«Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը. «Տուն իմ անվան համար»․ Վարդապետություն և Ուխտեր 124», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 124», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025
Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը. «Տուն իմ անվան համար»
Վարդապետություն և Ուխտեր 124
Թեև վերջին վեց տարիները շատ դժվար էին սրբերի համար, 1839 թվականի գարնանը իրավիճակը սկսեց թեթևանալ. փախստական սրբերի հանդեպ կարեկցանք ցուցաբերեցին Իլինոյսի Քվինսի քաղաքի բնակիչները։ Պահակները թույլ տվեցին Ջոզեֆ Սմիթին և Եկեղեցու մյուս ղեկավարներին փախչել Միսսուրիի ստրկությունից։ Եկեղեցին հող գնեց Իլինոյս նահանգում, որտեղ սրբերը կարող էին կրկին հավաքվել։ Թեկուզ դա ճահճացած հող էր, որտեղ վխտում էին մոծակները, սակայն համեմատած սրբերի ունեցած դժվարությունների հետ, դա կառավարելի էր թվում։ Այսպիսով, նրանք չորացրին ճահիճը և ստեղծեցին կանոնադրություն մի նոր քաղաքի համար, որն անվանեցին Նավու։ Նավու եբրայերեն նշանակում է «գեղեցիկ», չնայած դա ավելի շուտ հավատքի արտահայտություն էր, քան ճշգրիտ նկարագիր, առնվազն՝ սկզբում։ Այդ ընթացքում, Տերը հրատապության զգացում էր հաղորդում Իր Մարգարեին։ Տերն ավելի շատ ճշմարտություններ և արարողություններ պիտի վերականգներ, և Նրան հարկավոր էր մի սուրբ տաճար, որտեղ կարող էր «պսակել [Իր Սրբերին] անմահությամբ և հավերժական կյանքով» (Վարդապետություն և Ուխտեր 124.55): Շատ առումներով, հավատքի և հրատապության այս նույն զգացումները առկա են այսօր Տիրոջ աշխատանքում:
Տես Սրբերը, 1:399–427, «Եկեղեցու կազմավորումը Նավուում» Revelations in Context, 264–71։
Իմացեք ավելին Իլինոյսում Եկեղեցու պատմական վայրերի մասին:
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Վարդապետություն և Ուխտեր 124․2-11
Ինչպե՞ս կարող եմ հրավիրել ուրիշներին գալ Քրիստոսի մոտ
Տերը հանձնարարեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին, որ «[Իր] ավետարանի մի հանդիսավոր հռչակագիր գրի» «աշխարհի բոլոր թագավորներին» (տես Վարդապետություն և Ուխտեր 124.2–11): Եթե դուք ստանայիք այս հանձնարարությունը, ձեր հռչակագրի մեջ ի՞նչ կգրվեր Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի մասին: Նաև մտածեք, թե ինչպես կարող եք ձեր վկայությամբ սովորական և բնական կերպով կիսվել մարդկանց հետ, որոնց հետ ամեն օր շփվում եք:
Տես նաև «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության Վերականգնումը. Երկհարյուրամյա հռչակագիր աշխարհին» Ավետարանի գրադարան։
Վարդապետություն և Ուխտեր 124․12-21
Ես կարող եմ լինել այն աշակերտը, որին Տերը վստահում է
Կարող եք ուրիշների հետ կիսվել Քրիստոսանման հատկանիշներով, ինչպես Փրկիչն արեց Վարդապետություն և Ուխտեր 124.12–21 հատվածներում, որոնք դուք տեսնում եք նրանց մեջ: Ինչպե՞ս է Նա ցույց տվել ձեզ Իր սերն ու վստահությունը:
Տես նաև Ռիչարդ Ջ. Մեյնզ, «Արժանանալ Տիրոջ և ձեր ընտանիքի վստահությանը», Լիահոնա, նոյ. 2017, 75–77:
Վարդապետություն և Ուխտեր 124․22-24, 60-61
Տերը կամենում է, որ ես ընկերասեր լինեմ և ընդունեմ մարդկանց
Երբ դուք խորհում եք Վարդապետություն և Ուխտեր 124.22–24, 60–61 հատվածներում տրված Տիրոջ հրահանգի մասին, մտածեք, թե ինչպես կարող եք ձեր տունն ու ծուխը դարձնել այնպիսի վայր, ինչպիսին Տերն էր պատկերացրել Նավուի համար:
Տես նաև «Բոլորին ընկեր» (տեսանյութ), ChurchofJesusChrist.org։
Վարդապետություն և Ուխտեր 124․25-45, 55
Մենք տաճարներ ենք կառուցում Տիրոջ համար, որպեսզի ստանանք սուրբ արարողություններ
Ինչո՞ւ եք կարծում, որ Տերը «միշտ պատվիրել է» Իր ժողովրդին «[տաճարներ] կառուցել [Իր] սուրբ անվան համար»: Մտածեք կազմել այն պատճառների ցանկը, որոնք դուք գտնում եք Վարդապետություն և Ուխտեր 124.25–45, 55 հատվածներում: Դուք կարող եք ուրիշներին գտնել այնպիսի օրհներգում, ինչպիսին է «We Love Thy House, O God» (Hymns, 247) կամ «Ի՞նչ է տաճարը» տեսանյութը (Ավետարանի գրադարան)։ Ինչպե՞ս է տաճարներ կառուցելու աշխատանքը նշան հանդիսանում ձեր հանդեպ Տիրոջ սիրո:
1800 -ական թվականներին Նավուի տաճարի կառուցումից ի վեր կառուցվել կամ հայտարարվել է ավելի քան 300 տաճար։ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է․ «Մենք գիտենք, որ տաճարում մեր ժամանակը շատ կարևոր է՝ մեր փրկության և վեհացման, ինչպես նաև մեր ընտանիքի անդամների փրկության և վեհացման համար։ … Հակառակորդի հարձակումներն աճում են մեծ ուժգնությամբ, հաճախականությամբ և բազմազանությամբ։ Տաճարում պարբերաբար լինելու կարիքը երբեք այսքան մեծ չի եղել» («Դառնալ օրինակելի Վերջին Օրերի Սրբեր», Լիահոնա, նոյեմբեր 2018, 114)։ Տաճարն ինչպե՞ս է օգնել ձեզ դիմակայել «հակառակորդի հարձակումներին»։ Ի՞նչ եք ոգեշնչվում անել՝ նախագահ Նելսոնի խորհրդին հետևելու համար։
Տես նաև «Ինչո՞ւ են Վերջին Օրերի Սրբերը տաճարներ կառուցում, temples.ChurchofJesusChrist.org։
Վարդապետություն և Ուխտեր 124․45-55
Տերը օրհնում է նրանց, ովքեր ձգտում են հնազանդվել Իր պատվիրաններին
Սրբերը պատվիրան ստացան տաճար կառուցել Ջեքսոն գավառում (Միսսուրի), սակայն նրանց «խանգարեցին իրենց թշնամիները» (Վարդապետություն և Ուխտեր 124․51)։ 49-55 հատվածներում մխիթարող ուղերձ կա այն մարդկանց համար, որոնք ցանկանում են հնազանդվել Աստծո պատվիրաններին, սակայն չեն կարողանում ընտանիքի կամ այլ պատճառներով։ Ի՞նչ խորհուրդ եք գտնում այդ հատվածներում, որը կարող է օգնել մարդուն նման իրավիճակում։
Վարդապետություն և Ուխտեր 124․91-92
Տերը կառաջնորդի մեզ մեր հայրապետական օրհնության համաձայն
Մարգարեի հոր՝ Ջոզեֆ Սմիթ Ավագի մահից կարճ ժամանակ անց Տերը կանչեց Հայրում Սմիթին այն կոչմանը, որը կրել էր իր հայրը՝ Եկեղեցու հայրապետ: Այս մասին կարող եք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 124.91–92 հատվածներում:
Ինչպե՞ս կբնութագրեք հայրապետական օրհնությունը մեկին, ով երբեք չի լսել դրա մասին: Ի՞նչ կասեք, որպեսզի խրախուսեք մարդուն ստանալ այն: Փնտրեք այս հարցերի պատասխանները երեց Ռենդալ Կ. Բենեթի «Քո հայրապետական օրհնությունը. ոգեշնչված ուղղություն Երկնային Հորից» ելույթում (Լիահոնա, մայիս 2023, 42–43) կամ Թեմաներ և հարցեր, «Հայրապետական օրհնություններ» (Ավետարանի գրադարան)։
Ելնելով ձեր ուսումնասիրածից և փորձառությունից՝ մտածեք, թե ինչպես կավարտեիք այս նախադասությունը. «Հայրապետական օրհնությունը նման է »: Ինչո՞ւ է Երկնային Հայրը ցանկանում, որ Իր զավակները հայրապետական օրհնություն ստանան:
Եթե դուք չեք ստացել հայրապետական օրհնություն, ի՞նչ կարող եք անել, որպեսզի պատրաստվեք ստանալ այն: Եթե դուք ստացել եք հայրապետական օրհնություն, ինչպե՞ս կարող եք ցույց տալ Աստծուն, որ արժևորում եք այդ պարգևը:
Տես նաև Կազուհիկո Յամաշիտա, «Երբ ստանալ հայրապետական օրհնությունը», Լիահոնա, մայիս 2023, 88–90, Ընդհանուր ձեռնարկ, 18.17, Ավետարանի գրադարան։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Վարդապետություն և Ուխտեր 124․15, 20
Հիսուս Քրիստոսը սիրում է շիտակությունը
-
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին հիշել, թե ինչ են սովորում Վարդապետություն և Ուխտեր 124.15, 20 հատվածներից, դուք կարող եք օգնել նրանց նկարել և կտրել թղթե սրտեր: Սրտերի վրա դուք կարող եք օգնել նրանց գրել այս հատվածների հիմնական արտահայտությունները: «Stand for the Right» (Children’s Songbook, 159) կօգնի ամրապնդել Տիրոջ խոսքերը:
-
Վարդապետություն և Ուխտեր 124.15, 20 հատվածները միասին կարդալուց հետո, գուցե դուք կարող եք օգնել ձեր երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում ապրել շիտակ՝ 31-րդ էջում Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություններ կատարելու ուղեցույցում։ Ի՞նչ ասաց Տերը հատկապես Ջորջ Միլլերի մասին 20-րդ հատվածում «[Ջորջի] սրտի շիտակության համար»: Կարող եք նաև կիսվել երեխաների օրինակով, որոնք դրսևորում են շիտակություն՝ ձեր սեփական փորձառությունից կամ Ընկեր ամսագրից: Հրավիրեք ձեր երեխաներին այս շաբաթ շիտակություն ցուցաբերելու նպատակ դնել և պատմել ձեզ, թե ինչպես են իրենք զգում, երբ շիտակ են ապրում։
Վարդապետություն և Ուխտեր 124․28-29, 39
Հիսուսը պատվիրում է Իր ժողովրդին տաճարներ կառուցել
-
Ձեր երեխաներին գուցե հետաքրքիր լինի նայել տաճարների նկարներ, ներառյալ հնագույն տաճարի և իրենց բնակության վայրին մոտ գտնվող տաճարի (տես ChurchofJesusChrist.org/temples/list)։ Դուք կարող եք օգտագործել այս նկարները և Վարդապետություն և Ուխտեր 124.39 հատվածը՝ բացատրելով, որ Հիսուս Քրիստոսը միշտ պատվիրել է Իր ժողովրդին կառուցել տաճարներ՝ հին ժամանակներում և մեր օրերում (տես նաև այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը):
-
Եթե դուք բավական մոտ եք ապրում տաճարին, կարող եք ձեր երեխաներին այնտեղ տանել և ակնածանքով քայլել տաճարի տարածքում: Հրավիրեք նրանց գտնել «Սրբություն Տիրոջը․ Տիրոջ տունը» բառերը տաճարի արտաքին պատին: Խոսեք ձեր երեխաների հետ, թե ինչ են նշանակում այս բառերը:
-
Մտածեք օգտագործել «Մկրտվել և հաստատվել նախնիների համար» գաղափարները Հավելված Ա-ում՝ օգնելու ձեր երեխաներին անհամբեր սպասել այն օրվան, երբ նրանք կարող են մտնել տաճար (տես նաև «Տաճարը և երջանկության ծրագիրը» Հավելված Բ-ում):
Վարդապետություն և Ուխտեր 124․91-92
Տերը կօրհնի ինձ հայրապետական օրհնության միջոցով
-
Երբ դուք միասին կարդաք Վարդապետություն և Ուխտեր 124.91–92 հատվածները, օգնեք ձեր երեխաներին գտնել այն, ինչի համար Տերը կանչեց Հայրում Սմիթին: Խոսեք այն մասին, թե ինչ է հայրապետական օրհնությունը. մի հատուկ օրհնություն, որով Տերը մեզ ուսուցանում է մեր մասին և ինչ է Նա ցանկանում, որ մենք անենք և դառնանք: Կարող եք օգտագործել «Ստանալ Հայրապետական օրհնություն» բաժինը Հավելված Ա-ում, որպեսզի օգնեք ձեր երեխաներին պատրաստվել հայրապետական օրհնություն ստանալուն: