Սեմինարիա
1․ Աստվածագլուխ


1. Աստվածագլուխ, Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ (2018)

1․ Աստվածագլուխ

Առաջին Տեսիլքը

1.1. Աստվածագլուխն ընդգրկում է երեք առանձին անձնավորություններ. Աստված՝ Երկնային Հայրը, Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին։ Հայրը և Որդին ունեն շոշափելի, փառավորված մարմիններ մսից և ոսկորից, իսկ Սուրբ Հոգին հոգևոր էակ է (տես ՎևՈւ 130.22–23): Նրանք ունեն նույն նպատակը և կատարելապես միասնական են՝ Երկնային Հոր փրկության ծրագիրն իրականացնելու գործում:

Առնչվող հղումներ․ Ծննդոց 1․26–27, Ղուկաս 24․36–39, Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․15–20

Հայր Աստված

1.2. Հայր Աստվածը Գերագույն Էակ է, ում մենք երկրպագում ենք: Նա մեր հոգիների Հայրն է (տես Եբրայեցիս 12.9): Նա կատարյալ է, ունի ողջ զորությունը և գիտի բոլոր բաները: Նա նաև արդար է, ողորմած և բարի։ Աստված կատարելապես սիրում է Իր զավակներից յուրաքանչյուրին, և բոլորը նույնն են նրա համար (տես 2 Նեփի 26․33)։ Նրա գործը և աշխատանքն է իրականացնել մարդու անմահությունը և հավերժական կյանքը։

Առնչվող հղումներ․ Հովհաննես 17․3, Մոսիա 4․9, Մովսես 1․39

Հիսուս Քրիստոս

1.3. Հիսուս Քրիստոսը Հոր Առաջնեկն է հոգով և Հոր Միածինը մարմնում: Հոր ղեկավարությամբ Հիսուս Քրիստոսը ստեղծել է երկինքները և երկիրը: Նա Հին Կտակարանի Եհովան է և Նոր Կտակարանի Մեսիան:

1.4. Հիսուս Քրիստոսը կատարում է Հոր կամքը բոլոր բաներում: Նա ապրեց առանց մեղքի և քավեց ողջ մարդկության մեղքերը (տես 3 Նեփի 11․10–11)։ Նրա կյանքը ապրելաձևի կատարյալ օրինակ է մեզ համար (տես 3 Նեփի 12.48): Նա Երկնային Հոր առաջին զավակն էր, ով հարություն առավ: Մեր օրերում, ինչպես և հին ժամանակներում, Նա կանգնած է Իր Եկեղեցու գլխին: Նա կրկին կգա զորությամբ և փառքով և կթագավորի երկրի վրա Հազարամյակի ժամանակ (տես ՎևՈւ 29․10–11): Նա կդատի ողջ մարդկությանը:

1.5. Քանի որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է և Հոր ու մեր միջև մեր Միջնորդը, բոլոր աղոթքները, օրհնությունները և քահանայության ծեսերը պետք է կատարվեն Նրա անունով (տես 3 Նեփի 18.15, 20–21):

Առնչվող հղումներ․ Եսայիա 53․3–5, Ղուկաս 24․36–39, Ա Կորնթացիս 15․20–22, Հայտնություն 20․12, Ալմա 7․11–13, Ալմա 34․9–10, Հելաման 5․12, Մորոնի 7․45, 47–48, ՎևՈւ 1․30, ՎևՈւ 6․36, ՎևՈւ 18․10–11, ՎևՈւ 19․16–19, ՎևՈւ 76․22–24

Առնչվող թեմա․ Հիսուս Քրիստոսի Քավությունը

Սուրբ Հոգի

1.6. Սուրբ Հոգին Աստվածագլխի երրորդ անդամն է: Նա հոգեղեն անձնավորություն է և չունի մսից ու ոսկորից մարմին: Նրան հաճախ կոչում են Հոգի, Սուրբ Հոգի, Աստծո Հոգի, Տիրոջ Հոգի և Մխիթարիչ:

1.7. Սուրբ Հոգին վկայում է Հոր և Որդու մասին, հայտնում բոլոր բաների ճշմարտությունը և սրբագործում նրանց, ովքեր ապաշխարում են և մկրտվում: Սուրբ Հոգու զորությամբ մենք կարող ենք ստանալ հոգևոր պարգևներ, որոնք Տիրոջ կողմից տրված օրհնություններ կամ ունակություններ են և որոնք օգնում են մեզ ծառայել և օրհնել ուրիշներին։

Առնչվող հղումներ․ Հովհաննես 3․5, Ա Կորնթացիս 2․5, 9–11, 2 Նեփի 32․3, 2 Նեփի 32․8–9, Մոսիա 3․19, Մոսիա 18․8–10, 3 Նեփի 27․20, Մորոնի 7․45, 47–48, Մորոնի 10․4–5, ՎևՈւ 8․2–3, ՎևՈւ 130․22–23

Առնչվող թեմաներ․ Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Արարողություններ և ուխտեր