Սեմինարիա
Վարդապետության սերտման հատվածներ և հիմնական արտահայտություններ


Վարդապետության սերտման հատվածներ և հիմնական արտահայտություններ, Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ (2018)

Վարդապետության սերտման հատվածներ և հիմնական արտահայտություններ

Ստորև տրվում է 100 վարդապետության սերտման բոլոր հատվածների ցանկը՝ յուրաքանչյուր հատվածի հակիրճ ամփոփումով։

Ձեռք բերել հոգևոր գիտելիք

Առակաց 3.5–6 Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը, և Նա կուղղի քո ճանապարհները։

Եսայիա 5.20 Վայ նորանց, որ չարին ասում են բարի, եւ բարիին՝ չար:

Հովհաննես 7.17 Կատարեք Աստծո կամքը, որպեսզի իմանաք Նրա վարդապետությունը։

Ա Կորնթացիս 2․5, 9–11 Մենք կարող ենք իմանալ Աստծո բաները միայն Հոգու միջոցով։

Բ Տիմոթեոս 3․15–17 Սուրբ գրությունները կարող են ձեզ իմաստուն դարձնել՝ ի փրկություն։

Հակոբոս 1.5–6 Եթե իմաստության պակասություն ունեք, խնդրեք Աստծուց:

2 Նեփի 28.30 Աստված գիտելիք է տալիս տող առ տող։

2 Նեփի 32.3 Եթե մենք սնվենք Քրիստոսի խոսքերով, մենք կարող ենք իմանալ բոլոր բաները, որ պետք է անենք։

2 Նեփի 32.8-9 Եթե մենք միշտ աղոթենք, Աստված կնվիրագործի մեր կատարումը մեր հոգիների բարօրության համար։

Մոսիա 4.9 Հավատացեք Աստծուն և որ Նա ունի բոլոր իմաստությունը։

Եթեր 12.6 Վկայությունը գալիս է հավատքի փորձությունից հետո:

Մորոնի 10.4-5 Սուրբ Հոգին կհայտնի ճշմարտությունը նրանց, ովքեր կխնդրեն անկեղծ միտումով:

ՎևՈւ 6.36: Նայեք Քրիստոսին ձեր բոլոր մտքերում:

ՎևՈւ 8.2-3 Սուրբ Հոգին հայտնում է ճշմարտությունը մեր մտքերին և սրտերին:

ՎևՈւ 88.118 Ուսում փնտրեք՝ ուսումնասիրելով և հավատքով:

Վարդապետական թեմաներ

1․ Աստվածագլուխ

Եբրայեցիս 12.9 Նա մեր հոգիների Հայրն է:

2 Նեփի 26․33 Բոլորը նույնն են Աստծո համար։

3 Նեփի 11․10–11 Հիսուս Քրիստոսը կատարում է Հոր կամքը բոլոր բաներում:

3 Նեփի 12.48 Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ դառնալ կատարյալ։

3 Նեփի 18.15, 20-21 Արթուն եղեք և միշտ աղոթեք Հիսուս Քրիստոսի անունով։

ՎևՈւ 29. 10-11 Քրիստոսը կրկին կգա զորությամբ ու փառքով։

ՎևՈւ 130. 22-23 Հայրը և Որդին ունեն մսից և ոսկորից մարմիններ:

2․ Փրկության ծրագիրը

Մովսես 1.39 Աստծո գործը և աշխատանքն է` իրականացնել մարդու անմահությունը և հավերժական կյանքը։

Աբրահամ 3.22-23 Աբրահամն ընտրվել էր դեռ ծնվելուց առաջ:

Ծննդոց 1.26-27 Աստված ստեղծել է մարդուն Իր պատկերով:

Հեսու 24.15 Ընտրեք այսօր, թե ում եք դուք ծառայելու:

Հովհաննես 17.3 Հավիտենական կեանքը Աստծուն և Հիսուս Քրիստոսին ճանաչելն է:

Ա Կորնթացիս 6․19–20 Ձեր մարմինը տաճար է:

Ա Կորնթացիս 15․20–22 Քրիստոսով բոլորը պետք է հարություն առնեն:

Ա Կորնթացիս 15․40–42 Հարության ժամանակ կլինի փառքի երեք աստիճան։

Ա Պետրոս 4.6 Ավետարանը քարոզվում է մահացածներին:

Հայտնություն 20.12 Յուրաքանչյուր անձնավորություն կկանգնի Աստծո առաջ դատվելու։

2 Նեփի 2․22–25 Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն:

2 Նեփի 2.27 Մենք ազատ ենք ընտրելու:

ՎևՈւ 76.22-24 Հիսուս Քրիստոսն ապրում է և Նա աշխարհների Արարիչն է։

3․ Հիսուս Քրիստոսի Քավությունը

Եսայիա 1.18 Եթե մենք ապաշխարենք, մեր մեղքերը ձյունի պես պիտի սպիտականան։

Եսայիա 53.3-5 Հիսուս Քրիստոսը կրել է մեր վշտերը և տառապել է մեր մեղքերի համար:

Մատթեոս 11.28-30 Եթե մենք գանք Հիսուս Քրիստոսի մոտ, Նա կթեթևացնի մեր բեռները և հանգիստ կտա մեզ:

Ղուկաս 24.36-39 Հիսուս Քրիստոսը հարություն առավ մսից և ոսկորից մարմնով:

Հակոբոս 2.17-18 Հավատքն առանց գործերի մեռած է:

Մոսիա 3.19 Հանեք բնական մարդուն և դարձեք Սուրբ՝ Քավության միջոցով։

Ալմա 7.11-13 Հիսուս Քրիստոսը կրեց մեր ցավերը և հաղթեց մեղքն ու մահը:

Ալմա 34․9–10 Անհրաժեշտ է, որ մի Քավություն արվի։

Հելաման 5.12 Կառուցեք ձեր հիմքը Քրիստոսի վրա:

Եթեր 12․27 Փրկիչը կարող է թույլ կողմերը դարձնել ուժեղ։

ՎևՈւ 18.10-11 Հոգիների արժեքը մեծ է:

ՎևՈւ 19.16-19 Փրկիչը տառապել է մեր մեղքերի համար, որպեսզի մենք կարողանանք ապաշխարել։

ՎևՈւ 58.42-43 Ապաշխարելու համար մենք պետք է խոստովանենք և թողնենք մեղքը:

4․ Վերականգնում

Մովսես 7.18 Սիոն՝ մեկ սիրտ և մեկ միտք արդարության մեջ։

Եսայիա 29. 13-14 Վերականգնումը զարմանալիք և զարմանք է:

Եզեկիել 37.15-17 Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը կապված են միմյանց:

Դանիել 2․44 Աստծո թագավորությունը կմնա հավիտյան։

Գործք Առաքելոց 3.19-21 Պետրոսը վկայում է Վերականգնման մասին։

Բ Թեսաղոնիկեցիս 2.1-3 Ուրացության մասին կանխագուշակված էր։

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.15-20 Առաջին Տեսիլքի ժամանակ Տերը կանչեց Ջոզեֆ Սմիթին լինել մարգարե:

ՎևՈւ 1.30 Միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին

ՎևՈւ 135.3 Ջոզեֆ Սմիթն աշխատեց մեր փրկության համար։

5. Մարգարեներ և հայտնություն

Երեմիա 1.4-5 Երեմիան կարգված էր լինելու մարգարե։

Եզեկիել 3․16–17 Տիրոջ դետերը փոխանցում են Նրա նախազգուշացումները։

Ամովս 3.7 Աստված հայտնում է Իր գաղտնիքները Իր մարգարեներին:

Հովհաննես 15․16 Տերն ընտրում և կարգում է առաքյալներ և մարգարեներ։

Եփեսացիս 2․19–20 Տիրոջ Եկեղեցին հիմնված է մարգարեների և առաքյալների վրա:

Եփեսացիս 4․11–14 Առաքյալներն ու մարգարեներն օգնում են Սրբերին կատարելագործվել:

ՎևՈւ 1.37-38 Տիրոջ ձայնը և Նրա ծառաների ձայնը նույնն են։

ՎևՈւ 21.4-6 Եթե մենք ընդունենք մարգարեի խոսքը համբերությամբ և հավատքով, Աստված կցրի խավարի զորությունները։

6. Քահանայությունը և քահանայության բանալիները

Մատթեոս 16.15-19 Հիսուս Քրիստոսը խոստացավ կառուցել Իր Եկեղեցին և հաստատել արքայության բանալիները։

ՎևՈւ 13.1 Ահարոնյան Քահանայության բանալիները

ՎևՈւ 42.11 Տիրոջ ներկայացուցիչները պետք է կանչված լինեն մեկի կողմից, ով իշխանություն ունի։

ՎևՈւ 107.8 Մելքիսեդեկյան Քահանայության իշխանությունը

ՎևՈւ 121.36, 41-42 Քահանայության զորությունը կախված է մարդու արդարակեցությունից։

7. Արարողություններ և ուխտեր

Ելից 19.5-6 Պահեք իմ ուխտը, և դուք կլինեք սուրբ ազգ:

Սաղմոս 24.3-4 Տիրոջ ներկայության մեջ արժանապատվորեն կանգնելու համար մենք պետք է ունենանք սուրբ ձեռքեր և անարատ սիրտ:

Հովհաննես 3․5 Մենք պետք է ծնվենք ջրից և Հոգուց՝ Աստծո արքայությունը մտնելու համար:

Մոսիա 18․8–10 Մկրտության միջոցով մենք ուխտի մեջ ենք մտնում Աստծո հետ:

3 Նեփի 27․20 Մկրտվեք և սրբագործվեք Սուրբ Հոգին ստանալու միջոցով։

ՎևՈւ 82.10 Տերը կապված է, երբ մենք անում ենք այն, ինչ Նա ասում է:

ՎևՈւ 84. 20-22 Աստվածայնության զորությունը բացահայտվում է քահանայության արարողություններում։

8. Ամուսնություն և ընտանիք

Ծննդոց 1.28 Բազմացեք և լցրեք երկիրը:

Ծննդոց 2․24 Ամուսինը և կինը պետք է մեկ լինեն։

Ծննդոց 39.9 Հովսեփը դիմակայեց գայթակղությանը:

Մաղաքիա 4.5-6 Եղիան կդարձնի հայրերի և զավակների սիրտը:

Ա Կորնթացիս 11.11 Տղամարդը և կինը միայն միասին կարող են իրականացնել Տիրոջ ծրագիրը։

Ալմա 39.9 Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից:

ՎևՈւ 49. 15-17 Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարգված է Աստծո կողմից:

ՎևՈւ 131.1-4 Ամուսնության նոր և հավիտենական ուխտը

9. Պատվիրանները

Ելից 20.3-17 Աստված հայտնեց Տասը Պատվիրանները։

Եսայիա 58.6-7 Ծոմն օգնում է լուծել անիրավության կապանքները, թեթևացնել ծանր բեռները և հոգ տանել աղքատների համար:

Եսայիա 58.13-14 Կիրակին Տիրոջ սուրբ օրն է:

Մաղաքիա 3.8-10 Տասանորդ վճարելը օրհնություններ է բերում:

Մատթեոս 5.14-16 Այսպէս լուսաւորէ ձեր լույսը մարդկանց առաջին՝ որպես օրինակ ուրիշների համար։

Մատթեոս 22.36–39 Սիրեք Տիրոջը, սիրեք ձեր մերձավորին:

Հովհաննես 14.15 Եթե դուք սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները:

1 Նեփի 3.7 Տերը պատրաստում է ուղի՝ պահելու Իր պատվիրանները:

Մոսիա 2.17 Ուրիշներին ծառայելով՝ մենք ծառայում ենք Աստծուն։

Մոսիա 2.41 Հնազանդությունն օրհնություններ և երջանկություն է բերում։

Ալմա 41.10 Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել:

Մորոնի 7.45, 47-48 Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է:

ՎևՈւ 18.15-16 Ուրախություն՝ հոգիներին Հիսուս Քրիստոսի մոտ բերելու արդյունքում

ՎևՈւ 64.9-10 Մեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց:

ՎևՈւ 89.18-21 Իմաստության Խոսքի օրհնությունները

Տպել