Եկ, հետևիր ինձ 2024
Նոյեմբերի 17-23. «Պատրաստվեք Փեսայի գալուստին»․ Վարդապետություն և Ուխտեր 133-134


«Նոյեմբերի 17-23. «Պատրաստվեք Փեսայի գալուստին»․ Վարդապետություն և Ուխտեր 133-134», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 133-134», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025

տասը կույսերի նկարը

Տասը կույսեր, Խորխե Կոկկո

Նոյեմբերի 17-23. «Պատրաստվեք Փեսայի գալուստին»

Վարդապետություն և Ուխտեր 133-134

1833 թվականին ամբոխները հարձակվեցին և ավերեցին Եկեղեցու տպարանը: Այդ ժամանակ ընթացող տպագրական աշխատանքների թվում էր Պատվիրանների Գիրքը՝ Աստծո վերջին օրերի հայտնությունները մեկ հատորի մեջ հավաքելու Եկեղեցու առաջին փորձը: Ամբոխները ցիրուցան արեցին չկարված էջերը, և, չնայած քաջարի սրբերը պահել էին որոշ էջեր, Պատվիրանների Գրքի միայն մի քանի անավարտ օրինակ հաջողվեց փրկել։

Վարդապետություն և Ուխտերի մեզ հայտնի 133-րդ բաժինը պետք է լիներ Պատվիրանների Գրքի հավելվածը՝ Տիրոջ հրատարակված հայտնություններից հետո եկող զորավոր եզրափակում։ Այն նախազգուշացնում է գալիք դատաստանի օրվա մասին և կրկնում է ժամանակակից հայտնության ողջ ընթացքում հնչած կոչը. Փախեք աշխարհիկությունից, ինչպես խորհրդանշում է Բաբելոնը: Կառուցեք Սիոն։ Պատրաստվեք Երկրորդ Գալուստին: Եվ տարածեք այս ուղերձը «ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի» համար (հատված 37): Պատվիրանների Գրքի նախնական ծրագրերը չիրականացան, այս հայտնությունը հիշեցում և վկայություն է, որ Տիրոջ գործը առաջ կգնա, «քանզի նա կմերկացնի իր սուրբ բազուկը …, և երկրի բոլոր ծայրերը պիտի տեսնեն իրենց Աստծո փրկությունը» (հատված 3

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Վարդապետություն և Ուխտեր 133․4-14

Հիսուս Քրիստոսը կոչ է անում ինձ հրաժարվել Բաբելոնից և գալ Սիոն

Սիոնի հոգևոր հակառակ կողմը Բաբելոնն է՝ հին քաղաք, որը սուրբ գրություններում խորհրդանշում էր ամբարշտություն ու հոգևոր ստրկություն։ Երբ կարդում եք Վարդապետություն և Ուխտեր 133.4–14 հատվածները, խորհեք, թե ինչպես է Փրկիչը կոչ անում ձեզ «դուրս գալ Բաբելոնից» (հատված 5), և «առաջ գնալ դեպի Սիոն» (հատված 9)։ Ինչպե՞ս եք արձագանքում Նրա կոչին: Ուրիշ ի՞նչ եք սովորում Սիոնի մասին երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի «Եկեք Սիոն» ուղերձից (Լիահոնա, նոյեմբեր 2008, 37-40)։

Վարդապետություն և Ուխտեր 133․1–19, 37–39

սեմինարիայի պատկերակ
Ես այսօր կարող եմ պատրաստվել Փրկչի Երկրորդ Գալուստին

Եվ բաժին 1-ը՝ Վարդապետություն և Ուխտերի Տիրոջ նախաբանը, և բաժին 133-ը՝ Պատվիրանների գրքի ի սկզբանե նախատեսված հավելվածը սկսվում են Տիրոջ նույն կոչով․ «Ականջ դրեք, ով իմ եկեղեցու ժողովուրդ» (Վարդապետություն և Ուխտեր 1․1, 133․1)։ Միգուցե դուք կարող եք ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 133.1–19, 37–39 հատվածները և թվարկել այն ուղերձները, որոնք Տերը հրավիրում է ձեզ «ականջ դնել» (լսել և հնազանդվել), երբ պատրաստվում եք Նրա Երկրորդ Գալուստին: Մասնավորապես, դուք կարող եք թվարկել այն, ինչ Նա ցանկանում է, որ դուք անեք, որպեսզի (1) պատրաստեք ինքներդ ձեզ և (2) օգնեք պատրաստել աշխարհը Նրա վերադարձին: Ի՞նչ եք սովորում այս թվարկածից:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը պատմել է կարևոր ճշմարտություններ այն մասին, թե ինչպիսին կլինի աշխարհը, երբ Փրկիչը վերադառնա, և ինչպես պատրաստվել այդ վերադարձին: Այդ ճշմարտությունները փնտրեք նրա «Եկեղեցու ապագան. Պատրաստել աշխարհը Փրկչի Երկրորդ Գալուստին» ուղերձում, (Լիահոնա, ապրիլ 2020, 6-11)։ Ի՞նչ եք ցանկանում սկսել կամ շարունակել անել՝ «աշխարհը Փրկչի վերադարձին նախապատրաստելու համար» («Ահարոնյան քահանայության քվորումի թեման», Ավետարանի գրադարան)։

