Վարդապետություն և Ուխտեր 2021
Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար ծրագիրը


«Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

«Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2021 ծրագիրը

Նկար
Երեխաների միության դասին գործնական աշխատանք կատարելիս

Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար ծրագիրը

Նախապատրաստվել ուսուցանել Երեխաների միությունում

Տանը անձնական և ընտանեկան ուսումնասիրությունը պետք է լինի ավետարանի ուսումնասիրման կենտրոնը: Սա կիրառելի է նաև է ձեր և ձեր կողմից ուսուցանվող երեխաների համար: Երբ պատրաստվում եք ուսուցանել, սկսեք սուրբ գրությունների հետ ունեցած ձեր անձնական փորձառություններից: Ձեր ամենակարևոր նախապատրաստությունը տեղի կունենա, երբ հետազոտեք սուրբ գրությունները և փնտրեք Սուրբ Հոգու ոգեշնչումը:

Եկ, հետևիր ինձ․Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը նույնպես ձեր անձնական ուսումնասիրության և ուսուցմանը նախապատրաստվելու կարևոր մասն է: Այն կօգնի ձեզ ավելի խորն ըմբռնել սուրբ գրություններում գտնվող վարդապետական սկզբունքները:

Նախապատրաստվելիս դուք մտքեր ու տպավորություններ կստանաք ձեր կողմից ուսուցանվող երեխաների մասին: Դուք գաղափարներ կստանաք այն մասին, թե սուրբ գրությունների սկզբունքներն ինչպես կօրհնեն նրանց կյանքը: Դուք առաջնորդություն կստանաք, որպեսզի ոգեշնչեք նրանց բացահայտել այդ սկզբունքները, մինչ նրանք ինքնուրույն կամ իրենց ընտանիքի անդամների հետ կուսումնասիրեն սուրբ գրությունները: Հիշեք, որ նրբանկատ լինեք այն երեխաների հետ, ում ընտանեկան հանգամանքները թույլ չեն տալիս պարբերաբար ուսումնասիրել սուրբ գրությունները և ունենալ ընտանեկան երեկոներ։

Ուսուցման գաղափարներ

Երբ պատրաստվում եք ուսուցանել, կարող եք ձեռք բերել լրացուցիչ ոգեշնչում՝ հետազոտելով այս սկզբնաղբյուրի ուսուցման համառոտ շարադրանքը: Մի մտածեք այս գաղափարների մասին որպես քայլ առ քայլ հրահանգների, այլ որպես առաջարկների, որոնք ձեր մեջ կառաջացնեն անձնական ոգեշնչում: Դուք ճանաչում եք այդ երեխաներին և կճանաչեք նրանց ավելի լավ, երբ դասարանում շփվեք նրանց հետ։ Տերը նույնպես ճանաչում է նրանց, և Նա կոգեշնչի ձեզ, որպեսզի դուք լավագույն եղանակներով ուսուցանեք և օրհնեք նրանց։

Ուսուցմանը նախապատրաստվելիս այլ բազմաթիվ նյութեր են հասանելի ձեզ, ներառյալ գաղափարներ Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում և Եկեղեցու ամսագրերում: Այս և այլ նյութերի մասին ավելին իմանալու համար տես այս նյութում ընդգրկված Երեխաներին ուսուցանելու օժանդակ նյութեր բաժինը։

Որոշ գաղափարներ, որոնք պետք է հիշեք

  • Ծնողներն են կրում հիմնական պատասխանատվությունն իրենց երեխաներին ուսուցանելու համար: Որպես ուսուցիչ, դուք կարևոր պարտականություն ունեք աջակցելու, քաջալերելու և կառուցելու ավետարանի ուսումնասիրությունը տանը: Եղեք նրբանկատ այն երեխաների հետ, ում ծնողները տանը չեն ուսումնասիրում ավետարանը: Բոլոր երեխաներին ներառեք ավետարանի քննարկումների մեջ` անկախ նրանց ընտանեկան հանգամանքներից:

  • Երեխաները կարող են սովորել` կիսվելով իրենց իմացածով: Երբեմն ամենազորեղ ուսուցման պահերը տեղի են ունենում, երբ երեխաները ինչ-որ բան են ուսուցանում միմյանց, որոնք իրենք են սովորել սուրբ գրություններից: Երեխաներին կիսվելու բազում հնարավորություններ ընձեռեք:

  • Վարդապետություն և Ուխտերի ուսմունքները երեխաների համար ավելի հեշտ է հասկանալ, երբ նրանք գիտեն այդ ուսմունքների պատմական համատեքստը: Դուք կարող եք գտնել պատմական համատեքստ Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար և Վարդապետություն և Ուխտեր Պատմություններգրքերում:

  • Կրկնությունը օգտակար է։ Երեխաներն ավելի արդյունավետ են սովորում ավետարանի ճշմարտությունները, երբ այս ճշմարտություններն ուսուցանվում են հաճախակի, զանազան վարժությունների միջոցով: Եթե զգում եք, որ սովորելու եղանակներից մեկն արդյունավետ է երեխաների համար, կարող եք կրկնել այն, հատկապես, եթե ուսուցանում եք փոքր երեխաներին: Նաև կարող եք վերանայել նախորդ դասի վարժությունը:

  • Երկնային Հայրը կամենում է, որ որպես ուսուցիչ դուք հաջողության հասնեք: Ձեզ օգնելու համար Նա ապահովել է շատ աղբյուրներ, ներառյալ ուսուցիչների խորհրդի ժողովները: Այս ժողովներում դուք կարող եք խորհրդակցել մյուս ուսուցիչների հետ այն մարտահրավերների վերաբերյալ, որոնց բախվում եք։ Դուք կարող եք նաև քննարկել և կիրառել Քրիստոսանման ուսուցման սկզբունքներ:

  • Եթե ուսուցանում եք փոքր երեխաներին և ունեք հավելյալ աջակցության կարիք, տեսեք «Հոգալ փոքր երեխաների կարիքները» բաժինը այս նյութում:

  • Այս նյութը ներառում է համառոտ շարադրանքներ տարվա ամեն շաբաթվա համար: Այն կիրակիները, երբ Երեխաների միության դաս չի անցկացվում ցցի համաժողովի կամ այլ պատճառներով, ընտանիքները կարող են տանը շարունակել ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտերը՝ համաձայն ծրագրված ժամանակացույցի: Մի անհանգստացեք այն դասերի համար, որ բաց եք թողել, ուսուցանեք այդ շաբաթվա նշանակված համառոտ շարադրանքը:

Նկար
կինը ուսումնասիրում է ձեռնարկը

Տպել