«Հուլիսի 21-27․ «շատ տրվել է, շատ էլ պահանջվում է»․ Վարդապետություն և Ուխտեր 81-83», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 81-83», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025
Հուլիսի 21-27. Որտեղ «շատ տրվել է, շատ էլ պահանջվում է»:
Վարդապետություն և Ուխտեր 81-83
1832թ. մարտին Տերը Ջեսսի Գաուսին կանչեց որպես Ջոզեֆ Սմիթի խորհրդական Բարձրագույն Քահանայության Նախագահությունում (հիմա կոչվում է Առաջին Նախագահություն): Վարդապետություն և Ուխտեր 81 բաժինը հայտնություն է՝ ուղղված եղբայր Գաուսի նոր կոչմանը։ Բայց Ջեսսի Գաուսը հավատարմորեն չծառայեց, ուստի Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը կանչվեց նրան փոխարինելու: Եղբայր Վիլյամսի անունը փոխարինեց Եղբայր Գաուսի անունը հայտնության մեջ:
Դա կարող է աննշան մանրամասնություն թվալ, բայց ենթադրում է մի նշանակալի ճշմարտություն. Վարդապետություն և Ուխտերի հայտնությունների մեծ մասը ուղղված են հատուկ մարդկանց, բայց մենք միշտ կարող ենք ուղիներ փնտրել, որպեսզի կիրառենք դրանք մեզ համար (տես 1 Նեփի 19.23)։ Երբ կարդում ենք Տիրոջ խորհուրդը Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին՝ «ամրացրու տկար ծնկները», մենք կարող ենք մտածել այն մարդկանց մասին, ում մենք կարող ենք զորացնել (Վարդապետություն և Ուխտեր 81.5): Երբ մենք կարդում ենք Տիրոջ հրավերը Միացյալ Ֆիրմայի անդամներին՝ «կապեք ձեզ այդ ուխտով», մենք կարող ենք մտածել մեր ուխտերի մասին: Եվ կարող ենք կարդալ նրա խոստումը․ «Ես․․․ կապված եմ», որտեղ կարծես Նա խոսում է մեզ հետ (Վարդապետություն և Ուխտեր 82․10, 15): Մենք կարող ենք դա անել, քանի որ Տերը հայտարարել է. «Ինչ որ ես ասում եմ մեկին, ասում եմ բոլորին» (հատված 5):
Տես «Newel K. Whitney and the United Firm» «Jesse Gause: Counselor to the Prophet», Revelations in Context, 142–47, 155–57:
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Վարդապետություն և Ուխտեր 81․4–5, 82․18–19
«Դու ամենամեծ բարիքը կգործես քո մերձավորների համար»
Վարդապետություն և Ուխտեր 81–83 գլուխների մի քանի հատվածներում Տերը հրավիրում է մեզ օգնել մեր շրջապատի կարիքավոր մարդկանց: Կարող եք նշել այդ հատվածները, երբ գտնեք դրանք: Առավել նկարագրող օրինակներից մեկը Վարդապետություն և Ուխտեր 81.4–5 հատվածներն են: Ահա մի քանի հարց, որոնք կօգնեն ձեզ խորհել այս հատվածների շուրջ.
-
Ինչպե՞ս կարող է մարդը «թույլ» լինել: Ի՞նչ է նշանակում՝ «սատարես» նրանց: Ե՞րբ է ուրիշների Քրիստոսանման ծառայությունն օգնել ինձ, երբ ես թույլ եմ զգացել:
-
Ի՞նչը կարող է պատճառ դառնալ, որ մարդու ձեռքերը փոխաբերական իմաստով «ընկնեն»: Ինչպե՞ս կարող եմ «բարձրացնել» այդ ձեռքերը։
-
Ի՞նչ կարող է նշանակել «տկար ծնկները»: Ինչպե՞ս են դրանք ամրացվում:
Ինչպե՞ս է Փրկիչն անում այս բաները ձեզ համար:
Գուցե այս հատվածը ուսումնասիրելիս ձեր միտքը կենտրոնանում է ինչ-որ մեկի վրա, ում դուք կարող եք «ամրացնել», «բարձրացնել» կամ «զորացնել»: Ի՞նչ կանեք դուք, որպեսզի ծառայեք այդ մարդուն:
Ուրիշ ի՞նչ եք սովորում մարդկանց ծառայելու մասին Վարդապետություն և Ուխտեր 82-ում։ Դուք կարող եք նաև դիտել «Թոմաս Ս. Մոնսոնի ուսմունքները. փրկել կարիքավորներին» տեսանյութը (Ավետարանի գրադարան): Ինչպե՞ս են Եպիսկոպոս Մոնսոնի ծխի անդամները օրինակ հանդիսանում նրա, ինչ ուսուցանում են այս հատվածները։
Տես նաև Հակոբ 2․17–19, Մոսիա 18․8–9, «Աստծո գործերը» (տեսանյութ), ChurchofJesusChrist.org։
Փրկիչն ինձ շատ բան է տվել և ինձանից շատ բան է պահանջում
Այս հատվածը կհուշի ձեզ վերանայելու այն, ինչ Աստված տվել է ձեզ՝ և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր օրհնությունները: Հիշեք սա 82-րդ բաժնի մնացած մասը կարդալիս: Ձեր կարծիքով, Աստված ձեզանից ի՞նչ է պահանջում:
Տես նաև․ «Because I Have Been Given Much», Hymns, 219։
Վարդապետություն և Ուխտեր 82․8-10
Պատվիրանները վկայում են մեր հանդեպ Աստծո սիրո մասին
Եթե դուք կամ ձեր ծանոթը երբևէ հետաքրքրվել եք, թե Տերը ինչու է այդքան շատ պատվիրաններ տալիս, Վարդապետություն և Ուխտեր 82.8–10 հատվածները կարող են օգնել ձեզ: Այս հատվածներից ո՞ր գաղափարները կարող են օգնել ձեզ բացատրել ինչ-որ մեկին, թե դուք ինչու եք որոշում հետևել Տիրոջ պատվիրաններին: Ինչի՞ հետ կարող եք համեմատել պատվիրանները որը կօգներ Դուք կարող եք լրացուցիչ մտքեր գտնել Վարդապետություն և Ուխտեր 1.37–38, 130․20–21 հատվածներում և «Blessed and Happy Are Those Who Keep the Commandments of God» տեսանյութում (Ավետարանի գրադարան): Ի՞նչ փորձառություններ են սովորեցրել ձեզ տեսնել պատվիրանները որպես օրհնություններ:
Մտածեք որոշ պատվիրանների մասին, որոնք Աստված տվել է ձեզ: Ի՞նչ են ձեզ սովորեցրել այս պատվիրանները Նրա և Նրա կամքի մասին (տես հատված 8): Ինչպե՞ս է ձեր կյանքը փոխվել այս պատվիրանները պահելիս:
Ի՞նչ եք սովորում Տիրոջ մասին հատված 10-ից: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում Տիրոջ համար «կապված» լինելը (տես նաև հատված 15):
Ինչպե՞ս է Տերը պահել իր խոստումները ձեր կյանքում: Ի՞նչ կարող եք ասել մեկին, ով չի ցանկանում պահել պատվիրանները, քանի որ չի ստացել այն օրհնությունները, որոնց համար հույս ուներ: Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի «Մեր հարաբերությունը Աստծո հետ» ուղերձում որևէ օգտակար գաղափար գտնու՞մ եք (Լիահոնա,մայիս 2022, 78-80):
Տես նաև Թեմաներ և հարցեր, «Պատվիրաններ», Ավետարանի գրադարան:
Վարդապետություն և Ուխտեր 82․10
Տերն օրհնում է մեզ Իր սքանչելի անձնական ուղիներով:
Քույր Վիրջինիա Հ. Փիրսը Երիտասարդ Կանանց գերագույն նախագահությունից, պատմել է մի կնոջ մասին, ով ով շատ էր անհանգստանում իր երեխաների համար, ովքեր անարդար ընտրություններ էին կատարում: Գրեթե խուճապի մեջ նա փորձեց ամեն ինչ, ինչի մասին կարող էր մտածել, որպեսզի փնտրի Տիրոջ օրհնությունները նրանց համար: Բացի ջանասիրաբար աղոթելուց, նա դրեց ավելի շատ տաճար հաճախելու մի փառասեր նպատակ և համոզված զգաց, որ Տերը կպատվի այդ նշանակալի զոհաբերությունը` փոխելով իր երեխաների սրտերը: Կինը պատմում է.
«Տասը տարի ավելի շատ տաճարային հաճախումներից և անընդհատ աղոթքներից հետո, ցավում եմ ասել, որ երեխաներիս ընտրությունները չփոխվեցին: …
Բայց ես փոխվեցի: Ես այլ կին եմ: … Իմ սիրտը փափկել է։ Ես լցված եմ կարեկցանքով: Ես իրականում կարող եմ ավելին անել և զերծ եմ վախից, անհանգստությունից, մեղքի զգացումից, մեղադրանքից և վախից: Ես հրաժարվեցի իմ ժամանակային սահմանափակումներից և կարողանում եմ սպասել Տիրոջը: … Եվ ես հաճախակի եմ զգում Տիրոջ զորության դրսևորումները: Նա ուղարկում է գորովագութ ողորմություններ, փոքրիկ ուղերձներ, որոնք ցույց են տալիս իր սերը իմ և իմ երեխաների հանդեպ: Փոխվեցին իմ ակնկալիքները: Փոխարենը սպասելու, որ երեխաներս փոխվեն, ես սպասում եմ այդ հաճախակի բարեգութ ողորմություններին և երախտագիտությամբ եմ լցված դրանց համար: …
Իմ աղոթքները փոխվել են։ Ես ավելի շատ սեր եմ արտահայտում և ավելի շնորհակալ եմ։ … Տերը գործում է սքանչելի ուղիներով, և ես իսկապես լցված եմ այն խաղաղությամբ, որը վեր է ամեն հասկացողությունից» («Prayer: A Small and Simple Thing», At the Pulpit [2017], 288–89):
«Պետք է հոգ տանել այրիների և որբերի մասին»։
1832թ. ապրիլին Տիրոջ հրահանգով Ջոզեֆ Սմիթը ճամփորդեց համարյա 800 մղոն (1288 կմ)՝ այցելելու Սրբերին, ովքեր հավաքվել էին Միսսուրիում (տես Վարդապետություն և Ուխտեր 78.9): Մինչ նա այնտեղ էր, նա այցելեց մի համայնք, որտեղ մի քանի այրիներ միայնակ մեծացնում էին իրենց երեխաներին: Նրանց թվում էին Ֆիբի Փեքը և Աննա Ռոջերսը, որոնց Մարգարեն անձամբ էր ճանաչում: 1830թ. Միսսուրիում նահանգի օրենքները այրիներին սահմանափակ իրավունքներ էին տալիս նրանց մահացած ամուսինների սեփականության նկատմամբ: Ի՞նչ եք սովորում բաժին 83-ից այն մասին, թե Տերն ինչպե՞ս է վերաբերվում այրիներին և երեխաներին: Դուք ճանաչու՞մ եք այսպիսի իրավիճակում գտնվող մեկին, ով օգուտ կքաղեր ձեր սիրուց և հոգատարությունից: Ի՞նչ եղանակներով կարող եք կիսվել ձեր ունեցածով այրիների, որբերի, միայնակ մայրերի և կարիքավորների հետ:
Տես նաև Եսայիա 1.17, Հակոբոս 1.27:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Ես կարող եմ աղոթել Աստծուն «բարձրաձայն և [իմ] սրտում»:
-
Երբ ձեր երեխաների հետ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 81.3 հատվածը, օգնեք նրանց մտածել տարբեր «հրապարակավ» և «առանձին» վայրերի մասին, որտեղ նրանք կարող են աղոթել: Դուք կարող եք նաև լսել կամ երգել նրանց հետ աղոթքի մասին մի օրհներգ, ինչպիսին է «Աղոթեցի՞ր դու» (Հիմներ, էջ 48): Կիսվեք միմյանց հետ օրհներգից ինչ-որ բանով, որն ուսուցանում է աղոթքի մասին կարևոր ճշմարտություն: Կարող եք նաև խոսել Երկնային Հոր հետ ակնածանքով խոսելու մասին:
-
Որպեսզի խրախուսեք ձեր երեխաներին աղոթել իրենց սրտերում, դուք կարող եք նրանց տալ թղթե սրտեր և հրավիրել նրանց նկարել կամ գրել մի բան, որի մասին ցանկանում են աղոթել Երկնային Հորը: Վկայեք, որ Երկնային Հայրը գիտի, թե ինչ ենք մենք մտածում և զգում, և Նա կարող է լսել մեր աղոթքները, նույնիսկ եթե մենք դրանք բարձրաձայն չասենք: Դուք կարող եք նրանց հետ կիսվել մի փորձառությամբ, երբ աղոթել եք ձեր սրտում, և Երկնային Հայրը լսել է ձեզ:
Տերը ցանկանում է, որ ես օգնեմ կարիքավոր մարդկանց
-
Ձեր երեխաների հետ նկարեք ձեռքերի և ծնկների նկարներ և խնդրեք ձեր երեխաներին գտնել մարմնի այս մասերը Վարդապետություն և Ուխտեր 81.5 հատվածում: Ի՞նչ է Տերը խնդրում մեզ անել այս հատվածում: Դուք կարող եք միմյանց հետ, թե մարդիկ ինչ եղանակներով են ամրապնդել ձեզ, երբ դուք «թույլ» կամ «տկար» եք եղել: «Pass It On» (ChurchofJesusChrist.org) կարող է ձեր երեխաներին գաղափարներ տալ այն մասին, թե ինչպես են նրանք ծառայում ուրիշներին: Կարող եք նաև երգել ծառայության մասին որևէ երգ, օրինակ՝ «Have I Done Any Good?» (Hymns, 223)։ Կարող եք ձեր երեխաներին օգնել այս շաբաթ ծրագիր կազմել՝ օգնելով առնվազն մեկ կարիքավոր մարդու:
-
Կարող եք նաև նկարների կամ տեսանյութերի օգնությամբ պատմեք պարզ պատմություններ, թե ինչպես էր Հիսուս Քրիստոսը ծառայում մարդկանց (տես այս շարադրանքի նկարները Ավետարանի պատկերագիրք, համարներ 41, 42, 46, 47, 55, կամ Աստվածաշնչյան տեսանյութերից մեկը Ավետարանի գրադարանում)։ Ինչպե՞ս կարող ենք հետևել Փրկիչի օրինակին և օգնենք մարդկանց:
Վարդապետություն և Ուխտեր 82․10
Երկնային Հայրը խոստանում է օրհնություններ, երբ ես ձգտում եմ հնազանդվել Նրան:
-
Դուք և ձեր երեխաները կարող եք Վարդապետություն և Ուխտեր 82.8–10 հատվածներում փնտրել, թե «Ինչո՞ւ է Երկնային Հայրը մեզ պատվիրաններ տալիս» հարցի պատասխանները: Դուք կարող եք օգնել ձեր երեխաներին մտածել Նրա պատվիրանների օրինակների մասին (տես, օրինակ, Ելից 20.4-17, Մատթեոս 22.37-39, Վարդապետություն և Ուխտեր 89.5-17): Օգտակար կլինի, եթե դուք և ձեր երեխաները գտնեք կամ նկարեք նկարներ՝ այդ պատվիրաններից մի քանիսը ներկայացնելու համար: Ինչպե՞ս են Երկնային Հոր պատվիրանները ցույց տալիս Նրա սերը մեր հանդեպ:
-
Հավանաբար մի պարզ խաղ կօգնի ձեր երեխաներին տեսնել Աստծո պատվիրանները որպես օրհնություններ, այլ ոչ թե բեռ: Որևէ մեկը կարող է հրահանգներ տալ՝ օգնելով աչքերը կապած մեկ այլ անձի անել այնպիսի բաներ, ինչպիսին է սենդվիչ պատրաստելը կամ նկարել: Մտածեք որևէ ուրախ և ստեղծագործական խաղ: Ապա քննարկեք, թե Աստծո պատվիրաններն ինչպես են նման այս խաղի հրահանգներին: