Եկ, հետևիր ինձ 2024
Մարտի 10-16․ «Քրիստոսի Եկեղեցու բարձրանալը»․ Վարդապետություն եվ Ուխտեր 20-22


«Մարտի 10-16․ «Քրիստոսի Եկեղեցու բարձրանալը»․ Վարդապետություն եվ Ուխտեր 20-22» Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 20-22», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025

Ջոզեֆ Սմիթը քարոզում է մարդկանցով լի սենյակում

Մարտի 10-16. «Քրիստոսի Եկեղեցու բարձրանալը»

Վարդապետություն և Ուխտեր 20–22

Մորմոնի Գիրքն ի հայտ բերելու Փրկչի աշխատանքն այժմ ավարտված էր: Բայց Նրա Վերականգնման աշխատանքը նոր էր սկսվել: Ի հավելումն վարդապետության և քահանայության իշխանությունը վերականգնելուն, Տերը ավելի վաղ հայտնությունների միջոցով հասկացրել էր, որ Ինքը ցանկանում էր նաև վերականգնել պաշտոնական կազմակերպությունը՝ Իր Եկեղեցին (տես Վարդապետություն և Ուխտեր 10․53, 18․5)։ 1830թ․ ապրիլի 6-ին ավելի քան 40 հավատացյալներ հավաքվեցին Ուիթմեր ընտանիքի փայտյա տանը Ֆայեթում (Նյու Յորք), որպեսզի ականատես լինեն Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կազմավորմանը։

Ոմանք զարմանում են, թե ինչու է անհրաժեշտ կազմակերպված Եկեղեցին: Պատասխանի գոնե մի մասը գտնվում է այն հայտնությունների մեջ, որոնք վերաբերում են 1830 թվականի Եկեղեցու այդ առաջին ժողովին։ Նրանք նկարագրում են օրհնություններ, որոնք հնարավոր չէին լինի, եթե Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին «կանոնավորապես կազմակերպված և հաստատված» չլիներ վերջին օրերում (Վարդապետություն և Ուխտեր 20․1

Տես նաև Սրբերը, 1․84–86, և Build Up My Church, Revelations in Context, 29–32։

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Վարդապետություն և Ուխտեր 20-21

Հիսուս Քրիստոսը վերականգնել է Իր Եկեղեցին

Ինչու՞ ունենք կազմակերպված Եկեղեցի: Թերևս լավագույն պատասխանն է՝ «Որովհետև Հիսուս Քրիստոսն է կազմակերպել մեկը»: Երբ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 20–21 գլուխները, դուք կարող եք նկատել նմանություններ Եկեղեցու միջև, որը Նա ստեղծել է հին ժամանակներում և այն Եկեղեցու միջև, որը Նա վերականգնել է այսօր: Օգտագործեք հետևյալ հատվածները՝ սովորելու հին ժամանակների Փրկչի Եկեղեցու մասին. Մատթեոս 16.15–19, Հովհաննես 7.16–17, Եփեսացիս 2.19–22, 3 Նեփի 11.23–26, Մորոնի 4–5: Օգտագործեք այս հատվածները՝ սովորելու վերականգնված Եկեղեցու մասին. Վարդապետություն և Ուխտեր 20.17–25, 60, 72–79, 21․1–2։ Դուք կարող եք ձեր հասկացածը գրել նմանատիպ աղյուսակում․

վարդապետությունը

Արարողություններ

Քահանայության իշխանությունը

Մարգարեներ

Քրիստոսի հնագույն եկեղեցին

վարդապետությունը

Արարողություններ

Քահանայության իշխանությունը

Մարգարեներ

Քրիստոսի վերականգնված եկեղեցին

վարդապետությունը

Արարողություններ

Քահանայության իշխանությունը

Մարգարեներ

Այս վարժությունից ի՞նչ եք սովորում այն մասին, թե ինչու Հիսուս Քրիստոսը հիմնեց և վերականգնեց Իր Եկեղեցին:

Տես նաև Դալլին Հ. Օուքս, «Եկեղեցի հաճախելու պատճառները», Լիահոնա, նոյ. 2021, 24-26։

Հրավիրեք կիսվել։ Երբ հրավիրում եք մարդկանց կիսվել իրենց սովորածով, նրանք քաջալերված կզգան շարունակելու իրենց անձնական ուսումնասիրությունը: Ինչո՞վ կարող եք հրավիրել ուրիշներին կիսվել:

Վարդապետություն և Ուխտեր 20.37, 75–79, 22

Սրբազան արարողություններն օգնում են ինձ դառնալ Փրկչի նման

Երբ Եկեղեցին կազմավորվեց, Տերն Իր Սրբերին ուսուցանեց սրբազան արարողությունների մասին, այդ թվում՝ մկրտության և հաղորդության։ Երբ կարդաք այս արարողությունների մասին, խորհեք, թե ինչպես են դրանք օգնում ձեզ կապված զգալ Փրկչի հետ: Օրինակ, ինչպե՞ս են այս արարողություններն օգնում ձեզ պահել «[Հիսուս Քրիստոսին] մինչև վերջ ծառայելու ձեր վճռականությունը» (հատված 37): Դուք կարող եք նաև կարդալ հաղորդության աղոթքները (հատվածներ 77, 79) և պատկերացնել, որ դրանք առաջին անգամ եք լսում: Ի՞նչ գաղափարներ եք գտնում։

Տես նաև Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ինչո՞ւ ուխտի արահետ», Լիահոնա, մայիս 2021, 116-19։

պատանին բաժանում են հաղորդությունը

Վարդապետություն և Ուխտեր 20․38–60

Քահանայության ծառայությունն օրհնում է Եկեղեցու անդամներին և նրանց ընտանիքներին

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու էր Փրկչի համար կարևոր Իր Եկեղեցում վերականգնել քահանայությունը: Կարդալով, թե Նա ինչ է խնդրում անել քահանայություն կրողներից Վարդապետություն և Ուխտեր 20.38–60 հատվածներում, կարող է ձեզ որոշակի պատկերացումներ տալ: Ինչպե՞ս է Փրկիչը օրհնել ձեզ և ձեր ընտանիքին այս հատվածներում նկարագրված աշխատանքի միջոցով:

Բացի նրանցից, ովքեր կարգված են քահանայության, կանայք, ովքեր ի սպաս են դրվել Եկեղեցում ծառայելու համար, նույնպես գործադրում են Աստծո իշխանությունը, երբ մասնակցում են Նրա աշխատանքին: Որպեսզի իմանաք, թե ինչպես, կարդացեք Դալլին Հ. Օուքսի «Քահանայության բանալիներն ու իշխանությունը» ելույթը (Լիահոնա, մայիս 2014, 49–52):

Տես նաև Թեմաներ և հարցեր, «Ջոզեֆ Սմիթի ուսմունքները քահանայության, տաճարի և կանանց մասին», Ավետարանի գրադարան։

Վարդապետություն և Ուխտեր 21

սեմինարիայի պատկերակ
Եթե նրա մարգարեների միջոցով հնազանդվեմ Աստծո խոսքին, ես աստվածային պաշտպանություն կստանամ

Վարդապետություն և Ուխտեր 21.4–9 հատվածները պարունակում են հրավերներ՝ հետևելու Տիրոջ մարգարեին և պարունակում է զորավոր խոստումներ այն մարդկանց համար, ովքեր դա անում են: Հետևյալ գաղափարները կարող են օգնել ձեզ խորհել այս հատվածների շուրջ.

  • 4–5 հատվածների ո՞ր բառերն են նկարագրում, թե Փրկիչն ինչպես է ցանկանում, որ դուք վարվեք Իր կենդանի մարգարեի խոսքերի հետ: Ինչո՞ւ եք կարծում, որ «համբերություն և հավատք» են անհրաժեշտ դա անելու համար:

  • Խորհեք այն պատկերների մասին, որոնք Փրկիչը օգտագործում է հատված 6-ում՝ նկարագրելու Իր մարգարեին հետևելու օրհնությունները: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում «դժոխքի դռները»: Ինչպե՞ս է Տերը «ցրում խավարի զորությունները» ձեզ համար: Ի՞նչ է նշանակում, որ «երկինքները կցնցվեն ձեր բարիքի համար»։

  • Ի՞նչ է Տերը խնդրում ձեզ անել Եկեղեցու ներկայիս Նախագահի միջոցով: Ինչպե՞ս է Տերը կատարել Իր խոստումները, երբ դուք հետևել եք Նրա խորհրդին:

Թվարկեք, թե ուրիշ ինչ եք սովորել երեց Նիլ Լ. Անդերսենի «Աստծո մարգարեն» ուղերձի հետևյալ բաժիններից (Լիահոնա, մայիս 2018, 24–27)։

  • Ինչո՞ւ ենք մենք հետևում մարգարեին․

  • Աշտարակի պահապանը․

  • Մի զարմացեք․

Տես նաև «Watchman on the Tower» (տեսանյութ), ChurchofJesusChrist.org, Թեմաներ և հարցեր, «Մարգարեներ», Ավետարանի գրադարան, «We Listen to a Prophet’s Voice», Hymns, no. 22:

4:17

Watchman on the Tower

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ 02

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Վարդապետություն և Ուխտեր 20-21

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին վերականգնվել է

  • Կարող եք օգտագործել Վարդապետություն և Ուխտեր 21 բաժնի վերնագիրը կամ գլուխ 9-ը Վարդապետություն եվ Ուխտերի պատմություններից, կամ «Եկեղեցու կազմավորումը» տեսանյութը (ChurchofJesusChrist.org), որպեսզի օգնեք ձեր երեխաներին հասկանալ, թե ինչ պատահեց այն օրը, երբ Եկեղեցին կազմավորվեց:

    2:37
  • Միգուցե ձեր երեխաները կարողանան համապատասխանեցնել Հիսուս Քրիստոսի, սպասավորող մարդու, մկրտության և հաղորդության նկարները 20-րդ բաժնի հատվածների հետ (տես հատվածներ 21–23, 47, 72–74, 75–79)։ Օգտագործեք այս նկարներն ու հատվածները՝ քննարկելու այն օրհնությունները, որոնք մենք ունենք շնորհիվ նրա, որ Հիսուս Քրիստոսը վերականգնեց Իր Եկեղեցին:

Վարդապետություն և Ուխտեր 20.37, 41, 71–74

Երբ ես մկրտվեմ և հաստատվեմ, ես խոստանում եմ հետևել Հիսուս Քրիստոսին

  • Ձեր երեխաների համար գուցե հետաքրքիր լինի, եթե նրանք տեսնեն երեխայի մկրտության և հաստատման նկարը: Նրանք կարող են նշել, թե ինչպես է այն համապատասխանում Վարդապետություն և Ուխտեր 20.41, 71–74 հատվածների հրահանգներին: Ի՞նչ ենք մենք սովորում Վարդապետություն և Ուխտեր 20.37 հատվածից այն մարդկանց մասին, որոնք ցանկանում են մկրտվել: Կարող եք նաև միասին երգել «When I Am Baptized» (Children’s Songbook, 103), կամ դիտել «Հիսուսի մկրտությունը» տեսանյութը (Ավետարանի գրադարան)։

    2:54

    The Baptism of Jesus

    աղջիկը մկրտվում է, իսկ մի աղջիկ՝ հաստատվում
  • Եթե ձեր երեխաներն արդեն մկրտվել և հաստատվել են, հարցրեք նրանց իրենց փորձառության մասին: Նրանք ունե՞ն նկարներ, որոնցով կարող են կիսվել: Խոսեք նրանց հետ այն մասին, թե ինչ են նրանք անում Հիսուս Քրիստոսին հետևելու համար և ինչպես է Նա օրհնում նրանց:

Վարդապետություն և Ուխտեր 20․75–79

Ես կարող եմ Հիսուսի անունը վերցնել ինձ վրա և միշտ հիշել Նրան

  • Ձեր երեխաները կարող են փնտրել «ցանկանում են» բառը և Վարդապետություն և Ուխտեր 20.37-ում (մկրտության մասին), և հատված 77-ում (հաղորդության աղոթք): Ի՞նչ է Հիսուս Քրիստոսն ուզում, որ մենք ցանկություն ունենանք անելու: Միգուցե ձեր երեխաները կարող են նայել անուն ունեցող որևէ բանի (օրինակ ապրանքանիշի անունը կամ անձնանուն)։ Ի՞նչ է մեզ հուշում անունը այդ իրի մասին։ Ի՞նչ է նշանակում՝ վերցնել Քրիստոսի անունը մեզ վրա:

  • Կարող եք միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20.77-ը, և խնդրեք երեխաներին գտնել խոստումները, որոնք մենք տալիս ենք հաղորդության ընթացքում: Միգուցե նրանք կարող են դերախաղով ցույց տալ մի գործողություն, որով «միշտ կհիշեն» Փրկչին, իսկ մյուսները կկռահեն, թե որոնք են այդ գործողությունները: Ըստ 77-րդ հատվածի, մենք ինչպե՞ս ենք օրհնվում, երբ միշտ հիշում ենք Փրկիչին։

Վարդապետություն և Ուխտեր 21.4–6

Հիսուսն օրհնում է ինձ, երբ ես հետևում եմ Նրա մարգարեին

  • Վարդապետություն և Ուխտեր 21.4–6 հատվածների հրավերներն ու խոստումները բացահայտելուց հետո ձեր երեխաները կարող են նայել ներկա մարգարեի նկարին և կիսվել նրանից ինչ-որ բանով, որ սովորել կամ լսել են: Կիսվեք միմյանց հետ, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը օրհնել ձեզ Իր մարգարեին հետևելու համար:

Նախագահ Նելսոն

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Ջոզեֆ Սմիթին ի սպաս է դնում Օլիվեր Քաուդերիին

Օլիվեր Քաուդերին կարգում է Ջոզեֆ Սմիթին, Վոլթեր Ռեյն

գործնական աշխատանքի էջ երեխաների համար