Դաս 6. Վարդապետություն և Ուխտեր 1․37–38. «Լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով՝ միևնույն է»
«Դաս 6. Վարդապետություն և Ուխտեր 1․37–38. «Լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով՝ միևնույն է» Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 1․37–38», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիա
«Լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով՝ միևնույն է»
Պատվիրանների Գրքի Իր ոգեշնչված նախաբանը եզրափակելով (այժմ՝ Վարդապետություն և Ուխտեր)՝ Տերը վկայեց, որ Ինքը խոսում է մեզ հետ Իր մարգարեների միջոցով: Այս դասը կօգնի ուսանողներին ուսումնասիրել Տիրոջ խոսքերը սուրբ գրությունների և մեր օրերի մարգարեների խոսքերի միջոցով:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ինչո՞ւ է մեզ հարկավոր լսել Տիրոջը
Պատկերացրեք, որ դուք հնարավորություն ունեք նույն սենյակում գտնվելու Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հետ:
Ինչո՞ւ կուզենաք խոսել Նրա հետ և լսել նրան:
Ի՞նչ թեմաներ կուզենայիք, որ Փրկիչը քննարկեր ձեզ հետ կամ ո՞ր հարցերում ուղղություն ցույց տար: Ինչո՞ւ։
Ի՞նչ եք կարծում, այդ փորձառությունն ինչպե՞ս կարող է ազդել ձեզ վրա:
Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդումը, որը կօգնի ձեզ իմանալ, թե ինչպես կարող եք լսել Փրկչի խոսքերը և ինչպես դրանք կարող են օրհնել անձամբ ձեզ:
Ինչպես լսել Փրկչին մեր կյանքում
Փրկիչը սիրում է մեզ և ցանկանում է, որ մենք շարունակաբար ձգտենք լսել Նրա ձայնը: Վարդապետություն և Ուխտերի նախաբանի վերջում Փրկիչը նշել է մի քանի եղանակ, որոնցով Ինքը խոսում է մեզ հետ:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 1․37–38 հատվածները՝ փնտրելով այն եղանակները, որոնցով Նա խոսում է մեզ հետ: Օգտակար կլինի հիշել, որ «պատվիրաններ» բառը վերաբերում է Պատվիրանների գրքին (կամ Վարդապետություն և Ուխտերին):
Ի՞նչ սովորեցիք այդ հատվածներից։
Տիրոջ խոսքերն ուսումնասիրելու ցանկությունն ինչո՞ւ երբեմն կարող է դժվար առաջանալ:
Մեր բացահայտած ճշմարտությունը կամ Վարդապետություն և Ուխտեր 1․37–38 հատվածների այլ արտահայտություններն ինչպե՞ս կարող են ոգեշնչել ձեզ ուսումնասիրելու Տիրոջ խոսքերը:
Ինչու ենք մենք ցանկանում ուսումնասիրել Նրա խոսքերը
Դիտեք հետևյալ տեսանյութը և կարդացեք ստորև բերված խոսքերը՝ փնտրելով այն պատճառները, թե ինչու մեքն պետք է ուսումնասիրենք Տիրոջ խոսքերը սուրբ գրությունների և մեր օրերի մարգարեների խոսքերի միջոցով.
Երիտասարդ Կանանց գերագույն նախագահության նախկին առաջին խորհրդական քույր Քերոլ Ֆ. Մակքոնկին ուսուցանել է․
[Վերջին օրերի մարգարեները] խոսում են Քրիստոսի անունով: Նրանք մարգարեանում են Քրիստոսի անունով: Նրանք բոլոր բաներն անում են Հիսուս Քրիստոսի անունով: Նրանց խոսքում մենք լսում ենք Տիրոջ ձայնը և զգում ենք Փրկչի սերը: (Քերոլ Ֆ. Մակքոնկի «Ապրենք մարգարեների խոսքերի համաձայն», Լիահոնա, նոյեմբեր 2014, 77)
Ի՞նչը ձեզ դուր եկավ կամ ի՞նչ սովորեցիք այս տեսանյութից և այս խոսքերից:
Ե՞րբ եք դուք (կամ որևէ մեկը, ում ճանաչում եք) զգացել, որ ուղերձ եք ստացել Տիրոջից՝ սուրբ գրությունների կամ մեր օրերի մարգարեների խոսքերի միջոցով:
Փորձեք կիրառել
Մի քանի րոպե հատկացրեք հետևյալ հատվածներից և մեր օրերի մարգարեների խոսքերից մի քանիսը փնտրելու համար: Ուսումնասիրելիս պատկերացրեք, որ Տերն է ասում ձեզ այս խոսքերը: (Սա ուսումնասիրության օգտակար հմտություն է, որը կարող եք օգտագործել սուրբ գրություններն ուսումնասիրելիս:) Կարող եք նշել այն, ինչը ձեզ համար կարևոր է:
Ուսումնասիրեք վերջին գերագույն համաժողովի ելույթներից մի քանիսը կամ բոլորը, որոնք, ձեր կարծիքով, կօգնեն անձամբ ձեզ:
Ի՞նչ սովորեցիք:
Ինչպե՞ս ազդեց ձեր ուսումնասիրության վրա այն, որ պատկերացրեցիք, թե ինչպես է Փրկիչն ասում ձեզ այդ խոսքերը:
Եթե անձնական ուսումնասիրության ժամանակ պարբերաբար այդպես անեք, ինչպե՞ս դա կարող է ազդել Փրկչի հետ ձեր հարաբերությունների վրա:
Եզրափակելով՝ ձեր օրագրում գրեք, թե ինչ կուզենայիք անել, որպեսզի ավելի մոտենաք Փրկչին՝ Նրա ծառաների խոսքերի միջոցով: Ահա որոշ գաղափարներ․
Պարբերաբար ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտերն այնպես, կարծես Տերը խոսում է ձեզ հետ:
Լսեք մարգարեների խոսքերը, երբ առավոտյան պատրաստվում եք գնալ դպրոց կամ երեկոյան պատրաստվում եք քնելու կամ ցանկացած այլ ժամանակ, որն ավելի արդյունավետ է ձեզ համար: