«Դեկտեմբերի 1-7. «Մահացածների փրկագնման տեսիլքը»․ Վարդապետություն և Ուխտեր 137-138», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 137-138», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025
Դեկտեմբերի 1-7․ «Մահացածների փրկագնման տեսիլքը»
Վարդապետություն և Ուխտեր 137-138
Վարդապետություն և Ուխտեր 137 և 138 բաժիններում գրանցված հայտնություններն իրարից առանձնանում են ավելի քան 80 տարիներով և 1500 մղոններով (2400 կմ)։ 137-րդ բաժնի հայտնությունը Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացել է 1836 թվականին, Կիրթլենդի տաճարում, իսկ 138-րդ բաժնի հայտնությունը ստացել է Եկեղեցու վեցերորդ նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը, 1918 թվականին՝ Սոլթ Լեյք Սիթիում։ Սակայն վարդապետորեն այս երկու հայտնությունները կողք կողքի են գնում։ Նրանք երկուսն էլ պատասխանում են այն հարցերին, որոնք շատ մարդիկ, ներառյալ Աստծո մարգարեները, մահից հետո ունենում են կյանքի վերաբերյալ։ Ջոզեֆ Սմիթը մտածում էր իր եղբոր՝ Ալվինի ճակատագրի մասին, որը մահացել էր առանց մկրտվելու: Ջոզեֆ Ֆ. Սմիթը, որը կորցրել էր իր երկու ծնողներին և 13 երեխաներին վաղաժամ մահվան պատճառով, հաճախ էր մտածում հոգևոր աշխարհի մասին և այնտեղ ավետարանի քարոզչության մասին:
Բաժին 137-ը նախնական լույս է սփռում հաջորդ կյանքում Աստծո զավակների ճակատագրի վրա, իսկ 138 բաժինն էլ ավելի լայն է բացում վարագույրները: Այդ երկու հայտնությունները միասին վկայում են «մեծ ու հրաշալի սիրո մասին, որը դրսևորվել էր Հոր և Որդու կողմից» (Վարդապետություն և Ուխտեր 138․3)։
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Վարդապետություն և Ուխտեր 137, 138․30–37, 57–60
Երկնային Հոր բոլոր զավակները հնարավորություն կունենան ընտրելու հավերժական կյանքը
Ալվին Սմիթը՝ Մարգարե Ջոզեֆի սիրելի եղբայրը, մահացավ վեց տարի առաջ այն բանից, երբ Աստված վերականգնեց մկրտելու իշխանությունը: 1836 թվականին քրիստոնյաների հիմնական պատկերացումն այն էր, որ եթե մարդը մահանում էր, չլինելով մկրտված, ապա այդ մարդը չէր կարող գնալ երկինք։ Ջոզեֆը երկար տարիներ մտածում էր Ալվինի հավերժական փրկության մասին, մինչև որ նա ստացավ Վարդապետություն և Ուխտեր 137 հայտնությունը:
Այսօր շատ մարդիկ ունեն նմանատիպ հարցեր։ Ինչո՞ւ է Աստված պահանջում արարողություններ և ուխտեր, երբ այդքան շատերը երբեք հնարավորություն չեն ունենում դրանք ստանալ: Ի՞նչ կասեք նրան, ում մոտ նման հարցեր են առաջանում։ Ինչպե՞ս կամրապնդեք նրանց հավատքն առ Աստված և Նրա փրկության պահանջները: Փնտրեք ճշմարտություններ 137 բաժնում և 138.30–37, 57–60 հատվածներում, որոնցով դուք կարող եք կիսվել։ Դուք կարող եք նաև փնտրել այս ճշմարտությունները, որոնք արտահայտված են «The Glorious Gospel Light Has Shone» երգի մեջ (Hymns, 283) և նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ ուղերձում՝ «Աստծո ընտանիքի հավաքումը» (Լիահոնա, մայիս 2017, 19–22)։
Երբ դուք ուսումնասիրեք և խորհեք, կարող եք գրանցել ձեր տպավորությունները՝ ավարտելով հետևյալ նախադասությունները.
-
Այս հայտնությունների շնորհիվ ես գիտեմ, որ Երկնային Հայրը ։
-
Այս հայտնությունների շնորհիվ ես գիտեմ, որ Երկնային Հոր փրկության ծրագիրը ։
-
Այս հայտնությունների շնորհիվ ես ուզում եմ ։
Տես նաև Saints, 1.232–35։
Վարդապետություն և Ուխտեր 138․1-11, 25-30
Կարդալով և խորհելով սուրբ գրությունների մասին, ես պատրաստվում եմ հայտնություն ստանալ
Երբեմն հայտնությունը գալիս է, նույնիսկ, երբ մենք չենք փնտրում այն։ Սակայն ավելի հաճախ, այն գալիս է ջանասիրաբար փնտրելու և պատրաստվելու արդյունքում։ Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 138․1-11, 25-30 հատվածները, ուշադրություն դարձրեք, թե Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթն ինչ էր անում, երբ «[նրա] հասկացողության աչքերը բացվեցին»։ Կարող եք նաև նրա ունեցած փորձառությունը համեմատել 1 Նեփի 11․1-6, և Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․12-19 հատվածների հետ։ Այնուհետև խորհեք, թե ինչպես կարող եք հետևել Նախագահ Սմիթի օրինակին։ Օրինակ՝ ի՞նչ փոփոխություններ եք ուզում կատարել սուրբ գրությունների ձեր ուսումնասիրության մեջ՝ ավելի շատ անձնական հայտնություն ստանալու համար:
«Մահացածների փրկագնման տեսիլքը» իր ելույթում (Լիահոնա, նոյեմբեր 2018, 71-74), նախագահ Մ․ Ռասսել Բալլարդը նշել է այլ ուղիներ, թե ինչպես է նախագահ Սմիթը պատրաստվել ստանալու այս հայտնությունը։ Ի՞նչ եք սովորում նրա փորձառությունից: Մտածեք, թե ինչպես է Տերը պատրաստել ձեզ տրված փորձառությունների համար, և ինչպես կարող է Նա պատրաստել ձեզ ձեր ապագա փորձառությունների համար:
Տես նաև Saints, 3:202–5, «Ministry of Joseph F. Smith: A Vision of the Redemption of the Dead» (տեսանյութ), Ավետարանի գրադարան:
Վարդապետություն և Ուխտեր 138․25-60
Փրկչի աշխատանքը շարունակվում է վարագույրի մյուս կողմում
Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է․ «Աշխարհին ուղղված մեր ուղերձը պարզ ու անկեղծ է․ մենք հրավիրում ենք վարագույրի երկու կողմերում գտնվող Աստծո զավակներին գալ դեպի Փրկիչը, ստանալ սուրբ տաճարի օրհնությունները, ունենալ հարատև ուրախություն և արժանանալ հավերժական կյանքի» («Տեր Աստծո գործին բոլորս մասնակցենք», Լիահոնա, մայիս 2018, 118-119)։ Խորհեք այս հայտարարության շուրջ, երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 138.25-60 հատվածները։ Կարող եք նաև մտածել այս հարցերի շուրջ․
-
Ի՞նչ եք սովորում այս հատվածներից այն մասին, թե ինչպես է Փրկչի աշխատանքն իրականացվում հոգևոր աշխարհում: Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր իմանալ, որ այդ աշխատանքը կատարվում է։
-
Ի՞նչն է ձեզ տպավորում հոգևոր աշխարհում Տիրոջ սուրհանդակների մասին:
-
Ինչպե՞ս է այս հայտնությունն ամրացնում ձեր հավատքը Աստծո փրկագնման ծրագրի հանդեպ:
Եթե ցանկանում եք ավելին իմանալ հոգևոր աշխարհի մասին, կարող եք ուսումնասիրել նախագահ Դալլին Հ. Օուքսի «Տիրոջն ապավինիր» ուղերձը (Լիահոնա, նոյ. 2019, 26–29):
Տես նաև «Susa Young Gates and the Vision of the Redemption of Dead», Revelations in Context, 315–22; «Այցելություն հոր կողմից» (տեսանյութ), Ավետարանի գրադարան.
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Վարդապետություն և Ուխտեր 137․5–10, 138․18–35
Երկնային Հոր բոլոր զավակները ավետարանը լսելու հնարավորություն կունենան
-
Որպեսզի հասկանաք, թե ինչ էր նշանակում Ջոզեֆ Սմիթի համար տեսնել իր ընտանիքի մի քանի անդամներին սելեստիալ արքայությունում, ձեր երեխաները կարող են դիտել «Ջոզեֆ Սմիթի ծառայությունը. տաճարներ» տեսանյութը (Ավետարանի գրադարան), կամ կարող եք կիսվել Վարդապետության և Ուխտեր. պատմություններ, 152–53 (կամ համապատասխան տեսանյութով Ավետարանի գրադարանում)։ Կարող եք նաև խոսել ձեր ծանոթներից մեկի մասին, որը մահացել է առանց մկրտվելու հնարավորություն ունենալու։ Ի՞նչ են ուսուցանում մեզ Վարդապետություն և Ուխտեր 137․5-10 հատվածները այդպիսի մարդկանց մասին։
-
Կարող եք օգտագործել Փրկչի գերեզմանի նկարը (տես Ավետարանի պատկերագիրք, 58, կամ Աստվածաշնչի Լուսանկարներ, 14) և այս համառոտ շարադրանքի վերջում գտնվող նկարը՝ ձեր երեխաներին սովորեցնելու համար, թե ուր գնաց Հիսուսի հոգին, երբ Նրա մարմինը գերեզմանում էր։ Ապա կարող եք միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 138․18–19, 23–24, 27–30 հատվածները՝ իմանալու համար, թե ինչ արեց Հիսուսը, երբ այնտեղ էր: Ո՞ւմ է Նա այցելել: Նա ի՞նչ խնդրեց նրանց անել: Ինչո՞ւ Նա դա արեց:
-
Դուք կարող եք նաև օգտագործել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը՝ օգնելու ձեր երեխաներին համեմատել այն, ինչ միսիոներները ուսուցանում են վարագույրի այս կողմում (տես, օրինակ՝ Հավատո Հանգանակ 1.4) և այն, ինչ միսիոներները ուսուցանում են հոգևոր աշխարհում (տես Վարդապետություն և Ուխտեր 138. 33): Ի՞նչն է նույնը այս հատվածներում, և ի՞նչն է տարբեր: Ի՞նչ է այն ուսուցանում մեզ Երկնային Հոր և Նրա ծրագրի մասին:
Վարդապետություն և Ուխտեր 138․1-11
Երբ ես խորհեմ սուրբ գրությունների շուրջ, Սուրբ Հոգին կարող է օգնել ինձ հասկանալ դրանք
-
Երբ դուք և ձեր երեխաները կարդաք Վարդապետություն և Ուխտեր 138․1-11 հատվածները, հրավիրեք երեխաներին ձևացնել, որ իրենք նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթն են, և կատարեն շարժումներ, որոնք ներկայացնում են 6 և 11 հատվածների բառերը։ Դուք կարող եք նաև ցույց տալ նրանց նախագահ Սմիթի նկարը (այս համառոտ շարադրանքում) և բացատրել, որ նա Եկեղեցու վեցերորդ նախագահն էր: Դուք կարող եք նաև պատմել այն ժամանակի մասին, երբ խորհել եք ինչ-որ բանի շուրջ սուրբ գրություններից, և Սուրբ Հոգին օգնել է ձեզ հասկանալ այն:
-
Կարող եք երգել որևէ երգ սուրբ գրությունները սովորելու մասին, օրինակ՝ «Search, Ponder, and Pray» (Children’s Songbook, 109): Ըստ այս երգի, մենք ինչ պետք է անենք սուրբ գրությունները հասկանալու համար: