«Հունիսի 2-8․ «Ջերմեռանդ ներգրավված լինել բարի գործի մեջ»․ Վարդապետություն և Ուխտեր 58-59», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 58-59», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025
Հունիսի 2-8․ «Ջերմեռանդ ներգրավված լինել բարի գործի մեջ»
Վարդապետություն և Ուխտեր 58-59
Երբ Եկեղեցու երեցներն առաջին անգամ տեսան Սիոն քաղաքի տեղը՝ Ինդիփենդենսը (Միսսուրի), դա այն չէր, ինչ նրանք ակնկալում էին: Ոմանք կարծում էին, որ կգտնեն մի լավ զարգացող, աշխատասեր համայնք՝ Սրբերի ուժեղ խմբով: Փոխարենը նրանք գտան սակավաբնակ սահմանամերձ մի բնակավայր, որտեղ բացակայում էր քաղաքակրթությունը, որին նրանք վարժված էին, իսկ Սրբերի փոխարեն բնակվում էին սահմանամերձ ավանի կոպիտ բնակիչները: Պարզվեց, որ Տերը նրանց չէր խնդրում պարզապես գալ Սիոն. Նա ցանկանում էր, որ նրանք կառուցեին Սիոնը:
Երբ մեր ակնկալիքները չեն համապատասխանում իրականությանը, մենք կարող ենք հիշել, թե Տերն ինչ ասաց Սրբերին 1831թ.-ին. «Դուք ձեր բնական աչքերով չեք կարող տեսնել ձեր Աստծո ծրագիրը, այն բաների վերաբերյալ, որոնք ապագայում տեղի են ունենալու, և փառքը, որը պիտի գա շատ նեղությունից հետո» (Վարդապետություն և Ուխտեր 58.3): Այո, կյանքը լի է ձախորդություններով, նույնիսկ ամբարշտությամբ, բայց մենք դեռ կարող ենք «շատ արդարություն գործե[լ]. քանզի զորություն կա [մեր] մեջ» (հատվածներ 27–28):
Տես նաև Սրբերը, 1․127-33։
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Վարդապետություն և Ուխտեր 58․1–5, 59․23
«Շատ նեղությունից հետո գալիս են օրհնությունները»
Սրբերը հույս ունեին, որ իրենց կյանքի ընթացքում Ջեքսոն գավառը կծաղկի և կդառնա Սիոն, մի վայր, որտեղ բոլոր Սրբերը կարող էին հավաքվել: Այնուամենայնիվ, Ջեքսոն գավառում նրանց կյանքը լի էր նեղություններով: Մի քանի տարվա ընթացքում նրանք ստիպված եղան հեռանալ և «սպասե[լ] մի փոքր ժամանակ՝ Սիոնի փրկագնման համար» (Վարդապետություն և Ուխտեր 105.9):
Ի՞նչ եք դուք սովորում նեղության կամ մարտահրավերների մասին Տիրոջ խոսքերից Վարդապետություն և Ուխտեր 58.1–5 հատվածներում: Ձեր կարծիքով, ինչո՞ւ որոշ օրհնություններ գալիս են միայն ձախորդությունից հետո: Ի՞նչ օրհնություններ եք ստացել ձախորդությունից հետո։
Ի՞նչ եք դուք սովորում Վարդապետություն և Ուխտեր 59․23 հատվածներից, որը ձեզ հույս է տալիս։
Վարդապետություն և Ուխտեր 58․26-29
Ես կարող եմ «շատ արդարություն գործել» իմ «իսկ ազատ կամքով»
Որպես այս հատվածների ձեր ուսումնասիրության մի մաս, դուք կարող եք ցուցակ կազմել որոշ բաների համար, որոնցով «ջերմեռանդ ներգրավված» եք: Արդյո՞ք դրանք բոլորը «բարի գործ[եր]» են: Խորհեք, թե ինչ կարող եք անել «շատ արդարություն գործելու համար» և մտածեք դրան հասնելու համար նպատակներ դնելու մասին:
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ դուք «շատ բաներ անեք [ձեր] իսկ ազատ կամքով»: Ի՞նչ կլիներ արդյունքը, եթե դուք «հարկադրվեիք բոլոր բաների մեջ»։ Ի՞նչ է ավելացնում 2 Նեփի 2.27-ը այս սկզբունքի ձեր ըմբռնմանը:
Տես նաև Դեյլ Գ. Ռենլանդ, «Ընտրեք այս օրը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 104-106։
Վարդապետություն և Ուխտեր 58.42-43
Տերը ներում է ինձ, երբ ես ապաշխարում եմ
Տիրոջ խոստումը Վարդապետություն և Ուխտեր 58.42 հատվածում` ամբողջությամբ ներելու նրանց, ովքեր ապաշխարում են, ոգեշնչող է, թեև այն նաև որոշ հարցեր է առաջացնում. ի՞նչ է նշանակում ապաշխարել: Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ ես ապաշխարել եմ: Բարեբախտաբար, Տերը շարունակեց հետևյալ ձևով․ «Այս բանով դուք կարող եք իմանալ…» (հատված 43):
Ահա մի քանի լրացուցիչ հարցեր, որոնք երբեմն մարդիկ ունենում են ապաշխարության վերաբերյալ: Ի՞նչ է Հոգին սովորեցնում ձեզ, երբ ուսումնասիրում եք ստորև առաջարկվող աղբյուրները:
Ինչպե՞ս է իմ մեղքերի խոստովանությունն օգնում ինձ ապաշխարել: Տես Սաղմոս 32․1–5, Առակաց 28․13, Մոսիա 27․34–37, Ալմա 39․12–13։
Ես փորձում եմ թողնել իմ մեղքերը, բայց շարունակում եմ սխալվել: Արդյո՞ք իմ ապաշխարությունը դեռ ուժի մեջ է: Տես Բրեդլի Ռ․ Վիլկոքս, «Արժանավորությունը չի ենթադրում անթերիություն», Լիահոնա, նոյեմբեր 2021, 61-67։ «Daily Restoration» (տեսանյութ), Ավետարանի գրադարան։
Ինչպե՞ս կարող եմ վստահ լինել, որ Փրկիչը ներել է ինձ: Տես Թեդ Ռ. Քալիսթեր, «Հիսուս Քրիստոսի Քավությունը», Լիահոնա, մայիս 2019, 85-87, հատկապես այն բաժինը, որի վերնագիրն է «2. Մեղք»:
Դուք կարող եք ապաշխարության մասին ավելի շատ գաղափարներ գտնել «Հարցեր և պատասխաններ» բաժնում՝ Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար (էջ 8–9):
Տես նաև Թեմաներ և հարցեր, «Ապաշխարություն », Ավետարանի գրադարան:
Ո՞վ էր Փոլլի Նայթը
Փոլլի Նայթը և նրա ամուսինը՝ Ջոզեֆ Նայթ Ավագը, Ջոզեֆ Սմիթի մարգարեական կոչման առաջին հավատացյալներից էին: Փոլլին և Ջոզեֆը կենսական աջակցություն ցուցաբերեցին Մարգարեին Մորմոնի Գրքի թարգմանության գործում: Նայթ ընտանիքը հեռացավ Կոլեսվիլից (Նյու Յորք), որպեսզի Սրբերի հետ հավաքվեն Օհայոյում, իսկ ավելի ուշ նրանց պատվիրվեց տեղափոխվել Ջեկսոն գավառ (Միսսուրի): Երբ նրանք ճամփորդում էին, Փոլլիի առողջությունը սկսեց վատթարանալ, բայց նա վճռել էր տեսնել Սիոնը նախքան իր մեռնելը: Մի քանի օր նա արդեն գտնվում էր Միսսուրիում, երբ մահացավ (տես Սրբերը, 1.127–28, 132–33): Վարդապետություն և Ուխտեր 59 բաժինը ստացվեց այն օրը, երբ նա մահացավ, իսկ հատվածներ 1 և 2-ը գուցե հատուկ ուղղված են նրան:
Վարդապետություն և Ուխտեր 59․4-19
Պատվիրանները օրհնություն են
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «պսակվեն․․․ պատվիրաններով» (հատված 4): Մտածեք, թե ինչպես է Տերն օրհնում ձեզ, երբ դուք ձգտում եք հնազանդվել 5–19 հատվածների բոլոր պատվիրաններին:
Վարդապետություն և Ուխտեր 59․9-19
Հանգստության օրը Տիրոջ օրն է
Երբ Տերը խոստացավ օրհնել Սիոնի Սրբերին «ոչ քիչ պատվիրաններով», Նա մասնավորապես շեշտադրեց մի պատվիրան. Իր «սուրբ օրը» պատվելու պատվիրանը (Վարդապետություն և Ուխտեր 59.4, 9): Երբ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 59․9-19-ը, խորհեք, թե Հանգստության օրը պատվելը ինչու պետք է այդքան կարևոր լիներ այս Սրբերի համար, երբ նրանք փորձում էին կառուցել Սիոնը։ Ինչո՞վ է դա կարևոր ձեզ համար։
Կարող եք խորհել նաև այն մասին, թե արդյոք դուք Հանգստության օրը պահում եք այնպես, ինչպես նախատեսել է Տերը: Հանգստության օրը սուրբ պահելով, ինչպե՞ս է օգնում, որ դուք «անբիծ պահեք [ձեզ] աշխարհից» (հատված 9): Ես ի՞նչ կարող եք անել, որ ձեր «տուրքը մատուցեք Բարձրյալին» (հատված 10):
Կարող եք նկատել, որ Տերը «ցնծություն», «ուրախ» և «զվարթ» բառերի միջոցով է ուսուցանում Հանգստության օրը: Ի՞նչն է ձեզ համար Հանգստության օրը ուրախություն դարձնում: Ինչպե՞ս կբացատրեք որևէ մեկին, թե ինչու եք որոշում պատվել Տիրոջ օրը:
«Gently Raise the Sacred Strain» (Hymns, 146) օրհներգից ի՞նչ եք սովորում հանգստության օրվա նպատակների և օրհնությունների մասին:
Տես նաև Ծննդոց 2.2–3, Եսայիա 58.13–14, Ռասել Մ. Նելսոն, «Հանգստության օրը բերկրանք է», Լիահոնա, մայիս 2015, 129–32:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Վարդապետություն և Ուխտեր 58․26-28
Երկնային Հայրը տվել է ինձ ընտրելու զորություն
-
Վարդապետություն և Ուխտեր 58.26–28 հատվածները միասին կարդալով դուք և ձեր երեխաները հնարավորություն կունենաք խոսելու այն զորության մասին, որը Երկնային Հայրը տվել է մեզ, որ բարիք գործելու ընտրություն կայացնենք: Դուք կարող եք իրար պատմել ձեր կատարած տարբեր ընտրությունների և դրա արդյունքում տեղի ունեցածի մասին: Գուցե ձեր երեխաները կցանկանան նկարել իրենց փորձառությունը:
-
Դուք կարող եք թղթի մի կողմում գրել ընտրություն, իսկ մյուս կողմում՝ հետևանք, և օգտագործել այս թուղթը՝ ցույց տալու համար, որ մեր ընտրություններն ու դրանց հետևանքները անբաժանելի են: Հավանաբար ձեր երեխաները կարող են թվարկել մի քանի ընտրություն և խոսեն դրանց հետևանքների մասին: Այնուհետև դուք կարող եք միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 58.27–28 հատվածները և խոսել ընտրությունների մասին, որոնք «գործում են շատ արդարություն» կամ լավ հետևանքներ: Ինչպե՞ս է Երկնային Հայրը «վարձատրում» կամ օրհնում մեզ, երբ մենք ձգտում ենք բարիք գործել (հատված 28):
Վարդապետություն և Ուխտեր 59․7, 18-21
«Գոհություն հայտնիր Տիրոջը՝ քո Աստծուն, բոլոր բաներում»
-
Կարող եք կարդալ այս հատվածները, մինչ դուք և ձեր երեխաները զբոսնում եք կամ նայում եք բնության նկարներին՝ նկատելով այն բաները, որոնք «աչքը շոյելու և սիրտն ուրախացնելու համար» են (հատված 18): Նմանատիպ բաներ կարող եք նկատել նաև «My Heavenly Father Loves Me» երգում (Children’s Songbook, 228–29): Կամ կարող եք հրավիրել ձեր երեխաներին նկարել այնպիսի բաներ, որոնց համար նրանք շնորհակալ են, և թույլ տվեք պատմել ձեզ իրենց նկարների մասին: Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը այս բաների համար։
Վարդապետություն և Ուխտեր 59․9-12
Հանգստության օրը Տիրոջ օրն է
-
Ի՞նչ կարող ենք անել կիրակի օրը՝ Տիրոջը երկրպագելու և ուրախություն գտնելու համար: Օգնեք ձեր երեխաներին գտնել գաղափարներ Վարդապետություն և Ուխտեր 59.9–12 հատվածներում և այս շաբաթվա գործնական աշխատանքի էջում: Գուցե նրանք կարող են նաև գտնել նկարներ կամ առարկաներ, որոնք ներկայացնում են այն, ինչ մենք անում ենք հանգստության օրը (օրինակ՝ հաղորդության նկարները այս շարադրանքում): Ինչպե՞ս են այս բաներն օգնում մեզ ավելի մոտ զգալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: