«Հուլիսի 7-13. «Մեծ պիտի լինի նրանց վարձքը և հավերժական պիտի լինի նրանց փառքը»․ Վարդապետություն և Ուխտեր 76», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 76», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025
Հուլիսի 7-13. «Մեծ պիտի լինի նրանց վարձքը և հավերժական պիտի լինի նրանց փառքը»
Վարդապետություն և Ուխտեր 76
«Ի՞նչ կպատահի ինձ հետ իմ մահից հետո» Գրեթե բոլորը այս կամ այն կերպ անդրադառնում են այս հարցին։ Դարեր շարունակ շատ քրիստոնեական ավանդույթներ, ապավինելով Աստվածաշնչյան ուսմունքներին, ուսուցանել են երկնքի ու դժոխքի մասին, դրախտի մասին՝ արդարների համար և չարչարանքներ՝ ամբարիշտների համար: Բայց արդյո՞ք կարող է ամբողջ մարդկային ընտանիքն այդքան խստորեն բաժանվել։ 1832թ. փետրվարին Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը հետաքրքրվում էին՝ արդյո՞ք ավելի շատ բան կար իմանալու թեմայի վերաբերյալ (տես Վարդապետություն և Ուխտեր 76, բաժնի նախադրությունը):
Անշուշտ կար: Մինչ Ջոզեֆն ու Սիդնին խորհում էին այս ամենի շուրջ, Տերը «դիպավ [նրանց] հասկացողության աչքերին, և դրանք բացվեցին» (հատված 19): Նրանք ստացան մի հայտնություն՝ այնքան հրաշալի, այնքան լայնածավալ, այնքան լուսավորող, որ Սրբերն այն պարզապես կոչեցին «Տեսիլքը»: Տեսիլքը լայնորեն բացեց երկնքի պատուհանները և Աստծո զավակներին ընդարձակ հասկացողություն տվեց հավերժության մասին: Տեսիլքը բացահայտեց, որ երկինքը ավելի վեհապանծ, լայն ու ընդգրկուն է, քան մարդկանց մեծ մասը նախկինում ենթադրում էր: Աստված ավելի ողորմած է ու արդար, քան մենք կարող ենք ըմբռնել: Եվ Աստծո զավակներն ունեն հավերժական ճակատագիր ավելի փառահեղ, քան մենք կարող ենք պատկերացնել:
Տես Սրբերը, 1․147–50, «Տեսիլքը», Revelations in Context-ում, 148–54։
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Փրկությունը գալիս է Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու միջոցով
76-րդ բաժինը բացահայտում է կարևոր ճշմարտություններ մեր հավերժական ճակատագրի մասին, բայց թերի կլինի ասել, որ այս հայտնությունը փառքի երեք արքայությունների կամ նույնիսկ պարզապես փրկության ծրագրի մասին է: Ավելի ճիշտ, 76-րդ բաժինը Հիսուս Քրիստոսի մասին է, ով հնարավոր է դարձնում Աստծո ծրագիրը մեր փրկության և հավերժական փառքի համար: Կարդալիս դուք կարող եք փնտրել բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են փոխհարաբերությունները Հիսուս Քրիստոսի և այն մարդկանց միջև, ովքեր ժառանգում են փառքի տարբեր արքայությունները: Հավանաբար, հետևյալ աղյուսակը կարող է օգնել ձեզ գրի առնել այն, ինչ գտել եք:
Փառքի արքայություններ |
Հարաբերությունները Հիսուս Քրիստոսի հետ |
Հավերժական օրհնությունները |
---|---|---|
Փառքի արքայություններ Սելեստիալ (հատվածներ 50–70, 92–96) | Հարաբերությունները Հիսուս Քրիստոսի հետ
| Հավերժական օրհնությունները
|
Փառքի արքայություններ Թերեստրիալ (հատվածներ 71-79, 97) | Հարաբերությունները Հիսուս Քրիստոսի հետ | Հավերժական օրհնությունները |
Փառքի արքայություններ Թելեստիալ (հատվածներ 81-90, 98-106, 109-12) | Հարաբերությունները Հիսուս Քրիստոսի հետ | Հավերժական օրհնությունները |
Ի՞նչ եք զգում, որ պետք է անեք Փրկչի հետ ձեր հարաբերություններն ամրապնդելու համար:
Երբ Վիլֆորդ Վուդրուֆը կարդաց այս տեսիլքը, նա ասաց, «Ես զգացի, որ պետք է սիրեմ Տիրոջը ավելի շատ, քան առաջ իմ կյանքում» (տես «Վերականգնման ձայները. «Տեսիլքի» վկայությունները»)։ 1–5, 20–24, 39–43, 107–8 հատվածներից ի՞նչ եք սովորում Հիսուս Քրիստոսի մասին, որն օգնում է ձեզ ավելի շատ սիրել Նրան։
Տես նաև Ա Պետրոս 3․18–19, 4․6, Դալլին Հ. Օուքս «Ի՞նչ է մեր Փրկիչն արել մեզ համար» Լիահոնա, մայիս 2021, 75–77, «Ես մնում եմ զարմացած», Հիմներ, 22։
Վարդապետություն և Ուխտեր 76․5–10, 114–18
Ես կարող եմ հասկանալ Աստծո կամքը «Սուրբ Հոգու զորությամբ»:
Եկեղեցու ոչ բոլոր անդամները հեշտությամբ ընդունեցին բաժին 76-ի հայտնությունը, քանի որ այն ուսուցանում էր, որ համարյա բոլորը կփրկվեն և կստանան փառքի որևէ աստիճան: Օրինակ, Բրիգամ Յանգն ասել է. «Իմ փորձն այնպիսին էր, որ երբ առաջին անգամ լսեցի Տեսիլքի մասին, այն ուղղակի հակադիր էր և դեմ իմ ունեցած գիտելիքին: Ես ասացի. Սպասիր մի քիչ: Ես չհերքեցի այն, բայց ես չկարողացա հասկանալ այն»: Նա բացատրեց, որ ստիպված էր «մտածել և աղոթել, կարդալ և մտածել, մինչև իմացա և լիովին հասկացա այն ինձ համար» ( «Տեսիլքը», Revelations in Context, 150)։ Ի՞նչ կարող եք սովորել նրա փորձից, որը կարող է օգնել ձեզ, երբ Աստված հայտնում է բաներ, որոնք տարբեր են ձեր ներկա հասկացողությունից: Ի՞նչ եք սովորում Աստծո մասին Վարդապետություն և Ուխտեր 76․5–10, 114–18։ Ի՞նչ են սովորեցնում այս հատվածները այն մասին, թե ինչպես կարող եք հասկանալ «[Աստծո] կամքի բարեհաճությունը» (հատված 7):
Վարդապետություն և Ուխտեր 76․39-44, 50-70
Վեհացումը փրկության բարձրագույն ձևն է
Վարդապետություն և Ուխտեր 76.39–44 հատվածները ընդհանուր առմամբ նկարագրում են փրկությունը: 50–70 հատվածները նկարագրում են վեհացումը՝ փրկության մի հատուկ տեսակ: Ինչպե՞ս կբացատրեք տարբերությունը փրկության և վեհացման միջև: Ո՞րն է Փրկիչի դերը այդ երկուսում։ Ի՞նչ եք գտնում այս հատվածներում, որը ձեզ ոգեշնչում է վեհացում փնտրել:
Տես նաև Հովհաննես 3.16–17, Վարդապետություն և Ուխտեր 132.20–25:
Վարդապետություն և Ուխտեր 76․50-70, 92-95
Իմ Երկնային Հայրը ցանկանում է, որ ես հավերժական կյանք ստանամ սելեստիալ արքայությունում
Երբևէ մտածե՞լ եք կամ մտահոգվել, թե արդյոք կարող եք դառնալ այնպիսի մարդ, ով կստանա սելեստիալ փառքը, ինչպես նկարագրված է Վարդապետություն և Ուխտեր 76.50–70, 92–95 հատվածներում: Թեև կարևոր է իմանալ, թե Աստված ինչ է ակնկալում մեզանից, այս հատվածներում նաև ուշադրություն դարձրեք, թե ինչ է Աստված արել մեզ համար, և ինչ է անում, որպեսզի օգնի մեզ նմանվել Իրեն: Ձեր կարծիքով ինչո՞ւ են ձեր ջանքերը կարևոր Նրա համար:
Ինչպե՞ս է սելեստիալ փառքի այս տեսիլքն ազդում ձեր առօրյան ապրելու եղանակի վրա:
