Վարդապետություն և Ուխտեր 2021
Դուք երեխաների ուսուցիչ եք


«Դուք երեխաների ուսուցիչ եք», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

«Դուք երեխաների ուսուցիչ եք», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2021

Նկար
Հիսուսը երեխաների հետ նստած

Դուք երեխաների ուսուցիչ եք

Դուք կանչվել եք Աստծո կողմից՝ սիրելու և ուսուցանելու Նրա զավակներին Փրկիչի ձևով։ Դուք ի սպաս եք դրվել այս կոչումին՝ Նրա սուրբ քահանայության իշխանությամբ։ Եթե նույնիսկ դուք փորձառու ուսուցիչ չեք, եթե դուք ապրում եք արժանավոր կյանքով, ամեն օր աղոթում եք և ուսումնասիրում սուրբ գրությունները, Երկնային Հայրը կշնորհի ձեզ Սուրբ Հոգու ազդեցությունը և զորությունը, որպեսզի դուք հաջողեք (տես 2 Նեփի 33.1):

Նրանք, ովքեր վստահված են ձեր հոգատարությանը, Երկնային Հոր զավակներն են, և Նա գիտի նրանց կարիքներն ու ինչպես հասնել նրանց լավագույն ձևով: Սուրբ Հոգու միջոցով Աստված կառաջնորդի ձեզ ձեր նախապատրաստության ընթացքում և ուսուցման ժամանակ: Նա կհայտնի ձեզ, թե ինչ պիտի ասեք և ինչ պիտի անեք (տես 2 Նեփի 32․5

Այս թանկագին երեխաները շարունակաբար կլանում են տեղեկություններ, որոնք վերաբերում են իրենց կյանքի բոլոր կողմերին` կազմելով ու վերամշակելով իրենց կարծիքները և բացահայտումներ անելով ու դրանցով կիսվելով: Սա հատկապես ճշմարիտ է ավետարանի հարցում, քանի որ երեխաները հաճախ պատրաստ են ու ձգտում են սովորել նրա պարզ ճշմարտությունները: Նրանց հավատքը հոգևոր բաների հանդեպ ամուր է և մաքուր, ու ցանկացած հնարավորություն նրանք դիտում են որպես սովորելու պահ: Նրանք պատրաստակամ գործում են համաձայն իրենց սովորածի, նույնիսկ եթե իրենց հասկացողությունը դեռ լիարժեք չէ: Ահա թե ինչպես պետք է մենք բոլորս ընդունենք ավետարանը: Ինչպես Փրկիչն է ուսուցանել. «Ով որ Աստուծոյ արքայութիւնը չընդունի ինչպէս երեխայ` նա չի մըտնիլ նորա մէջ» (Ղուկաս 18.17):

Երեխաներին ուսուցանելու կոչումը սրբազան պարտք է և ծանրաբեռնվածության զգացումը երբեմն նորմալ է: Սակայն հիշեք, որ ձեր Երկնային Հայրն է կանչել ձեզ, և Նա երբեք չի լքի ձեզ: Սա Տիրոջ աշխատանքն է, և եթե դուք ծառայեք «ձեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով» (Վարդապետություն և Ուխտեր 4.2), Նա կմեծացնի ձեր ունակությունները, պարգևները և տաղանդները, իսկ ձեր ծառայությունը կօրհնի ձեր ուսուցանած երեխաների կյանքը:

Տպել