«Հունիսի 30-ից հուլիսի 6-ը․ «Չկա ձեր դեմ պատրաստված զենք, որ հաջողություն ունենա»․ Վարդապետություն և Ուխտեր 71-75», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 71-75», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025
Ես կհիշեմ ուխտը, Էնրիկե Մանուել Գարսիա
Հունիսի 30-ից հուլիսի 6-ը․ «Չկա ձեր դեմ պատրաստված զենք, որ հաջողություն ունենա»
Վարդապետություն և Ուխտեր 71-75
Պատանեկության տարիներից Ջոզեֆ Սմիթը դիմակայում էր քննադատներին, նույնիսկ թշնամիներին, երբ փորձում էր կատարել Աստծո աշխատանքը: Բայց դա պետք է որ առանձնապես դժվար լիներ 1831թ.-ի վերջում, երբ Էզրա Բութը սկսեց հրապարակավ քննադատել Եկեղեցին, քանի որ այս դեպքում քննադատը նախկին հավատացյալ էր: Էզրան տեսել էր, թե Ջոզեֆն ինչպես էր օգտագործում Աստծո զորությունը կնոջը բժշկելու համար: Նրան հրավիրել էին ուղեկցել Ջոզեֆին Միսսուրիում Սիոնի հողի առաջին զննության ժամանակ: Բայց այնուհետև նա կորցրեց իր հավատքը և Օհայոյի լրագրում հրատարակեց նամակների շարք՝ փորձելով վարկաբեկել Մարգարեին: Եվ նրա ջանքերը, կարծես, տվեցին իրենց արդյունքը, քանի որ «անբարյացակամությունը … աճել էր Եկեղեցու հանդեպ» այդ տարածքում (Վարդապետություն և Ուխտեր 71, բաժնի նախադրությունը): Ի՞նչ պետք է անեին հավատացյալները նման իրավիճակում: Չնայած յուրաքանչյուր իրավիճակի համար գոյություն ունեն մեկից ավելի ճիշտ պատասխաններ, թվում է, որ հաճախ, ներառյալ 1831թ.-ի այս իրավիճակի դեպքում, Տիրոջ պատասխանի մի մասը ճշմարտությունը հայտարարելն ու կեղծիքը ուղղելն է՝ «հռչակելով ավետարանը» (հատված 1): Այո, Տիրոջ աշխատանքը միշտ քննադատներ կունենա, բայց, ի վերջո, «չկա [դրա] դեմ պատրաստված զենք, որ հաջողություն ունենա» (հատված 9):
Տես «Ezra Booth and Isaac Morley», Revelations in Context, 134:
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Հոգին կառաջնորդի ինձ, երբ ես հռչակեմ Փրկչի ավետարանը
Կարող է մտահոգիչ լինել, երբ մարդիկ քննադատում կամ ծաղրում են ձեր հավատքը Փրկչի, Նրա ավետարանի կամ Նրա Եկեղեցու հանդեպ: Երբ դա տեղի է ունենում, ինչ եք անում: Նման մի բան տեղի ունեցավ Օհայոյում 1831 թվականին (տես Վարդապետություն և Ուխտեր 71 բաժնի նախադրությունը): Վարդապետություն և Ուխտեր 71-ում ի՞նչ ասաց Տերը, որ Ջոզեֆ Սմիթն ու Սիդնի Ռիգդոնը անեն: Գուցե դուք կարողանաք թվարկել հրահանգները, որոնք Տերը տվել է նրանց և օրհնությունները, որոնք Նա խոստացել է:
Բացի 71-րդ բաժինն ուսումնասիրելուց, դուք կարող եք նաև ուսումնասիրել, թե ինչպես է Փրկիչը արձագանքել Իր քննադատներին՝ Իր մահկանացու ծառայության ընթացքում: Ահա մի քանի օրինակներ․ Մատթեոս 22․15–22, 26․59–64, Հովհաննես 10․37–38։ Ի՞նչ եք սովորում նրանից։ Ուրիշ ի՞նչ եք հասկանում հետևյալ հատվածներից․ Մատթեոս 18․15, Եփեսացիս 4․31–32, 2 Տիմոթեոս 3․12, Հակոբոս 1․19։
Ինչպե՞ս կարող է Նրա խորհուրդը կիրառվել այն իրավիճակներում, որոնց դուք բախվում եք այսօր: Դուք կարող եք մտածել ձեր իսկ խոսքերով կեղծիքները խաղաղ ճանապարհով շտկելու ուղիների մասին: Օրինակ, դուք կարող եք սկսել՝ հարգանք հայտնելով դիմացինի տեսակետների նկատմամբ, այնուհետև կարող եք խոնարհ և բարյացակամ ձևով կիսվել այն ամենով, ինչ դուք հավատում եք Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների մասին: Նման դեպքերին պատրաստվելու համար գուցե դուք կարող եք կիրառել այս մոտեցումը ընկերների կամ ընտանիքի անդամների հետ:
Տես նաև Թեմաներ և հարցեր, «Օգնել ուրիշներին հարցերով», Ավետարանի գրադարան, Դալլին Հ. Օուքս․ «Սիրել ուրիշներին և ապրել տարբերություններով հանդերձ» Լիահոնա, նոյ. 2014, 25–28, Յորգ Քլեբինգաթ․ «Քաջարի աշակերտություն վերջին օրերում» Լիահոնա, մայիս 2022, 107–10։
Տերն օրհնում է ինձ՝ եպիսկոպոսների նման ղեկավարների ծառայության միջոցով
Երբ Նյուել Ք. Ուիթնին կանչվեց ծառայելու որպես եպիսկոպոս, նրա պարտականությունները մի փոքր տարբերվում էին այսօրվա եպիսկոպոսների պարտականություններից: Օրինակ, Եպիսկոպոս Ուիթնին հսկում էր սեփականության նվիրաբերումը և Միսսուրիում Սիոնի հողում ապրելու թույլտվությունը: Բայց երբ կարդաք նրա կոչման մասին Վարդապետություն և Ուխտեր 72-ում, որոշակի կապ կնկատեք այն ամենի հետ, ինչ եպիսկոպոսներն անում են այսօր, առնվազն միտումով, եթե ոչ իրենց պարտականությունների առանձնահատկությունների հետ կապված:
Օրինակ, ի՞նչ եղանակներով եք դուք «հաշիվ ներկայացնում» ձեր եպիսկոպոսին (հատված 5)։ Մեր օրերում «Տիրոջ շտեմարանը» կարող է ներառել ծխի անդամների նվիրատվությունները, ծառայությունը և տաղանդները (տես հատվածներ 10, 12): Ինչպե՞ս կարող եք ձեր ներդրումն ունենալ այդ շտեմարանին:
Ինչպե՞ս է Տերն օրհնել ձեզ և ձեր ընտանիքին եպիսկոպոսի ծառայության միջոցով:
Տես նաև Քվենթին Լ. Քուք, «Եպիսկոպոսներ․ Տիրոջ հոտի հովիվներ», Լիահոնա, մայիս 2021, 56-60։
Ես շատ հնարավորություններ ունեմ կիսվելու Փրկչի ավետարանով:
Երբ Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը վերադարձան իրենց միսիոներական հանձնարարությունից (տես Վարդապետություն և Ուխտեր 71), Տերն ասաց, որ նրանք շարունակեն Աստվածաշնչի իրենց թարգմանությունը (տես Սուրբ Գրությունների ուղեցույց, «Ջոզեֆ Սմիթի թարգմանություն (JST)» Ավետարանի գրադարան): Բայց դա չէր նշանակում, որ Նա ցանկանում էր, որ նրանք այլևս չկիսվեին ավետարանով: Ի վերջո, դա աշակերտ լինելու մի մասն է:
Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 73-ը, դիտարկեք, թե դուք ինչպես կարող եք ավետարանով կիսվելը դարձնել ձեր կյանքի շարունակական, «հնարավոր» (հատված 4) կամ իրական մասը՝ ի թիվս ձեր այլ պարտականությունների:
Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելը կարող է սովորական և բնական լինել:
Վարդապետություն և Ուխտեր 75․1-16
«Աշխատեք ձեր զորությամբ … հռչակելով ավետարանը»
75-րդ բաժնի հայտնությունն ուղղված էր այն մարդկանց, ովքեր «տվել էին [իրենց] անունները, որպեսզի առաջ գնան՝ հռչակելու [Փրկչի] ավետարանը» (հատված 2): Այդ հայտնությունն ուսումնասիրելու եղանակներից մեկը երկու ցուցակ կազմելն է. 1) ինչպես արդյունավետորեն կիսվել ավետարանով և 2) ինչպես է Տերն այդ ամենում օրհնում և աջակցում մեզ:
Ձեր կարծիքով ի՞նչ նշանակում «հապաղել» կամ «ծուլանալ» ավետարանով կիսվելիս: Ինչպիսի՞ն է «ձեր զորությամբ աշխատելը» (հատված 3)։
Տես նաև «Կգնամ ուր կուզես Դու, Տեր», Հիմներ, 46:
Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Ես կարող եմ պաշտպանել ճշմարտությունը՝ կիսվելով իմ վկայությամբ:
-
Դուք կարող եք օգտագործել Վարդապետություն և Ուխտեր 71 բաժնի նախադրությունը կամ «Գլուխ 25. Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը գնում են առաքելության» (Վարդապետություն և Ուխտերի պատմություններում, էջ 96, կամ դիտեք համապատասխան տեսանյութը Ավետարանի գրադարանում)՝ ձեր երեխաներին ուսուցանելու այն հանգամանքների մասին, որոնք ոգեշնչել են բաժին 71-ը: Ապա օգնեք նրանց հատված 1-ում բացահայտել, թե Տերն ինչ էր ուզում, որ Ջոզեֆն ու Սիդնին անեին Եկեղեցու հանդեպ «անբարյացակամ զգացմունքների» վերաբերյալ: Ըստ Տիրոջ խոսքերի, ինչպե՞ս Նա կօգներ նրանց։ Ինչպե՞ս կարող ենք մենք նմանվել Ջոզեֆին և Սիդնիին:
0:45Chapter 25: Joseph Smith and Sidney Rigdon Go on a Mission: December 1831–January 1832
-
Դուք կարող եք նաև երգել մի երգ, որը ոգեշնչում է ձեր երեխաներին հավատարիմ լինել Փրկչին, ինչպիսին է «Ճիշտը գործիր» (Մանկական երգարան, 64): Օգնեք ձեր երեխաներին սովորել, թե ինչպես կարող են կիսվել նրանով, ինչ գիտեն Հիսուս Քրիստոսի մասին:
Տերը կանչել է եպիսկոպոսին ինձ օգնելու համար
-
Միասին կարդալով Վարդապետություն և Ուխտեր 72.2-ը դուք հնարավորություն կստանաք քննարկելու, թե ինչու է Տերը մեզ եպիսկոպոսներ տալիս (տես նաև «Գլուխ 17. Եկեղեցու առաջին եպիսկոպոսները» Վարդապետություն և Ուխտերի պատմություններում, 64–66 կամ դիտեք համապատասխան տեսանյութը Ավետարանի գրադարանում): Դուք և ձեր երեխաները կարող եք գտնել նկարներ կամ առարկաներ, որոնք ներկայացնում են եպիսկոպոսի պարտականությունները: Այս շարադրանքի վերջում գտնվող նկարը և գործնական աշխատանքի էջը տալիս է որոշ գաղափարներ: Այնուհետև կարող եք միասին խոսել այն եպիսկոպոսների մասին, որոնց ճանաչել եք, և թե ինչպես է Տերն օրհնել ձեր ընտանիքին նրանց ծառայության միջոցով:
1:45Chapter 17: The First Bishops of the Church: February and December 1831
Միշտ ուսուցանեք Հիսուս Քրիստոսի մասին։ «Անկախ նրանից, թե ինչ եք ուսուցանում, հիշեք, որ դուք իսկապես ուսուցանում եք Հիսուս Քրիստոսի մասին և այն մասին, թե ինչպես դառնալ Նրա նման» (Ուսուցանել Փրկչի ձևով, 6): Օրինակ, երբ ձեր երեխաներին ուսուցանում եք եպիսկոպոսների մասին, ընդգծեք, որ նրանք Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչներն են, որոնց Նա կանչել է կատարելու Իր աշխատանքը (տես Ա Պետրոս 2.25):
Տերը խնդրում է եպիսկոպոսներին հոգ տանել կարիքավոր մարդկանց մասին:
Իմ լավագույն ջանքերը կնվիրեմ Տիրոջը
-
Որպեսզի խոսեք «ծուլանալ» և «[մեր] զորությամբ աշխատելու» տարբերության մասին, գուցե առանձնացնեք ծառայության որոշ գործողություններ կամ տնային գործեր և հրավիրեք ձեր երեխաներին ցույց տալ, որ դրանք անում են ծուլությամբ, այնուհետև՝ ամբողջ զորությամբ: Երբ դուք կարդաք «ոչ էլ ծուլանաք» Վարդապետություն և Ուխտեր 75.3 հատվածում, ձեր երեխաները կարող են ցույց տալ, թե ինչպես են ծուլությամբ անում գործերը: Երբ կարդում եք «այլ աշխատեք ձեր զորությամբ», նրանք կարող են ցույց տալ, թե ինչպես են նրանք ջանասիրաբար աշխատում: Ինչո՞ւ է կարևոր, որ մենք ջանասեր լինենք, երբ ծառայում ենք Տիրոջը:
-
Իր «Երկու սկզբունք ցանկացած տնտեսության համար» (Լիահոնա, նոյ. 2009, 55–58) ուղերձում նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը երկու պատմություն պատմեց աշխատանքի մասին: Գուցե դուք կարող եք կիսվել դրանցով ձեր երեխաների հետ և խոսել այն մասին, թե ինչպես ենք զգում այն մտքից, որ ջանասիրաբար աշխատել ենք և արել այն ամենը, ինչ կարող էինք։
Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։