«Հուլիսի 14-20․ «Ես ձեր ուղեկիցը կլինեմ»․ Վարդապետություն և Ուխտեր 77-80», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 77-80», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025
Հուլիսի 14-20. «Ես ձեր ուղեկիցը կլինեմ»
Վարդապետություն և Ուխտեր 77-80
Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վերականգնումից երկու տարի չէր անցել և այն ուներ ավելի քան 2000 անդամ և արագ աճում էր: 1832թ. մարտին Ջոզեֆ Սմիթը հանդիպեց Եկեղեցու այլ ղեկավարների հետ՝ «քննարկելու Եկեղեցու գործերը». հայտնությունների հրատարակման անհրաժեշտությունը, հողի գնումը հավաքման համար և աղքատների մասին հոգ տանելու հարցը (տես Վարդապետություն և Ուխտեր 78, բաժնի նախադրությունը): Այս կարիքները հոգալու համար Տերը կոչ արեց Եկեղեցու մի խումբ ղեկավարների կազմավորել Միացյալ Ֆիրմա. մի խումբ, որը կմիանա իրենց նախաձեռնություններին, որպեսզի այս տարածքներում «առաջ գնա [Տիրոջ] գործը» (հատված 4)։ Բայց նույնիսկ այսպիսի վարչական հարցերում Տերը կենտրոնացավ հավերժության բաների վրա: Ի վերջո, տպագրատունը կամ շտեմարանը, ինչպես ցանկացած այլ բան Աստծո արքայությունում, նպատակ ունի պատրաստել Նրա զավակներին՝ ստանալու «տեղ սելեստիալ արքայությունում» և «հավերժության հարստությունները» (հատված 7, 18): Եվ եթե այժմ դժվար է ըմբռնել այդ օրհնությունները առօրյա կյանքի գործերի հորձանուտում, Նա հավաստիացնում է մեզ. «Ուրախ եղեք, քանզի ես ձեր ուղեկիցը կլինեմ» (հատված 18):
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Աստված գիտելիք է տալիս այն մարդկանց, ովքեր փնտրում են այն:
Երբ Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնն աշխատում էին Աստվածաշնչի ոգեշնչված թարգմանության վրա, նրանք հարցեր ունեին Հայտնության գրքի վերաբերյալ, ինչպես շատ մարդիկ: Եվ քանի որ Ջոզեֆը քաջատեղյակ էր, որ երբ իմաստության պակաս ուներ, նա կարող էր խնդրել Աստծուն: Այն, ինչ նա հասկացավ, գրված է Վարդապետություն և Ուխտեր 77-ում են: Երբ կարդաք այս բաժինը, կարող եք ձեր մտքերը գրանցել Հայտնության գրքի համապատասխան գլուխներում: Ի՞նչ եք սովորում ձեր ուսումնասիրությունից հայտնություն ստանալու մասին:
Ի՞նչ էր Միացյալ Ֆիրման
Միացյալ Ֆիրման հիմնվեց՝ կառավարելու Եկեղեցու հրատարակչական և բիզնեսի գործերը Օհայոյում և Միսսուրիում: Դրա կազմի մեջ էին մտնում Ջոզեֆ Սմիթը, Նյուել Ք. Ուիթնին և Եկեղեցու այլ ղեկավարներ, ովքեր միավորել էին իրենց միջոցները՝ աճող Եկեղեցու նյութական կարիքները հոգալու համար: Դժբախտաբար, Միացյալ Ֆիրման ընկավ պարտքերի մեջ և լուծարվեց 1834թ., երբ պարտքերը դարձան անկառավարելի:
Տես նաև «Newel K. Whitney and the United Firm», Revelations in Context, 142–47, Եկեղեցու պատմական թեմաներ «United Firm («Միացյալ միաբանություն»)», Ավետարանի գրադարան։
Վարդապետություն և Ուխտեր 78․1-7
Ես կարող եմ օգնել, որ «առաջ գնա գործը» Եկեղեցու և Նրա Եկեղեցու։
Տերը ասաց Ջոզեֆ Սմիթին և Եկեղեցու այլ ղեկավարներին, որ շտեմարանի և տպագրատան կառավարումը կօգնի «որպեսզի առաջ գնա այն գործը, որը դուք հանձն եք առել» (Վարդապետություն և Ուխտեր 78.4): Ձեր կարծիքով, ո՞րն է Փրկչի Եկեղեցու «գործը»: Խորհեք դրա շուրջ, երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 78.1–7-ը: Որո՞նք են տարբեր եղանակներից մի քանիսը, որոնցով կարող եք օգնել առաջ մղելու այդ գործը, ներառյալ ձեր ընտանիքում:
Տես նաև Ընդհանուր ձեռնարկ, 1.2:
Վարդապետություն և Ուխտեր 78․17-18
Տերը կլինի իմ ուղեկիցը
Ձեր կարծիքով, Տերը ինչո՞ւ է Իր հետևորդներին երբեմն «փոքր երեխաներ» անվանում (Վարդապետություն և Ուխտեր 78․17)։ Երբեք ձեզ զգացել ինչպես փոքր երեխա, գուցե ինչ-որ բանի պատճառով, որը դուք «դեռ չեք հասկացել» կամ «չեք կարող տանել» (հատվածներ 17–18)։ Ի՞նչ եք գտնում այս հատվածներում, որը կարող է օգնել ձեզ «ուրախ» լինել (հատված 18) այդպիսի ժամանակներում: Կարող եք գտնել ձեր մանկության որևէ նկար և մտածել, թե այդ ժամանակից ի վեր ինչպես եք դուք հոգեպես աճել: Կամ մտածեք մի բանի մասին, որը դժվար էր ձեզ համար, երբ երիտասարդ էիք, բայց հիմա ավելի հեշտ է: Ի՞նչ առումներով է Երկնային Հայրը դեռ ցանկանում, որ դուք երեխայի պես լինեք (տես Մոսիա 3.19): Ինչպե՞ս է Նա «[ուղեկցի] ձեզ»:
Վարդապետություն և Ուխտեր 78․19
Ես կարող եմ «բոլոր բաները գոհությամբ» ընդունել
Որպեսզի պատրաստվեք ուսուցանել Վարդապետություն և Ուխտեր 78.19 հատվածը, կազմեք ցուցակ այն մասին, թե ինչ լավ բաներ են պատահել ձեզ հետ այսօր։ Այնուհետև կազմեք այն բաների ցուցակը, որոնք կարծում եք օրհնություն չեն ձեզ համար։ Խորհեք այդ ցուցակների մասին, երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 78.19: Ի՞նչ փոփոխություն կլինի ձեր կյանքում, եթե դուք ընդունեք «բոլոր բաները» երախտագիտությամբ, նույնիսկ այն, ինչ կարող է օրհնություն չթվալ:
Ավելի շատ իմանալու համար, թե ինչպես կարող է Աստծո հանդեպ երախտագիտությունը փոխել ձեր կյանքը, ուսումնասիրեք այս հատվածները և կազմեք ձեր գտած ճշմարտությունների ցուցակը. Սաղմոս 107․8–9, Ղուկաս 17․11–19, Փիլիպպեցիս 4․6–7, Մոսիա 2․19–24, Ալմա 34․38, 37․37, Վարդապետություն և Ուխտեր 46․32, 59․7, 15–21։
Կարող եք փնտրել նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի «Երախտապարտ լինել ցանկացած պայմաններում» (Լիահոնա, մայիս 2014, 70-77) ուղերձը, որպեսզի խորհուրդ անեք այն մասին, թե ինչպես լինել երախտապարտ։ Դուք կարող եք նմանատիպ խորհուրդ փնտրել «նախագահ Ռասսել Մ. Նելսոնը` Երախտագիտության բժշկող զորության մասին» տեսանյութում (Ավետարանի գրադարան): Ինչպե՞ս է երախտագիտությունն ազդում Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների վրա:
Տես նաև «Օրհնություններդ հաշվիր», Հիմներ, 8, Թեմաներ և հարցեր, «Երախտագիտություն», Ավետարանի գրադարան:
Վարդապետություն և Ուխտեր 79-80
Աստծուն ծառայելու կանչն ավելի կարևոր է, քան այն, թե որտեղ եմ ես ծառայում
Վարդապետություն և Ուխտեր 80-ի վերաբերյալ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը ուսուցանել է. «Թերևս դասերից մեկը, որը Փրկիչն ուսուցանում է մեզ այս հայտնության մեջ, այն է, որ հատուկ տարածքում աշխատելու համար նշանակումն անհրաժեշտ և կարևոր է, սակայն երկրորդական է գործին կանչվելու համեմատությամբ» («Գործին կանչված», Լիահոնա, մայիս 2017, 68): Ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ սովորել, որ Երեց Բեդնարի խոսքերը ճշմարիտ են: Ի՞նչ լրացուցիչ դասեր կարող եք գտնել Վարդապետություն և Ուխտեր 79–80 բաժիններում, որոնք կարող են օգնել մեկին, ով կոչում է ստացել:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Աստված է ստեղծել երկրի վրա ապրող յուրաքանչյուր արարածին
-
Երբ դուք և ձեր երեխաները միասին կարդաք Վարդապետություն և Ուխտեր 77․2, դուք կարող եք դիտել կենդանիների, այդ թվում՝ միջատների և թռչունների նկարները: Ձեր երեխաները կարող են մատնանշել նկարները, երբ կարդում եք «գազաններ», «սողուններ» և «երկնքի թռչուններ» բառերը։ Կիսվեք միմյանց հետ, թե ինչպես են Աստծո արարածներն օգնում ձեզ զգալ Նրա սերը:
Ես կարող եմ օգնել, որ «առաջ գնա [Հիսուս Քրիստոսի] գործը»
-
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին մտածել Տիրոջ աշխատանքում իրենց դերերի մասին, կարող եք նրանց հետ կարդալ Վարդապետություն և Ուխտեր 78.4 հատվածը, որպեսզի բացահայտեք այն «գործը», որը մենք «հանձն ենք առել» (ընդունել կամ աջակցել) մկրտվելիս: Օգնեք նրանց հնարավոր պատասխանները փնտրել սուրբ գրության նմանօրինակ հատվածներում. Մոսիա 18.8-10, Վարդապետություն և Ուխտեր 20.37, Մովսես 1.39: Գուցե ձեր երեխաներն ուզենան դերախաղի միջոցով ցույց տալ, թե ինչպես կարող են օգնել Տիրոջ աշխատանքին: Օրինակ, ի՞նչ է նշանակում «կրել մեկը մյուսի բեռը» կամ «մեր վրա վերցնելը Հիսուս Քրիստոսի անունը»։ Ինչպե՞ս է դա օգնում, որ «առաջ գնա Քրիստոսի գործը»։
Ես կարող եմ իմ ունեցածով կիսվել ուրիշների հետ
-
Որպեսզի ուսուցանեք, թե ինչ է նշանակում «հավասար [լինել] երկրային բաներում» (հատված 6), դուք կարող եք ձեր երեխաներին տալ կարիքավոր մարդկանց նկարներ (սոված, վիրավորվ կամ մրսած) և առարկաներ, որոնք կօգնեն (օրինակ՝ սնունդ, վիրակապ կամ վերմակ): Այնուհետև ձեր երեխաները կարող են համապատասխանեցնել նկարները առարկաների հետ: Ինչո՞վ կարող ենք կիսվել կարիքավոր մարդկանց օգնելու համար:
-
78-րդ բաժնի ենթատեքստի համար ձեր երեխաների հետ կարդացեք «Գլուխ 28. Մարգարե Ջոզեֆը Կրկին Միսսուրի գնում է» բաժնի առաջին երկու նկարների տակ գրվածը (Վարդապետություն և Ուխտերի պատմություններ, 108 կամ համապատասխան տեսանյութը Ավետարանի գրադարանում): Ապա ձեր երեխաները կարող են ձևացնել, թե օգնում են ինչ-որ մեկին տուն կառուցել, ուտելիքով են կիսվում կամ այլ կերպ ծառայում:
Վարդապետություն և Ուխտեր 78․18
Հիսուս Քրիստոսը իմ ուղեկիցը կլինի
-
Ձեր երեխաների կարող է դուր գալ զրույցն այն մասին, թե ինչ է նշանակում լինել ղեկավար, ապա կարող են ղեկավարել որևէ միջոցառում: Վարդապետություն և Ուխտեր 78.18 հատվածը միասին կարդալուց հետո դուք կարող եք քննարկել այն դեպքերը, երբ մեզ պետք է, որ Հիսուսը առաջնորդի մեզ: Կարող եք երգել նմանատիպ երգ․ «I Will Walk with Jesus» (Ավետարանի գրադարան):
Վարդապետություն և Ուխտեր 78․19
Ես պետք է ընդունեմ «բոլոր բաները գոհությամբ»
-
Ձեր երեխաների հետ կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 78․19 հատվածը և պարզեք, թե Տերն ինչ է խոստանում այն մարդկանց, որոնք երախտապարտ են: Օգնեք ձեր երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում «հարյուրապատիկ», գուցե ցույց տալով մի փոքր առարկա, որից հետո ցույց տալ այդ նույն առարկայից 100 հատ: Թերևս նրանք կարող են նկարել այն բաները, որոնք ստացել են Աստծուց «գոհությամբ»։