Վարդապետություն և Ուխտեր 2021
Օրինակ ուսուցման համար


«Օրինակ ուսուցման համար», Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. Վարդապետություն և Ուխտեր. 2021 (2020)

«Օրինակ ուսուցման համար» Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. 2021

Նկար
երեխաները դասարանում

Օրինակ ուսուցման համար

Այս ուսուցողական նյութի մեջ դուք կգտնեք հետևյալ երեք քայլով կրկնվող օրինակը յուրաքանչյուր համառոտ շարադրանքում. հրավիրեք կիսվել, ուսուցանեք վարդապետությունը և խրախուսեք սովորել տանը: Շատ դեպքերում, երբ ուսուցանեք, այս օրինակի տարրերը կարող են համընկնել կամ հանդիպել տարբեր կարգով: Օրինակ, մտածեք, որ կիսվելը վարդապետություն ուսուցանելու հնարավորություն է, և վարդապետության ուսուցումը պետք է ներառի կիսվելու հրավերներ: Նմանապես, դասարանային քննարկման ժամանակ կարող է տեղի ունենալ տնային ուսուցման խրախուսում: Թույլ տվեք, որ այս օրինակի փոփոխությունները բնականորեն տեղի ունենան, հետևելով Հոգու հուշումներին, որ բավարարեք այն մարդկանց կարիքները, ում ուսուցանում եք:

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպես ամեն դասի բաղկացուցիչ մաս, հրավիրեք երեխաներին կիսվել իրենց զգացումներով, գաղափարներով, փորձառություններով և ձեր ուսուցանած սկզբունքների վերաբերյալ վկայություններով: Նրանց մեկնաբանությունները կարող են ներառել փորձառություններ, որոնք ունեցել են տանը սովորելիս: Կարող եք նաև կրկնել նախորդ շաբաթվա ընթացքում իրենց սովորածը և հարցնել, թե ինչպես է այն ներգործել իրենց կյանքի վրա:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ վարդապետությունը, որն ուսուցանելու եք երեխաներին: Խորհեք, թե սուրբ գրության ինչ հատվածներով, մեջբերումներով, փորձառություններով, հարցերով և այլ ուսուցողական նյութերով կարող եք կիսվել, որպեսզի օգնեք երեխաներին սովորել և գործել համաձայն ավետարանի սկզբունքների: Փնտրեք ստեղծագործական ուղիներ, որպեսզի օգնեք երեխաներին ոգևորվել իրենց սովորածով:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Քանի որ տունը ավետարանի ուսումնասիրության կենտրոնն է, որպես Երեխաների միության ուսուցիչ, ձեր նպատակներից մեկն է խրախուսել տնային ուսումնասիրությունը: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել դասարանում սովորածով: Ինչպե՞ս կարող եք խրախուսել երեխաներին և իրենց ծնողներին տանը շարունակել սովորել Վարդապետություն և Ուխտերը:

Տպել