«Վարդապետություն և Ուխտեր 1․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025 թ․)
«Վարդապետություն և Ուխտեր 1», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Վարդապետություն և Ուխտեր 1
Ակնարկ
Տերը հայտնի դարձրեց Պատվիրանների գրքի նախաբանը․ Պատվիրանների գիրքը հետագայում դարձավ Վարդապետություն և Ուխտեր: Նա նախազգուշացնող ձայն բարձրացրեց աշխարհին, վկայեց ճշմարիտ և կենդանի Եկեղեցու մասին և ուսուցանեց, որ լինի դա Իր իսկ ձայնով, թե Իր ծառաների ձայնով՝ միևնույն է։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Վարդապետություն և Ուխտեր 1
Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչու է Տերը նախազգուշացումներ տալիս աշխարհին:
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին կարող եք առաջարկել պատրաստվել՝ կիսվելու, թե ինչ առաջընթաց ունեն սուրբ գրությունների ուսումնասիրության մեջ։ Խրախուսեք նրանց կիսվել ինչպես իրենց ունեցած հաջողություններով, այնպես էլ խնդիրներով։ Կարող եք խրախուսել նրանց շարունակել իրենց ջանքերը կամ առաջընթացը բարելավելու նպատակ սահմանել:
-
Նյութեր․ թուղթ և նկարչական նյութեր ուսանողների համար՝ մեմ, պաստառ կամ այլ նախագիծ ստեղծելու համար (վարժությունը նաև կարող է կատարվել պարզապես օրագրերի և մատիտների միջոցով)։
Վարդապետություն և Ուխտեր 1․30–33
Դասի նպատակը․ այս դասի նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կարևորությունը՝ որպես միակ ճշմարիտ եկեղեցի:
-
Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել կարդալ Վարդապետություն և Ուխտեր 1․30 վարդապետության սերտման հատվածը և խորհել, թե ինչ է նշանակում Փրկչի՝ «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին» արտահայտությունը։
-
Նախապատրաստման նյութ․ «Ճշմարիտ և կենդանի եկեղեցին» աշխատաթերթը ուսանողների համար։
Վարդապետություն և Ուխտեր 1․37–38
Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին ուսումնասիրել Տիրոջ խոսքերը սուրբ գրությունների և մեր օրերի մարգարեների խոսքերի միջոցով:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 1․37–38 հատվածները և խորհել, թե ինչ են դրանք նշանակում: Նրանք կարող են նույնիսկ անգիր սովորել դրանց մի մասը կամ ամբողջը:
-
Տեսանյութեր․ «#ԼսիրՆրան․ Նախագահ Նելսոնն առաջարկում է մեզ լսել Տիրոջ ձայնը» (2:13, դիտել 0:00-ից մինչև 1:14-ը), «Ինչպես եմ ես հետևում #ԼսիրՆրան կոչին․ երեց Դեյվիդ Ա. Բեդնար» (1:15)