Տես նաև Մովսես 1․39, Ջ․ Դեվն Քորնիշ, «Արդյո՞ք ես բավականաչափ լավն եմ»։ Արդյոք ես կհասնե՞մ սելեստիալ արքայություն», Լիահոնա, նոյեմբեր 2016, 32-34։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Վարդապետություն և Ուխտեր 76․24
Մենք բոլորս Աստծո զավակներն ենք
-
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին հասկանալ իրենց աստվածային ներուժը, դուք կարող եք նրանց ցույց տալ երեխաների և ծնողների նկարներ: Այնուհետև դուք կարող եք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.24 հատվածը և կիսվել միմյանց հետ, թե ինչու եք ուրախ նրա համար, որ մենք բոլորս «Աստծո որդիներն ու դուստրերն ենք»:
-
Կարող եք նաև միասին երգել «Զավակն եմ Աստծո» երգը (Երեխաների երգարան, 2), և ձեր երեխաներին հրավիրեք մատնանշել իրենց, երբ երգում են «Զավակն եմ ես» արտահայտությունը: Այնուհետև խնդրեք նրանց կրկին երգել երգը՝ փոխարինելով «Զավակն եմ ես»-ը «Զավակն ես դու» արտահայտությամբ և մատնանշել դասարանից մեկ ուրիշ երեխայի:
Վարդապետություն և Ուխտեր 76․5, 41-42, 69
Հիսուս Քրիստոսը իմ Փրկիչն է
-
Մտածեք ձեր երեխաների հետ դերակատարման մի սցենար, որտեղ ինչ-որ մեկը հարցնում է. «Ի՞նչ է արել Հիսուս Քրիստոսն ինձ համար»: Դուք և ձեր երեխաները կարող եք փնտրել հնարավոր պատասխանները 5, 41–42, կամ 69 հատվածներում՝ 76-րդ բաժնում։ Կարող եք նաև երգել «He Sent His Son», Children’s Songbook, 34–35։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունն այն բանի համար, ինչ Փրկիչը արել է մեզ համար:
Վարդապետություն և Ուխտեր 76․62
Երկնային Հայրը ցանկանում է, որ ես վերադառնամ և ապրեմ Իր հետ հավիտյան
-
Դուք և ձեր երեխաները կարող եք կարդալ «Գլուխ 26. Երկնքի երեք արքայությունները» մի հատված կամ ամբողջը (Վարդապետություն և Ուխտերի Պատմություններում, 97–103, կամ դիտել համապատասխան տեսանյութը Ավետարանի գրադարանում) և կիսվել միմյանց հետ, թե ինչը ձեզ դուր եկավ այն Տեսիլքի մեջ, որը Ջոզեֆ Սմիթը տեսավ: Թող ձեր երեխաները կիսվեն իրենց մտքերով և զգացմունքներով այն մասին, թե ինչպիսին կլիներ, եթե ապրեին Երկնային Հոր հետ սելեստիալ արքայությունում:
-
Նաև կարող եք ձեր երեխաների համար կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.62 հատվածը և խնդրել նրանց, որ նկարեն իրենց՝ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ սելեստիալ արքայությունում (տես այս շաբաթվա գործնական աշխատանքի էջում)։
Վարդապետություն և Ուխտեր 76․12, 15–19, 114–16
Սուրբ գրությունների ուսումնասիրությունը կօգնի ինձ «հասկանալ Աստծո բաները»:
-
Դուք կարող եք հրավիրել ձեր երեխաներին կարդալ 15–19 հատվածները՝ պարզելու համար, թե ինչ էին անում Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը, երբ տեսան Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնի տեսիլքը: Պատմեք ձեր երեխաներին ձեր ունեցած փորձառության մասին, երբ դուք ոգեշնչվել եք սուրբ գրությունները կարդալիս, և հարցրեք ձեր երեխաներին՝ արդյոք նրանք ունեցել են նմանատիպ փորձառություններ: