Վարդապետություն և Ուխտեր 2021
Երեխաներին ուսուցանելու հավելյալ աղբյուրներ


«Երեխաներին ուսուցանելու հավելյալ աղբյուրներ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

«Երեխաներին ուսուցանելու հավելյալ աղբյուրներ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2021

Երեխաներին ուսուցանելու հավելյալ աղբյուրներ

Այս աղբյուրները կարելի է գտնել Gospel Library հավելվածում և ChurchofJesusChrist.org-ում:

Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար

Կարող եք հարմարեցնել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար վարժությունները Երեխաների միության ձեր դասին օգտագործելու համար։ Մի անհանգստացեք, եթե երեխաներն արդեն կատարել են այդ վարժությունները տանը իրենց ընտանիքների հետ․ կրկնությունը օգնում է երեխաներին սովորել: Երեխաների միության դասի ընթացքում երեխաները գուցե կամենան կիսվել մյուսների հետ, ինչ իրենք սովորում են տանը Փրկիչի և Նրա ավետարանի մասին:

Հիմներ և Մանկական երգարան

Սուրբ երաժշտությունը հրավիրում է Հոգին և ուսուցանում վարդապետությունը անմոռանալի եղանակով: Բացի Հիմների և Մանկական երգարանի, տպագրված տարբերակներից, դուք կարող եք գտնել շատ հիմների և երեխաների երգերի տեսալսողական ձայնագրություններ music.ChurchofJesusChrist.org և Sacred Music and Gospel Media apps. հավելվածներում:

Նայեք ձեր փոքրիկներին

Նայեք ձեր փոքրիկներին․ Մանկական ձեռնարկում նշված թեմաներից շատերը նման են այն թեմաներին, որոնք ուսուցանելու եք Երեխաների միությունում: Հատկապես, եթե ուսուցանում եք փոքր երեխաներին, մանուկների ձեռնարկում կարող եք փնտրել հավելյալ երգեր, պատմություններ, վարժություններ ու ձեռքի աշխատանքներ:

Ընկեր և Լիահոնա ամսագրեր

Ընկեր և Լիահոնա ամսագրերն ունեն պատմություններ ու վարժություններ, որոնք կարող են լրացնել այն սկզբունքները, որոնք ուսուցանում եք Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համարձեռնարկից։

Վարդապետություն և Ուխտերի Պատմություններ

Վարդապետություն և Ուխտերի Պատմությունները օգտագործում է նկարներ և պարզեցված բառապաշար` օգնելով երեխաներին սովորել Վարդապետություն և Ուխտերից: Դուք կարող եք գտնել նաև այս նյութերի տեսանյութերը Gospel Library հավելվածում և Gospel Media Library -ում ChurchofJesusChrist.org-ում:

Սուրբգրային պատմություններ գունավորելու գիրք. Վարդապետություն և Ուխտեր

Այս նյութը պարունակում է գործնական աշխատանքի էջեր, որոնք նախատեսված են բարելավելու երեխաների ուսուցումը Վարդապետություն և Ուխտերից:

Տեսաֆիլմեր և արվեստ

Արվեստի գործերը, տեսաֆիլմերը և այլ տեսալսողական նյութերը կարող են օգնել ձեր ուսանողներին մտովի պատկերացնել վարդապետությունը և պատմությունները, որոնք կապված են սուրբ գրությունների հետ: Այցելեք Gospel Media Library ChurchofJesusChrist.org-ում՝ թերթելով Եկեղեցու լրատվամիջոցների հավաքածուի նյութերը: Այդ նյութերը հասանելի են նաև Gospel Media app-ում, և շատ պատկերներ գտնվում են նաև Ավետարանի պատկերագրքում:

Նկար
woman and child reading Church material

Ուսուցանել Փրկիչի ձևով

Ուսուցանել Փրկիչի ձևով ձեռնարկը կարող է օգնել ձեզ սովորել և կիրառել սկզբունքներ Քրիստոսանման ուսուցման վերաբերյալ: Այս սկզբունքները քննարկվում են և կիրառվում ուսուցիչների խորհրդի ժողովների ժամանակ։

Սրբեր

Սրբերը բազմահատոր պատմողական երկ է Եկեղեցու պատմության վերաբերյալ։ Հատոր 1-ը՝ Ճշմարտության դրոշը, և հատոր 2-ը՝ Ոչ մի անսուրբ ձեռք, ներառում են պատմության նույն ժամանակաշրջանը, ինչ որ Վարդապետություն և Ուխտերում է: Այս պատմությունները կարող են ձեզ մտքեր տալ համատեքստի վերաբերյալ, որը շրջապատում էր հայտնությունները, որոնք դուք ուսումնասիրում եք Վարդապետություն և Ուխտերում:

Տպել