Եկ, հետևիր ինձ 2024
Հունիսի 23–29. «Ողջ Երկրի հարստությունների արժեքը». Վարդապետություն և Ուխտեր 67–70


«Հունիսի 23–29. «Ողջ Երկրի հարստությունների արժեքը». Վարդապետություն և Ուխտեր 67–70», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 67-70», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025

Պատվիրանների Գրքի բնօրինակ ձեռագրերը

Հունիսի 23–29. «Ողջ Երկրի հարստությունների արժեքը».

Վարդապետություն և Ուխտեր 67-70

1828-1831թթ. Մարգարե Ջոզեֆ Սմիթը շատ հայտնություններ ստացավ Տիրոջից, ներառյալ` աստվածային խորհուրդը անհատների համար, Եկեղեցին կառավարելու հրահանգներ, վերջին օրերի տեսիլքներ և հավերժության մասին շատ ոգեշնչող ճշմարտություններ: Բայց շատ Սրբեր չէին կարդացել դրանք։ Հայտնությունները դեռ չէին հրատարակվել, և մի քանի առկա օրինակները ձեռագիր էին, որոնք ամրացված չէին միմյանց հետ, որոնք շրջանառվում էին անդամների մեջ, և տեղափոխվում էին միսիոներների կողմից:

Ապա, 1831թ. նոյեմբերին Ջոզեֆը հրավիրեց Եկեղեցու ղեկավարների խորհուրդ՝ քննարկելու հայտնությունների հրատարակման հարցը: Տիրոջ կամքը փնտրելուց հետո այս ղեկավարները ծրագրեր կազմեցին Պատվիրանների գիրքը հրատարակելու համար, որը ներկայիս Վարդապետություն և Ուխտերի նախակարապետն էր: Շուտով բոլորը հնարավորություն կունենային կարդալու Աստծո խոսքը, որը հայտնվել էր ապրող մարգարեի միջոցով. կենդանի վկայություն, որ «մեր Փրկիչի արքայության խորհուրդների բանալիները կրկին վստահվել են մարդուն»: Այս և մի շարք այլ պատճառներով, Սրբերը երբեմն այս հայտնությունները համարում են «արժանի … ողջ աշխարհի բոլոր հարստություններին» (Վարդապետություն և Ուխտեր 70, բաժնի նախադրությունը):

Տես Սրբերը, 1․140-43։

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Վարդապետություն և Ուխտեր 67․1-9, 68․3-6

Տիրոջ ծառաները խոսում են Նրա կամքը, երբ շարժվում են Սուրբ Հոգով:

Ջոզեֆ Սմիթի կողմից ստացված հայտնությունների հրատարակման որոշումը հեշտ էր թվում, բայց Եկեղեցու որոշ ղեկավարներ համոզված չէին, որ դա լավ գաղափար է: Մի մտահոգություն կապված էր Ջոզեֆ Սմիթի հայտնությունները գրելու անկատարության հետ: Հայտնությունը բաժին 67-ում տրվեց ի պատասխան այդ մտահոգությունների: Ի՞նչ եք սովորում Տիրոջ մարգարեների և հայտնության մասին հատվածներ 1-9-ից: Ի՞նչ լրացուցիչ գաղափարներ եք ձեռք բերում 68.3–6-ից:

Ինչպե՞ս եք իմացել, որ այն հայտնությունները, որոնք Աստված տալիս է Իր ծառաներին, ճշմարիտ են: Դուք կարող եք նաև խորհել փորձառությունների մասին, երբ զգացել եք, որ Տերը խոսում է ձեզ հետ Իր ծառաներից մեկի միջոցով (տես Վարդապետություն և Ուխտեր 68.4): Ե՞րբ եք զգացել, որ «շարժվում եք Սուրբ Հոգով» (հատված 3) ինչ-որ բան ասելու համար: Ինչպե՞ս է Տերը «կանգնել ձեր կողքին» (հատված 6):

Նախքան Պատվիրանների գիրքը կտպագրվեր, Եկեղեցու մի քանի ղեկավարներ գրավոր վկայություն ստորագրեցին, որ գրքի հայտնությունները ճշմարիտ են: Նրանց վկայության պատճենը տեսնելու համար տես «Testimony, circa 2 November 1831» Revelation Book 1, 121, josephsmithpapers.org:

Վարդապետություն և Ուխտեր 67․10-14

«Շարունակեք համբերությամբ»

Նախանձը, վախը և հպարտությունը ինչպե՞ս են խոչընդոտում, որ մենք մոտենանք Տիրոջը: Ինչպե՞ս ենք մենք հաղթահարում «բնական մարդուն» կամ «մարմնային միտքը», որպեսզի կարողանանք «տեսնել [Նրան] և իմանալ, որ [Նա է]» (հատված 12, տես նաև Մոսիա 3.19): Ի՞նչ եք գտնում այդ հատվածներում, որոնք ոգեշնչում են ձեզ «համբերությամբ շարունակել, մինչև որ կատարյալ դարձվեք» (հատված 13

Վարդապետություն և Ուխտեր 68․25-31

սեմինարիայի պատկերակ
Ես կարող օգնել, որ իմ ընտանիքը կենտրոնանա Հիսուս Քրիստոսի վրա

Տիրոջ խոսքերը Վարդապետություն և Ուխտեր 68.25–31 հատվածներում մասնավորապես վերաբերում են ծնողներին, բայց անկախ նրանից՝ դուք ծնող եք, թե ոչ, դուք կարող եք օգտագործել Նրա խորհուրդը՝ ձեր տունը կենտրոնացնելու Հիսուս Քրիստոսի վարդապետության վրա: Ստորև թվարկված են որոշ սկզբունքներ, որոնք Տերն ասում է, որ պետք է ուսուցանվեն տանը: Մտածեք, թե ինչպես կարող եք այս բոլորը դարձնել Քրիստոսակենտրոն տան հիմքը՝ այն տան, որտեղ դուք ապրում եք այժմ կամ ձեր ապագա տունը: Տրամադրված ռեսուրսներն ու հարցերը կարող են օգնել:

  • Ապաշխարություն. Ուսումնասիրեք Ալմա 36.17–20 և նկատեք, թե ինչպես Ալման օրհնվեց անհրաժեշտ պահին, քանի որ նրա հայրն ուսուցանել էր Փրկչի քավող առաքելության մասին: Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել, որ ձեր ընտանիքը դառնա դեպի Հիսուս Քրիստոսը և ապաշխարի (տես նաև 2 Նեփի 25.26):

  • Հավատք առ Քրիստոս. Կարդացեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հինգ առաջարկները՝ «Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կտեղաշարժի» ուղերձում (Լիահոնա, մայիս 2021, 103): Խորհեք, թե ինչպես կարող են այս առաջարկությունները ձեր ընտանիքում հավատքի մշակույթ ձևավորել:

  • Մկրտություն. Կրկնեք մկրտության ուխտը, ինչպես նկարագրված է Մոսիա 18.8–10, 13: Ինչպե՞ս կարող են այս ուխտը պահելու ձեր ջանքերը ամրացնել ձեր ընտանիքը:

  • Սուրբ Հոգու պարգև. Ուսումնասիրեք 17–19 էջերի հրավերները Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար ուղեցույցում: Ի՞նչ եք ոգեշնչված զգում անել՝ Սուրբ Հոգու ազդեցությունը ձեր տուն հրավիրելու համար:

  • Աղոթք. Ի՞նչ եք սովորում տանը աղոթելու զորության մասին «Love Is Spoken Here» երգից (Children’s Songbook, 190–91)։ Ի՞նչ օրհնություններ է խոստանում Փրկիչը 3 Նեփի 18.15–21-ում:

  • Ուրիշ ի՞նչ սկզբունքներ եք գտնում Վարդապետություն և Ուխտեր 68․25–31 հատվածներում:

Ի՞նչ խորհուրդ կտաք մեկին, ում ընտանիքի անդամները չեն աջակցում Քրիստոսի հանդեպ հավատք կառուցելու նրա ջանքերին:

Տես նաև «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», Ավետարանի գրադարան, Թեմաներ և հարցեր, «Ծնողավարություն», Ավետարանի գրադարան, Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Հիսուս Քրիստոսը ծնողների ուժն է», Լիահոնա, մայիս 2023, 55–59:

միասին ուսումնասիրող ընտանիքը

Վարդապետություն և Ուխտեր 69․1

«Ճշմարիտ ու հավատարիմ» ընկերներն օգնում են ինձ հետևել Հիսուս Քրիստոսին

Ձեր կարծիքով, ինչո՞ւ դա «Տիրոջ իմաստությամբ էր», որ «ճշմարիտ և հավատարիմ» ինչ-որ մեկն ուղեկցի Օլիվեր Քաուդերիին այս հատվածում նկարագրված առաջադրանքում: Ինչպե՞ս է այս սկզբունքը վերաբերում ձեզ:

Օգնեք սովորողներին ոգեշնչել միմյանց։ Ձեր դասարանի յուրաքանչյուր ոք հարուստ աղբյուր է ավետարանով ապրելու վկայության, մտքերի և փորձառությունների: Հրավիրեք նրանց կիսվել դրանցով և բարձրացնել մեկմեկու:

Վարդապետություն և Ուխտեր 70․1-4

Ես հաշվետու եմ այն հայտնությունների համար, որոնք Տերը տվել է

Տերը որոշ երեցների վրա պարտականություն դրեց հսկել հայտնությունների հրատարակությունը։ Թեև դուք չունեք այդ հատուկ պատասխանատվությունը, ո՞րն է ձեր տնտեսությունը կամ պատասխանատվությունը «հայտնությունների և պատվիրանների վրա» (հատված 3):

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ 01

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Վարդապետություն և Ուխտեր 67

Վարդապետություն և Ուխտերը ուսուցանում են ինձ Հիսուս Քրիստոսի մասին:

  • Պատմեք ձեր երեխաներին, թե Ջոզեֆ Սմիթի հայտնություններն ինչպես տպագրվեցին գրքում (տես «Գլուխ 23. Վարդապետություն և Ուխտեր» Վարդապետություն և Ուխտերի Պատմություններում, 90–92, կամ համապատասխան տեսանյութը Ավետարանի գրադարանում): Օգնեք նրանց հիշել որոշ բաներ, որոնք դուք այս տարի սովորել եք Հիսուս Քրիստոսի մասին Վարդապետություն և Ուխտերից մինչ այժմ: Դուք կարող եք նաև կիսվել միմյանց հետ Վարդապետություն և Ուխտերից ձեր սիրելի հատվածներից մի քանիսով:

    2:2

    Chapter 23: The Doctrine and Covenants: August–November 1831

  • Դուք կարող եք նաև ցույց տալ ձեր երեխաներին Աստվածաշունչը, Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը և Թանկագին Մարգարիտը և խոսել նրանց հետ, թե որքանով են նրանք տարբեր և որքանով են նման (տե՛ս այս գրքերի նկարագրությունները Սուրբ Գրությունների ուղեցույցում): Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ սուրբ գրությունները ճշմարիտ են: Ի՞նչ ենք սովորում Վարդապետություն և Ուխտեր 67.4, 9 հատվածներից հայտնությունների մասին, որոնք Տերը տվել է Ջոզեֆ Սմիթին:

երեխաները ընթերցում են սուրբ գրությունները

Վարդապետություն և Ուխտեր 68․25-31

Ես կարող եմ մկրտվել, երբ դառնամ ութ տարեկան:

  • Վարդապետություն և Ուխտեր 68.27 հատվածում Տերը հստակեցրեց, թե քանի տարեկան պետք է լինի մարդը, որպեսզի մկրտվի: Օգնեք ձեր երեխաներին բացահայտել, թե ինչ է Նա ասել: Ինչո՞ւ է Հիսուսը կամենում, որ մենք մկրտվենք: «Baptism» (Children’s Songbook, 100–101) երգի նման երգը կարող է օգնել: Օգտագործելով նկարները կամ 25–31 հատվածները (կամ երկուսն էլ), օգնեք ձեր երեխաներին բացահայտել այն, ինչ Տերն է ցանկանում, որ երեխաները սովորեն:

  • Կարդացեք ձեր երեխաների հետ այն հանձնարարության մասին, որը Տերը տվել էր Օլիվեր Քաուդերիին Վարդապետություն և Ուխտեր 69 բաժնի նախադրությունում: Ի՞նչ խորհուրդ տվեց Տերը հատված 1-ում: Ինչո՞ւ է կարևոր լինել մարդկանց հետ, «ովք[եր] կլին[են] ճշմարիտ և հավատարիմ»։ Գուցե ձեր երեխաները պատմեն իրենց ծանոթ մարդու մասին, ով «ճշմարիտ է ու հավատարիմ»։ Միասին երգեք մի երգ, որը քաջալերում է երեխաներին լինել ճշմարիտ և հավատարիմ, ինչպես Փրկիչը, օրինակ՝ «Փորձում եմ լինել Հիսուսի նման» (Երեխաների Երգարան, 40): Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ հավատարիմ ենք Տիրոջը: Ինչպե՞ս կարող է Նա օգտագործել մեզ ուրիշներին օրհնելու համար, երբ մենք ճշմարիտ ենք ու հավատարիմ:

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

տպագրական սարք

Պատվիրանների գիրքը՝ Վարդապետություն և Ուխտերի նախակարապետը, տպագրվել է այսպիսի մամլիչի վրա:

գործնական աշխատանքի էջ երեխաների համար