Եկ, հետևիր ինձ 2024
Մայիս 26-ից հունիսի 1․ «Հավատարիմ, արդար և իմաստուն տնտես»․ Վարդապետություն և Ուխտեր 51-57


«Մայիս 26-ից հունիսի 1․ «Հավատարիմ, արդար և իմաստուն տնտես»․ Վարդապետություն և Ուխտեր 51-57», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 51-57», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025

մի մարդ հերկում է դաշտը

Առաջին ակոսը, Ջեյմս Թեյլոր Հարվուդ

Մայիս 26-ից հունիսի 1․ «Հավատարիմ, արդար և իմաստուն տնտես»

Վարդապետություն և Ուխտեր 51-57

1830-ականներին Եկեղեցու անդամների համար Սրբերի հավաքումը և Սիոն քաղաքի կառուցումը հոգևոր, ինչպես նաև աշխարհիկ գործեր էին՝ լուծում պահանջող բազմաթիվ հրատապ խնդիրներով. ինչ-որ մեկը պետք է գներ հողը, որտեղ Սրբերը կարող էին բնակություն հաստատել: Ինչ-որ մեկը պետք է գրքեր տպեր և այլ գործեր հրատարակեր: Իսկ մեկ ուրիշը պետք է խանութ բացեր՝ Սիոնի ժողովրդին ապրանքներ մատակարարելու համար: Վարդապետություն և Ուխտեր 51–57-ում գրված հայտնություններում Տերը նշանակեց և հրահանգեց մարդկանց կատարել այս առաջադրանքները:

Չնայած հմտություններն այնպիսի գործերում անհրաժեշտ են Սիոնում, այս հայտնություններն ուսուցանում են նաև, որ Տիրոջ ցանկությունն է, որ Իր Սրբերը հոգևորապես արժանի դառնան Սիոնի ժողովուրդ՝ Իր ժողովուրդ կոչվելուն: Նա յուրաքանչյուրիս կոչ է անում լինել «հավատարիմ, արդար և իմաստուն տնտես»՝ ունենալով ապաշխարող հոգի, «անխախտ կանգնել» մեզ նշանակված պարտականություններում (տես Վարդապետություն և Ուխտեր 51.19, 52․15, 54.2): Եթե մենք կարողանանք անել դա, անկախ մեր աշխարհիկ հմտություններից, Տերը կարող է օգտագործել մեզ Սիոնը կառուցելու համար։

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Վարդապետություն և Ուխտեր 51

Տերը ցանկանում է, որ մենք լինենք հավատարիմ, արդար և իմաստուն տնտեսներ

Եթե դուք Եկեղեցու անդամ լինեիք 1831թ-ին, գուցե ձեզ խնդրեին ապրել նվիրաբերման օրենքով՝ Եկեղեցուն կտակելով ձեր ունեցվածքը եպիսկոպոսի միջոցով: Նա հետո կվերադարձներ ձեզ այն, ինչ դուք նվիրաբերել էիք, իսկ շատ դեպքերում, երբեմն ավելցուկով: Բայց դա արդեն ոչ միայն ձեր սեփականությունն էր, այլև ձեր տնտեսությունը:

Այսօր այդ ընթացակարգերն այլ են, բայց սկզբունքները դեռևս կենսական են Տիրոջ աշխատանքի համար: Երբ կարդաք բաժին 51-ը, մտածեք, թե Աստված ինչ է հանձնարարել ձեզ: Ի՞նչ են «տնտես» (հատված 19) և «նվիրաբերել է» (հատված 5) բառերը ենթադրում ձեզանից ունեցած Տիրոջ ակնկալիքների մասին:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը բացատրել է. « Եկեղեցու տնտեսությունը սրբազան հոգևոր կամ նյութական վստահություն է, որի համար կա հաշվետվություն: Որովհետև բոլոր բաները պատկանում են Տիրոջը, մենք տնտեսներ ենք մեր մարմինների, մտքերի, ընտանիքների և ունեցվածքների վրա (Տես Վարդապետություն և Ուխտեր 104․11-15)։ Հավատարիմ տնտեսը նա է, ով գործադրում է արդար գերիշխանություն, հոգ է տանում իր սեփականի մասին և նայում է աղքատներին և կարիքավորներին» («Welfare Services: The Gospel in Action», Ensign, Nov. 1977, 78)։

Տես նաև «The Law of Consecration» (տեսանյութ), Ավետարանի գրադարան։

5:1

The Law of Consecration

Վարդապետություն և Ուխտեր 52․9-11, 22-27

Ես կարող եմ հրավիրել ուրիշներին գալ Քրիստոսի մոտ, որտեղ էլ որ գնամ

Երբ Տերն ուղարկեց մի քանի Եկեղեցու անդամների Միսսուրի, Նա ասաց նրանց ժամանակն օգտագործել ուղևորության ընթացքում և «ճանապարհին քարոզել» (հատվածներ 25–27): Ինչպե՞ս կարող եք կիսվել ավետարանով «ճանապարհին», կամ ձեր կյանքի սովորական իրադարձությունների ժամանակ:

Վարդապետություն և Ուխտեր 52․14-19

սեմինարիայի պատկերակ
Տերն օգնում է ինձ խուսափել խաբեությունից

Քանի որ շատ մարդիկ պահանջում էին հոգևոր դրսևորումներ, վաղ շրջանի սրբերը մտահոգված էին, որ իրենց խաբում են: Ի՞նչ նախազգուշացում Տերը տվեց նրանց Վարդապետություն և Ուխտեր 52.14 հատվածում: Ո՞րն էր Նրա լուծումը (տես հատվածներ 14–19):

Օրինակը կամ օրինաչափությունը մի բան է, որը կրկնվում է կանոնավոր, կանխատեսելի կերպով: Օրինաչափություններից են զույգ թվերով հաշվելը կամ ամեն օր ծագող և մայր մտնող արևը: Ուրիշ ի՞նչ օրինաչափություններ կարող եք մտածել։ Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 52․14-19, բացահայտեք խաբեությունից խուսափելու Տիրոջ օրինաչափությունը: Ուշադրություն դարձրեք, որ «փշրված» բառը ենթադրում է խոնարհության և ապաշխարության զգացում, «հեզը» հուշում է մեղմություն և ինքնատիրապետում, իսկ «շենացնելը» նշանակում է հրահանգել, կատարելագործել կամ ամրապնդել: Ձեր կարծիքով ինչո՞ւ է Տիրոջ օրինակը ներառում այս հատկությունները, ինչպես նաև հնազանդությունը: Ինչպե՞ս կարող եք կիրառել այս օրինաչափությունը՝ խաբեությունից խուսափելու համար:

Սահմանեք դժվար բառերը։ Ավետարանի գրադարան հավելվածում կարող եք սեղմել և պահել բառի վրա և ընտրել «Սահմանել»։ Ապա կբացվի այդ բառի սահմանումը։ Փորձեք սա, երբ հանդիպեք անծանոթ բառերի կամ ծանոթ թվացող բառերի, որոնք կցանկանայիք ավելի լավ հասկանալ:

Որո՞նք են մեր օրերի խաբեության օրինակները: Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ մեզ խաբում են:

Օրինակ, դուք կարող եք գնահատել ձեր ընտրությունը ֆիլմերի, երաժշտության և սոցիալական ցանցերի վերաբերյալ՝ հիմնվելով «Քայլեք Աստծո լույսով» բաժնի չափանիշների վրա (Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար, 16–21):

Տես նաև Գարի Ի. Սթիվենսոն, «Ինձ մի խաբիր», Լիահոնա, նոյ. 2019, 93–96, «Guide Me to Thee», Hymns, no. 101, Թեմաներ և հարցեր, «Ճշմարտության որոնում և խաբեությունից խուսափում», Ավետարանի գրադարան:

Վարդապետություն և Ուխտեր 54

Ես կարող եմ դիմել Տիրոջը, երբ ցավ եմ զգում ուրիշների ընտրությունների համար:

Երբևէ հիասթափվե՞լ եք, երբ որևէ մեկը, որից կախված եք եղել, չի կատարել իր պարտավորությունները: Սա պատահեց Նյու Յորքի Քոլսվիլի Սրբերի հետ, ովքեր սպասում էին բնակվելու Լեման Քոփլիի հողատարածքում` Օհայոյի հողում: Այս փորձից սովորելու համար կարող եք կրկնել բաժին 54-ի նախադրությունը (տես նաև Սրբեր, 1.125–28, «Եպիսկոպոս Եկեղեցու համար», Revelations in Context, 78–79): Եթե դուք ընկեր ունենայիք Քոլսվիլի Սրբերի մեջ, ի՞նչ խորհուրդ կարող եք գտնել 54 բաժնում, որով կարող եք կիսվել նրանց հետ:

Լեման Քոփլիի ագարակը

Լեման Քոփլիի ագարակը

Վարդապետություն և Ուխտեր 56․14-20

Երանի նրանց, որ սրտով մաքուր են

Այս հատվածներում Տերը խոսեց թե՛ հարուստների և թե՛ աղքատների հետ. Հետաքրքիր կլինի համեմատել այս երկու խմբերին ուղղված Նրա խորհուրդը: Ի՞նչն է այդ հատվածներում անձամբ առնչվում ձեզ հետ։

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ 01

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Վարդապետություն և Ուխտեր 51․9

Ես կարող եմ ազնիվ լինել

  • Որպեսզի օգնեք ձեր երեխաներին սովորել, թե ինչ է նշանակում լինել ազնիվ, դուք կարող եք միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 51.9 հատվածը և կիսվել երեխաների պատմություններով, ովքեր բախվում են ազնիվ լինելու որոշումներին: Պատմություններն ավելի հետաքրքիր դարձնելու համար կարող եք օգտագործել նկարներ, գուլպաներից պատրաստված տիկնիկներ կամ թղթե տիկնիկներ: Ինչպե՞ս է Տերն օրհնում մեզ, երբ մենք ձգտում ենք ազնիվ լինել:

  • Ձեր երեխաների հետ խաղ խաղացեք: Այնուհետև քննարկեք, թե ինչպես կտարբերվեր խաղը, եթե ինչ-որ մեկը խաբեր: Ինչո՞ւ է կարևոր միմյանց հետ «գործել ազնվորեն»:

Վարդապետություն և Ուխտեր 52.10, 53.3, 55.1

Ես ստանում եմ Սուրբ Հոգու պարգևը ձեռնադրմամբ

  • Սուրբ Հոգու ստացումը ձեռնադրման միջոցով մի քանի անգամ նշվում է Վարդապետություն և Ուխտեր 51-57 բաժիններում: Սա լավ հնարավորություն է, որ ձեր երեխաներին ուսուցանեք այս արարողության մասին: Օրինակ, նրանք կարող են նայել իր հաստատումը ստացող երեխայի նկարին և նկարագրել, թե ինչ է կատարվում նկարում: Խնդրեք նրանց ծափ տալ «ձեռնադրմամբ» բառը լսելիս, երբ կարդում եք հետևյալ հատվածները. Վարդապետություն և Ուխտեր 52.10, 53.3, 55.1:

  • Կարող եք նաև երգել «The Holy Ghost» (Children’s Songbook, 105) կամ նմանատիպ ուրիշ երգ: Օգնեք ձեր երեխաներին երգի մեջ գտնել բառեր և արտահայտություններ, որոնք ուսուցանում են Սուրբ Հոգու պարգևի մասին:

    երիտասարդ տղան հաստատվում է

Վարդապետություն և Ուխտեր 52․14-19

Աստված մի օրինակ է տվել, որպեսզի օգնի մեզ չխաբվել:

  • Խաբեությունից խուսափելու Տիրոջ օրինաչափության մասին ուսուցանելու համար դուք կարող եք օգնել երեխաներին գտնել օրինաչափության օրինակներ՝ բնության մեջ, գույնզգույն վերմակների կամ հագուստի մեջ կամ առօրյա կյանքում: Օգնեք նրանց գտնել այն օրինակը կամ օրինաչափությունը, որը Տերը տվել է Վարդապետություն և Ուխտեր 52.14–15 հատվածներում: Համոզվեք, որ նրանք հասկանում են այս հատվածների անծանոթ բառերը: Ինչպե՞ս կարող ենք օգտագործել այս օրինաչափությունը, որպեսզի ճանաչեք ճշմարտությունը:

Վարդապետություն և Ուխտեր 54․4-6

Ես միշտ պետք է պահեմ իմ ուխտերը

  • Ձեր իսկ խոսքերով, կիսվեք ձեր երեխաների հետ, թե ինչ պատահեց այն Սրբերի հետ, ովքեր եկել էին ապրելու Լեման Քոփլիի հողում (տես 54-րդ բաժնի նախադրությունը): Ձեր երեխաները կարող են ձևացնել, թե Եկեղեցու անդամ են և ժամանել են Օհայո: Ինչպե՞ս կզգային նրանք, երբ Լեմանը դրժեց իր ուխտը: Ի՞նչ է սա մեզ սովորեցնում մեր ուխտերը կամ խոստումները պահելու մասին: Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 54.6 հատվածը, որպեսզի պարզեք, թե ինչ օրհնություններ են ստանում նրանք, ովքեր պահում են իրենց ուխտերը:

Վարդապետություն և Ուխտեր 55․1-4

Ես կարող եմ օգտագործել Աստծո տված օրհնությունները՝ մյուսներին օրհնելու համար

  • 55 բաժինը ներկայացնելու համար դուք կարող եք բացատրել, որ Վիլյամ Վ. Ֆելփսը թերթի հրատարակիչ էր, ով իմացավ ավետարանի մասին և միացավ Եկեղեցուն: Կարդացեք ձեր երեխաների հետ Վարդապետություն և Ուխտեր 55.1–4 հատվածները և օգնեք նրանց բացահայտել, թե Աստված ինչ էր ուզում, որ Վիլյամը անի: Ինչպե՞ս էր Նա նախատեսում օգտագործել Վիլյամի տաղանդները: Սա կարող է հանգեցնել քննարկման այն մասին, թե ինչպես Աստված կարող է մեզ հրավիրել օգտագործել մեր տաղանդները Իր զավակներին օրհնելու համար:

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Սրբերը նվիրագործում են իրենց ապրանքները

Եպիսկոպոս Պատրիջը նվիրաբերություն է ստանում, Ալբին Վեսելկա

գործնական աշխատանքի էջ երեխաների համար