Տես նաև Մատթեոս 25․1–13, Ռասսել Մ. Նելսոն «Հավատքով ընդունել ապագան», Լիահոնա, նոյ. 2020, 73–76, «Աստծո Որդիք միացեք», Հիմներ, 4, Թեմաներ և հարցեր, «Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը», Ավետարանի գրադարան)։

Վարդապետություն և Ուխտեր 133․19-56

Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը ուրախ իրադարձություն է լինելու արդարների համար

Երբ կարդում եք Փրկիչի վերադարձի նկարագրությունը 19-56 հատվածներում, ի՞նչն է դրանցում ստիպում ձեզ անհամբեր սպասել այդ օրվան։ Ո՞ր բառերն ու արտահայտություններն են նկարագրում Տիրոջ սերը Իր ժողովրդի հանդեպ։ Կարող եք գրի առնել ձեր անձնական փորձառությունները, ներառյալ «[ձեր] Տիրոջ ողորմությունը, և այն ամենը, ինչ նա շնորհել է [ձեզ] իր բարությամբ» (հատված 52

Հիսուսը բարություն է ցուցաբերում մի կնոջ հանդեպ

Հատված Բժկողը կտավից, Կելսի և Ջեսի Լայթվիվներ

Վարդապետություն և Ուխտեր 134

«Կառավարությունները հաստատվել են Աստծո կողմից՝ մարդու օգտի համար»

Կառավարության հետ վաղեմի սրբերի հարաբերությունները բարդ էին: Երբ 1833 թվականին սրբերին բռնի ուժով դուրս հանեցին Միսսուրիի Ջեքսոն գավառից, նրանք օգնություն խնդրեցին տեղական և ազգային կառավարությունից և ոչ մի բան չստացան: Միևնույն ժամանակ, եկեղեցուց դուրս որոշ մարդիկ մեկնաբանեցին Սիոնի մասին ուսմունքները՝ ասելով, որ սրբերը մերժել են երկրային կառավարությունների իշխանությունը։ Վարդապետություն և Ուխտեր 134 բաժինը գրվել է մասնավորապես նրա համար, որ հստակեցնի կառավարության վերաբերյալ եկեղեցու դիրքորոշումը։ Ի՞նչ է հուշում այս բաժինը այն մասին, թե ինչպես պետք է Տիրոջ Սրբերը վերաբերվեն կառավարությանը:

134-րդ բաժինը ուսումնասիրելիս մտածեք կառավարման սկզբունքների և քաղաքացիների պարտականությունների մասին։ Այս գաղափարներն ինչո՞վ էին օգտակար վաղեմի սրբերի համար։ Որքանո՞վ են դրանք կիրառելի ձեր ապրելավայրում։

Տես նաև Հավատո Հանգանակ 1.11–12, Թեմաներ և հարցեր, «Կրոնական ազատություն», Ավետարանի գրադարան:

երեխաների բաժնի պատկերակ 03

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Վարդապետություն և Ուխտեր 133.4–5, 14

Տերն ուզում է, որ ես հեռու մնամ աշխարհի չարից

  • Դուք և ձեր երեխաները կարող եք թվարկել որոշ վայրեր և իրավիճակներ, որոնցից Տերն ուզում է, որ մենք հեռու մնանք: Այնուհետև դուք կարող եք համեմատել այդ վայրերը և իրավիճակները «Բաբել, Բաբելոն» սահմանման հետ Սուրբ գրքերի ուղեցույցում (Ավետարանի գրադարան): Այնուհետև նրանք կարող են կարդալ Վարդապետություն և Ուխտեր 133.4–5, 14 հատվածները: Ի՞նչ է նշանակում «դուրս եկեք Բաբելոնից» (հատված 5)։ Դուք կարող եք նաև կազմել վայրերի և իրավիճակների նմանատիպ ցուցակ, որտեղ Տերը հրավիրում է մեզ գալ և համեմատել այդ ցուցակը «Սիոն» սահմանման հետ՝ Սուրբ գրքերի ուղեցույցում:

Վարդապետություն և Ուխտեր 133.19-21, 25

Հիսուս Քրիստոսը կրկին կգա

  • Ձեր երեխաների համար գուցե հետաքրքիր լինի խաղալով ցույց տալ, թե ինչպես ենք նախապատրաստվում ինչ-որ բանի, օրինակ՝ սպորտային մրցաշարի, կարևոր այցելության կամ որևէ սիրելի տոնի: Ինչու՞ է նախապատրաստությունը կարևոր: Այնուհետև կարող եք միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 133.17–19, 21 հատվածները և հրավիրել ձեր երեխաներին փնտրել այն, ինչին Տերը հրավիրում է մեզ պատրաստվել: Դուք կարող եք ցույց տալ նրանց այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը և հարցնել ձեր երեխաներին, թե ինչ գիտեն Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին: Ուրիշ ի՞նչ ենք սովորում 19–25, 46–52 հատվածներից։ Ի՞նչ կարող ենք անել այս ուրախ իրադարձությանը պատրաստվելու համար։

  • Դուք կարող եք թաքցնել տարբեր նկարներ կամ առարկաներ, որոնք պատկերում են այն, թե ինչ կարող ենք անել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին պատրաստվելու համար (ինչպես օրինակ` կարդալ սուրբ գրությունները, կիսվել ավետարանով կամ ծառայել մեր ընտանիքներին): Թող ձեր երեխաները գտնեն նկարներ կամ առարկաներ և խոսեն այն մասին, թե այդ գործողություններն ինչպես են օգնում մեզ պատրաստվել հանդիպելու Փրկիչին, երբ Նա վերադառնա:

  • Կարող եք նաև միասին երգել մի երգ Երկրորդ Գալուստի մասին, օրինակ՝ «When He Comes Again» (Children’s Songbook, 82–83)։ Միմյանց հետ կիսվեք Փրկիչի հանդեպ ձեր սիրով և Նրա վերադառնալու վերաբերյալ ձեր զգացմունքներով:

Վարդապետություն և Ուխտեր 133․52-53

Հիսուս Քրիստոսը ողորմած է ու բարի

  • Դուք և ձեր երեխաները կարող եք դիտել նկարներ, որոնք ցույց են տալիս, որ Հիսուսը ողորմած է և բարի: (Օրինակ՝ Ավետարանի պատկերագիրք, 4247։) Ուրիշ ի՞նչ է արել Հիսուսը Իր ողորմությունը ու բարությունը ցույց տալու համար: Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 133.52 հատվածը և օգնեք ձեր երեխաներին մտածել, թե ինչպես կարող են «հիշատակել իրենց Տիրոջ ողորմությունը» ուրիշների հանդեպ:

    Christ Healing the Sick at Bethesda
Հիսուսը և երեխան

Հատված Նրա լույսի ներքո կտավից, Գրեգ Կ. Օլսեն

Ուսուցանեք հստակ և պարզ վարդապետություն: Տերը Իր ավետարանը ուսուցանում է «պարզ» ու «հասարակ» ձևով (Վարդապետություն և Ուխտեր 133․57)։ Այս բառերն ի՞նչ են հուշում ձեզ ավետարանը ձեր ընտանիքին կամ դասարանին ուսուցանելու մասին։

Վարդապետություն և Ուխտեր 134․1-2

Տերը կամենում է, որ ես հնազանդվեմ օրենքին

  • Ձեր երեխաներին հրավիրեք թվել այն կանոններն ու օրենքները, որոնց իրենք հնազանդվում են: Ինչպիսի՞ն կլիներ կյանքը, եթե ոչ ոք չհնազանդվեր օրենքներին: Ապա կարող կարդալ Վարդապետություն և Ուխտեր 134.1–2 հատվածները նրանց հետ, օգնելով նրանց հասկանալ այն խոսքերը կամ արտահայտությունները, որոնք նրանք գուցե չեն հասկանում: Ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ մենք հնազանդվենք օրենքին (տես նաև Հավատո Հանգանակ 1.12):

Լրացուցիչ գաղափարների համար, տես այս ամսվա Ընկեր ամսագրի թողարկումը:

Հիսուսը կրում է կարմիր պատմուճան

Քրիստոսը կարմիր պատմուճանով, Միներվա Թեյչերթ

գործնական աշխատանքի էջ երեխաների համար