«Նոյեմբերի 24-30. «Նա կնքեց իր առաքելությունը և իր գործերը իր սեփական արյամբ»․ Վարդապետություն և Ուխտեր 135-136», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 135-136», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025
Նոյեմբերի 24-30. «Նա կնքեց իր առաքելությունը և իր գործերը իր սեփական արյամբ»
Վարդապետություն և Ուխտեր 135-136
1844 թվականի հունիսի 27-ի կեսօրին Ջոզեֆ և Հայրում Սմիթները կրկին հայտնվեցին բանտում, Ջոն Թեյլորի և Վիլլարդ Ռիչարդսի հետ միասին։ Նրանք գիտեին, որ անմեղ են՝ զերծ ցանկացած հանցանքից, բայց նրանք ենթարկվեցին ձերբակալության՝ հույս ունենալով, որ Նավուի Սրբերին ապահով կպահեն: Սա առաջին անգամը չէր, որ Եկեղեցու թշնամիները բանտարկում էին մարգարե Ջոզեֆին, բայց այս անգամ նա կարծես գիտեր, որ ողջ չէր վերադառնալու։ Նա և իր ընկերները փորձում էին մխիթարել միմյանց՝ կարդալով Մորմոնի Գիրքը և երգելով հիմները: Այնուհետև հնչեցին կրակոցները, և մի քանի րոպեի ընթացքում ավարտվեց Ջոզեֆ Սմիթի և նրա եղբոր՝ Հայրումի մահկանացու կյանքը:
Այնուամենայնիվ, դա աստվածային գործի վերջը չէր, որում նրանք ընդգրկվել էին։ Եվ դա նաև Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման վերջը չէր։ Դեռ անելիքներ կային, և հայտնություններ կային ստանալու, որպեսզի Եկեղեցին առաջնորդվեր։ Մարգարեի կյանքի վերջը Աստծո աշխատանքի ավարտը չէր:
Տես Սրբեր, 1.521–52:
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Վարդապետություն և Ուխտեր 135, 136․37-39
Ջոզեֆ և Հայրում Սմիթները սեփական արյամբ կնքեցին իրենց վկայությունները
Պատկերացրեք, թե դուք ինչ կզգայիք, եթե ապրեիք Նավուում այն ժամանակ, երբ սպանվեցին Ջոզեֆ և Հայրում Սմիթները (տես Սրբերը, 1.554–55)։ Ինչպե՞ս կիմաստավորեիք այս ողբերգական իրադարձությունը: Վարդապետություն և Ուխտեր 135 բաժինը, որը հրապարակվել է երեք ամիս անց, կօգնի ձեզ այդ հարցում: Այս բաժինը ուսումնասիրելիս մտածեք, թե ինչն է ձեզ հասկացողություն և վստահություն բերելու: Ի՞նչ կասեք մեկին, ով հարցնում է. «Ինչո՞ւ Աստված թույլ տվեց, որ Իր Մարգարեին սպանեն» (տես Վարդապետություն և Ուխտեր 136.37–39):
Կարող եք նաև 135 բաժնում փնտրել բառեր կամ արտահայտություններ, որոնք ոգեշնչում են ձեզ մինչև վերջ հավատարիմ մնալ Քրիստոսին, ինչպես Ջոզեֆն ու Հայրումը:
Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 5.21–22, «Remembering the Martyrdom», Revelations in Context, 299–306, Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2011), 522–23, 529–40, «Մորմոնի Գրքի վկայությունը» (տեսանյութ), Ավետարանի գրադարան։
Վարդապետություն և Ուխտեր 135․3
Ջոզեֆ Սմիթը Հիսուս Քրիստոսի մարգարեն էր և վկան
Վարդապետություն և Ուխտեր 135.3 հատվածում նշվում են որոշ բաներ, որոնք Ջոզեֆ Սմիթը իրագործեց «քսան տարվա կարճ ժամանակահատվածում»: Դրանք ի՞նչ ազդեցություն են ունեցել անձամբ ձեր ու Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների վրա։ Մտածեք, թե ինչպես կավարտեք այս նախադասությունը. Այն ամենի շնորհիվ, ինչ Տերն արեց Ջոզեֆ Սմիթի միջոցով, ես … Դուք կարող եք նաև արձանագրել և կիսվել Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին ձեր վկայությամբ ուրիշների հետ:
Ջոզեֆ Սմիթի առաքելության մասին սովորելու մեկ այլ միջոց է փորձել գրել նրա համար մի կարճ մահախոսական կամ ներբող: Ի՞նչ կասեք, որպեսզի հավատք կառուցեք Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի հանդեպ: Դուք կարող եք ներառել կարևոր իրադարձությունները կամ ձեռքբերումները, որոնք գտնվում են Վարդապետություն և Ուխտեր 135 բաժնում կամ ստորև բերված աղբյուրներում։
Հիսուս Քրիստոսը Ջոզեֆ Սմիթի միջոցով շատ ճշմարտություններ հայտնեց Իր և Իր Քավության մասին: Մտածեք այս տարի Վարդապետություն և Ուխտերի ուսումնասիրության փորձառության մասին: Ի՞նչ ճշմարտություններ են աչքի ընկել ձեզ համար: Դուք կարող եք կիսվել դրանցով ձեր ընտանիքի, դասարանի կամ քվորումի անդամների կամ այլոց հետ այս շաբաթվա ուսումնասիրության ժամանակ: Ինչպե՞ս են այս ճշմարտություններն օգնում ձեզ հասկանալ և ավելի մոտենալ Փրկչին:
Տես նաև «Ջոզեֆ Սմիթ․ Վերականգնման մարգարեն» (տեսանյութ), Ավետարանի գրադարան, Թադ Ռ. Քալիսթեր, «Ջոզեֆ Սմիթ․ Վերականգնման մարգարեն», Լիահոնա, նոյ. 2009, 35–37, «Փառք տանք Մարդուն», Հիմներ, 50, Թեմաներ և հարցեր, «Ջոզեֆ Սմիթ», Ավետարանի գրադարան։
Առնչվող երաժշտություն
Երգելով հետևյալ օրհներգերը կամ դիտելով տեսանյութերը, կարող եք հրավիրել Սուրբ Հոգուն կամ ոգեշնչել քննարկում Մարգարե Ջոզեֆ Սմիթի աշխատանքի և նրան հաջորդող Սրբերի զոհաբերությունների վերաբերյալ։
«A Poor Wayfaring Man of Grief» (Hymns, no. 29)։ Քարթեջի բանտում Ջոն Թեյլորը երգեց այս օրհներգը:
«Փառք տանք Մարդուն», (Հիմներ, 50, տես նաև տեսանյութ)։ Այս օրհներգի բառերը գրվել են որպես հարգանքի տուրք Ջոզեֆ Սմիթին։
«Եկեք Սրբեր», Հիմներ, 2, տես նաև տեսանյութը)։
«Հավատք ամեն քայլափոխում» (տես տեսանյութը)։
Ես կարող եմ կատարել Տիրոջ կամքը, մինչ հետևում եմ Նրա խորհրդին
Ջոզեֆ Սմիթի մահից հետո Սրբերը դուրս քշվեցին Նավուից: Այժմ նրանց սպասվում էր 1300 մղոն (2100 կմ) ճամփորդություն՝ դաժան անապատի միջով։ Բրիգամ Յանգը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը, անհանգստանում էր, թե ինչպես են Սրբերը դիմանալու ճամփորդությանը: Ժամանակավոր ճամբարում, որը կոչվում էր Վինթեր Քվորթերս, նա առաջնորդություն խնդրեց։ Տիրոջ արձագանքը գրված է 136 բաժնում: «Օգնելով Սրբերին հիշել, որ ճամփորդության ընթացքը նրանց համար նույնքան կարևոր էր, որքան նպատակակետին հասնելը, հայտնությունը օգնեց արևմտյան գաղթը դժբախտ անհրաժեշտությունից վերածել կարևոր, ընդհանուր հոգևոր փորձառության» (This Shall Be Our Covenant, Revelations in Context, 308)։
Մտապահեք այս ամենը, երբ կարդաք բաժին 136-ը։ Ի՞նչ խորհուրդ գտաք, որը կօգնի ձեր կյանքում դժվար փորձությունը վերածել «կարևոր … հոգևոր փորձի»։ Դուք կարող եք խորհել, թե այս խորհուրդն ինչպես կարող է օգնել ձեզ իրականացնել Տիրոջ կամքը ձեր իսկ կյանքում, ինչպես որ օգնեց վաղ Սրբերին իրենց ճամփորդություններում:
Տես նաև This Shall Be Our Covenant, Revelations in Context, 307–14, «Եկեք Սրբեր», Հիմներ, 2, Եկեղեցու պատմության թեմաներ, «Եկեղեցու ղեկավարների իրավահաջորդությունը», Ավետարանի գրադարան։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Վարդապետություն և Ուխտեր 135․1–2, 4–5
Ջոզեֆ և Հայրում Սմիթները իրենց կյանքը տվեցին Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի համար
-
Ամփոփեք ձեր երեխաների համար Վարդապետություն և Ուխտեր 135.1 հատվածը կամ կիսվեք «Գլուխ 57. Մարգարեն սպանվել է» (Վարդապետություն և Ուխտեր. պատմություններ, 201–205, կամ համապատասխան տեսանյութով Ավետարանի գրադարանում): Սա կարող է լավ հնարավորություն լինել ձեզ համար և ձեր երեխաների համար՝ կիսվելու ձեր զգացմունքներով Փրկչի և Նրա ավետարանի համար կատարած Ջոզեֆի և Հայրումի զոհաբերության վերաբերյալ:
-
Վարդապետություն և Ուխտեր 135.4–5 հատվածներում ասվում է, որ Հայրում Սմիթը կարդաց մի հատված Մորմոնի Գրքից՝ նախքան Քարթեջի բանտ գնալը: Դուք և ձեր երեխաները կարող եք միասին կարդալ այդ հատվածը (տես Եթեր 12.36–38): Ինչպե՞ս կարող էին այդ հատվածները մխիթարել Հայրումին: Դուք կարող եք նաև կիսվել սուրբ գրություններով, որոնք ձեզ մխիթարում են, երբ դուք անհանգստացած եք կամ տխուր։
-
Դուք և ձեր երեխաները կարող եք նայել մարգարեների նկարներին (տես Ավետարանի պատկերագիրք, 7, 14, 67 էջեր) և խոսել որոշ բաների մասին, որ Աստված խնդրում է մարգարեներից: Ի՞նչ զոհաբերեցին այս մարգարեները Փրկչի համար:
Վարդապետություն և Ուխտեր 135․3
Ջոզեֆ Սմիթը Հիսուս Քրիստոսի մարգարեն և վկան էր
-
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին հիշել և գնահատել, թե ինչպես է Տերը օրհնել մեզ Ջոզեֆ Սմիթի առաքելության միջոցով, դուք կարող եք ցուցադրել այնպիսի առարկաներ, որոնք ներկայացնում են Ջոզեֆի կատարած գործերը, ինչպիսիք են Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը կամ տաճարի նկարը (տես նաև այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը): Այնուհետև ձեր երեխաները կարող են Վարդապետություն և Ուխտեր 135.3 հատվածում փնտրել որոշ բաներ, որոնք Ջոզեֆ Սմիթն արեց՝ օգնելու մեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Հրավիրեք ձեր երեխաներին կիսվել, թե ինչու են նրանք երախտապարտ այս բաների համար:
Տերը կարող է օրհնել ինձ, երբ ես մաքառում եմ
-
Կարող եք Նավուի տաճարի նկարը տեղադրել սենյակի մի կողմում և ստեղծել մի պարզ ապաստարան մյուս կողմից: Հրավիրեք ձեր երեխաներին հավաքվել նկարի մոտ և պատմեք նրանց այն Սրբերի մասին, ովքեր ստիպված էին լքել Նավուն Ջոզեֆ Սմիթի մահից հետո (տես 58, 60, և 62 գլուխները Վարդապետություն և Ուխտեր. պատմություններ, 206–8, 211–16, 222–24, կամ համապատասխան տեսանյութերը Ավետարանի գրադարանում): Ընդգծեք այն հավատքը, որ ունեին այս Սրբերն առ Հիսուս Քրիստոս և հրավիրեք ձեր երեխաներին քայլել դեպի ապաստարան՝ ներկայացնելու ճանապարհորդությունը դեպի Վինթեր Քվորթերս: Քայլելիս նրանք կարող են երգել նմանատիպ երգ՝ «To Be a Pioneer» (Children’s Songbook, 218–19):
-
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 136 բաժնում Տերը լրացուցիչ խորհուրդ տվեց, որ օգնի Սրբերին իրենց ճամփորդության ընթացքում դեպի Սոլթ Լեյքի հովիտը: Օգնեք ձեր երեխաներին գտնել մի բան այս հայտնության մեջ, որը կարող է նրանց քաջություն տալ այս ճամփորդության համար (տես հատվածներ 4, 10–11, 18–30): Ինչպե՞ս կարող է այս խորհուրդն օգնել մեզ այն փորձությունների ժամանակ, որոնց մենք այսօր հանդիպում ենք: