Եկ, հետևիր ինձ 2024
Մարտի 3-9․ «Սովորիր ինձանից»․ Վարդապետություն և Ուխտեր 19


«Մարտի 3-9․ «Սովորիր ինձանից»․ Վարդապետություն և Ուխտեր 19», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 19», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025

Հիսուսը քայլում է ծառի մոտ գտնվող արահետով

Հատված Գեթսեմանի արահետ կտավից, Սթիվ ՄակԳինթի

Մարտի 3-9․ «Սովորիր ինձանից»

Վարդապետություն և Ուխտեր 19

Մարտին և Լյուսի Հարրիսներից տարիներ պահանջվեց Պալմիրայի (Նյու Յորք) ամենալավ ագարակներից մեկը ձեռք բերելու համար։ Բայց 1829 թվականին պարզ դարձավ, որ Մորմոնի Գիրքը կարող են տպել, եթե միայն Մարտինը գրավ դներ իր ագարակը՝ տպագրիչի վարձը վճարելու համար։ Մարտինն ուներ Մորմոնի Գրքի մասին վկայություն, սակայն Լյուսին չուներ։ Եթե Մարտինը գրավ դներ և Մորմոնի Գիրքը լավ չվաճառվեր, նա կկորցներ իր ագարակը, վտանգի տակ կդներ իր ամուսնությունը և կվնասեր իր հեղինակությունը համայնքում: Թեև մեր հանգամանքները տարբերվում են Մարտինի իրավիճակներից, երբեմն մենք բոլորս բախվում ենք այնպիսի բարդ հարցերի, ինչպիսին նա բախվեց. Ի՞նչ արժե ինձ համար Հիսուս Քրիստոսի ավետարանը: Ի՞նչ եմ պատրաստ զոհաբերել՝ Աստծո արքայությունը կառուցելու համար։ Մարտին Հարիսը, ի վերջո, որոշեց, որ գրավ կդնի իր ագարակը, որպեսզի Մորմոնի Գրքի առաջին 5000 օրինակները տպագրվեն: Բայց նույնիսկ այս զոհաբերությունը, և ցանկացած զոհաբերություն, որը մենք կարող ենք անել, փոքր է Հիսուս Քրիստոսի՝ «բոլորից մեծագույնի» զոհաբերության համեմատ (Վարդապետություն և Ուխտեր 19.18), որն արյուն էր թափում ամեն ծակոտիից՝ փրկելու համար ապաշխարողին:

Մորմոնի Գրքի հրատարակության մասին ավելին իմանալու համար կարդացեք Սրբերը, 1․76–84։

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Վարդապետություն և Ուխտեր 19․1-12

«Ես՝ Աստվածս, անվերջ եմ»

Ջոզեֆ Սմիթը բացատրեց, որ 19-րդ բաժնի հայտնությունը «պատվիրան է ․․․ Մարտին Հարրիսին, տրված նրանից, ով Հավերժական է» (բաժնի վերնագիր): 1–12 հատվածներում փնտրեք տեղեր, որտեղ Տերն ընդգծում է Իր հավերժական էությունը: Ինչո՞ւ եք կարծում, որ Մարտին Հարիսի համար կարևոր էր իմանալ, որ Տերն այդպիսին է։ Ձեզ համար ինչո՞ւ է կարևոր իմանալ դա:

Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը կոչվում «սկիզբը և վերջը» (հատված 1):

Վարդապետություն և Ուխտեր 19.15-20

սեմինարիայի պատկերակ
Հիսուս Քրիստոսը տառապեց, որպեսզի ես կարողանամ ապաշխարել և մոտենալ Նրան

Նոր Կտակարանը նկարագրում է Փրկչի տառապանքը Գեթսեմանիում այն մարդկանց տեսանկյունից, որոնք տեսել են դա։ Վարդապետություն և Ուխտեր 19․15–20 հատվածներում Հիսուս Քրիստոսն Իր խոսքերով պատմեց Իր տառապանքների մասին։ Երբ կարդաք այս նվիրական և անձնական պատմությունը, փնտրեք, թե ինչպես է Փրկիչը նկարագրել Իր տառապանքը: Մտածեք, թե յուրաքանչյուր բառը կամ արտահայտությունն ինչ են ձեզ ուսուցանում։ Ինչո՞ւ էր Փրկիչը պատրաստ տառապել։ Կարող եք ավելին բացահայտել Հովհաննես 15․13, Մոսիա 3․7, Ալմա 7․11–12, Վարդապետություն և Ուխտեր 18․10–13 հատվածներում։

Այն զգացմունքները, որոնք դուք ունենում եք, երբ ուսումնասիրում եք Փրկչի տառապանքը, կարող են առաջացնել այսպիսի հարցեր. Ինչո՞ւ Փրկիչը պետք է տառապեր իմ մեղքերի համար: Ինչո՞ւ ես պետք է ապաշխարեմ՝ Նրա զոհաբերության լիարժեք օրհնությունները ստանալու համար: Այս և այլ հարցերի մասին պատկերացումներ կարող եք գտնել երեց Ուլիսես Սոարեսի «Հիսուս Քրիստոսը. Մեր հոգու խնամակալը» ուղերձում (Լիահոնա, մայիս 2021, 82–84): Ուսումնասիրելիս ի՞նչ տպավորություններ են գալիս ձեր մտքին: Կարող եք գրի առնել Հիսուս Քրիստոսի և ձեզ համար նրա կատարած զոհաբերության մասին ունեցած զգացումները։

Որպես ձեր ուսումնասիրության և երկրպագության մաս, կարող եք փնտրել մի օրհներգ, որը կարող եք լսել կամ երգել, և որն արտահայտում է ձեր երախտագիտությունը Փրկչին՝ հանուն ձեզ կատարած Նրա տառապանքների համար: «Ես մնում եմ զարմացած», (Հիմներ և մանկական երգեր, էջ 22) լավ օրինակ է։

Ի՞նչ եք կարծում, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կցանկանային, որ դուք անեիք ձեր զգացածի և ուսումնասիրածի արդյունքում:

Տես նաև «Հիսուս Քրիստոսը կօգնի ձեզ», Երիտասարդներին զորացնելու համար. Ուղեցույց ընտրություն կատարելու համար ձեռնարկը (2022), 6–9, Թեմաներ և հարցեր, «Հիսուս Քրիստոսի քավությունը», «Ապաշխարություն», Ավետարանի գրադարան, Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ապաշխարության աստվածային պարգևը», Լիահոնա, նոյ. 2011, 38–41, «Jesus Suffers in Gethsemane» (տեսանյութ), Ավետարանի գրադարան։

8:30

The Savior Suffers in Gethsemane

Վարդապետություն և Ուխտեր 19.23

Խաղաղությունը գալիս է Հիսուս Քրիստոսի մասին սովորելու և Նրան հետևելու արդյունքում

Մտածեք Փրկչի «սովորիր ինձանից» հրավերի մասին։ Ի՞նչ եք սովորում Հիսուս Քրիստոսի մասին Վարդապետություն և Ուխտեր 19-ում։ Գրի առեք ձեր մտքերը և մտածեք, թե ինչպես են Փրկիչի մասին այս ճշմարտություններն օգնում ձեզ խաղաղություն գտնել։ Ի՞նչ է նշանակում ձեզ համար «քայլել [Նրա] հոգու հեզությամբ»։

Տես նաև Հենրի Բ․ Այրինգ, «Ինչպես գտնել անձնական խաղաղություն», Լիահոնա, մայիս 2023, 29–31, «Խաղաղություն Քրիստոսում» (տեսանյութ), Ավետարանի գրադարան։

4:9

Peace in Christ

Վարդապետություն և Ուխտեր 19.26-41

Աստծո օրհնություններն ավելի մեծ են, քան Երկրի գանձերը

Մորմոնի Գիրքը Պալմիրայում այնքան էլ լավ չվաճառվեց: Այդ պատճառով Մարտին Հարրիսը ստիպված եղավ վաճառել իր ագարակի մեծ մասը, որպեսզի մարի տպագրատան պարտքը (see “The Contributions of Martin Harris,” Revelations in Context, 7–8)։ Վարդապետություն և Ուխտեր 19․26-41 հատվածները կարդալիս խորհեք Մարտինի զոհաբերության մասին և այն օրհնությունների մասին, որոնք դուք ստացել եք դրա շնորհիվ։ Կարող եք նաև մտածել այն մասին, թե Տերն ինչ է խնդրել ձեզ զոհաբերել։ Ի՞նչ եք գտնում այդ հատվածներից, որոնք ոգեշնչում են ձեզ այդ զոհաբերությունները կատարել «ցնծալով» և «ուրախանալով» (տես նաև հատվածներ 15–20

մի ագարակի նկար Պալմիրայում

Հատված Մարտին Հարրիսի ագարակը կտավից, Ալ Ռաունդս

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ 01

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Վարդապետություն և Ուխտեր 19.16-19

Հիսուս Քրիստոսը տառապեց ինձ համար

  • Դուք կարող եք օգնել ձեր երեխաներին ակնածանք ու երախտագիտություն զգալ Փրկչի հանդեպ՝ միասին կարդալով Վարդապետություն և Ուխտեր 19.16–19 կամ «Գլուխ 51. Հիսուսը տառապում է Գեթսեմանիի այգում» գլուխը Նոր Կտակարանի պատմություններում 129-32, կամ դիտեք համապատասխան տեսանյութերը Ավետարանի գրադարանում): Կարող եք դադար տալ, որպեսզի համոզվեք, որ ձեր երեխաները հասկանում են և թույլ տվեք արտահայտել իրենց զգացմունքները: Օրինակ՝ 16-րդ հատվածում ի՞նչ են «այս բաները», որոնցով Հիսուսը տառապեց մեզ համար (տես Մոսիա 3.7, Ալմա 7.11–12): Ի՞նչ ենք մենք սովորում Նրա տառապանքների նկարագրությունից: Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը այն ամենի հանդեպ, ինչ Նա արեց մեզ համար:

1:46

Chapter 51: Jesus Suffers in the Garden of Gethsemane

Օգնեք երեխաներին սովորել սուրբ գրություններից: Որոշ երեխաներ դժվարություններ ունեն սուրբ գրություններ կարդալու հետ: Օգտակար կլինի կենտրոնանալ մեկ հատվածի կամ արտահայտության վրա:

  • Դուք և ձեր երեխաները կարող եք Հիմների գրքում կամ Երեխաների երգարանում փնտրել երգեր, որոնք արտահայտում են ձեր զգացումները Հիսուս Քրիստոսի մասին (տես այս գրքերի թեմատիկ ցանկը):

Հիսուսը աղոթում է Գեթսեմանիում

Վարդապետություն և Ուխտեր 19․18–19, 24

Հիսուս Քրիստոսը հնազանդվեց Երկնային Հորը, նույնիսկ այն ժամանակ, երբ դա դժվար էր

  • Մեր մեղքերի համար տառապելը շատ դժվար էր, բայց Հիսուս Քրիստոսը պատրաստ էր դա անել՝ հնազանդվելու Իր Հորը և ցույց տալու Իր սերը Նրա և մեր հանդեպ: Դուք կարող եք միասին նայել Հիսուս Քրիստոսի նկարը, որը տառապում է Գեթսեմանիում (ինչպես այս շարադրանքում) և խնդրեք ձեր երեխաներին պատմել ձեզ, թե ինչ գիտեն նկարում տեղի ունեցողի մասին: Դուք կարող եք միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 19.18–19, 24 հատվածները՝ ընդգծելու, որ մեր մեղքերի համար տառապանքը ամենադժվար բանն էր, որ երբևէ որևէ մեկը արել է, բայց քանի որ Հիսուսը սիրում էր Իր Հորը և մեզ, Նա հնազանդվեց Աստծո կամքին (տես նաև Մոսիա 3.7)։ Ի՞նչ դժվար բաներ է Աստված խնդրում մեզանից: Ինչպե՞ս կարող ենք քաջություն գտնել Նրան հնազանդվելու համար:

Վարդապետություն և Ուխտեր 19.23

«Սովորիր ինձանից և լսիր իմ խոսքերը»

  • Կարող եք օգնել ձեր երեխաներին հիշել պարզ գործողություններ, որոնք համապատասխանում են Վարդապետություն և Ուխտեր 19.23-ի արտահայտություններին։ Կարդացեք հատվածը մի քանի անգամ, մինչ նրանք կատարում են այդ գործողությունները: Ի՞նչ եղանակներով կարող ենք սովորել Քրիստոսից և լսել Նրա խոսքերը։

Վարդապետություն և Ուխտեր 19.38

Աստծո օրհնություններն ավելի մեծ են, քան Երկրի գանձերը

  • Դուք և ձեր երեխաները կարող եք հերթով պահել Մորմոնի Գրքի օրինակը և կիսվել, թե ինչու եք սիրում այն։ Համառոտ պատմեք Մարտին Հարրիսի զոհաբերության մասին, որի շնորհիվ տպագրվեց Մորմոնի Գիրքը (Վարդապետություն և Ուխտեր. պատմություններ, 33)։ Տերն ի՞նչ ասաց Մարտինին Վարդապետություն և Ուխտեր 19.38 հատվածում, որը, հնարավոր է, օգնեց նրան լինել հավատարիմ և հնազանդ: Օգնեք ձեր երեխաներին մտածել, թե ինչ կարող են անել՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքը մեծացնելու համար:

    2:7

    Chapter 7: Witnesses See the Gold Plates: 1829–1830

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Հիսուսի նկարը Գեթսեմանիում

Քրիստոսը աղոթում է Գեթսեմանիի այգում, Հերման Քլեմենտս

գործնական աշխատանքի էջ երեխաների համար