Հին Կտակարան 2022
Հուլիսի 4–10-ը։ Դ Թագավորաց 2–7․ «Մարգարե կա Իսրայելի մեջ»


Հուլիսի 4–10-ը։ Դ Թագավորաց 2–7․ «Մարգարե կա Իսրայելի մեջ» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հուլիսի 4–10-ը։ Դ Թագավորաց 2–7, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար․ 2022

Նկար
Եղիսեն ծառային ցույց է տալիս հրեղեն կառքեր

Եղիսեն իր ծառային ցույց է տալիս հրեղեն կառքերը, նկար © Review & Herald Publishing/licensed from goodsalt.com

Հուլիսի 4-10-ը

Դ Թագավորաց 2–7

«Մարգարե կա Իսրայելի մեջ»

Երբ կարդաք սուրբ գրությունը, Սուրբ Հոգին կարող է ձեր ուշադրությունը հրավիրել որոշ արտահայտությունների կամ հատվածների վրա: Մտածեք և գրի առեք, թե ինչու են այդ հատվածները ձեզ համար նշանակալից:

Գրի առեք ձեր տպավորությունները

Մարգարեի հիմնական առաքելությունն է՝ ուսուցանել և վկայել Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին: Սակայն Եղիսե մարգարեի մասին մեր գրառումը չի պարունակում նրա ուսմունքի կամ վկայության մեծ մասը: Այս գրանցման մեջ ներառված են Եղիսեի կատարած հրաշքները, այդ թվում՝ մեռած երեխային կենդանացնելը (տես Դ Թագավորաց 4․18–37), քիչ քանակությամբ ուտելիքով բազմությանը կերակրելը (տես Դ Թագավորաց 4․42–44), և բորոտին բժշկելը (տես Դ Թագավորաց 5․1–14)։ Այսպիսով, թեպետ Եղիսեի խոսքերը վկայում են Քրիստոսի մասին, սակայն Եղիսեի ողջ ծառայության ընթացքում ականատես ենք լինում Տիրոջ կենսատու, սնուցող և բժշկող ուժի հզոր դրսևորումներին: Նման դրսևորումներն ավելի շատ են մեր կյանքում, քան մենք երբեմն գիտակցում ենք: Դրանք տեսնելու համար մենք պետք է փնտրենք այն հրաշքը, որը Եղիսեն փնտրում էր, երբ աղոթում էր իր վախեցող երիտասարդ ծառայի համար. «Ով Տէր, բաց նորա աչքերը որ տեսնէ» (Դ Թագավորաց 6․17

Դ Թագավորաց գրքի մասին ավելին իմանալու համար, տես «Թագավորաց գիրք»-ը սուրբ գրքերի ուղեցույցում:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Դ Թագավորաց 2-6

Աստված կարող է հրաշքներ գործել իմ կյանքում

Հրաշքները հաճախ օգնում են մեզ հաղթահարել մահկանացու կյանքի դժվարությունները. Եղիսեի օրոք անպտուղ երկիրը մաքուր ջրի կարիք ուներ, իսկ կորած տապարը՝ վերականգնման կարիք (տես Դ Թագավորաց 2․19–22, 6․4–7)։ Բայց հրաշքները մեր սրտերը դարձնում են դեպի Տերը և մեզ հոգևոր դասեր ուսուցանում: Երբ կարդաք Դ Թագավորաց 2–6-ը, կարող եք կազմել ձեր գտած հրաշքների ցուցակը և խորհել հոգևոր դասերի մասին, որոնք սովորում եք յուրաքանչյուր հրաշքից: Այդ հրաշքներն ի՞նչ են ձեզ սովորեցնում Տիրոջ մասին և այն մասին, Նա ինչ կարող է անել ձեր կյանքում:

Տես նաև 2 Նեփի 26․12–13, 27․23, Մորմոն 9․7–21, Մորոնի 7․35–37, Դոնալդ Լ. Հոլսթրոմ, «Միթե՞ հրաշքների օրը դադարել է Լիահոնա, նոյեմբեր. 2017, 88–90։

Դ Թագավորաց 4․8–17, 7․1–16

Մարգարեների խոսքերը կիրականանան Իր մարգարեների միջոցով

Ինչպես գրված է Դ Թագավորաց 4․8–17, 7․1–16-ում, Տերը ոգեշնչեց Եղիսեին մարգարեանալ գալիք բաների մասին, որոնք ուրիշների տեսանկյունից, թվում էր, դժվար թե տեղի ունենային: Այս հատվածները կարդալիս մտածեք, թե ինչպես եք արձագանքում Իր մարգարեների միջոցով տրված Տիրոջ խոսքին այսօր: Ի՞նչ ուսմունքներ, մարգարեություններ կամ խոստումներ եք լսել ապրող մարգարեներից: Ի՞նչ եք անում, որ հավատով գործեք ըստ այդ խոստումների:

Տես նաև 3 Նեփի 29․6, Վարդապետություն և Ուխտեր 1․37–38։

Դ Թագավորաց 5

Եթե ես խոնարհ և հնազանդ եմ, Հիսուս Քրիստոսը կարող է բժշկել ինձ

Երբեմն սուրբ գրություններում ավելի հեշտ է գտնել անձնական իմաստ, երբ պատմության մեջ առկա ֆիզիկական իրերը համեմատում ես հոգևոր բաների հետ: Օրինակ՝ Դ Թագավորաց 5 գլուխը կարդալիս դուք կարող եք համեմատել Նեեմանի բորոտությունը ձեր առջև ծառացած հոգևոր մարտահրավերի հետ: Նեեմանի նման գուցե դուք ևս հույս եք ունեցել, որ Տերը «մի մեծ բան կանի» (հատված 13), որպեսզի օգնի ձեզ։ Նեեմանի փորձառությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ: Ձեր կյանքում ի՞նչը համարժեք կլինի «լվացվիր և կմաքրվես» պարզ խորհրդին հետևելուն:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Նեեմանի փորձառությունն ազդում Իսրայելի Աստծո հանդեպ նրա հավատքի վրա (տես հատված 15)։ Ո՞ր փորձառություններն են ամրապնդել ձեր հավատն առ Աստված:

Տես նաև Ղուկաս 4․27, Ա Պետրոս 5․5–7, Ալմա 37․3–7, Եթեր 12․27, Լ․ Ուիթնի Քլեյթոն, «Ինչ որ ասէ ձեզ, արէք», Լիահոնա, մայիս 2017, 97–99, «Նեեմանը և Եղիսեն» (տեսանյութ), ChurchofJesusChrist.org։

Դ Թագավորաց 6․8-23

«Որովհետեւ մեզ հետ եղողները շատ են քան թէ նորանց հետ եղողները»

Երբևէ վախեցե՞լ եք թվաքանակով ձեզանից շատ մարդկանցից և Եղիսեի երիտասարդ ծառայի նման մտածել՝ «Ի՞նչ անենք» (տես Դ Թագավորաց 6․8–23)։ Եղիսեի պատասխանի մեջ ի՞նչն է ոգեշնչում ձեզ: Ինչպե՞ս է այս պատմությունը փոխում այն, թե ինչ եք մտածում և զգում ձեր փորձությունների, ձեր պարտականությունների կամ ավետարանով ապրելու ձեր ջանքերի վերաբերյալ։

Մտածելիս հաշվի առեք Նախագահ Հենրի Բ. Այրինգի խոսքերը. «Եղիսեի այդ ծառայի նման ավելի շատերը կան ձեզ հետ, քան նրանք, որ հակառակ են ձեզ: Նրանք, ովքեր ձեզ հետ են, անտեսանելի կլինեն ձեր մահկանացու աչքերի համար: Տերը կբարձրացնի ձեզ և երբեմն դա կանի` կանչելով մյուսներին՝ կանգնելու ձեր կողքին» («Ո՜վ դուք, որ մտնում եք», Լիահոնա, նոյեմբեր. 2008, 58)։

Տես Սաղմոս 121, Վարդապետություն և Ուխտեր 84.88:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Դ Թագավորաց 2․1–14։Մտածեք այն մարդկանց մասին, ովքեր տեսան, որ Եղիսեն «վերցրեց» Եղիայի վերարկուն (կամ թիկնոցը՝ նրա մարգարեական կոչման խորհրդանիշը): Դա ինչպե՞ս կարող էր ազդել ձևի վրա, որով մարդիկ արձագանքեցին Եղիսեի ծառայությանը։ (Տես նաև Դ Թագավորաց 19․19։) Գուցե ընտանիքի անդամները կարող են հերթով «վերարկու» հագնել և վկայել, թե ինչպես են ականատես եղել, որ Տերն աջակցում և զորացնում է այն մարդկանց, ովքեր կանչված են Եկեղեցում ծառայելու:

Դ Թագավորաց 4։Դուք կարող եք ընտանիքի անդամներին հրավիրել կարդալ Դ Թագավորաց 4-ի հրաշքներից մեկի մասին (տես հատվածներ 1–7, 14–17, 32–35, 38–41, 42–44) և գրեք մի հուշում, որը ընտանիքի մյուս անդամներին կօգնի գուշակել այն հրաշքը, որը նա նկարագրում է: Այդ գլխից ի՞նչ ենք սովորում Տիրոջ և Նրա հրաշքների մասին։ Ի՞նչ մեծ կամ փոքր հրաշքներ ենք տեսել մեր կյանքում։

Դ Թագավորաց 5․1-15Երբ կարդաք այս հատվածները և խորհեք այն պարզ բաների մասին, որ Նեեմանին խնդրեցին անել, մտածեք այն պարզ բաների մասին, որոնք մեր մարգարեն է խնդրել մեզ անել: Ինչպե՞ս կարող է մեր ընտանիքն ավելի լավ հետևել նրա խորհրդին:

Ձեր ընտանիքը կարող էր նաև դիտել «Նեեմանը և Եղիսեն» տեսանյութը (ChurchofJesusChrist.org) կամ կարդալ «Եղիսեն բուժում է Նեեմանին» (Հին Կտակարանի պատմություններում

Դ Թագավորաց 5․20–27Ինչպե՞ս կարող էր Գեեզին օգուտ քաղել «Ազնվություն և շիտակություն» բաժինը կարդալուց՝ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում (էջ 19)։ Ինչպե՞ս է անազնվությունը վնասում մեզ: Ինչպե՞ս ենք օրհնվում անկեղծ լինելու համար:

Դ Թագավորաց 6․13–17։Ընտանիքի անդամների համար կարող է հետաքրքիր լինել նկարել այս հատվածներում նկարագրված Եղիսեի և նրա ծառայի փորձառությունը։ Ինչպե՞ս կարող են այս հատվածներն օգնել մեզ, երբ մեզ մենակ կամ ճնշված ենք զգում:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ. “Dearest Children, God Is Near You,” Hymns, no. 96.

Բարելավել մեր ուսուցումը

Խրախուսեք, որ սովորողները հարցեր տան: Երեխաների հարցերը խոսում են նրա մասին, որ նրանք պատրաստ են սովորել: Եթե չգիտեք նրանց հարցերի պատասխանները, պատասխաններ փնտրեք նրանց հետ: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 25-26:)

Նկար
Նեեմանը լվացվում է գետում

Նեեմանը բուժվում է բորոտությունից, նկարը ըստ՝ Փոլ Մաննի

Տպել