«Հունիսի 16-22․ «Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը»․ Վարդապետություն և Ուխտեր 64-66», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 64-66», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025
Հունիսի 16-22. «Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը»
Վարդապետություն և Ուխտեր 64-66
1831թ. օգոստոսի թեժ ամռանը մի քանի երեցներ Միսսուրիի Սիոնի հողից վերադառնում էին Կիրթլենդ: Ճամփորդները շուգում էին ու հոգնած էին, իսկ լարվածությունը շուտով վերածվեց վեճի։ Թվում էր՝ երկար ժամանակ էր պահանջվելու Սիոնի՝ սիրո, միասնության և խաղաղության քաղաքի կառուցման համար:
Բարեբախտաբար, Սիոնի կառուցումը 1831թ. Միսսուրիում և մեր սրտերում, ընտանիքներում ու ծխերում այսօր, մեզանից չի պահանջում կատարյալ լինել: Փոխարենը, «ձեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց»,- ասել է Տերը (Վարդապետություն և Ուխտեր 64.10): Նա պահանջում է «սիրտն ու պատրաստակամ միտքը» (հատված 34): Եվ նա պահանջում է համբերություն ու ջանասիրություն, քանի որ Սիոնը կառուցվում է «փոքր բաների» հիմքի վրա, ավարտվելով նրանց կողմից, ովքեր չեն «ձանձրանում բարին գործելուց» (հատված 33)։
Տես նաև Սրբերը, 1․133-34, 136-37։
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Վարդապետություն և Ուխտեր 64․1-11
«Ներեք միմյանց»
Վարդապետություն և Ուխտեր 64.1–11 հատվածներն ուսումնասիրելիս նկատի ունեցեք հետևյալը.
-
Հիշեք, թե երբ է Տերը ներել ձեզ: Ինչպե՞ս էիք ձեզ զգում։
-
Կա՞ մեկը, ում պետք է ներեք: Ինչո՞ւ է այդքան դժվար ուրիշներին ներելը: Ի՞նչն է ձեզ օգնում հաղթահարել այս դժվարությունները:
-
Վարդապետություն և Ուխտեր 64.1–11 հատվածներում ներման վերաբերյալ ո՞ր ճշմարտություններն են ձեզ կարևոր թվում: Ձեր կարծիքով, Տերն ինչո՞ւ է պատվիրում մեզ «ներել բոլորին» (հատված 10)։
Եթե դժվարանում եք ներել, կարող եք ուսումնասիրել երեց Ջեֆրի Ռ․ Հոլանդի «Հաշտության սպասավորությունը» ուղերձը (Լիահոնա, նոյ. 2018, 77–79) կամ Քրիստին Մ․ Յիի «Դափնեպսակ՝ մոխրի փոխարեն. Ներման բժշկող ճանապարհը» ուղերձը (Լիահոնա, նոյ. 2022, 36–38)։ Ի՞նչ եք սովորում այն մասին, թե ինչպես կարող է Քրիստոսն օգնել ձեզ ներել:
Ընտանեկան հարաբերությունները կարող են ներելու բազմաթիվ հնարավորություններ տալ: Մտածեք ձեր ընտանիքի անդամների մասին: Ո՞ւմ է պետք ներել: Մենք ինչպե՞ս ենք «չարչարվում» (հատված 8), երբ չենք ներում միմյանց: Ինչպե՞ս կազդի ներումը ձեր ընտանեկան հարաբերությունների վրա:
Տես նաև Թեմաներ և հարցեր, «Ներում», Ավետարանի գրադարան, «Forgiveness: My Burden Was Made Light» (տեսանյութ), Ավետարանի գրադարան։
Վարդապետություն և Ուխտեր 64․31-34
Տերը խնդրում է իմ «սիրտն ու պատրաստակամ միտքը»
Դուք երբևէ «ձանձրացե՞լ եք» «բարին գործելուց»: Փնտրեք ձեզ ուղղված Տիրոջ ուղերձը Վարդապետություն և Ուխտեր 64.31–34-ում: Ի՞նչ է Տերն ուզում, որ դուք անեք Իր «մեծ գործը» կատարելու համար:
Մտածեք մի առարկայական դասի մասին, որը կլուսաբանի հատված 33-ը, ինչ-որ մեծ բան, որը կազմված է փոքր բաներից, օրինակ՝ խճանկար կամ աղյուսով շինություն: Ի՞նչ «փոքր բաներ» կարող եք անել ամեն օր՝ Աստծո մեծ գործի «հիմքը» դնելու համար։ Որո՞նք են այն «մեծ գործի» մի քանի օրինակները, որ Տերը տվել է ձեզ:
Վարդապետություն և Ուխտեր 64․31-34
«Սիրտը և պատրաստակամ միտքը»
Ինչո՞ւ էր Դոնալդ Լ. Հոլսթրոմն առաջարկում «սիրտ և պատրաստակամ միտք» արտահայտության վերաբերյալ այս հավանական իմաստը.
«Սիրտը խորհրդանշում է սեր և նվիրվածություն։ Մենք կատարում ենք զոհաբերություններ և կրում նրանց բեռները, ում մենք սիրում ենք, որոնց մենք չէինք դիմանա որևէ այլ պատճառով: Եթե սեր գոյություն չունի, մեր նվիրվածությունը թոշնում է: …
«Պատրաստակամ միտք» ունենալը նշանակում է գործադրել մեր լավագույն ջանքերը և փայլուն մտածողությունը և որոնել Աստծո իմաստությունը: Այն հուշում է, որ մեր կյանքի ամենանվիրված ուսումնասիրությունը պետք է լինի իր բնույթով հավերժական բաների մասին: Դա նշանակում է, որ Աստծո խոսքը լսելու և դրան հնազանդվելու միջև պետք է լինի անքակտելի կապ» («Սիրտը և պատրաստակամ միտքը», Ensign, June 2011, 31–32):
Վարդապետություն և Ուխտեր 64․41-43
Սիոնը «մի դրոշ պիտի լինի մարդկանց համար»
Դրոշը մի «չափանիշ է, որի շուրջը հավաքվում են մարդիկ նպատակի կամ ինքնության միասնությամբ» Սուրբ գրքերի ուղեցույց, «Դրոշ», Ավետարանի գրադարան): Ինչպե՞ս է Սիոնը կամ Տիրոջ Եկեղեցին դրոշ եղել ձեզ համար: Դիտարկեք այս առարկաների օրինակները, որոնք դրոշի նման պահվում էին, որպեսզի օրհնեին մարդկանց. Թվոց 21.6–9, Մատթեոս 5.14–16, Ալմա 46.11–20: Փնտրեք եղանակներ, որոնցով Տերը նկարագրում է Սիոնը Վարդապետություն և Ուխտեր 64.41–43-ում:
Տես նաև «Let the Holy Spirit Guide» երգը, Hymns, 41:
Աստծո արքայությունը երկրի վրա պատրաստում է աշխարհը Փրկիչի վերադարձին
Վարդապետություն և Ուխտեր 65-ը տալիս է վերջին օրերում Տիրոջ Եկեղեցու առաքելության վերաբերյալ մի ոգեշնչող նկարագրություն: Կարող եք ուսումնասիրել այս բաժինը՝ փնտրելով պատասխաններ հետևյալ հարցերին. Ի՞նչ է Տերը կամենում, որ Իր արքայությունը իրականացնի երկրի վրա: Ի՞նչ է Նա կամենում, որ ես անեմ:
Տես նաև «Prepare Today for the Second Coming» (տեսանյութ), ChurchofJesusChrist.org։
Տերը գիտե իմ սրտի խոհերը
Եկեղեցուն միանալուց կարճ ժամանակ անց Վիլյամ Ի․ Մակլելլին խնդրեց Ջոզեֆ Սմիթին բացահայտել Աստծո կամքը իր համար: Ջոզեֆը չգիտեր դա, բայց Վիլյամը ուներ հինգ անձնական հարցեր, և հույս ուներ, որ Տերը կպատասխաներ դրանց Իր Մարգարեի միջոցով: Մենք չգիտենք, թե ինչ հարցեր ուներ Վիլյամը, բայց նրան հասցեագրված հայտնությունը Վարդապետություն և Ուխտեր 66-ում «լիարժեք և ամբողջական» պատասխան տվեց Վիլյամի յուրաքանչյուր հարցին («William McLellin’s Five Questions», Revelations in Context, 138)։
Երբ կարդաք բաժին 66-ը, մտածեք, թե Տերը ինչ գիտեր Վիլյամ Մակլելլինի և նրա սրտի մտահոգությունների ու մտադրությունների մասին։ Ինչպե՞ս է Տերը ցույց տվել, որ ճանաչում է ձեզ: Եթե ունեք հայրապետական օրհնություն, ուսումնասիրեք այն: Ուսումնասիրելիս Սուրբ Հոգին ինչպե՞ս է օգնում ձեզ հասկանալ Աստծո կամքը ձեզ համար։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Վարդապետություն և Ուխտեր 64․7-10
Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ ես ներեմ բոլորին
Նշում. Երբ ուսուցանեք ձեր երեխաներին «ներել բոլորին» Տիրոջ պատվիրանի մասին, դուք կարող եք պարզաբանել, որ ներելը չի նշանակում թույլ տալ մարդկանց վիրավորել մեզ: Խրախուսեք նրանց վստահելի մեծահասակին պատմել, եթե ինչ-որ մեկը վիրավորում է իրեն կամ անպատշաճ կերպով դիպչում է նրանց:
-
Ձեր երեխաների հետ Վարդապետություն և Ուխտեր 64.10 հատվածը կարդալուց հետո խոսեք նրանց հետ այն մասին, թե ինչ է նշանակում ներել մեկին։ Դուք կարող եք կիսվել մի քանի պարզ օրինակներով: Նրանք կարող են դերերով խաղալ այդ իրավիճակները, որպեսզի վարժվեն, թե ինչպես ներել:
-
Դուք կարող եք խնդրել ձեր երեխաներին պլանավորել, թե ինչպես կուսուցանեն ինչ-որ մեկին, օրինակ՝ կրտսեր եղբորը կամ քրոջը, ուրիշներին ներելու մասին: Օգնեք նրանց գտնել արտահայտություններ Վարդապետություն և Ուխտեր 64.7–10 հատվածներում, որոնք նրանք կարող են օգտագործել ուսուցանելիս:
-
Երգեք որևէ երգ ներման մասին, օրինակ՝ «Help Me, Dear Father» (Children’s Songbook, 99)։ Այս երգն ի՞նչ է մեզ ուսուցանում մարդկանց ներելու մասին:
Վարդապետություն և Ուխտեր 64․33
Աստծո «մեծ գործը» կառուցված է «փոքր բաներից»
-
Դուք կարող եք ցույց տալ ձեր երեխաներին որոշ իրեր, որոնք կազմված են փոքր մասերից, օրինակ՝ գլուխկոտրուկ կամ ծածկոց: Ապա միասին կարող եք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 64․33: Ո՞րն է Աստծո «մեծ գործը»։ Որո՞նք են այն «փոքր բաները», որը մենք կարող ենք անել օգնելու համար։
Վարդապետություն և Ուխտեր 64․34
Ես կարող եմ հետևել Հիսուսին իմ սրտով և մտքով
-
Երբ ձեր երեխաների համար կարդաք Վարդապետություն և Ուխտեր 64.34 հատվածը, դուք կարող եք մատնացույց անել ձեր սրտին և գլխին, երբ կարդաք «սիրտը» և «միտքը», և հրավիրեք երեխաներին դա անել ձեզ հետ: Ինչպե՞ս կարող ենք մեր սրտերը (ցանկությունները) և միտքը (մտքերը) տալ Փրկչին:
Տերը գիտի, թե ես ով եմ և սիրում է ինձ:
-
Օգնեք ձեր երեխաներին հասկանալ, որ Վիլամ Ի. Մակլելլինը հինգ հարց ուներ Տիրոջը: Ջոզեֆ Սմիթը ստացավ այդ հարցերի պատասխանները, չնայած որ նա չգիտեր, թե որոնք էին Վիլյամի հարցերը: Պատմեք երեխաներին ձեր փորձից՝ երբ Տերը ցույց է տվել ձեզ, թե Նա ինչ է ցանկանում, որ դուք անեք և և խոսեք այն օրհնությունների մասին, որոնք գալիս էին Նրա առաջնորդությանը հետևելուց: Այնուհետև կարող եք միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 66.4 հատվածը և հրավիրել ձեր երեխաներին հնարավորություններ փնտրել հասկանալու, թե Տերն ինչ է ուզում, որ նրանք անեն:
Ես կարող եմ օգնել պատրաստել աշխարհը՝ դիմավորելու Հիսուս Քրիստոսին
-
Երբ ձեր երեխաները նայեն Փրկչի Երկրորդ Գալուստի նկարին, խնդրեք նրանց նկարագրել, թե ինչ են տեսնում կամ ինչ գիտեն այս իրադարձության մասին: Դուք կարող եք նաև ձեր երեխաներին տալ բառեր և արտահայտություններ Երկրորդ Գալուստի մասին, որոնք կարող են գտնել Վարդապետություն և Ուխտեր 65-ում: Այդ բառերն ու արտահայտություններն ի՞նչ են ուսուցանում մեզ։ Ինչպե՞ս կարող ենք պատրաստվել Փրկչի վերադարձին: