Հին Կտակարան 2022
Հուլիսի 11–17-ը։ Դ Թագավորաց 17–25․ «Իսրայելի Տեր Աստծուն ապավինեց»


Հուլիսի 11–17-ը։ Դ Թագավորաց 17–25․ «Իսրայելի Տեր Աստծուն ապավինեց», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հուլիսի 11–17-ը։ Դ Թագավորաց 17–25, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2022

Նկար
մարդիկ հեռանում են ավերված քաղաքից

Գերիների փախուստը, Ջեյմս Տիսսոտ և ուրիշներ

Հուլիսի 11-17-ը

Դ Թագավորաց 17-25

«Իսրայելի Տեր Աստծուն ապավինեց»

Երբ Հովսիան լսեց օրենքի գրքի խոսքերը, արձագանքեց հավատով: Ինչպե՞ս կարող եք հավատքով արձագանքել Դ Թագավորաց 17–25-ի ձեր կարդացածին։

Գրի առեք ձեր տպավորությունները

Չնայած Եղիսե մարգարեի տպավորիչ ծառայությանը, Իսրայելի հյուսիսային թագավորության հոգևոր վիճակը շարունակում էր անկում ապրել: Ամբարիշտ թագավորները կռապաշտություն էին քարոզում, և գերիշխում էին պատերազմն ու ուրացությունը: Վերջապես Ասորական կայսրությունը նվաճեց և ցրեց Իսրայելի տասը ցեղերը:

Մինչդեռ Հուդայի հարավային թագավորությունը նրանից լավ վիճակում չէր. կռապաշտությունը տարածված էր այնտեղ նույնպես: Բայց այս ամբողջ հոգևոր անկման ֆոնին սուրբ գրություններում նշված են երկու արդար թագավորներ, որոնք որոշ ժամանակով իրենց ժողովրդին դարձրին դեպի Տերը: Այդ թագավորներից մեկը Եզեկիան էր: Նրա թագավորելու տարիներին ասորիները, որոնք նոր էին ավարտել իրենց հաղթանակը հյուսիսում, նվաճեցին հարավի մեծ մասը: Բայց Եզեկիան և նրա ժողովուրդը հավատք ցույց տվեցին Տիրոջը, ով հրաշքով փրկեց Երուսաղեմը: Հետագայում ուրացության մեկ այլ ժամանակաշրջանից հետո Հովսիան սկսեց թագավորել: Մասամբ ոգեշնչվելով օրենքի գրքի վերագտնումից՝ Հովսիան բարեփոխումներ անցկացրեց, որոնք վերածնունդ առաջացրին իր ժողովրդից շատերի կրոնական կյանքում:

Ի՞նչ ենք սովորում Հուդայի պատմության մութ տարիների այս երկու պայծառ կետերից: Ի թիվս այլ բաների, դուք կարող եք խորհել ձեր կյանքում հավատքի և Աստծո խոսքի զորության մասին: Իսրայելի և Հուդայի նման մենք բոլորս և՛ լավ, և՛ վատ ընտրություններ ենք կատարում: Եվ երբ մենք զգում ենք, որ բարեփոխումներ են անհրաժեշտ մեր կյանքում, միգուցե Եզեկիայի և Հովսիայի օրինակները կարող են ոգեշնչել մեզ «մեր Եհովա Աստծուն ապավինել» (Դ Թագավորաց 18․22

Տես նաև Բ Մնացորդաց 29–35-ը, Մտքեր հիշելու համար բաժինը՝ ««Հիսուսը կասի ողջ Իսրայելին. «Եկ տուն»»։

Նկար
Learn More image
Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Դ Թագավորաց 18-19

Ես կարող եմ հավատարիմ մնալ Տիրոջը դժվար ժամանակներում

Մեզանից շատերն ունեցել են պահեր, որոնք մարտահրավեր են նետել մեր հավատքին: Եզեկիայի և նրա ժողովրդի համար այդ ժամանակներից մեկը եղավ այն, երբ ասորական զորքը ներխուժեց Հուդա, ավերեց շատ քաղաքներ և մոտեցավ Երուսաղեմին: Երբ կարդաք Դ Թագավորաց 18–19-ը, պատկերացրեք, որ այդ ժամանակ ապրում եք Երուսաղեմում: Ի՞նչ կարող էիք զգալ, երբ օրինակ լսեիք ասորիների հեգնական խոսքերը, ինչպես գրված է Դ Թագավորաց 18․28–37 և 19․10–13 հատվածներում։ Ի՞նչ եք սովորում Եզեկիայի արարքից՝ ի պատասխան դրան (տես Դ Թագավորաց 19․1–7, 14–19)։ Տերն Ինչպե՞ս աջակցեց Եզեկիային (տես Դ Թագավորաց 19․35–37)։ Խորհեք, թե ինչպես է Նա ձեզ աջակցել դժվարին ժամանակներում:

Կարող եք նաև խորհել Դ Թագավորաց 18․5–7-ում Եզեկիայի նկարագրության մասին։ Ի՞նչ են այս հատվածներն առաջարկում այն մասին, թե ինչու Եզեկիան կարողացավ հավատարիմ մնալ, երբ դժվարություններ առաջ եկան: Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել Նրա օրինակին:

Տես նաև 3 Նեփի 3–4, Դ․ Թոդ Քրիսթոֆերսոն, «Կայուն և հաստատուն Քրիստոսի հավատքում», Լիահոնա, նոյեմբեր 2018, 30–33։

Դ Թագավորաց 19.20-37

Բոլոր բաները Տիրոջ ձեռքում են

Ասորեստանի թագավոր Սենեքերիմը բավարար հիմքեր ուներ հավատալու, որ իր զորքը նվաճելու է Երուսաղեմը: Ասորեստանը հաղթել էր շատ ազգերի, ներառյալ Իսրայելին. ինչո՞ւ Երուսաղեմին չպետք է հաղթեր (տես Դ Թագավորաց 17, 18․33–34, 19․11–13)։ Բայց Տերը մի ուղերձ ուներ Սենեքերիմի համար, որը տրվել էր Եսայիա մարգարեի միջոցով, և այն գրված է Դ Թագավորաց 19․20–34-ում։ Ինչպե՞ս կամփոփեք այս ուղերձը: Ի՞նչ ճշմարտություններ եք գտնում այս հատվածներում, որոնք օգնում են հավատալ Տիրոջը և Նրա ծրագրին:

Տես նաև Հելաման 12․4-23, Վարդապետություն և Ուխտեր 101․16։

Դ Թագավորաց 21-23

Սուրբ գրությունները կարող են իմ սիրտը դարձնել դեպի Տերը

Երբևէ զգացե՞լ եք, որ հոգևորապես ինչ-որ բանի պակաս ունեք: Գուցե զգացե՞լ եք, որ Աստծո հետ ձեր հարաբերությունները կարող են շատ ավելի ամուր լինել: Ի՞նչն օգնեց ձեզ վերադառնալ Նրա մոտ: Խորհեք այս հարցերի շուրջ, երբ կարդաք, թե ինչպես է Հուդայի թագավորությունը Տիրոջից հեռացել Մանասե թագավորի օրոք (տես Դ Թագավորաց 21), և Հովսիա թագավորն ինչպես օգնեց նրանց վերստին նվիրվել Տիրոջը (տես Դ Թագավորաց 22–23)։ Ի՞նչը ոգեշնչեց Հովսիային և նրա ժողովրդին: Այս պատմությունը կարող է ոգեշնչել ձեզ վերականգնել՝ «Տիրոջը հետևելու … [ձեր] բոլոր սրտով և ձեր բոլոր հոգով պահելու» ձեր պարտավորությունը (Դ Թագավորաց 23․3

Այս գլուխները կարդալիս կարող եք նաև ուսումնասիրել բաժին 6-ը՝ Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Սպենսեր Վ․ Քիմբալ գրքի ([2006], 59–68), որում Նախագահ Քիմբալն առաջարկում էր, որ Հովսիա թագավորի պատմությունը «ամենալավերից մեկն է բոլոր սուրբ գրություններում» (էջ 62)։ Ինչո՞ւ էր Նախագահ Քիմբալն այդպես զգում։ Ի՞նչ եք գտնում Նախագահ Քիմբալի խոսքերում, հատկապես Հովսիա թագավորի նրա մեկնաբանություններում, որն օգնում է ձեզ կիրառել Դ Թագավորաց 22–23 գլուխները ձեր կյանքում։

Տես նաև Ալմա 31․5, Տակաշի Վադա, «Սնվեք Քրիստոսի խոսքերով» Լիահոնա, մայիս 2019, 38–40, «Հովսիան և օրենքի գիրքը» (տեսանյութ), ChurchofJesusChrist.org։

Նկար
սուրբ գրություններ ուսումնասիրող ընտանիք

Սուրբ գրությունները կարող են իմ սիրտը դարձնել դեպի Տերը:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Դ Թագավորաց 19․14–19Ի՞նչ կարող ենք սովորել Եզեկիայի օրինակից, որը կարող է օգնել մեզ, երբ մենք դժվարին խնդիրներ կամ հարցեր ենք ունենում։ Ինչպե՞ս է Տերը պատասխանել օգնության մեր աղոթքներին: Միգուցե ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է տանը ցուցադրել մի բան, որը նրան հիշեցնում է դարձի գալ դեպի Տերը:

Դ Թագավորաց 22․3–7Դ Թագավորաց 22․3–7 հատվածներում նկարագրված գործ անողներին վստահվեց այն փողը, որն օգտագործվում էր տաճարը վերակառուցելու համար, «որովհետեւ նորանք հաւատարմութեամբ գործողներ են» (հատված 7)։ Այս հատվածները կարդալուց հետո կարող եք ընտանիքի անդամներից խնդրել, որ թվարկեն, թե իրենց ինչ է վստահված: Ինչպե՞ս կարող ենք այս հատվածների աշխատողների նման վստահելի լինել:

Դ Թագավորաց 22․8–11, 19, 23․1–3Ի՞նչն է տպավորիչ մեզ համար նրանում, թե Հովսիան և նրա մարդիկ ինչպես արձագանքեցին Աստծո խոսքին: Ինչպե՞ս ենք մենք արձագանքում Աստծո խոսքին սուրբ գրություններում: Ձեր ընտանիքի անդամները կարող էին կիսվել սուրբ գրությունների հատվածներով կամ պատմություններով, որոնք մեծացրել են Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին հետևելու նրանց ցանկությունը:

Դ Թագավորաց 23․25Այս հատվածում ի՞նչն է մեզ համար առանձնանում Հովսիայի նկարագրության վերաբերյալ: Ձեր ընտանիքը կարող է թղթի սրտիկների վրա նկարել այն բաները, որոնք նրանք կարող են անել այս շաբաթ՝ ամբողջ սրտով դեպի Տերը դառնալու համար:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:

Առաջարկվող երգ․ “As I Search the Holy Scriptures,” Hymns, no. 277։

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Փնտրեք ոգեշնչող բառեր և արտահայտություններ: Երբ կարդաք, Հոգին կարող է ձեր ուշադրությունը հրավիրել որոշ բառերի և արտահայտությունների վրա: Դրանք կարող են ոգեշնչել և խթանել ձեզ. նույնիսկ կարող է թվալ, որ դրանք գրված են հենց ձեզ համար:

Նկար
մի մարդ մագաղաթ է բերում է թագավորի մոտ

Դպիրը սուրբ գրությունների մագաղաթ է բերում Հովսիա թագավորին, նկարը ըստ՝ Ռոբերթ Թ․ Բարեթի

Տպել