«Դեկտեմբեր 15-21. «Ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում» (Ընտանիք. Հայտարարություն աշխարհին)», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր. 2025
«Դեկտեմբեր 15-21. «Ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում»
Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին
Նույնիսկ մինչև մեր ծնվելը, մենք ընտանիքում ենք եղել՝ մեր Երկնային ծնողների ընտանիքում։ Այդ օրինակը շարունակվում է երկրի վրա։ Ընտանիքներն այստեղ, իրենց լավագույն դրսևորումներով, կոչված են արտացոլելու երկնքի կատարյալ օրինակը։
Իհարկե, երաշխիքներ չկան, որ երկրային ընտանիքները կլինեն կատարյալ կամ նույնիսկ արդյունավետ: Սակայն ինչպես ուսուցանել է նախագահ Հենրի Բ. Այրինգը, ընտանիքները «երկրի վրա Աստծո զավակներին ընդունելու լավագույն հնարավորությունն են ապահովում, որտեղ կա երկնքում զգացած սիրուն ամենամոտ ծնողական սերը» («Աստծո ընտանիքի հավաքումը», Լիահոնա, մայիս 2017, 20)։ Իմանալով, որ ընտանիքները կատարյալ չեն և հակառակորդի կողմից հարձակումների են ենթարկվում, Աստված ուղարկեց Իր Սիրելի Որդուն` փրկագնելու մեզ և բժշկելու մեր ընտանիքները։ Նա ուղարկել է նաև վերջին օրերի մարգարեներին, հռչակագրով հանդերձ՝ ընտանիքները պաշտպանելու և ամրապնդելու համար։ Եթե մենք հետևենք մարգարեներին և հավատանք Փրկիչին, չնայած որ մահկանացու ընտանիքները հեռու են աստվածային լինելուց, հույս կա ընտանիքների համար` և երկրի վրա, և երկնքում։
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
«Ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում»
«Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին» հռչակագիրն ամբողջովին ընտանիքների մասին է։ Սակայն այն հավասարապես վերաբերում է Աստծո փրկության ծրագրին: Հռչակագիրը ուսումնասիրելու եղանակներից մեկը հետևյալն է․ նախաերկրային կյանք, մահկանացու կյանք և հետմահկանացու կյանք արտահայտությունները գրել թղթի վրա և թվարկել, թե ինչ է ուսուցանում հռչակագիրը այս թեմաներից յուրաքանչյուրի վերաբերյալ: Ի՞նչ եք դուք սովորում, հռչակագիրն այդպես ուսումնասիրելով։ Ինչպե՞ս է այն օգնում ձեզ հասկանալ, թե ինչու են ամուսնությունն ու ընտանիքը առանցքային Աստծո ծրագրում։ Ինչպե՞ս են հռչակագրի ճշմարտություններն ազդում ձեր ընտրությունների վրա:
Կան շատ մարդիկ, որոնք տարբեր պատճառներով կարող են վախենալ ամուսնությունից կամ երեխաներ մեծացնելուց: Եթե ընկերներից մեկն ասի ձեզ. «Ես երբեք չեմ ուզում ամուսնանալ կամ ընտանիք ունենալ»,- ի՞նչ կասեք: Միգուցե դուք կարող եք փնտրել հռչակագիրը՝ փնտրելով մի բան, որը կօգնի ձեր ընկերոջը հույս տածել Աստծո ծրագրի հանդեպ:
Մեկ այլ հարց, որը ձեզ կարող է տրվել, կամ որը կարող եք ինքներդ ձեզ տալ, այսպիսին է. «Ի՞նչ կլինի, եթե իմ ընտանեկան դրությունը չհամընկնի ընտանիքի հռչակագրում նկարագրվածի հետ»: Ահա երկու տեղ, որտեղ դուք կարող եք փնտրել մարգարեական խորհուրդ․ «Մի զորեղ փոփոխություն» բաժնում երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի «Հիսուս Քրիստոսը ծնողների ուժն է» ուղերձում (Լիահոնա, մայիս 2023, 55–59) և երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի ուղերձի վերջին չորս պարբերությունները «Ինչո՞ւ ամուսնություն, ինչո՞ւ ընտանիք» (Լիահոնա, մայիս 2015, 52):
Ի՞նչ եք ցանկանում անել ձեր ուսումնասիրածի շնորհիվ:
Տես նաև Դալլին Հ. Օուքս, «Ծրագիրը և Հռչակագիրը», Լիահոնա, նոյ. 2017, 28–31, Թեմաներ և հարցեր, «Ընտանիք», Ավետարանի գրադարան:
«Յուրաքանչյուր [մարդ] Երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է»
Մենք հաճախ մտածում ենք ընտանիքի հռչակագրի մասին որպես ընտանեկան կյանքի ուղեցույց: Բայց այն նաև ուսուցանում է կարևոր ճշմարտություններ մեր երկնային ընտանիքի և հավերժական ինքնության մասին: Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր իմանալ, որ մենք բոլորս այս ընտանիքի մասն ենք: Ինչպե՞ս է այս ճշմարտությունն ազդում ձեր կատարած ընտրությունների վրա:
Տես նաև «Աստծո զավակն եմ», Հիմներ և մանկական երգեր, էջ 58։
«Ընտանեկան կյանքում երջանկության հասնելու ամենամեծ հավանականությունն այն դեպքում է, երբ ընտանիքը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա»
Մտածեք 6 և 7 պարբերությունների մասին ընտանիքի հռչակագրի մեջ՝ որպես «ընտանեկան կյանքում երջանկության» բանաձևի։ Այս պարբերությունները կարդալիս ուշադրություն դարձրեք, թե որոնք են «հաջողակ ամուսնությունների ու ընտանիքների» սկզբունքները։ Դուք կարող եք մտածել այս սկզբունքների օրինակների մասին, որոնք տեսել եք ձեր ընտանիքում կամ այլ ընտանիքներում: Այս սկզբունքներն ինչպե՞ս են օգնում Հիսուս Քրիստոսին դարձնել ընտանեկան կյանքի հիմքը:
Ապա դուք կարող եք մտածել ընտանեկան որևէ հարաբերության մասին, որը կցանկանայիք ամրապնդել: Փրկչի օգնությամբ ծրագիր կազմեք՝ գործելու ձեր ստացած տպավորությունների համաձայն:
Տես նաև Լ. Ուիթնի Քլեյթոն, «Լավագույն տները», Լիահոնա, մայիս 2020, 107–9։
«Մենք դիմում ենք պատասխանատու քաղաքացիներին, որպեսզի պահպանեն ու ամրապնդեն ընտանիքը»
Ընտանիքի հռչակագրի վերջին պարբերությունը ներառում է գործողության կոչ: Օգտակար կլինի ուսումնասիրել հռչակագրի վերնագիրը, երբ մտածում եք, թե ինչպես արձագանքել այդ կոչին։ Օրինակ՝ ի՞նչ է հայտարարությունը։ Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում այդ բառը այս փաստաթղթի ուղերձի վերաբերյալ: Առաջին Նախագահությանը և Տասներկու Առաքյալների Քվորումին ի՞նչն է որակում հրապարակել ընտանիքներին վերաբերող հայտարարություն։ Կարող եք նաև ցուցակ կազմել, թե որոնք եք համարում հռչակագրի հիմնական ուղերձները: Ինչպե՞ս կարող են այդ ուղերձները նպաստել ձեր կյանքին, ձեր ընտանիքին և ձեր համայնքին:
Տես նաև Բոնի Լ. Օսկարսոն, «Ընտանիքի մասին հայտարարության պաշտպանները», Լիահոնա, մայիս 2015, 14–17, «Հավատքի պաշտպաններ» (տեսանյութ), Ավետարանի գրադարան:
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Ընտանիքները կարևոր են Երկնային Հոր ծրագրում
-
Օգնեք ձեր երեխաներին մտածել այն կարևոր բաների մասին, որոնք նրանք կկամենային պատմել բոլորին: Երեխաներին ցույց տվեք «Ընտանիք․ հայտարարություն աշխարհին» հռչակագրի մի օրինակ, և բացատրեք, որ մարգարեներն ու առաքյալները գրել են այն, որ բոլորին ասեն, թե որքան կարևոր է ընտանիքը Երկնային Հոր ծրագրում: Ինչո՞ւ են ընտանիքներն այդքան կարևոր Նրա համար (տես նաև «What Is the Purpose of Family?» [ChurchofJesusChrist.org])։
-
Ձեր երեխաների հետ կիսվեք հռչակագրից մի բանով, որն ըստ ձեզ, մենք բոլորս պետք է իմանանք: Հրավիրեք մի քանի երեխաների իրենց զգացմունքներով կիսվել այդ ճշմարտությունների վերաբերյալ: Ինչո՞վ կտարբերվեր մեր կյանքը, եթե մենք չիմանայինք այդ մասին: Կարող եք միասին մի երգ երգել, որն ուսուցանում է հռչակագրում տեղ գտած ճշմարտություններ, ինչպես օրինակ՝ «I Will Follow God’s Plan» (Children’s Songbook, 164–65)։
-
«Ծրագիրը և hայտարարությունը» (Լիահոնա, նոյ. 2017, 30) իր ուղերձի IV բաժնում նախագահ Դալլին Հ. Օուքսը նկարագրել է, թե ինչպես է գրվել ընտանիքի հռչակագիրը: Միգուցե դուք և ձեր երեխաները միասին կրկնեք նրա նկարագրությունը և խոսեք այն մասին, թե ինչու եք երախտապարտ, որ Տերը ոգեշնչեց Իր ծառաներին ուսուցանելու մեզ այս ճշմարտությունները ընտանիքների մասին:
-
Կարող եք նաև ձեր երեխաներին ցույց տալ նկարներ (կամ հրավիրեք նրանց նկարել մի քանիսը)՝ պատկերելով ճշմարտություններ, որոնք գտնվում են ընտանիքի հռչակագրում: Դրանք կարող են լինել տաճարի, միասին աղոթող կամ խաղացող ընտանիքի կամ ամուսնացող զույգի նկարներ: Այնուհետև կարող եք հրավիրել ձեր երեխաներին գտնել նախադասություններ ընտանիքի հռչակագրում, որոնք կապված են նկարների հետ: Ի՞նչ է Տերն ուսուցանում մեզ այս բաների մասին հռչակագրում:
Ես «երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն եմ»
-
Երբ միասին երգում եք «Աստծո զավակն եմ» (Հիմներ և մանկական երգեր, 2–3), կարող եք մի գնդակ նետել դեպի երեխաներից մեկը` ասելով. «Ես ճանաչում եմ Աստծո մի զավակի, որի անունը [երեխայի անունը] է»: Այնուհետև այդ երեխան կարող է այդ առարկան նետել մեկ ուրիշի կողմ՝ ասելով նույն բառերը և տեղադրելով այդ անձի անունը: Օգնեք ձեր երեխաներին գտնել «երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է» արտահայտությունը ընտանիքի հռչակագրում և բերեք ձեր վկայությունը այդ ճշմարտության մասին:
Ընտանիքներն ամենաերջանիկն են, երբ հետևում են Հիսուս Քրիստոսին
-
Ձեր ընտանիքն ամրապնդելու մասին զրույց սկսելու համար դուք և ձեր երեխաները կարող եք խոսել այն մասին, թե ինչպես ենք ամրապնդում այլ բաներ, օրինակ՝ մեր ատամները, մեր մարմինները կամ շենքերը: Կարող եք դա համեմատել ամուր ընտանիք ստեղծելու հետ: Օգնեք ձեր երեխաներին գտնել քրիստոսանման սկզբունքները, որոնք տանում են դեպի երջանկություն ընտանեկան կյանքում, որը գտնվում է պարբերություն 7-ում ընտանիքի հռչակագրում (տես նաև այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը):