Եկ, հետևիր ինձ 2024
Դեկտեմբերի 8-14. «Մենք հավատում ենք»․ Հավատո հանգանակը և Պաշտոնական Հայտարարություն 1 և 2


«Դեկտեմբերի 8-14. «Մենք հավատում ենք»․ Հավատո հանգանակը և Պաշտոնական Հայտարարություն 1 և 2», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Հավատո հանգանակը և Պաշտոնական Հայտարարություն 1 և 2» Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025

ծածկոց, որը ցույց է տալիս մաշկի բազմաթիվ գույների ձեռքեր

Հատված Ուղղված է արական սեռի բոլոր արժանավոր անդամներին կտավից, Էմմա Ալլեբես

Դեկտեմբերի 8-14․ «Մենք հավատում ենք»

Հավատո Հանգանակ և Պաշտոնական հայտարարություններ 1 և 2

Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքից ի վեր Աստված շարունակել է առաջնորդել Իր Եկեղեցին հայտնությամբ: Որոշ դեպքերում այդ հայտնությունը փոփոխություններ է ներառել Եկեղեցու քաղաքականության և գործելակերպի մեջ: Պաշտոնական հայտարարություններ 1 և 2-ը այդպիսի հայտնություններ են։ Դրանցից մեկը դադարեցրեց բազմակի ամուսնությունները, իսկ մյուսը՝ բոլոր ռասաների մարդկանց համար մատչելի դարձրեց քահանայության օրհնությունները։ Այդպիսի փոփոխությունները այն իրողության մասն են, որ կոչվում է «ճշմարիտ և կենդանի եկեղեցի» (Վարդապետություն և Ուխտեր 1․30), ճշմարիտ և կենդանի մարգարեով, որն առաջնորդվում է ճշնարիտ և կենդանի Աստծո կողմից։

Բայց հավերժական ճշմարտությունը չի փոխվում, թեև դրա մասին մեր հասկացողությունը փոխվում է: Եվ երբեմն հայտնությունը լրացուցիչ լույս է սփռում ճշմարտության վրա: Հավատո Հանգանակը ծառայում է այս պարզաբանող նպատակին: Եկեղեցին ամուր հիմնված է հավերժական ճշմարտության վրա, սակայն կարող է աճել և փոխվել «ինչպես որ կամենում է Տերը՝ իր ողորմությունները համապատասխանեցնելով մարդկանց զավակների պայմաններին» (Վարդապետություն և Ուխտեր 46.15): Այլ խոսքերով, «Մենք հավատում ենք նաև այն ամենին, ինչ Աստված հայտնել է, այն ամենին, ինչ Նա այժմ հայտնում է, և հավատում ենք, որ Նա դեռ շատ մեծ ու կարևոր բաներ է հայտնելու Աստծո Արքայության վերաբերյալ» (Հավատո Հանգանակ 1.9

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Հավատո Հանգանակը

սեմինարիայի պատկերակ
Հավատո Հանգանակը պարունակում է վերականգնված ավետարանի հիմնական ճշմարտությունները

Հաշվի առեք Հավատո հանգանակն ուսումնասիրելու այս մոտեցումը. յուրաքանչյուր Հավատո հանգանակի համար պատրաստեք «փոքր դաս»՝ բացատրելու, թե ինչին եք հավատում: Ձեր «փոքր դասը» կարող է ներառել համապատասխան սուրբ գրություն, նկար, օրհներգ կամ մանկական երգ կամ անձնական փորձառություն՝ ապրելու այն ճշմարտությամբ, որն ուսուցանում է Հավատո հանգանակը:

Այս ճշմարտություններն ի՞նչ են փոխում մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ մեր հարաբերություններում։ Ինչպե՞ս են Հավատո Հանգանակները բարելավել ձեր ավետարանի ուսումնասիրությունը կամ օգնել ձեզ կիսվել ավետարանով ուրիշների հետ:

Տես նաև Սուրբ գրքերի ուղեցույցը, «Հավատո Հանգանակ», Ավետարանի գրադարան, Լ․ Թոմ Փերի, «Հավատո հանգանակներում պարունակվող վարդապետությունները և սկզբունքները», Լիահոնա, նոյեմբեր 2013, 46-48, «Գլուխ 38․ Վենտվորֆի նամակը» Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ (2011), 435–47։

Հավատո Հանգանակ 1․9, Պաշտոնական հայտարարություններ 1 և 2

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին ղեկավարվում է հայտնությամբ

«Մենք հավատում ենք, որ [Աստված] դեռ շատ մեծ ու կարևոր բաներ է հայտնելու Աստծո Արքայության վերաբերյալ» (Հավատո Հանգանակ 1․9): Այս սկզբունքները հիշելով, վերանայեք Պաշտոնական հայտարարություններ 1 և 2-ը, փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք ամրապնդում են ձեր հավատը շարունակական հայտնության հանդեպ։ Այս հայտնություններն ինչպիսի՞ ազդեցություն են ունեցել ձեր կյանքի վրա։ Ինչպե՞ս են դրանք օգնել Երկնային Հոր արքայության առաջընթացին։

Ի՞նչ ապացույց եք տեսնում, որ Եկեղեցին այսօր առաջնորդվում է «Ամենակարող Աստծո ներշնչմամբ» (Պաշտոնական Հայտարարություն 1)։ Գուցե դուք կարող եք վերանայել մեկ կամ մի քանի վերջին գերագույն համաժողովի ուղերձները՝ փնտրելով, թե ինչպես է Տերն առաջնորդում Իր Եկեղեցին և ձեր կյանքը: Եկեղեցու Նախագահի վերջին ուղերձը կարող է լավ տարբերակ լինել սկսելու համար:

Ի՞նչ կարող եք անել, եթե դուք կամ ձեր սիրելի մեկը դժվարանում է հասկանալ կամ ընդունել այն, ինչ Տերն ուսուցանում է Իր մարգարեների միջոցով: Ինչո՞ւ եք դուք երախտապարտ մարգարեի համար:

Տես նաև Ամովս 3․7, 2 Նեփի 28․30, Ալլեն Դ. Հեյնի, «Կենդանի մարգարե Վերջին օրերի համար» Լիահոնա, մայիս 2023, 25–28, Թեմաներ և հարցեր, «Մարգարեներ» Ավետարանի գրադարան, «Փառք քեզ Տեր, Մարգարեի համար» Հիմներ, 36։

Պաշտոնական Հայտարարություն 1

Աստծո գործը պետք է առաջ շարժվի

Ուսումնասիրելով «Քաղվածքներ հռչակագրի վերաբերյալ նախագահ Վիլֆորդ Վուդրուֆի երեք ելույթներից» (Պաշտոնական Հայտարարություն 1-ի վերջում), մտածեք, թե ի՞նչ պատճառներ է նշել մարգարեն Տիրոջ կողմից բազմակի ամուսնության կիրառումը դադարեցնելու համար։ Ի՞նչ է սա ուսուցանում ձեզ Աստծո աշխատանքի մասին։

Պաշտոնական Հայտարարություն 1-ի պատմության մասին լրացուցիչ տեղեկության համար, տես Saints, 2:602–15, The Messenger and the Manifesto Revelations in Context, 323–31, Թեմաներ և հարցեր, Plural Marriage and Families in Early Utah, Ավետարանի գրադարան։

Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆ

Վիլֆորդ Վուդրուֆ, Հ․ Ի․ Պետերսոն

Պաշտոնական Հայտարարություն 2

Ես կարող եմ ապավինել Տիրոջը, նույնիսկ, եթե ամեն ինչ չէ, որ կատարյալ հասկանում եմ

Մենք չգիտենք, թե ինչու քահանայության ձեռնադրությունը և տաճարային արարողությունները որոշ ժամանակ հասանելի չէին աֆրիկյան ծագում ունեցող Եկեղեցու անդամներին: Նույնիսկ երբ բախվում էին այդ քաղաքականության վերաբերյալ դժվարին անպատասխան հարցերի, շատ սևամորթ Վերջին Օրերի Սրբեր վստահեցին Տիրոջը (տես Առակաց 3.5) և Նրան հավատարիմ մնացին իրենց ողջ կյանքի ընթացքում: Նրանց հավատքի և փորձառությունների մասին իմանալը կարող է ոգեշնչել ձեզ: Նրանց մասին մի քանի պատմություններ կարելի է գտնել history.ChurchofJesusChrist.org կայքում։

Երբ կարդում եք Պաշտոնական հայտարարություն 2-ը, ի՞նչ եք սովորում Տիրոջ՝ Իր Եկեղեցու քաղաքականություններն առաջնորդելու գործընթացի մասին: Խորհեք, թե ինչպես եք սովորել վստահել Տիրոջը, նույնիսկ, երբ կատարյալ չեք հասկացել բոլոր բաները։

Տես նաև 2 Նեփի 26․33, «Witnessing the Faithfulness» Revelations in Context, 332–41, Թեմաներ և հարցեր, «Ռասան և քաhանայությունը» Ավետարանի գրադարան, Ահմադ Քորբիթ, «A Personal Essay on Race and the Priesthood», 1–4 մասեր, history.ChurchofJesusChrist.org, BeOne.ChurchofJesusChrist.org։

Նորմալ է, եթե ասում եք «չգիտեմ»։ Չնայած դուք պետք է անեք հնարավոր ամեն բան` պատասխանելու ամեն հարցի, որ ձեր ուսուցանած մարդիկ ունեն ավետարանի վերաբերյալ, Տերը չի ակնկալում ձեզանից իմանալ բոլոր բաները։ Եթե դուք չունեք որևէ հարցի պատասխանը, խոստովանեք դա։ Ապա մատնանշեք ուսանողներին հայտնի դարձված վարդապետությունը և բերեք անկեղծ վկայություն այն բանի մասին, ինչը գիտեք։

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ 01

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Հավատո Հանգանակը

Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսի ավետարանին

  • Կարող եք գտնել և երգել օրհներգեր կամ մանկական երգեր, որոնք կարող են օգնել ձեր երեխաներին հասկանալ Հավատո Հանգանակներից մեկը կամ մի քանիսը: Հավանաբար նրանք կարող են օգնել ձեզ ընտրել օրհներգերն ու երգերը: Օգնեք ձեր երեխաներին տեսնել, թե ինչպես են երգերը առնչվում Հավատո Հանգանակներին:

  • Դուք և ձեր երեխաները կարող եք միասին աշխատել՝ գրելու հարցեր, որոնք մարդիկ կարող են ունենալ Հիսուս Քրիստոսի ավետարանի կամ Նրա Եկեղեցու մասին: Այնուհետև դուք կարող եք միասին աշխատել՝ այդ հարցերին պատասխանելու համար՝ օգտագործելով Հավատո Հանգանակը: Ուրիշ որտեղի՞ց կարող ենք սովորել, երբ ավետարանի վերաբերյալ հարցեր ենք ունենում:

Հավատո հանգանակ 1.9, Պաշտոնական հայտարարություն 1 և 2

Տերն առաջնորդում է Իր Եկեղեցին Իր մարգարեի միջոցով

  • Որպեսզի օգնեք ձեր երեխաներին հասկանալ Հավատո իններորդ հանգանակը, գուցե դուք կարող եք նրանց տալ սուրբ գրությունների մի հավաքածու և ապրող մարգարեի նկարը (կամ Լիահոնայի համաժողովի վերջին համարը): Խնդրեք նրանց բարձր պահել սուրբ գրությունները ամեն անգամ, երբ կարդում եք «այն ամենին, ինչ Աստված հայտնել է» բառերը և նկարը կամ ամսագիրը, երբ կարդում եք «այն ամենին, ինչ Նա այժմ հայտնում է» (Հավատո Հանգանակ 1.9): Ինչո՞ւ են մեզ անհրաժեշտ ինչպես հին, այնպես էլ ժամանակակից մարգարեներ:

  • Ձեր երեխաները կարող են սովորել, թե ինչպես են մարգարեների խոսքերը առաջնորդում մեզ՝ հետևելով ինչ-որ բան պատրաստելու հրահանգներին, օրինակ՝ ուտելիք կամ խաղալիք: Դուք կարող եք դա համեմատել այն հրահանգների հետ, որոնք Հիսուս Քրիստոսը տալիս է մեզ մարգարեի միջոցով: Որո՞նք են այն մի քանի բաները, որ Տերն այսօր ուսուցանել է մեզ Իր ապրող մարգարեի միջոցով:

երեխաները դիտում են գերագույն համաժողովը

Աստված կանչում է մարգարեներին առաջնորդելու Իր Եկեղեցին

Պաշտոնական հայտարարություններ 1 և 2

Մարգարեներն օգնում են մեզ իմանալ Երկնային Հոր կամքը

  • Հավանաբար, եթե ձեր երեխաները տեսնեն, թե ինչպես են հին սուրբ գրությունները վերաբերում ժամանակակից հայտնությանը, նրանք կհասկանան Պաշտոնական Հայտարարությունները: Դուք կարող եք խնդրել նրանց կարդալ Գործք Առաքելոց 10.34–35 և Հակոբ 2.27–30 հատվածները և հրավիրել նրանց որոշել, թե որ սուրբ գրությունն է առնչվում Պաշտոնական հայտարարություն 1-ի հետ, (որը վերջ դրեց բազմակնությանը), և որն է առնչվում Պաշտոնական հայտարարություն 2-ին (որը քահանայության կարգումները և տաճարային արարողությունները հասանելի դարձրեց բոլոր ռասաներին պատկանող մարդկանց): Բերեք ձեր վկայությունը, որ Տերն Իր կամքը բացահայտում է ինչպես հին, այնպես էլ ժամանակակից մարգարեներին:

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։