«Մարտի 17-23. «Աշխարհի ավելի լավ բաների ձգտես». Վարդապետություն և Ուխտեր 23-26» Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 23-26», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025
Մարտի 17-23. «Աշխարհի ավելի լավ բաների ձգտես»
Վարդապետություն և Ուխտեր 23–26
Մարդկանց մեծամասնության համար մկրտվելը ակնածալից, խաղաղ փորձառություն է: Էմմա Սմիթի և մյուսների մկրտությունը, սակայն, խափանվեց մի ամբոխի կողմից, որը ծաղրեց նրանց, սպառնաց և ստիպեց փախչել: Ավելի ուշ, երբ Ջոզեֆը պատրաստվում էր հաստատել նոր անդամներին, նրան ձերբակալեցին՝ իր քարոզչությամբ համայնքը բարկացնելու համար։ Այս ամբողջ հակադրության մեջ Էմման ինչպե՞ս կարող էր վստահ լինել, որ ճիշտ է անում։ Մենք բոլորս կարող ենք պատասխանը գտնել նույն ձևով՝ Տիրոջ հայտնության միջոցով: Նա խոսեց Էմմայի հետ «ավելի լավ [աշխարհի] բաների» մասին՝ Նրա թագավորության և այնտեղ ունեցած նրա տեղի մասին: Նա ասաց, որ չվախենա և «բարձրացնի [իր] սիրտը և ուրախանա» և «հավատարիմ մնա [իր] կապած ուխտերին»: Եվ այս քաջալերանքի խոսքերը և խորհուրդը Նրա «ձայնն է բոլորին» (Վարդապետություն և Ուխտեր 25.9–10, 13, 16):
Տես նաև Սրբերը, 1․89–90, 94–97։
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Փրկիչը կարող է բարձրացնել ինձ «[իմ] չարչարանքներից»
Վարդապետություն և Ուխտեր 24-ի հայտնությունը տրվել էր՝ «ամրապնդելու, քաջալերելու և հրահանգելու» Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին փորձության ժամանակ (բաժնի վերնագրում, տես նաև Սրբերը, 1.94–96): Վարդապետություն և Ուխտեր 24-ում փնտրեք բառեր, որոնք, ձեր կարծիքով, կամրապնդեին և կխրախուսեին նրանց:
Ի՞նչ են հուշում ձեզ հետևյալ հատվածներն այն մասին, թե ինչպես է Փրկիչն օգնում ձեզ ձեր դժվարություններում:
Վարդապետություն և Ուխտեր 24․1-3
Ես կարևոր դեր ունեմ կատարելու Աստծո արքայությունում
Երբ Էմմա Սմիթը ականատես էր լինում, թե ինչպես էր Վերականգնումը շարունակվում իր ամուսնու՝ Ջոզեֆ Սմիթի միջոցով, նա գուցե մտածում էր, թե որն է իր դերը: Փնտրեք պատասխաններ, որոնք Տերը տրամադրել է Վարդապետություն և Ուխտեր 25-ում։ Դուք գտնո՞ւմ եք այս բաժնում որևէ բան, որը ձեր կարծիքով Նրա «ձայնն է [ձեզ]» (հատված 16)։
Տես նաև «Մի ընտրյալ տիկին» (տեսանյութը), Ավետարանի գրադարան, «Thou Art an Elect Lady», Revelations in Context, 33–39, Ջոյ Դ․ Ջոնս, «Մի հատուկ վեհ կոչում», Լիահոնա, մայիս 2020, 15-18։
Վարդապետություն և Ուխտեր 25․5, 14
«Շարունակեք հեզության ոգով»
Ի՞նչ է ձեզ համար նշանակում «հեզության ոգով» արտահայտությունը: Կարող եք ուսումնասիրել 25-րդ բաժնի այն բառերն ու արտահայտությունները, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, թե ինչ է նշանակում լինել հեզ: Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի «Հեզ և խոնարհ սրտով» ուղերձը նույնպես կարող է օգնել (Լիահոնա, մայիս 2018, 30–33): Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը ձեզ համար հեզության օրինակ ծառայում (տես Մատթեոս 11.28–30): Մտածեք ձեր կյանքում այն բաների մասին, որոնք կարող եք անել «հեզության ոգով»:
Վարդապետություն և Ուխտեր 25․10, 13
«Մի կողմ պետք է դնես այս աշխարհի բաները, և ավելի լավ բաների ձգտես»
Երբ դուք խորհեք Վարդապետություն և Ուխտեր 25.10 հատվածի Տիրոջ խորհրդի մասին, դա կօգնի ձեզ կազմել «այս աշխարհի բաների» ցուցակը, որոնք Նա ցանկանում է, որ դուք «մի կողմ դնեք»: Այնուհետև դուք կարող եք կազմել «[աշխարհի] ավելի լավ բաների» ցուցակը, որոնք Նա ցանկանում է, որ դուք փնտրեք: Դուք կարող եք ընտրել առնվազն մեկ բան առաջին ցուցակից, որը մի կողմ կդնեք, և մեկ բան երկրորդ ցուցակից, որին դուք կձգտեք:
Նախագահ Ռասել Մ. Նելսոնը խորհուրդներ և խոստումներ է տվել «այս աշխարհի շատ բաներ [մի կողմ դնելու] մասին»: Փնտրեք դրանք նրա «Հոգևոր գանձեր» ուղերձի 77-րդ էջում (Լիահոնա, նոյ. 2019): Ինչպե՞ս եք հետևելու նրա խորհրդին:
Երբ կարդաք 13-րդ հատվածը, մտածեք այն ուխտերի մասին, որոնք կապել եք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Ի՞նչ է նշանակում «հավատարիմ մնալ» այս ուխտերին: Ինչպե՞ս են ձեր ուխտերն օգնում ձեզ «մի կողմ դնել այս աշխարհի բաները և ավելի լավ բաների ձգտել»:
Ահա մի քանի հատվածներ, որոնք կօգնեն ձեզ տարբերակել «այս աշխարհի բաները» և «ավելի լավ բաները». Մատթեոս 6․19, 21, 25–34, Ղուկաս 10․39–42, 2 Նեփի 9․51։
Տես նաև Թեմաներ և հարցեր, «Զոհաբերություն», Ավետարանի գրադարան:
Վարդապետություն և Ուխտեր 25․11-12
Տերը հիանում է իմ «սրտաբուխ երգով»
Որո՞նք են ձեր «սրտաբուխ երգերը»․ երգեր, որոնք արտահայտում են ձեր զգացմունքները Երկնային Հոր կամ Հիսուս Քրիստոսի մասին: Կարող եք երգել կամ լսել դրանցից մի քանիսը: Ի՞նչն է այս երգերի մեջ դրանք առանձնահատուկ դարձնում ձեզ համար:
Դուք կարող եք նաև խորհել, թե ինչպես են այս օրհներգերը նման աղոթքի: Ի՞նչ ընդհանուր բան ունեն սուրբ երաժշտությունն ու աղոթքը: Ինչպե՞ս են ձեր սուրբ երգերը «պատասխանվել օրհնությամբ»:
Տես նաև «Oh, What Songs of the Heart», Hymns, 286:
«Բոլոր բաները եկեղեցում պետք է արվեն ընդհանուր համաձայնությամբ»
Այս հատվածում «ընդհանուր համաձայնություն» արտահայտությունը վերաբերում է մեր ձեռքերը բարձրացնելու գործողությանը՝ ցույց տալու, որ մենք հաստատում և աջակցում ենք մի մարդու, որը ստանում է կոչում կամ քահանայության կարգում: Ինչպե՞ս կբացատրեք Եկեղեցու ժողովի այցելուին, թե ինչ է նշանակում, որ մենք հաստատում ենք մեկին: Ի՞նչ պատասխաններ եք գտնում Նախագահ Հենրի Բ. Այրինգի «Աջակցող հավատքի զորությունը» ուղերձում (Լիահոնա, մայիս 2019, 58-60):
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Վարդապետություն և Ուխտեր 24․1, 8
Փրկիչը կարող է բարձրացնել ինձ «[իմ] չարչարանքներից»
-
Որպեսզի սովորեք որոշ չարչարանքների ու դժվարությունների մասին, որոնց բախվում էին Ջոզեֆ Սմիթն ու վաղ շրջանի Սրբերը, դուք կարող եք կրկնել «Գլուխ 11. Ավելի շատ մարդիկ են միանում Եկեղեցուն», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ-ում, 46–47, կամ համապատասխան տեսանյութը Ավետարանի գրադարանում։ Ապա դուք և ձեր երեխաները կարող եք գտնել, թե Տերն ինչ է ասել Ջոզեֆին նրա չարչարանքների մասին Վարդապետություն և Ուխտեր 24.1, 8-ում: Դուք կարող եք նաև կիսվել միմյանց հետ, թե ինչպես է Տերն օգնում ձեզ դժվարին պահերին:
-
Սովորելու համար, թե ինչ է նշանակում լինել «համբերող [մեր] չարչարանքներում», դուք և ձեր երեխաները կարող եք վերստեղծել «Շարունակեք համբերությամբ» տեսանյութի փորձը (Ավետարանի գրադարան): Ի՞նչ է Վարդապետություն և Ուխտեր 24․8 հատվածն ուսուցանում համբերության մասին։ Փրկիչն ինչպե՞ս է մեզ հայտնում, որ «[մեզ] հետ է մեր չարչարանքներում»:
Վարդապետություն և Ուխտեր 25․11-12
Հիսուսը սիրում է «սրտաբուխ երգ[ը]»
-
Վարդապետություն և Ուխտեր 25.12 հատվածը կարդալուց հետո դուք կարող եք պատմել միմյանց ձեր սիրելի օրհներգի կամ Եկեղեցու երգի` ձեր «սրտաբուխ երգի» մասին, և երգել դրանք միասին: Կիսվեք միմյանց հետ, թե ինչու եք սիրում այս երգերը: Ինչո՞ւ է Տերն ուրախանում, երբ մենք երգում ենք այս երգերը: Ինչպե՞ս է մեր երգը «աղոթք [Նրա] համար»:
Վարդապետություն և Ուխտեր 25․13, 15
Իմ ուխտերը Երկնային Հոր հետ ինձ ուրախություն են պատճառում
-
Հասկանալու համար, թե ինչ է նշանակում «հավատարիմ մնալ ուխտերին» (Վարդապետություն և Ուխտեր 25.13), ձեր երեխաները կարող են հերթով կառչել ինչ-որ բանից, որքան կարող են ամուր: Այնուհետև դուք և ձեր երեխաները կարող եք խոսել այն մասին, թե ինչպես եք «հավատարիմ մնում» կամ կառչում ձեր ուխտերից: Անհրաժեշտության դեպքում, ձեր երեխաների հետ կրկնեք ուխտերը, որոնք մենք կապում ենք (տես Մոսիա 18.8–10, Վարդապետություն և Ուխտեր 20.37) և այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը)։
-
Ձեր երեխաներին Վարդապետություն և Ուխտեր 25.13 հատվածի համատեքստը բացատրելու համար դուք կարող եք նշել, որ սա մի բան է, որ Տերն ասաց Էմմա Սմիթին նրա մկրտությունից անմիջապես հետո: Ինչո՞ւ սա լավ խորհուրդ կլիներ վերջերս մկրտված մարդու համար: