Վարդապետություն և Ուխտեր 2021
Բավարարել փոքր երեխաների կարիքները


«Բավարարել փոքր երեխաների կարիքները», Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

«Բավարարել փոքր երեխաների կարիքները», Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. 2021

Նկար
փոքր երեխաները նստած են

Բավարարել փոքր երեխաների կարիքները

Երեխաները պատրաստ են և ձգտում են սովորել ավետարանը, եթե այն հասկանալի ձևով է ներկայացվում իրենց: Հատկապես, եթե ուսուցանում եք փոքր երեխաներին, կարող եք օգտագործել հետևյալ վարժությունների տեսակները, որպեսզի օգնեք նրանց սովորել։

  • Երգել Հիմներն ու երգերը Երեխաներիերգարանից հզորությամբ են ուսուցանում վարդապետությունը: Օգտագործեք թեմաների ցուցիչը Երեխաների երգարանի դարձերեսին, որպեսզի գտնեք երգեր, որոնք առնչվում են ձեր ուսուցանած ավետարանի սկզբունքներին: Օգնեք երեխաներին երգերի ուղերձը կապել իրենց կյանքի հետ: Օրինակ, դուք կարող եք հարցեր տալ երգի բառերի և արտահայտությունների վերաբերյալ: Երգելու հետ մեկտեղ, երեխաները կարող են շարժումներ կատարել, որոնք համահունչ են երգի հետ, կամ կարող են պարզապես լսել երգերը որպես ֆոնային երաժշտություն` այլ գործնական աշխատանքներ կատարելիս:

  • Լսեք կամ բեմադրեք որևէ պատմություն։ Փոքր երեխաները սիրում են թե՛ պատմել պատմություններ, թե՛ լսել դրանք:: Կիսվեք պատմություններով սուրբ գրություններից, ձեր կյանքից, Եկեղեցու պատմությունից և Եկեղեցու ամսագրերից և թույլ տվեք երեխաներին պատմություններ պատմել իրենց կյանքից: Փնտրեք եղանակներ, որոնցով կօգնեք նրանց պատմություններ պատմել: Նրանք կարող են պահել նկարներ կամ առարկաներ, իրենց լսած պատմության մասին նկարներ նկարել, բեմականացնել պատմությունը կամ օգնել պատմությունը պատմելիս: Ձեր պատմած պատմությունների միջոցով օգնեք երեխաներին հասկանալ ավետարանի ճշմարտությունները:

  • Կարդացեք որևէ սուրբ գրություն Փոքր երեխաները, հնարավոր է, չկարողանան շատ կարդալ, բայց դուք, կարող եք ընդգրկել նրանց սուրբ գրություններից սովորելու գործում: Դուք պետք է կենտրոնանաք մեկ հատվածի, հիմնական արտահայտության կամ բառի վրա: Երբ բարձրաձայն կարդաք սուրբ գրության որևէ հատված, կարող եք հրավիրել երեխաներին ոտքի կանգնել կամ ձեռքերը բարձրացնել, երբ լսեն որևէ հատուկ բառ կամ արտահայտություն, որի վրա ցանկանում եք կենտրոնանալ: Նրանք, նույնիսկ, կարող են հիշել կարճ արտահայտություններ սուրբ գրություններից, եթե կրկնեն դրանք մի քանի անգամ: Երբ նրանք լսեն Աստծո խոսքը, կզգան Հոգին:

  • Լինել ակտիվ Քանի որ փոքր երեխաները հիմնականում շատ եռանդուն են, նախատեսեք դասն այնպես, որը թույլ կտա նրանց շարժվել` քայլել, թռչկոտել, ցատկոտել, ծնկի իջնել, զբոսնել և այլ գործողություններ կատարել, որոնք առնչվում են ձեր ուսուցանած սկզբունքի կամ պատմության հետ: Այս գործողությունները նույնպես կարող են արդյունավետ լինել, երբ երգեք միասին:

  • Նայեք որևէ նկար կամ դիտեք տեսաֆիլմ Երբ երեխաներին ցույց եք տալիս նկար կամ տեսաֆիլմ, որն առնչվում է ավետարանի սկզբունքի կամ սուրբգրային պատմության հետ, տվեք նրանց հարցեր, որոնք օգնում են նրանց սովորել իրենց տեսածից: Օրինակ, դուք կարող եք հարցնել. «Ի՞նչ է կատարվում այս նկարում կամ տեսաֆիլմում» կամ «Ի՞նչ եք զգում այն դիտելիս»։ The Gospel Library հավելվածը, medialibrary.lds.org, և children.lds.org կայքերը լավ վայր են տեսաֆիլմեր փնտրելու համար։

  • Կիսվեք ձեր փորձառություններով և վկայությամբ Փոքր երեխաները մեծ երեխաների նման գուցե կիսվելու շատ բան չունենան, սակայն եթե նրանց հատուկ կերպով առաջնորդեք, նրանք կարող են կիսվել իրենց սովորածի մասին զգացումներով ու փորձառություններով:

  • Ստեղծագործեք Երեխաները կարող են կառուցել, նկարել կամ ներկել ինչ-որ բան, որն առնչվում է պատմությանը կամ սկզբունքին, որն իրենք սովորում են: Խրախուսեք նրանց իրենց ստեղծած առարկան տուն տանել ու կիսվել իրենց ընտանիքի անդամների հետ` դրանով օգնելով երեխաներին հիշել իրենց սովորածը:

  • Մասնակցեք առարկայական դասերին Պարզ առարկայական դասը կարող է օգնել երեխաներին հասկանալ ավետարանի սկզբունքը, որը դժվար է ըմբռնել: Առարկայական դասեր անցկացնելիս այնպես արեք, որ երեխաներին թույլ տաք մասնակցել: Նրանք ավելի շատ բան կսովորեն երկխոսության փորձառությունից, քան պարզապես տեսանյութ դիտելուց:

  • Դերախաղ Երբ երեխաները բեմականացնեն որևէ իրավիճակ, որին նրանք հավանաբար կբախվեն իրական կյանքում, նրանք ավելի լավ կհասկանան, թե ավետարանական որևէ սկզբունք որքանով է կիրառելի իրենց կյանքում:

  • Կրկնեք վարժությունները Փոքր երեխաները պետք է լսեն հասկացությունները բազմաթիվ անգամներ, որպեսզի հասկանան դրանք: Մի վախեցեք պատմություններն ու վարժությունները հաճախակի կրկնելուց, նույնիսկ նույն դասի ընթացքում: Օրինակ, դասի ընթացքում մի քանի անգամ կարող եք կիսվել սուրբ գրային պատմությամբ տարբեր ձևերով` կարդալով սուրբ գրություններից, ամփոփելով ձեր սեփական բառերով, ցույց տալով տեսանյութ, թույլ տալով, որ երեխաներն օգնեն ձեզ պատմել պատմությունը, հրավիրելով նրանց բեմականացնել պատմությունը և այլն: Եթե դասարանում կիրառված վարժությունը կրկնվում է տանը, ապա կրկնությունը կօգնի երեխաներին սովորել ու հիշել:

  • Միջանձնային շփումներ ուրիշների հետ Երեխաները զարգացնում են սոցիալական հմտություններ և հաճախ նրանց դուր է գալիս սովորել ու խաղալ իրենց հասակակիցների հետ: Նրանց համար հնարավորություններ ստեղծեք, որպեսզի սովորելու ընթացքում կիսվեն, հերթականություն պահպանեն և համագործակցեն:

  • Մասնակցեք զանազան միջոցառումների Փոքր երեխաները սովորաբար չեն կարողանում երկար ժամանակ կենտրոնացնել իրենց ուշադրությունը և սովորելու տարբեր ոճեր ունեն: Օգտագործեք զանազան միջոցառումներ և ուշադրություն դարձրեք, թե երեխաները երբ կունենան տեմպի փոփոխության կարիք: Օրինակ, հաճախ կարիք կլինի փոխել հանգիստ ու աշխույժ միջոցառումները:

Որպես փոքր երեխաների ուսուցիչ` ձեր դերի մի մասը, ավետարանի սկզբունքներն ուսուցանելուց բացի, երեխաներին օգնելն է, որպեսզի նրանք սովորեն պատշաճ կերպով մասնակցել Եկեղեցու դասերին: Օրինակ, հնարավոր է, նրանք կարիք ունեն սովորել հերթ պահել, կիսվել, ուրիշներին հարգել և այլն: Որոշ ուսուցիչներ աղյուսակներ են կազմում, որի վրա հատուկ նշված են յուրաքանչյուր երեխայի հանձնարարությունները դասի մասնակցության վերաբերյալ (օրինակ՝ աղոթել, նկարը պահել կամ թղթեր փոխանցել): Հանձնարարությունները կարող են փոխվել ամեն շաբաթ: Դա օգնում է երեխաներին հերթականությամբ մասնակցել և կենտրոնանալ դասարանային պատշաճ վարքագծի վրա:

Երեխաները, հատկապես փոքր երեխաները, հաճախ օգուտ են քաղում կանոնավոր, կանխատեսելի սահմանված կարգից: Քանի որ փոքր երեխաները չեն կարողանում երկար ժամանակ կենտրոնացնել իրենց ուշադրությունը և հաճախ դժվարանում են ողջ դասի ընթացքում կենտրոնացած մնալ, սովորաբար լավ կլինի, եթե սահմանված կարգն ընդգրկի մի տեսակի վարժությունից անցում դեպի մյուս տեսակը: Օրինակ, ձեր դասի սահմանված կարգը կարող է ներառել հաճախակի դադարներ՝ խաղ խաղալու, նկարներ ներկելու, երգ երգելու և այլ գործողությունների համար:

Նկար
երեխաներ և ուսուցիչներ դասարանում

Տպել