Եկ, հետևիր ինձ 2024
Վերականգնման ձայները. «Տեսիլքի» վկայությունները


«Վերականգնման ձայները. «Տեսիլքի» վկայությունները», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

««Տեսիլքի» վկայությունները», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025

վերականգնման ձայների պատկերակ

Վերականգնման ձայները. «Տեսիլքի» վկայությունները

Վիլֆորդ Վուդրուֆ

Portrait of Wilford Woodruff.

Վիլֆորդ Վուդրուֆը միացավ Եկեղեցուն 1833թ. դեկտեմբերին, համարյա երկու տարի այն իրադարձությունից հետո, երբ Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը ստացան Վարդապետություն և Ուխտեր 76-ում գրանցված տեսիլքը: Այդ ժամանակ նա ապրում էր Նյու Յորքում և «Տեսիլքի» մասին իմացավ այդ տարածքում ծառայող միսիոներներից: Տարիներ անց նա խոսել է այս հայտնության վերաբերյալ իր տպավորությունների մասին.

«Մանկությունից ինձ սովորեցրել են, որ գոյություն ունի մի երկինք և մի դժոխք, և ամբարիշտներն ունեն մի պատիժ, իսկ արդարները մի փառք: …

… Երբ ես կարդացի տեսիլքը … , այն լուսավորվեց իմ միտքը և ինձ տվեց մեծ ուրախություն, ինձ թվաց, որ Աստված, ով հայտնել էր այդ սկզբունքը մարդուն, իմաստուն էր, արդար և ճշմարիտ, և ուներ թե՛ լավագույն հատկանիշները, թե՛ լավ խելք ու գիտելիք, ես զգացի, որ Նա կայուն էր թե՛ սիրով, ողորմությամբ, արդարությամբ, թե՛ դատողությամբ, և հասկացա, որ ավելի շատ եմ սիրում Տիրոջը, քան երբևէ իմ կյանքում»:

«Տեսիլքը» մի հայտնություն է, որն ավելի շատ լույս, ավելի շատ ճշմարտություն և ավելի շատ սկզբունքներ է տալիս, քան երբևէ մեր կարդացած ցանկացած այլ գրքում գտնվող որևէ հայտնություն։ Այն օգնում է մեզ ավելի լավ հասկանալ մեր ներկա վիճակը, այն, թե որտեղից ենք մենք եկել, ինչու ենք այստեղ, և ուր ենք գնալու: Այդ հայտնության շնորհիվ ամեն մարդ կարող է իմանալ, թե որն է լինելու իր բաժինը և ինչպիսին է լինելու իր վիճակը»։

«Նախքան Ջոզեֆին տեսնելը, ինձ չէր մտահոգում, թե քանի տարեկան էր նա՝ երիտասար՞դ է, թե՞ ծեր, ինչպիսի՞ արտաքին ունի նա. արդյո՞ք նրա մազերը երկար են, թե կարճ. մարդը, ով ստացել և ուսուցանում է այդ հայտնությունը [այն տեսիլքը, որը գրված է բաժին 76-ում], Աստծո մարգարեն է: Ինձ դա հայտնի էր դարձել»։

Ֆիբի Քրոզբի Փեք

Երբ Ֆիբի Փեքն իմացավ, որ Ջոզեֆն ու Սիդնին ուսուցանում են «Տեսիլքը», նա ապրում էր Միսսուրիում և որպես միայնակ մայր մեծացնում էր իր հինգ երեխաներին: Տեսիլքն այնքան տպավորեց և ոգեշնչեց նրան, որ նա գրեց հետևյալը, որպեսզի կիսվի իր մեծ ընտանիքի հետ.

«Տերը Իր երկնային արքայության գաղտնիքներն է բացահայտում Իր զավակներին: … Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը այցելեցին մեզ անցած գարնանը, և մենք ուրախ ժողով ունեցանք, մինչ նրանք այստեղ էին, և շատ խորհուրդներ բացվեցին մեր ըմբռնման համար, որն ինձ մեծ հանգստություն պարգևեց: Մենք տեսանք Աստծո բարեհաճությունը, և ինչպես էր նա խաղաղության ապարանքներ պատրաստում իր զավակների համար: Եվ ով որ չստանա ավետարանի լրիվությունը և չկանգնի որպես անվեհեր զինվոր Քրիստոսի գործում, չի կարող բնակվել Հոր և Որդու ներկայության մեջ: Բայց կա մի տեղ, որը պատրաստված է բոլոր նրանց համար, ովքեր չեն ստանում, բայց այն շատ ավելի փոքր փառքի տեղ է, քան Սելեստիալ արքայությունում բնակվելը: Ես չեմ փորձի ավելի շատ մտահոգություններ հայտնել այս բաների վերաբերյալ, քանի որ դրանք հիմա հրատարակվել են և տարածվում են աշխարհում: Եվ դուք հավանաբար հնարավորություն կունենաք ինքներդ կարդալ, և եթե կարդաք, հուսով եմ՝ դուք կկարդաք ուշադիր և աղոթքով լի սրտով, քանի որ այս ամենը արժանի է ուշադրության: Եվ ես ցանկանում եմ, որ դուք կարողանաք կարդալ և ուսումնասիրել դրանք, քանի որ սա այն է, ինչ պիտանի է մեր երջանկության համար այս աշխարհում և գալիք աշխարհում»:

Հղումներ

  1. “Remarks,” Deseret News, May 27, 1857, 91.

  2. Deseret News, Aug. 3, 1881, 481; see also Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff (2004), 120–21.

  3. “Remarks,” Deseret Weekly, Sept. 5, 1891, 322.

  4. «Ֆեբե Քրոսբի Փեքի նամակը Աննա Ջոնս Պրատին», 1832թ. օգոստոսի 10, Եկեղեցու պատմության գրադարան, Սոլթ Լեյք Սիթի, ուղղագրությունն ու կետադրությունն արդիականացված են: