Եկ, հետևիր ինձ 2024
Դեկտեմբերի 22-28․ «Աստծո Որդու անզուգական պարգևը», Սուրբ ծնունդ


«Դեկտեմբերի 22-28․ «Աստծո Որդու անզուգական պարգևը», Սուրբ ծնունդ» Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Սուրբ ծնունդ», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2025

Մարիամը և մանուկ Հիսուսը

Հատված Սուրբ ծննդյան պատկեր պղնձի և կավի վրա կտավից, Ջ. Քըրք Ռիչարդս

Դեկտեմբերի 22-28․ Աստծո Որդու անզուգական պարգևը

Սուրբ ծնունդ

Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է․ «Մեր կրոնի հիմնական սկզբունքներն են Առաքյալների և Մարգարեների վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին առ այն, որ Նա մահացավ, թաղվեց և բարձրացավ երրորդ օրը և համբարձվեց երկինք, իսկ բոլոր մյուս բաները, որոնք կապված են մեր կրոնի հետ, միայն դրա հավելումներն են» (Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2011], 49)։ Ավելի քան 160 տարի անց այս հայտարարությունը ոգեշնչեց Առաջին Նախագահությանը և Տասներկու Առաքյալների Քվորումին հրատարակելու «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» հռչակագիրը՝ ի պատիվ Փրկչի ծննդյան 2000-ամյակի (տես Ռասսել Մ. Նելսոն․ «Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Լիահոնա, մայիս 2017, 40)։

Լինելով վերջին օրերի սրբեր՝ մենք ուրախանում ենք ժամանակակից մարգարեների և առաքյալների միջոցով տրվող շարունակական հայտնության օրհնությամբ։ Մենք շնորհակալ ենք նրանց ոգեշնչված խորհուրդների, նախազգուշացումների և քաջալերանքի համար։ Բայց ամենից շատ մենք օրհնված ենք Հիսուս Քրիստոսի մասին նրանց զորավոր վկայություններով` Սուրբ Ծննդյան օրերին և ամբողջ տարվա ընթացքում։ Դրանք ավելին են, քան հմուտ գրողների կամ հասարակական բանախոսների ոգեշնչված խոսքերը, կամ սուրբգրային փորձագետների մտահղացումները։ Դրանք այն մարդկանց խոսքերն են, որոնք Աստծո ընտրյալ, կանչված և լիազորված «Քրիստոսի անվան հատուկ վկաներն [են] ողջ աշխարհում» (Վարդապետություն և Ուխտեր 107.23

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

«Ուրիշ ոչ ոք ինձ վրա այդքան խոր ազդեցություն չի ունեցել»

Ի՞նչ կասեիք, պաշտպանելով այն պնդումը, որ «ոչ ոք չի ունեցել այդպիսի խոր ազդեցություն բոլորի վրա [ինչպես Հիսուս Քրիստոսը], ովքեր ապրել են, և ովքեր դեռ ապրելու են երկրի վրա»: «Կենդանի Քրիստոսը» հռչակագրում փնտրեք ճշմարտություններ, որոնք նկարագրում են Փրկիչի խոր ազդեցությունը։ Ինչպե՞ս է Նա ազդել ձեզ վրա։

Ենթադրենք, որ ինչ-որ մեկը, ով ծանոթ չէ քրիստոնեությանը, հարցնում է ձեզ, թե ինչու եք նշում Սուրբ ծնունդը: Ինչպե՞ս կարձագանքեիք դուք: Կրկնեք «Կենդանի Քրիստոսը»՝ նկատի ունենալով այս հարցը և կարող եք գրի առնել ձեզ հուզող մտքերն ու տպավորությունները:

Տես նաև «Ինչու մենք ունենք Փրկչի կարիք» (տեսանյութ), Ավետարանի գրադարան:

2:15

Why We Need a Savior

«Նա հարություն առավ գերեզմանից»

«Կենդանի Քրիստոսը» հռչակագրում Առաքյալները վկայում են Փրկչի Հարության մասին՝ նշելով հարություն առած Տիրոջ երեք այցելությունները (տես 5-րդ պարբերությունը)։ Կարող եք այդ այցելությունների մասին կարդալ հետևյալ գլուխները․ Հովհաննես 20-21, 3 Նեփի 11, և Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․14-20։ Ի՞նչ եք սովորում Փրկիչի մասին այդ այցելությունների ժամանակ ասված Նրա խոսքերից և կատարած գործողություններից։

Կենտրոնացեք Փրկիչի վրա։ «Կենդանի Քրիստոսը» աղոթքով կարդալը նման է Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի, ինչպես նաև Մորմոնի Գրքի մարգարեների վկայությունները կարդալուն։ Դա կմեծացնի ձեր հավատքը Փրկիչի հանդեպ և կօգնի, որ կենտրոնացած մնաք Նրա վրա» (Մ․ Ռասսել Բալլարդ, «Վերադառնալ և ստանալ», Լիահոնա, մայիս 2017, 65)։

«Նրա քահանայությունը և Նրա Եկեղեցին վերականգնվել են»

Այս տարի Վարդապետություն և Ուխտերի ձեր ուսումնասիրության ժամանակ դուք հնարավորություն եք ունեցել ավելին իմանալ այն մասին, թե ինչպես են Փրկիչի «քահանայությունը և Նրա Եկեղեցին վերականգնվել»։ Վերականգնված ո՞ր ճշմարտությունները կամ սկզբունքներն են առավել նշանակալից ձեզ համար։ Կարող եք վերանայել հետևյալ սուրբ գրությունները, որոնք ուսուցանում են Վերականգնման մասին. Վարդապետություն և Ուխտեր 1․17-23, 13, 20․1-12, 65, 110, 112․30-32, 124․39-42, 128․19-21։ Խորհեք, թե ինչպես են վերականգնված ավետարանի ճշմարտություններն օգնում ձեզ ճանաչել և սիրել Հիսուս Քրիստոսին:

«Մի օր Նա կվերադառնա երկիր»

Սուրբ ծննդյան տոներին մենք հետ ենք նայում այն օրվան, երբ ծնվեց Հիսուս Քրիստոսը և անհամբեր սպասում ենք Նրա գալու օրվան։ Ի՞նչ եք դուք սովորում Նրա վերադարձի մասին՝ կարդալով «Կենդանի Քրիստոսի» նախավերջին պարբերությունից մինչև վերջ։ Կարող եք նաև մտածել, կարդալ, երգել կամ լսել Սուրբ ծննդյան օրհներգեր, որոնք ուսուցանում են Երկրորդ Գալուստի մասին, ինչպես օրինակ՝ «Joy to the World» կամ «It Came upon the Midnight Clear» (Hymns, 201, 207)։

սեմինարիայի պատկերակ
«Նա է աշխարհի լույսը, կյանքը և հույսը»

Ուշադրություն դարձրեք Փրկիչի հատկանիշներին և տիտղոսներին, որոնք տրված են «Կենդանի Քրիստոսը» հռչակագրի վերջին պարբերությունում։ Կարող եք ժամանակ հատկացնել՝ սովորելու դրանցից մի քանիսի մասին: Օրինակ.

Լույս. Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը լույս հանդիսանում ձեզ համար: Դուք կարող եք նկար նկարել կամ լուսանկարել որևէ բան, որը ձեզ համար ներկայացնում է այն լույսը, որը Նա տալիս է ձեզ: Ի՞նչ եք ոգեշնչված զգում անել Նրա լույսով կիսվելու համար: (Տես նաև Հովհաննես 8․12, 3 Նեփի 18․24, Վարդապետություն և Ուխտեր 50․24։)

Կյանք. Ինչո՞ւ եք կարծում, որ կյանքը լավ բառ է Հիսուս Քրիստոսին նկարագրելու համար: Ի՞նչ առումով է Նա ձեզ կյանք տալիս: Ձեր կյանքն ինչո՞վ կտարբերվեր առանց Նրա և Նրա ավետարանի։ (Տես նաև Հովհաննես 10.10, Ա Կորնթացիս 15.19–23, Վարդապետություն և Ուխտեր 66.2։)

Հույս. Շնորհիվ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի՝ ի՞նչի համար դուք հույս ունեք: Ճանաչո՞ւմ եք մեկին, ով անհույս է զգում ապագայի հանդեպ: Խորհեք, թե ինչպես կարող եք կիսվել այդ մարդու հետ այն հույսով, որ զգում եք Հիսուս Քրիստոսի հանդեպ: (Տես նաև Հռովմայեցիս 8.24–25, Եթեր 12.4, Մորոնի 7.41):

Տես նաև Թեմաներ և հարցեր, «Հիսուս Քրիստոս», Ավետարանի գրադարան:

Հիսուս Քրիստոս

«Փառք Աստծուն [Նրա] անզուգական պարգևի համար»

«Կենդանի Քրիստոսը» հռչակագրում Առաքյալները դիմում են Փրկչին՝ որպես «պարգև» մեր Երկնային Հոր կողմից։ Ելնելով այն ամենից, ինչ դուք կսովորեք «Կենդանի Քրիստոսը» հռչակագրում, ինչպե՞ս կավարտեիք այս նախադասությունը. «Հիսուս Քրիստոսի միջոցով Աստված ինձ շնորհում է հետևյալ պարգևները՝ …»: Խորհեք, թե ինչ կարող եք անել այս պարգևները լիարժեք ստանալու համար:

«Կենդանի Քրիստոսի» ուսումնասիրությունն ինչպես է խթանել ձեր հավատքն ու սերը Փրկչի հանդեպ։

Տես նաև Ռասսել Մ. Նելսոն. «Չորս պարգևներ, որոնք Հիսուսն առաջարկում է ձեզ» (Առաջին Նախագահության Սուրբ ծննդյան հոգևոր երեկո, դեկ. 2, 2018), Ավետարանի գրադարան, «Հատվածներ «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» շարքից» (տեսանյութ), ChurchofJesusChrist.org։

2:45

Excerpts from "The Living Christ: The Testimony of the Apostles"

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ 03

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Ես կարող եմ «[իմ] վկայությունը բերել» Հիսուսի ծնունդը տոնելու համար

  • Մտածեք, թե ինչպես կարող եք ձեր երեխաներին ներկայացնել «Կենդանի Քրիստոսը» հռչակագիրը: Կարող եք օգնել նրանց մատնանշել Քրիստոս անունը վերնագրում և Առաջին Նախագահության և Տասներկուսի ստորագրություններում: Դուք կարող եք բացատրել, որ սա նրանց վկայությունն է Հիսուս Քրիստոսի մասին, որով նրանք ցանկանում էին կիսվել աշխարհի հետ:

  • Դուք կարող եք յուրաքանչյուր երեխայի տալ «Կենդանի Քրիստոսը» հռչակագրից մի արտահայտություն և խնդրել նրանց գտնել կամ նկարել այդ արտահայտությունը: Ապա դուք կարող եք օգնել նրանց գտնել որևէ արտահայտություն «Կենդանի Քրիստոսը» հռչակագրից: Այնուհետև կարող եք այդ նկարներով և արտահայտություններով գիրք կազմել։

  • Կիսվեք միմյանց հետ, թե ինչպես եք ձեռք բերել ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին: Գուցե դուք կարող եք շրջանցել Փրկչի նկարը և հերթով կիսվել ինչ-որ բանով, որ գիտեք Նրա մասին (ներառյալ «Կենդանի Քրիստոսը» հռչակագրում ուսուցանված ճշմարտությունները):

Հիսուս Քրիստոսի ծնունդը

Նա «ման եկավ բարի անելով»

  • Երբ դուք և ձեր երեխաները կարդաք «Կենդանի Քրիստոսը» հռչակագրի երկրորդ պարբերությունը, խոսեք նրանց հետ Հիսուսի կատարած որոշ գործերի մասին: Կարող եք նաև դիտել նկարներ Նրա կյանքից (տես այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը և Ավետարանի պատկերագիրքը): Հրավիրեք ձեր երեխաներին խոսել այն մասին, թե ինչ է Փրկիչն անում նկարներում: Ինչպե՞ս կարող ենք մենք ծառայել ուրիշներին, ինչպես Նա ծառայեց: Ավետարանի գրադարանի «Լուսավորիր աշխարհը» տեսանյութերը կարող են ձեզ գաղափարներ տալ:

«Նա է աշխարհի լույսը, կյանքը և հույսը»

  • Օգնեք ձեր երեխաներին գտնել Սուրբ ծննդյան օրհներգերը, որոնք պատմում են լույսի, կյանքի և հույսի մասին, որոնք Փրկչի ծնունդը բերեցին աշխարհին, օրինակ՝ «O Little Town of Bethlehem» (Hymns, 208)։ Միասին օրհներգեր երգեք, և թող ձեր երեխաները կիսվեն, թե ինչպես Հիսուսը լույս, կյանք և հույս բերեց իրենց կյանք:

«Փառք Աստծուն Իր սուրբ Որդու անզուգական պարգևի համար»

  • Մենք ի՞նչ պարգևներ ենք ստացել Հիսուս Քրիստոսի շնորհիվ։ Հավանաբար դուք և ձեր երեխաները կարող եք փնտրել այս պարգևները «The Living Christ» կամ «He Sent His Son» երգում (Children’s Songbook, 34–35): Հետո նրանք կարող են որևէ իր փաթեթավորել՝ ներկայացնելու այդ պարգևները: Դուք կարող եք առաջարկել, որ ձեր երեխաները բացեն այդ փաթեթները Սուրբ ծննդյան օրը, որը կօգնի նրանց հիշել Փրկչին և մեզ տված Նրա պարգևները:

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։