեն կարգով»․ Վարդապետություն եվ Ուխտեր 27-28», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 27-28», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025

Ջոզեֆ Սմիթի արձանը

Մարտի 24-30․ «Բոլոր բաները պետք է կատարվեն կարգով»

Վարդապետություն և Ուխտեր 27–28

Հայտնությունը դեռևս համեմատաբար նոր հասկացություն էր Սրբերի համար, երբ Վերականգնումը շարունակում էր ծավալվել: Եկեղեցու վաղ շրջանի անդամները գիտեին, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը կարող էր հայտնություն ստանալ Եկեղեցու համար։ Բայց արդյո՞ք մյուսները կարող էին։ Նմանատիպ հարցերը կարևոր էին դառնում, երբ Հայրամ Փեյջը՝ ոսկե թիթեղների ութ վկաներից մեկը, մտածում էր, որ հայտնություններ էր ստացել Եկեղեցու համար։ Բազմաթիվ հավատարիմ Սրբեր հավատում էին, որ այդ հայտնություններն Աստծուց էին։ Տերը պատասխանեց՝ ուսուցանելով, որ Իր Եկեղեցում «բոլոր բաները պետք է կատարվեն կարգով» (Վարդապետություն և Ուխտեր 28.13): Դա նշանակում էր, որ պետք է ունենալ միայն մեկ անձ, որը «կնշանակվի՝ ստանալու պատվիրաններ ու հայտնություններ» ամբողջ Եկեղեցու համար (Վարդապետություն և Ուխտեր 28.2): Սակայն մյուսները կարող էին անձնական հայտնություն ստանալ Տիրոջ գործում իրենց ունեցած դերի համար։ Իրականում, Օլիվեր Քաուդերիին տված Տիրոջ խոսքերը հիշեցնում են մեզ բոլորիս․ «Եվ քեզ տրված կլինի, թե ինչ անել» (Վարդապետություն և Ուխտեր 28․15

Տես նաև «All Things Must Be Done in Order», Revelations in Context, 50–53։

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Վարդապետություն և Ուխտեր 27․1–4

սեմինարիայի պատկերակ
Ես ընդունում եմ հաղորդությունը՝ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի

Սալի Նայթը և Էմմա Սմիթը մկրտվեցին 1830 թվականի հունիսին, սակայն ամբոխը խանգարեց նրանց հաստատումը։ Երկու ամիս անց Սալին և նրա ամուսինը` Նյուելը, այցելեցին Էմմային ու Ջոզեֆին և որոշվեց, որ նրանք պետք է այժմ հաստատվեն և այդ խումբը միասին կճաշակի հաղորդությունը։ Երբ Ջոզեֆը պատրաստվում էր ճաշակել հաղորդության գինին, հրեշտակը կանգնեցրեց նրան։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 27.1-4 հատվածները և պարզել, թե ինչ է սովորեցրել նրան հրեշտակը հաղորդության մասին: Ի՞նչ են այդ հատվածներն առաջարկում ձեզ այն մասին, թե ինչպես է Փրկիչը ցանկանում, որ դուք մոտենաք հաղորդությանը։ Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ճաշակել այն՝ «պարզ աչքով ուղղված [Իր] փառքին»։ Խորհեք այս մասին և փնտրեք հաղորդության մասին այլ մտքեր, երբ կարդաք Ղուկաս 22.19–20 և 3 Նեփի 18.1–11: (Տես նաև «Վերջին ընթրիքը», «Jesus Christ Blesses Bread in Remembrance of Him» և «Jesus Christ Blesses Wine in Remembrance of Him» տեսանյութերը, Ավետարանի գրադարան):

6:1

The Last Supper

4:24

Jesus Christ Blesses Bread in Remembrance of Him | 3 Nephi 18:1-7

2:28

Jesus Christ Blesses Wine in Remembrance of Him | 3 Nephi 18:8-11

Որպեսզի սովորեք, թե հաղորդությունն ինչպես երկրպագության փորձառություն դարձնեք, քննարկեք երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի «Կենդանի հացը, որն իջնում է երկնքից», (Լիահոնա, նոյեմբեր 2017, 36–39): Ի՞նչ ուսուցանեց երեց Քրիստոֆերսոնը, որը կարող է օգնել ձեզ ավելի մեծ կապ զգալ Փրկչի հետ հաղորդության միջոցով: Խորհեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի ավելի լավ պատրաստվեք ճաշակելու Փրկչի Քավության խորհրդանիշները և վերաբերվեք նրանց ավելի մեծ ակնածանքով կամ նպատակով:

Կարող եք երգել, լսել կամ կարդալ հաղորդության օրհներգը, ինչպիսին է «As Now We Take the Sacrament»-ը (Hymns, 169), և գրանցեք ձեր զգացմունքները այս սուրբ արարողությանը մասնակցելու վերաբերյալ:

Օգտագործեք երաժշտություն: Հոգևոր երաժշտությունը հրավիրում է, որ Հոգին վկայի ավետարանի ճշմարտությունների մասին: Այն կօգնի ձեզ հասկանալ և զգալ այս ճշմարտությունները հիշարժան ձևով: Երաժշտությունը նաև օգնում է ուսուցումն ավելի հետաքրքիր դարձնել:

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 20․77, 79, 59․9–13, Թեմաներ և հարցեր, «Հաղորդություն», Ավետարանի գրադարան, «Ստանալ և պահել մեղքերի թողություն արարողությունների միջոցով», Դեյվիդ Ա. Բեդնար․ «Միշտ պահեք ձեր մեղքերի թողությունը», Լիահոնա, մայիս 2016, 60–62։

15:20

Միշտ պահեք մեղքերի թողությունը

կտրտած հաց

Վարդապետություն և Ուխտեր 27․5–14։

Տերն Իր ծառաներին տալիս է քահանայության բանալիներ՝ Իր աշխատանքը ղեկավարելու համար

Ի՞նչ եք սովորում այն մարգարեների մասին, որոնք նշված են այս հատվածներում։ Նրանց մասին տեղեկություն կարող եք փնտրել Սուրբ գրքերի ուղեցույցում։ Ի՞նչ օրհնություններ են հասանելի դարձել ձեզ՝ այդ մարգարեների ունեցած բանալիների շնորհիվ։

Վարդապետություն և Ուխտեր 27․15-18

Աստծո սպառազինությունն օգնում է ինձ պաշտպանվել չարից

Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդն ասել է․ «Չկա մի մեծ կամ սքանչելի բան, որը մենք կարող ենք անել՝ մեզ հոգեպես զինելու համար: Ճշմարիտ հոգևոր զորությունը կախված է բազմաթիվ փոքր գործերից, որոնք միահյուսված են հոգևոր ամուր գործվածքով, որը պաշտպանում է չարից» (“Be Strong in the Lord,” Ensign, July 2004, 8)։

Երբ Վարդապետություն և Ուխտեր 27․15-18 հատվածներում սովորեք Աստծո սպառազինության մասին, դուք կարող եք ստորև տրված աղյուսակի նման աղյուսակ ստեղծել։ Ի՞նչ եք անում Աստծո սպառազինության յուրաքանչյուր մասը հագնելու համար։

Սպառազինության մասը

Պաշտպանված մարմնի մասը

Մարմնի այդ մասն ի՞նչ կարող է խորհրդանշել։

Սպառազինության մասը

Արդարության լանջապանակ

Պաշտպանված մարմնի մասը

Սիրտ

Մարմնի այդ մասն ի՞նչ կարող է խորհրդանշել։

Իմ ցանկություններն ու կախվածությունները

Սպառազինության մասը

Փրկության սաղավարտը

Պաշտպանված մարմնի մասը

Գլուխը կամ միտքը

Մարմնի այդ մասն ի՞նչ կարող է խորհրդանշել։

Սպառազինության մասը

Պաշտպանված մարմնի մասը

Մարմնի այդ մասն ի՞նչ կարող է խորհրդանշել։

Սպառազինության մասը

Պաշտպանված մարմնի մասը

Մարմնի այդ մասն ի՞նչ կարող է խորհրդանշել։

Տես նաև Եփեսացիս 6.11–18, Խորխե Ֆ. Զեբալլոս, «Կառուցենք հակառակորդին դիմակայող կյանք», Լիահոնա, նոյ. 2022, 50–52։

Վարդապետություն և Ուխտեր 28

Հիսուս Քրիստոսն Իր Եկեղեցին ղեկավարում է ապրող մարգարեի միջոցով

Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե որևէ մեկը կարողանար պատվիրաններ և հայտնություն ստանալ ողջ եկեղեցու համար։ Երբ Հայրում Փեյջը պնդեց, որ այդպիսի հայտնությունն է ստացել, Եկեղեցու շատ անդամներ շփոթվեցին։ Վարդապետություն և Ուխտեր 28 բաժնի մեջ Տերը հայտնել է Իր Եկեղեցում հայտնություն ստանալու կարգը։ Ի՞նչ եք սովորում այս բաժնում Եկեղեցու նախագահի հատուկ դերի մասին։ Ի՞նչ եք սովորում այն մասին, թե Աստված ինչպես կարող է առաջնորդել ձեզ։

Տես նաև Դեյլ Գ. Ռենլանդ «Շրջանակ՝ անձնական հայտնության համար», Լիահոնա, նոյ. 2022 թ․, 16-19։

Վարդապետություն և Ուխտեր 28․8-9

Ինչո՞ւ էր Լամանացիների մոտ միսիան կարևոր

Մորմոնի Գրքի նպատակներից մեկն այն է, «որ Լամանացիները կարողանան գալ իրենց հայրերի գիտությանը, և որ նրանք կարողանան իմանալ Տիրոջ խոստումները» (Վարդապետություն և Ուխտեր 3․20)։ Դա համապատասխանում էր այն խոստումներին, որ Տերը տվեց Մորմոնի Գրքի բազմաթիվ մարգարեներին (օրինակ՝ տես, 1 Նեփի 13․34–41, Ենովս 1․11–18, Հելաման 15․12–13)։ Եկեղեցու վաղ շրջանի անդամներն ամերիկյան հնդկացիներին համարում էին Մորմոնի Գրքի ժողովրդի ժառանգներ: (Եկեղեցու պաշտոնական դիրքորոշումն այսօր այն է, որ լամանացիները «հանդիսանում են ամերիկյան հնդկացիների նախնիները» [Մորմոնի Գրքի նախաբան]։)

Մոտակա ամերիկյան հնդկացիների մոտ Օլիվեր Քաուդերիի միսիայի մասին ավելին կարդալու համար, տես A Mission to the Lamanites (Revelations in Context, 45–49): Ի՞նչ է այդ առաքելությունն ուսուցանում ձեզ Տիրոջ և Նրա աշխատանքի մասին։

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ 01

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Վարդապետություն և Ուխտեր 27․1-2

Հաղորդությունն օգնում է ինձ հիշել Հիսուս Քրիստոսին

  • Երեխաները գուցե մտածեն, թե ինչու ենք մենք ջուր օգտագործում հաղորդության համար, երբ Հիսուսը գինի օգտագործեց (տես Ղուկաս 22.19–20, 3 Նեփի 18.1–11): Դուք կարող եք միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 27.1–2 հատվածները և քննարկել, թե ինչ է նշանակում ընդունել հաղորդությունը «պարզ աչքով ուղղված [Աստծո] փառքին» (հատված 2): Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի կենտրոնանանք Փրկչի վրա, մինչ ընդունում ենք հաղորդությունը:

  • Հավանաբար Փրկչի մասին նկարներ, սուրբ գրությունների հատվածներ կամ երգերի բառեր ունենալը կօգնի ձեր երեխաներին հիշել Նրան հաղորդություն ընդունելիս: Նրանց կարող է դուր գալ գրքույկ պատրաստել՝ օգտվելով այս նկարներից, հատվածներից և բառերից։ Նրանք կարող են ինքնուրույն նկարել կամ գտնել մի քանիսը Ընկեր ամսագրում:

Քրիստոսը կտրտում է հացը

Հատված Վերջին ընթրիքը կտավից, Սայմոն Դյուի

Վարդապետություն և Ուխտեր 27․15-18

Աստծո սպառազինությունը պաշտպանում է ինձ

  • Դուք կարող եք ցույց տալ ձեր երեխաներին սպառազինության այնպիսի պատկեր, ինչպիսին այս շարադրանքում է կամ գործնական աշխատանքի էջում՝ Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2019 ձեռնարկի Եփեսացիների համար համառոտ շարադրանքում։ Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 27.15-18, օգնեք նրանց նկարում գտնել սպառազինության մասեր։ Աստծո սպառազինությունն ինչպե՞ս կարող է օգնել մեզ «դիմակայել չար օրվան» (հատված 15):

Վարդապետություն և Ուխտեր 28․2, 6-7

Մարգարեն հայտնություն է ստանում Եկեղեցու համար։ Ես կարող եմ հայտնություն ստանալ իմ կյանքի համար

  • Եթե դուք ունեք մի քանի երեխա, կարող եք հրավիրել նրանց խաղալ «հետևեք ղեկավարին» խաղը, բայց խնդրեք երկու կամ ավելի երեխաների միաժամանակ լինել ղեկավար: Ի՞նչ է տեղի ունենում, երբ կան մեկից ավելի ղեկավարներ։ Այնուհետև դուք կարող եք սովորել Հայրում Փեյջի մասին (տես «Գլուխ 14. Մարգարեն և հայտնություններ եկեղեցու համար», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ, 56–57, կամ դիտել համապատասխան տեսանյութը Ավետարանի գրադարանում, կամ Վարդապետություն և Ուխտեր 28 բաժնի վերնագրում): Երկնային Հայրն ինչպե՞ս ուղղեց Եկեղեցու վաղ անդամների շփոթությունը: Ինչպե՞ս է Նա ղեկավարում Եկեղեցին այսօր (տես Վարդապետություն և Ուխտեր 28.2): Կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, որ ներկայիս մարգարեն կանչված է Տիրոջ կողմից՝ առաջնորդելու Նրա Եկեղեցին մեր օրերում:

    1:21

    Chapter 14: The Prophet and Revelations for the Church: September 1830

  • Թեև Եկեղեցու համար հայտնությունը միշտ կտրվի մարգարեի միջոցով, մենք բոլորս կարող ենք առաջնորդվել Սուրբ Հոգով: Դուք կարող եք օգնել ձեր երեխաներին ուսումնասիրել հետևյալ սուրբ գրություններից մի քանիսը և կազմել այն եղանակների ցուցակը, թե Սուրբ Հոգին ինչպես կարող է առաջնորդել մեզ. Վարդապետություն և Ուխտեր 28.14, 15, Հովհաննես 14.26, Մորոնի 8.26, 10.4–5: Կիսվեք միմյանց հետ, թե ինչպես եք առաջնորդվել Սուրբ Հոգով:

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։