«Հունիսի 9-15. «Ես հավատարիմների հետ եմ ընդմիշտ». Վարդապետություն և Ուխտեր 60-63», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 60-63», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025
Հունիսի 9-15․ «Ես հավատարիմների հետ եմ ընդմիշտ»
Վարդապետություն և Ուխտեր 60-63
1831թ. օգոստոսի սկզբին Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու մյուս երեցները պատրաստվում էին վերադառնալ Կիրթլենդ՝ «Սիոնի հող» կարճ այցից հետո (Վարդապետություն և Ուխտեր 59.3): Տերը ցանկանում էր, որ նրանք քարոզեն ավետարանը իրենց ճամփորդության ժամանակ (տես Վարդապետություն և Ուխտեր 52.10), և նրանցից ոմանք դա արեցին ջանասիրաբար: Բայց մյուսները տատանվում էին։ Տերն ասել է․ «Նրանք թաքցնում են քանքարը, որը տվել եմ իրենց» «մարդուց վախենալու պատճառով» (Վարդապետություն և Ուխտեր 60.2): Մեզանից շատերին ծանոթ է այն, թե ինչ զգացին այդ երեցները: Թեև մենք սիրում ենք ավետարանը, վախն ու կասկածը կարող են խանգարել մեզ կիսվել դրանով։ Սակայն Տերը ողորմած է։ Տերը «գիտի թուլությունը մարդու, և թե ինչպես սատարի [մեզ]» (Վարդապետություն և Ուխտեր 62.1): Վաղ շրջանի միսիոներներին ուղղված այս բոլոր հայտնությունների մեջ հավաստիացումներ կան, որոնք կարող են օգնել մեզ հաղթահարել մեր վախերն ու թերությունները. «Ես կարող եմ ձեզ սուրբ դարձնել»: «Ամեն մարմին իմ ձեռքում է»։ «Ես հավատարիմների հետ եմ ընդմիշտ»։ Եվ «Նա, ով հավատարիմ է, և համբերում է, կհաղթի աշխարհին» (Վարդապետություն և Ուխտեր 60․7, 61․6, 62․9, 63․47)։
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Վարդապետություն և Ուխտեր 60, 62
Ես կարող եմ կիսվել իմ սիրով և վկայությամբ Հիսուս Քրիստոսի մասին
Ավետարանի ձեր վկայությունը ինչո՞վ է նման «տաղանդի» կամ Աստծուց տրված գանձի: Ի՞նչ եղանակներով ենք մենք երբեմն «թաքցնում [մեր] քանքարը (տաղանդը)» (Վարդապետություն և Ուխտեր 60․2, տես նաև Մատթեոս 25․14–30)։
Տիրոջից ի՞նչ խրախուսական ուղերձներ եք գտնում բաժիններ 60 և 62-ում: Այս ուղերձներն ինչպե՞ս են կառուցում ձեր վստահությունը ավետարանով կիսվելիս։ Այս հարցերի շուրջ խորհելիս կարող եք երգել կամ կարդալ «I Want to Be a Missionary Now» (Children’s Songbook, 168) երգի բառերը։ Ի՞նչ եք սովորում երեխաների այս երգից ավետարանով կիսվելու մասին:
Տես նաև Ավետարանի գրադարանի «Կիսել Ավետարանով» հավաքածուն:
Վարդապետություն և Ուխտեր 60․2–4, 61․1–2, 20, 36–38, 62․1, 6
Սուրբ գրություններն ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին:
Երբ Նա ուսուցանեց Իր միսիոներներին, Տերը բացահայտեց Իր մասին կարևոր ճշմարտություններ: Փնտրեք այս ճշմարտությունները Վարդապետություն և Ուխտեր 60.2–4, 61․1–2, 20, 36–38, 62․1, 6։ Ի՞նչ պատմություններ են սուրբ գրություններից լուսաբանում Փրկիչի դերերը և հատկանիշները, որոնց մասին դուք սովորել եք (օրինակի համար, Հովհաննես 8.1–11, Եթեր 2.14–15):
Իմ որոշումները պետք է հավասարակշռեն «դատողության ու Հոգու ղեկավարության»:
Տերն առաջնորդում է հավերժական ճշմարտությունները և սկզբունքները, բայց Նա հաճախ թույլ է տալիս, որ մենք որոշենք կոնկրետ մանրամասները, թե ինչպես վարվել այդ սկզբունքների համաձայն: Այս սկզբունքն ինչպե՞ս է լուսաբանվում Վարդապետություն և Ուխտեր 62-ում (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 60.5, 61.22): Ինչպե՞ս եք տեսել այս սկզբունքները ձեր կյանքում: Ինչո՞ւ է լավ, որ որոշ որոշումներ կայացնենք՝ առանց ակնկալելու, որ Աստված մեզ հստակ կասի, թե ինչ պետք է անենք:
Վարդապետություն և Ուխտեր 63․7-12
Նշանները գալիս են հավատքի միջոցով և Աստծո կամքի համաձայն
Այս համառոտ շարադրանքի վերջում կա մի հրաշքի օրինակ, որը խորապես տպավորել էր Էզրա Բութին. Էլզա Ջոնսոնի թևը հրաշքով բուժվել է: Այդ տեսնելուց հետո Էզրան ուրախությամբ մկրտվեց։ Սակայն մի քանի ամիսների ընթացքում Էզրան կորցրեց իր հավատքը և քննադատաբար էր վերաբերվում Մարգարեին: Ինչպե՞ս կարող էր դա պատահել, հաշվի առնելով այն հրաշքը, որին նա ականատես եղավ:
Խորհեք այս հարցի շուրջ, երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 63.7–12-ը: Ի՞նչ ճշմարտություններ եք սովորում նշանների և հավատքի մասին:
Տես նաև Մատթեոս 16.1–4, Հովհաննես 12.37, Մորմոն 9.10–21, Եթեր 12.12, 18:
Վարդապետություն և Ուխտեր 63․16
Ես կարող եմ մաքուր լինել իմ մտքերում և արարքներում
Վարդապետություն և Ուխտեր 63.16 հատվածում Փրկիչը վերահաստատեց այն, ինչ Նա ուսուցանեց Նոր Կտակարանում, որ մաքրաբարոյության օրենքը պետք է կառավարի ոչ միայն մեր գործողությունները, այլ նաև մեր մտքերը (տես Մատթեոս 5.27–28): Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 63.16 հատվածը, գրի առեք այն նախազգուշացումները, որոնք Փրկիչը տալիս է ցանկասեր մտքերի մասին: Դուք կարող եք նաև խորհել յուրաքանչյուր նախազգուշացման հակառակ կողմի մասին։ Օրինակ, որո՞նք են այն բառերը կամ արտահայտությունները, որոնք հակադրվում են վախին: Ի՞նչ այլ օրհնություններ եք ստանում մաքրաբարո մտքերից և արարքներից:
Շատերը կարծում են, որ մտքի և գործողությունների մաքրաբարոյության Տիրոջ չափանիշները հնաոճ են կամ նույնիսկ ճնշող: Ի՞նչը կփոխվեր, եթե Աստծո բոլոր զավակները ձգտեին ապրել այս օրենքով: Դուք կարող եք այս հարցի պատասխանները փնտրել երեց Դեյվիդ Ա. Բեդնարի «Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն» (Լիահոնա, մայիս 2013, 41–44) կամ «Ձեր մարմինը սուրբ է» (Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություններ կատարելու համար, 23–26): Ի՞նչ հույսի ուղերձներ եք գտնում:
Նույնիսկ երբ մենք գիտենք մեր մտքերում և արարքներում մաքրաբարո լինելու օրհնությունները, դա չի նշանակում, որ դա հեշտ է: Դուք կարող եք որոշ ժամանակ տրամադրել՝ խորհելու համար, թե ինչն է ձեզ համար դժվարացնում պահել Փրկչի մաքրաբարոյության չափանիշը, և ինչն է դա հեշտացնում: Ի՞նչ խորհուրդներով կարող եք կիսվել ուրիշների հետ այն մասին, թե ինչ անել, երբ գայթակղվում եք անարժան մտքերով:
Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 121․45, Թեմաներ և հարցեր, «Առաքինություն»,Ավետարանի գրադարան, «Standards: Sexual Purity and Modesty—True Confidence» (տեսանյութ), Ավետարանի գրադարան, AddressingPornography.ChurchofJesusChrist.org։
Վարդապետություն և Ուխտեր 63․58-64
Սրբազան բաներին պետք է ակնածանքով վերաբերվել
Վարդապետություն և Ուխտեր 63.58–64 հատվածների սկզբունքները ավելին են, քան Տիրոջ անունը իզուր օգտագործելու մասին: Ուրիշ ի՞նչ սրբազան բաներ են գալիս «վերևից», կամ Աստծուց։ Ի՞նչ է նշանակում ձեզ համար «զգուշությամբ» խոսել այս բաների մասին:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Վարդապետություն և Ուխտեր 60․4, 61․1–2, 36, 62․1
Սուրբ գրություններն ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին
-
Գուցե դուք կարող եք թերթիկների վրա գրել Փրկչի մասին որոշ արտահայտություններ, որոնք գտնվում են Վարդապետություն և Ուխտեր 60–62 գլուխներում։ Այնուհետև ձեր երեխաները կարող են համապատասխանեցնել այս արտահայտությունները Նրա երկրային ծառայությունից Հիսուսի նկարներին (տես Ավետարանի պատկերագիրք, հր 34–61), որոնք ցույց են տալիս այս հատկանիշները: Ինչպե՞ս է Նա իրեն հայտնի դարձնում մեզ այսօր:
Վարդապետություն և Ուխտեր 60․7, 61․1–2, 62․1
Տերը կների ինձ, եթե ես ապաշխարեմ:
-
Երբ ձեր երեխաների հետ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 60.7, 61․2, օգնեք նրանց այս հատվածներում գտնել ընդհանուր բառեր: Հիշեցրեք նրանց, որ այս հայտնությունները տրվել են Ջոզեֆ Սմիթին և Եկեղեցու մյուս ղեկավարներին: Տերն ի՞նչ էր ցանկանում, որ նրանք իմանային: Դուք կարող եք նաև խոսել այն մասին, թե Փրկիչն ինչպե՞ս է մեզ վերաբերվում, երբ սխալներ ենք թույլ տալիս: Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 62.1 հատվածի, ինչպե՞ս կարող է Հիսուսն օգնել, երբ մենք գայթակղվում ենք:
Վարդապետություն և Ուխտեր 62․3, 9
Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ ես կիսվեմ Նրա ավետարանով
-
Դուք կարող եք հարցնել ձեր երեխաներին, թե ինչ կասեն, եթե ինչ-որ մեկը հարցնի նրանց, թե ինչն է նրանց դուր գալիս Հիսուս Քրիստոսի և Նրա Եկեղեցու մեջ: Միասին երգեք որևէ երգ ավետարանով կիսվելու մասին, օրինակ՝ «I Want to Be a Missionary Now» (Children’s Songbook,, 168), որը գուցե մտքեր հաղորդի նրանց: Այնուհետև դուք կարող եք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 62.3 հատվածը և խնդրել ձեր երեխաներին լսել, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք կիսվում ենք մեր վկայություններով: Ինչպե՞ս կարող է 9-րդ հատվածի խոստումը օգնել, եթե մենք նյարդայնանում ենք:
Վարդապետություն և Ուխտեր 63․64
Ես կարող եմ ակնածալից լինել
-
Վարդապետություն և Ուխտեր 63․64 հատվածը ներկայացնելու համար դուք կարող եք ձեր երեխաների հետ որևէ երգ երգեք ակնածանքի մասին, օրինակ՝ «Reverence Is Love» (Children’s Songbook, 31): Այնուհետև դուք կարող եք խոսել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ակնածանք ցուցաբերելու տարբեր եղանակների մասին:
-
Դուք կարող եք օգնել ձեր երեխաներին հասկանալ, թե ինչ է ակնածանքը, խոսելով նրանց հետ այնպիսի առարկայի մասին, որը առանձնահատուկ է նրանց համար, ինչպիսին է սիրելի խաղալիքը, գիրքը կամ վերմակը: Հարցրեք նրանց, թե ինչպես են նրանք հոգ տանում և պաշտպանում այն առարկաները, որոնք առանձնահատուկ են իրենց համար: Ապա միասին կարող եք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 63․64 հատվածը: Ի՞նչ բաներ են առանձնահատուկ կամ սուրբ Երկնային Հոր համար (օրինակ, հատված 61-ը և այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը): Ինչպե՞ս պետք է վերաբերվենք այս բաներին՝ մեր խոսքերով և մեր արարքներով: