Սեմինարիա
Դաս 4. Վարդապետություն և Ուխտեր 1․ «Տիրոջ ձայնը գնում է աշխարհի ծայրերը»


«Դաս 4. Վարդապետություն և Ուխտեր 1. «Տիրոջ ձայնը գնում է աշխարհի ծայրերը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 1», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 4․ Վարդապետություն և Ուխտեր 1

Վարդապետություն և Ուխտեր 1

«Տիրոջ ձայնը գնում է աշխարհի ծայրերը»

Քրիստոսը նստած է լեռան լանջին

Նախքան Պատվիրանների գրքի տպագրությունը, որը հետագայում դարձավ Վարդապետություն և Ուխտերի մի մասը, մարգարե Ջոզեֆ Սմիթը խնդրեց Տիրոջը նախաբան տալ գրքին: Ի պատասխան՝ Տերը բացահայտեց այն, ինչ այժմ կոչվում է ՝ Վարդապետություն և Ուխտեր բաժին 1, որպես աշխարհին տրվող հայտնությունների ներածություն: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչու է Տերը նախազգուշացումներ տալիս աշխարհին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Նախազգուշացնող ձայնը

Կարող եք օգտագործել ստորև ներկայացվող սցենարը կամ որևէ այլ բան, որը առավելագույնս համապատասխանում է ձեր ուսանողների կարիքներին, որպեսզի օգնեք նրանց պատրաստվել խորհելու, թե ինչու որևէ մեկը կարող է զգուշացնել մեկ ուրիշի:

Պատկերացրեք, որ ձեր ընկերը այնպիսի որոշում է կայացնում, որը կհանգեցնի բացասական հետևանքների։

Առաջարկեք ուսանողներին կիսվել իրատեսական օրինակներով, թե ինչ որոշում դա կարող է լինել: Օրինակ՝ դա կարող է լինել ծնողներին ստելը, Իմաստության խոսքից հետ կանգնելը, դպրոցում արտագրելը կամ Եկեղեցուց հեռանալը:

  • Ինչո՞ւ կուզեիք նախազգուշացնել ձեր ընկերոջը այս որոշման հետևանքների մասին:

Փրկիչը նույնպես «նախազգուշացնող ձայն» է տալիս մեզ (Վարդապետություն և Ուխտեր 1․4). Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ինչո՞ւ Փրկիչը կարող է նախազգուշացնել մեզ: Ինչո՞ւ Նա կարող է նախազգուշացնել ձեզ անհատապես։ Ինչպե՞ս։

  • Ի՞նչ է սա ուսուցանում Նրա մասին։

Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք ձեր հարցերի պատասխանները։

Տիրոջ նախազգուշացնող ձայնը բոլոր մարդկանց համար է

Հետևյալ տեղեկությունները կօգնեն ուսանողներին հասկանալ պատմությունը և այն, թե ինչպես է տրվել Վարդապետություն և Ուխտերի նախաբանը:

Մինչև 1831 թ. նոյեմբերը մարգարե Ջոզեֆ Սմիթը գրի էր առել Աստծուց ստացված 60-ից ավելի հայտնություն: Սակայն, Եկեղեցու քիչ անդամներ ունեին հայտնությունների օրինակները: Մարգարեի ղեկավարությամբ հայտնությունները հավաքվեցին սուրբ գրությունների նոր հատորում, որը կոչվում էր Պատվիրանների գիրք․ այն հետագայում դարձավ Վարդապետություն և Ուխտերի մի մասը: Երբ գիրքը պատրաստվում էր տպագրության, Ջոզեֆն իր աղոթքով խնդրեց Տիրոջը նախաբան տալ գրքին։ Ի պատասխան՝ նա հայտնության միջոցով ստացավ բաժին 1-ը, որը Տերն անվանեց «իմ նախաբանը» (Վարդապետություն և Ուխտեր 1․6) սուրբ գրությունների այս նոր գրքի համար:

Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը և հղումները: Ուսանողները կարող են գտնել պատասխաններ անհատապես կամ փոքր խմբերով: Եթե ուսանողներն աշխատում են փոքր խմբերով, հնարավոր է՝ նրանք ցանկանան ամփոփել, թե ինչ են գտել իրենց խմբերում, նախքան դասարանի հետ կիսվելը:

Պատասխանեք հետևյալ հարցերին օգտագործելով ձեր սուրբ գրությունները.

Երբ ուսանողները մտածում են իրենց պատասխանների վրա, օգտակար կլինի գրատախտակին գրել հետևյալ արտահայտությունը. Փրկչի նախազգուշացնող ձայնը բոլոր մարդկանց համար է։

Տիրոջ նախազգուշացնող ձայնը վկայում է Նրա սիրո մասին

Վարդապետություն և Ուխտեր 1 բաժնում Փրկիչը բացահայտում է մի քանի պատճառ, թե ինչու է Ինքը նախազգուշացումներ տալիս աշխարհին: Ուսումնասիրելիս խորհեք, թե ինչպես են այս պատճառները վկայում այն մասին, որ Փրկիչն օրհնում է մեզ:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 1․11–17, 21–28 հատվածները և փնտրեք այն պատճառները, թե ինչու է Տերը մեզ նախազգուշացումներ տալիս:

Դասարանը բաժանեք երկու մասի: Մի մասին հանձնարարեք կարդալ 11–17 հատվածները, իսկ մյուս մասին՝ 21–28 հատվածները։ Եթե ուսանողներին լրացուցիչ ուղղորդում է պետք, կարող եք նկարել երկսյունակ աղյուսակ: Առաջին սյունակում գրեք հատվածները, իսկ երկրորդ սյունակում ուսանողներին առաջարկեք գրել նախազգուշացման պատճառը։ Ուսանողները կարող են գտնել նմանատիպ պատասխաններ.

  • 1․12 գալիք իրադարձություններին մեզ պատրաստելու համար

  • 1․15–17 մեր ժամանակների մարտահրավերների և մեղքերի մասին մեզ նախազգուշացնելու համար

  • 1․21 մեր հավատքը մեծացնելու համար

  • 1․22 որ Տիրոջ հավիտենական ուխտը հաստատվի

  • 1․26 մեզ ցուցումներ տալու համար

  • 1․27 մեզ խրատելու և ուղղելու համար, երբ մեղք ենք գործում

  • 1․27 օգնելու մեզ ապաշխարել

  • 1․28 մեզ գիտելիք տալու համար

Կարող եք առաջարկել մի քանի ուսանողի կիսվել իրենց սովորածով՝ օգտագործելով հետևյալ հուշումը:

Ընտրեք պատճառներից մեկը, թե ինչու է Տերը խոսում մեզ հետ, և պատասխանեք հետևյալ հարցերից մեկին կամ երկուսին.

  • Ինչո՞ւ է այս պատճառը վկայում Փրկչի սիրո մասին: Ինչո՞ւ կարող է այս պատճառն օրհնություն համարվել:

  • Ե՞րբ եք զգացել այս օրհնությունը կամ ինչո՞ւ այս օրհնությունը կարող է անհրաժեշտ լինել ձեր կյանքում:

  • Ինչո՞ւ է ողջ աշխարհին անհրաժեշտ այս օրհնությունը:

Փրկիչն ինչպե՞ս է նախազգուշացնում մեզ մեր ժամանակներում։

Հետևյալը կարող է օգնել ուսանողներին կիսվել իրենց սովորածով: Կարող եք տրամադրել թուղթ կամ առաջարկել ուսանողներին օգտագործել իրենց օրագրերը: Խրախուսեք ուսանողներին լինել ստեղծագործ իրենց ուղերձներով կիսվելիս: Կարող եք տրամադրել նկարչական նյութեր, եթե դրանք առկա են:

Պատկերացրեք, որ այս կիրակի դասի ժամանակ ձեր ուսուցիչը առաջարկում է ձեզ մի քանի րոպե տրամադրել՝ կիսվելու, թե ինչու է Տերը զգուշացնում մեզ այսօր: Մտածեք, թե ինչ նշանակալից եղանակով կարող եք կիսվել այս ուղերձով ձեր դասարանի հետ։ Պատրաստեք թռուցիկ, մեմ, պաստառ կամ գտեք այլ ստեղծագործական եղանակ՝ այս ուղերձով դասարանի հետ կիսելու համար: Ներառեք հետևյալը․

  • Հատված Վարդապետություն և Ուխտեր 1 բաժնից, որը ներկայացնում է առնվազն մեկ պատճառ, թե ինչու է Տերը նախազգուշացնում բոլոր մարդկանց

  • Մեր ժամանակներում Տիրոջ կողմից մեզ տրվող նախազգուշացման օրինակ (Եթե դուք նշել եք, որ Տերը նախազգուշացնում է մեզ աշխարհիկ մարտահրավերների և մեղքերի մասին [տես Վարդապետություն և Ուխտեր 1․15–17], կարող եք կիսվել սուրբ գրություններից որևէ հատվածով կամ մեր օրերի մարգարեի խոսքերով, որը նախազգուշացնում է մեզ ժամանակակից գայթակղությունների մասին)։

  • Ձեր զգացմունքներն ու մտքերն այն մասին, որ Տերը իր նախազգուշացնող ուղերձով կիսվում է մեզ հետ այսօր: Կարող եք նաև ներառել ձեր փորձառությունը։

Երբ ուսանողները կիսվում են, փնտրեք եղանակներ, որոնցով կարող եք գովել և շնորհակալություն հայտնել նրանց անկեղծ ջանքերի համար, ինչպես նաև ընդգծել Փրկչի սերը, որն արտահայտվում է ուղերձների միջոցով, որ Նա ուղարկում է մեզ այսօր:

դասընթացի պատկերակ Լրացուցիչ գաղափարների համար, թե ինչպես կարող եք հայտնել ուսանողներին, որ դուք գնահատում եք իրենց մեկնաբանությունները, կարդացեք «Հայտնեք ուսանողներին, որ դուք գնահատում եք իրենց ջանքերը՝ նախքան նրանք կմեկնաբանեն կամ երբ նրանք ձեռք են բարձրացնում մեկնաբանելու համար»։ Այս դասընթացը կարող եք գտնել Ուսուցչի կատարելագործման հմտություններ. Սիրեք նրանց, ում ուսուցանում եք ուսուցողական նյութում։