Եկ, հետևիր ինձ 2024
Վերականգնման ձայները․ Մկրտություն մեր նախնիների համար, «Փառահեղ մի վարդապետություն»


«Վերականգնման ձայները․ Մկրտություն մեր նախնիների համար, «Փառահեղ մի վարդապետություն», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Մկրտություն մեր նախնիների համար, «Փառահեղ մի վարդապետություն», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025

վերականգնման ձայների պատկերակ

Վերականգնման ձայները

Մկրտություն մեր նախնիների համար, «Փառահեղ մի վարդապետություն»

Նավուի տաճարի մկրտության ավազանի էսքիզը

Էսքիզում պատկերված է Նավուի տաճարի մկրտության ավազանը՝ տեղադրված տասներկու ցուլերի մեջքին։

Ֆիբի և Վիլֆորդ Վուդրուֆներ

Portrait engraving of Orson Pratt

Ֆիբի Վուդրուֆն ապրում էր Նավուի մոտակայքում այն ժամանակ, երբ Ջոզեֆ Սմիթը սկսեց ուսուցանել նախկինում ապրած մարդկանց համար մկրտվելու հնարավորության մասին: Նա գրեց այդ մասին իր ամուսնուն՝ Վիլֆորդին, որը միսիա էր ծառայում Անգլիայում.

«Եղբայր Ջոզեֆը … հայտնությամբ իմացել է, որ այս եկեղեցու մարդիկ կարող են մկրտվել իրենց հարազատների համար, ովքեր մահացել են և հնարավորություն չեն ունեցել լսելու այս ավետարանը, այդ թվում՝ իրենց երեխաների, ծնողների, եղբայրների, քույրերի, տատիկների ու պապիկների, հորեղբայրների, քեռիների, հորաքույրների և մորաքույրների համար։ … Հենց որ նրանք մկրտվեն իրենց բարեկամների համար, այդ մարդիկ ազատվում են բանտից, և նրանց հնարավորություն է տրվում մասնակցել հարությանը և գնալ սելեստիալ արքայություն․ այս վարդապետությունը գրկաբաց ընդունվեց եկեղեցու կողմից, և նրանք առաջ են գնում մարդկանց մեջ, ոմանք նույնիսկ 16 անգամ են մկրտվում … մեկ օրում»։

Ավելի ուշ, Վիլֆորդ Վուդրուֆն այս սկզբունքի մասին ասել է. «Այն պահին, երբ ես լսեցի այդ լուրը, հոգիս լցվեց ուրախությամբ։ … Դրանից հետո ես մկրտվեցի իմ բոլոր մահացած բարեկամների համար, որոնց կարողանում է հիշել։ … Իմ մեջ ցանկություն առաջացավ ալելուիա կանչելու, երբ մեզ հայտնություն տրվեց մահացածների համար մկրտության վերաբերյալ։ Ես զգացի, որ մենք իրավունք ունենք ուրախանալու Երկնքի օրհնություններով»։

Վայլեթ Քիմբալ

Portrait of Vilate Kimball.

Քույր Վուդրուֆի նման Վայլեթ Քիմբալը նույնպես լսել էր փոխարինող մկրտության լուրն այն ժամանակ, երբ նրա ամուսինը՝ Հեբերը մեկնել էր քարոզելու ավետարանը։ Նա գրել է ամուսնուն․

«Նախագահ Սմիթը խոսեց մի նոր ու հիանալի թեմայի մասին, … որն աշխուժություն առաջացրեց եկեղեցում։ Դա մահացածների համար մկրտվելու մասին էր։ Պողոսը խոսում է այդ մասին Ա Կորնթացիս 15-րդ գլխի 29-րդ հատվածում։ Ջոզեֆը հայտնության միջոցով ավելի լիարժեք բացատրություն է ստացել այդ թեմայով։ … Դա այս եկեղեցու արտոնությունն է՝ մարդիկ կարող են մկրտվել իրենց բոլոր նախնիների համար, որոնք մահացել են՝ նախքան այս ավետարանի ի հայտ գալը, ընդհուպ ապուպապերն ու ապուտատերը։ … Դա մեզ հնարավորություն է տալիս հանդես գալ որպես գործակալներ նրանց համար, նաև Առաջին Հարության մեջ առաջ գալու արտոնություն ենք տալիս նրանց: Նա ասում է, որ ավետարանը քարոզվելու է նրանց … բայց այդպիսի բան չկա, որ հոգիները մկրտվեն։ … Այն պահից, երբ այդ կարգը քարոզվեց այստեղ, գետի ջրերը շարունակ զբաղված են։ Համաժողովի ընթացքում երբեմն ութից տասը Երեցներ էին լինում գետում, որոնք միաժամանակ մկրտում էին: … Ես ուզում եմ մկրտվել մայրիկիս համար։ Ես մտածեցի, որ սպասեմ քո վերադարձին, բայց վերջին անգամ, երբ Ջոզեֆը խոսեց այդ թեմայի շուրջ, նա բոլորին խորհուրդ տվեց աչալուրջ լինել, գործի անցնել և որքան հնարավոր է շուտ ազատել բարեկամներին գերությունից։ Ուստի, կարծում եմ, որ այս շաբաթ կգնամ, քանի որ հարևաններից շատերն են գնալու։ Ոմանք արդեն մկրտվել են մի քանի անգամ։ … Ինչպես տեսնում ես, բոլորին հնարավորություն է տրվում։ Մի՞թե սա հիանալի վարդապետություն չէ»:

Ֆիբի Չեյզ

Picture of Phoebe Carter Woodruff, wife of Wilford Woodruff, circa 1840.

Երբ Նավու տաճարում մկրտության ավազանն արդեն պատրաստ էր, փոխարինող մկրտությունները սկսեցին կատարվել այդտեղ՝ գետի փոխարեն։ Նավուի բնակիչ Ֆիբի Չեյզը՝ մայրիկին գրելով տաճարի մասին, նկարագրել է մկրտության ավազանը, որպես մի տեղ, որտեղ «մենք կարող ենք մկրտվել մեր մահացածների համար և ազատիչներ դառնալ Սիոն սարի վրա»։ Նա շարունակել է պատմել․ «Այդ ավազանում ես մկրտվել եմ իմ սիրելի հայրիկի և մյուս մահացած բարեկամների համար։ … Այժմ ես ուզում եմ իմանալ քո հայրիկի ու մայրիկի անունները, որպեսզի կարողանամ ազատել նրանց, քանի որ ցանկանում եմ օգնել մահացածներին։ … Տերը կրկին խոսել է և վերականգնել է հին կարգը»։

Սալլի Ռենդալ

Գրելով իր ընկերներին և ընտանիքին նախկինում ապրած ընտանիքի անդամների մկրտության մասին, Սալլի Ռենդալը հիշատակել է իր որդու՝ Ջորջի մահվան մասին․

«Օհ, ինչ դժվար փորձության ժամանակ էր դա ինձ համար, և դեռ թվում է, որ ես չեմ կարող հաշտվել դրա հետ, բայց … նրա հայրը մկրտվեց նրա համար և ինչպիսի փառահեղ բան է, որ մենք հավատանք և ստանանք ավետարանի լրիվությունը, ինչպես հիմա քարոզվում է, և կարողանանք մկրտվել մեր բոլոր մահացած բարեկամների համար և փրկենք նրանց, նույնիսկ այնքան հեռավոր՝ որքան կկարողանանք նրանց մասին տվյալներ ունենալ։

Ակնկալում եմ, որ գրեք ինձ մեր բոլոր ազգականների անունները, որոնք մահացած են, առնվազն մինչև պապերն ու տատերը։ Ես մտադիր եմ անել հնարավոր ամեն բան, որպեսզի փրկեմ իմ բարեկամներին, և շատ ուրախ կլինեմ, եթե ձեզանից ոմանք գային և օգնեին ինձ, քանի որ դա մեծ աշխատանք է և դժվար է միայնակ կատարել։ … Ենթադրում եմ, որ դուք կմտածեք, թե սա տարօրինակ վարդապետություն է, սակայն դուք կպարզեք, որ այն ճշմարիտ է»։

Նշումներ

  1. Phebe Woodruff letter to Wilford Woodruff, Oct. 6, 1840, Church History Library, Salt Lake City, ուղղագրությունը և կետադրությունը ստանդարտացվել են:

  2. Wilford Woodruff, “Remarks,” Deseret News, May 27, 1857, 91, ուղղագրությունը և կետադրությունը ստանդարտացվել են:

  3. Vilate Kimball letter to Heber C. Kimball, Oct. 11, 1840, Church History Library, Salt Lake City, ուղղագրությունը և կետադրությունը ստանդարտացվել են:

  4. Phebe Chase letter, undated, Church History Library, Salt Lake City, ուղղագրությունը և կետադրությունը ստանդարտացվել են: Երբ սրբերը սկսեցին կատարել մկրտություններ մահացածների համար, նույն անհատները երբեմն մկրտվում էին երկու սեռերի նախնիների համար։ Հետագայում բացահայտվեց, որ տղամարդիկ պետք է մկրտվեն տղամարդկանց համար, իսկ կանայք՝ կանանց։

  5. Sally Randall letter, Apr. 21, 1844, Church History Library, Salt Lake City, ուղղագրությունը և կետադրությունը արդիականացվել են: