Եկ, հետևիր ինձ 2024
Վերականգնման ձայները. Էմմա Հեյլ Սմիթ


«Վերականգնման ձայները. Էմմա Հեյլ Սմիթ», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Էմմա Հեյլ Սմիթ», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2025

վերականգնման ձայների պատկերակ

Վերականգնման ձայները

Էմմա Հեյլ Սմիթ

Էմմա Սմիթ (Էմմա Հեյլ Սմիթ)

Էմմա Սմիթին ուղղված Տիրոջ խոսքերը գրված են Վարդապետություն և Ուխտեր 25 բաժնում, որոնք բացահայտում են, թե Նա ինչ էր մտածում Էմմայի մասին, և նա ինչ ներդրում կարող էր կատարել Իր գործում։ Բայց ինչպիսի՞ն էր Էմման։ Մենք ի՞նչ գիտենք նրա անհատականության, նրա հարաբերությունների, նրա ուժեղ կողմերի մասին։ Այս «ընտրյալ տիկնոջը» (Վարդապետություն և Ուխտեր 25․3) ճանաչելու տարբերակներից մեկն այն է, որ կարդանք այն մարդկանց խոսքերը, ովքեր անձամբ ճանաչել են նրան։

Ջոզեֆ Սմիթ Կրտսերը՝ նրա ամուսինը

One drawing in pencil, charcoal and ink on paper.  A left profile, head/shoulders portrait of Joseph Smith; drawn basically in charcoal, highlighted with white paint and black ink.  titled at bottom "Jospeh Smith the Prophet."  Signed at left shoulder "Drawn from the most authentic sources by Dan Weggeland"  A drawn border surrounds it.  No date apparent.

«Ինչպիսի անասելի հրճվանքով և ինչպիսի ուրախության բուռն զգացմունքներով ուռչեց կուրծքս, երբ այդ գիշեր ես բռնեցի նրա ձեռքը, իմ սիրելի Էմմայի, նա, որ իմ կինն էր, այսինքն իմ երիտասարդության կինը և իմ սրտի ընտրյալը: Բազում էին մտքիս խոհերը, երբ ես մի պահ մտածեցի այն բազմաթիվ իրադարձությունների մասին, որոնց միջով մենք կանչվել էինք անցնելու։ Հոգնածությունն ու տքնանքները, վշտերն ու տառապանքները, ուրախություններն ու մխիթարությունները ժամանակ առ ժամանակ տեղի էին ունեցել մեր կյանքում և օրհնել մեր կյանքը։ Օհ, մտքերի ինչպիսի կապակցություններ ներխուժեցին միտքս այդ պահին։ Նորից նա այստեղ է, նույնիսկ «յոթերորդ նեղության» պահին, անվեհեր, ամուր և անսասան, անփոփոխ, քնքուշ էմման»։

Լյուսի Մակ Սմիթը՝ նրա սկեսուրը

«Այդ ժամանակ նա երիտասարդ էր և ի ծնե հավակնոտ էր, ամբողջ սրտով նվիրված էր Տիրոջ գործին, և բացի եկեղեցուց և ճշմարտության գործից այլ հետաքրքրություն չուներ։ Նա ինչ որ անում էր, անում էր ամբողջ ուժով և եսասիրաբար հարց չէր տալիս՝ «Արդյո՞ք ավելի շատ օգուտ կստանամ, քան մյուսները»։ Եթե երեցներն ուղարկվում էին քարոզելու, նա առաջինն էր, որ առաջարկում էր ճամփորդության համար հագուստ պատրաստելու իր ծառայությունները, անկախ իր դժվարություններից»։

Ջոզեֆ Սմիթ Ավագը՝ նրա սկեսրայրը

Էմմայի հայրապետական օրհնությունը, որն արտասանվել է Ջոզեֆ Սմիթ Ավագի կողմից, որն այդ ժամանակ Եկեղեցու հայրապետն էր․

«Էմմա, իմ հարս, դու օրհնված ես Տիրոջից քո հավատարմության և ճշմարտության համար. դու օրհնված կլինես քո ամուսնու հետ և կուրախանաս այն փառքի մեջ, որը նա կստանա․ քո հոգին տառապել է մարդկանց ամբարշտության պատճառով, ովքեր ձգտել են կործանել քո զուգընկերոջը և քո ամբողջ հոգով աղոթել ես նրա փրկության համար․ ուրախացիր, որովհետև Տերը՝ քո Աստվածը, լսել է քո աղաչանքները:

Դու վշտացել ես քո հոր տան անդամների սրտերի կարծրության պատճառով և փափագել ես նրանց փրկությունը։ Տերը կհարգի քո աղաղակը, և համաձայն իր դատաստանի, նա այնպես կանի, որ նրանցից ոմանք կհասկանան իրենց հիմարությունը և կապաշխարեն իրենց մեղքերի համար, բայց տառապանքի գնով նրանք կփրկվեն։ Դու կտեսնես շատ օրեր, այո, Տերը կպահպանի քեզ այնքան ժամանակ, մինչև դու համոզվես, քանի որ կտեսնես քո Քավիչին։ Քո սիրտը պիտի ուրախանա Տիրոջ մեծ գործով, և ոչ ոք չի խլի քեզանից քո ուրախությունը։

Դու միշտ կհիշես Աստծո ներողամտությունը, որ թույլ տվեց քեզ ուղեկցել իմ որդուն, երբ հրեշտակը նեփիացիների հիշատակարանը հանձնեց նրա խնամքին։ Դու շատ վիշտ ես տեսել, որովհետև Տերը վերցրել է քեզանից քո երեք զավակներին․ դրանում դու մեղավոր չես, որովհետև նա գիտի ընտանիք մեծացնելու քո արդար ցանկությունները, որ օրհնի իմ որդու անունը: Ահա ես ասում եմ քեզ, որ այսպես է ասում Տերը, եթե դու հավատաս, դու դեռ կօրհնվես դրանում և ուրիշ զավակներ պիտի ծնես, որն ուրախություն ու բավականություն կպատճառի քո հոգուն և ցնծություն՝ քո ընկերներին։

Դու կօրհնվես հասկացողությամբ և զորություն կունենաս հրահանգել ուրիշ կանանց։ Ուսուցանիր արդարություն քո ընտանիքին և կյանքի ուղիները՝ քո փոքր երեխաներին, և սուրբ հրեշտակները հոգ կտանեն նրանց մասին, իսկ դու կփրկվես Աստծո արքայությունում։ Ամեն»։

Էմմա Սմիթը զավակների հետ

Էմմա Սմիթն իր երեխաների հետ։ Ծիծաղելու ժամանակը, Լիզ Լեմոն Սվինդլ