«Դաս 22. Վարդապետություն և Ուխտեր 11.1–7. «Հավիտենական փրկություն գանձել Աստծո արքայությունում»», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 11.1–7», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Այն, թե ում ենք մենք որոշում հետևել, ինչ ենք փնտրում և ինչպես ենք անցկացնում մեր ժամանակը, կարող է մեծապես ազդել այն բանի վրա, թե ով ենք մենք ի վերջո դառնում: Որպես Վերականգնման մաս՝ մեր սիրառատ Փրկիչը շռայլ խորհուրդ է տվել այն մասին, թե որը պետք է լինի մեր կյանքի նպատակը: Այս դասը կօգնի ուսանողներին ավելի մեծ ցանկություն զգալ՝ փնտրելու հավիտենական կյանքի պարգևը, որը Հիսուս Քրիստոսն առաջարկում է բոլոր նրանց, ովքեր ստանալու են այն:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ուղերձներ, որոնք արժե կրկնել
Դասի սկզբում կարող եք առաջարկել ուսանողներին մտածել այն ուղերձների մասին, որոնք հաճախ կրկնվում են: Նրանք կարող են նշել ուղերձներ, որոնք նկատում են գովազդներում, երաժշտության մեջ կամ մեմերում: Առաջարկեք նրանց մտածել, թե ինչու են այս ուղերձներից մի քանիսը հաճախ կրկնվում: Դա կօգնի նախապատրաստել ուսանողներին մտածելու այն ուղերձների մասին, որոնք Տերը հաճախ կրկնում է, և այն մասին, թե ինչու է դա անում:
Որո՞նք են այն մի քանի հատուկ ուղերձները, որ Հիսուս Քրիստոսը ոգեշնչել է Իր ապրող մարգարեներին հաճախակի կրկնել:
Ի՞նչ կրկնվող ուղերձներ եք նկատել մինչ այժմ՝ Վարդապետություն և Ուխտերի ձեր ուսումնասիրության ընթացքում:
Ի՞նչ կարող ենք իմանալ Փրկչի մասին այս կրկնվող ուղերձների միջոցով:
1829 թվականին շատ մարդիկ, որոնց թվում՝ Օլիվեր Քաուդերին, Հայրում Սմիթը, Ջոզեֆ Նայթ Ավագը և Դեյվիդ Ուիթմերը ցանկանում էին իմանալ, թե ինչ է Հիսուս Քրիստոսը կամենում, որ իրենք իմանան և անեն: Փրկչի սիրառատ պատասխաններից մի քանիսը ներառում են կրկնվող ճշմարտություններ, որոնք Նա ցանկանում է, որ մենք բոլորս հասկանանք և ապրենք դրանցով:
Կարող եք առաջարկել ուսանողներին չորս հոգանոց խմբեր կազմել և յուրաքանչյուր ուսանողի առաջարկել ուսումնասիրել ստորև նշված բաժիններից մեկը: Ուսանողներից մեկը կարող է բարձրաձայն կարդալ իր բաժնի հատվածները: Յուրաքանչյուր հատվածից հետո նրանք կարող են կանգ առնել, որպեսզի իրենց դասընկերները կիսվեն նմանություններով և տարբերություններով, որոնք նկատում են իրենց բաժինների համապատասխան հատվածներում:
Կարդացեք Վարդապետության և Ուխտերի հետևյալ բաժիններից յուրաքանչյուրի առաջին վեց հատվածները. 6 , 11 , 12 և 14 : Յուրաքանչյուրում համեմատեք Փրկչի ուղերձը:
«Նա, ով ունի հավիտենական կյանք, հարուստ է»
Կարդացեք հատված 7 -ը՝ բաժիններ 6 և 11 -ում՝ փնտրելով Փրկչի խորհուրդը բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ծառայել Նրան:
Ուսանողները կարող են կիսվել նմանատիպ մի ճշմարտությամբ. Հիսուս Քրիստոսը ցանկանում է մեզ հավիտենական կյանք պարգևել, որն ամենից արժեքավորն է բոլոր պարգևներից:
Ուսանողներին հնարավորություն տվեք խորացնելու իրենց հասկացողությունը հավիտենական կյանքի իմաստի և այն մասին, թե ինչու է այն այդքան արժեքավոր պարգև մեզ համար: Դուք կարող եք դա անել՝ առաջարկելով ուսանողներին անհատապես կամ խմբերով ուսումնասիրել ստորև նշված աղբյուրներից մի քանիսը: Որպես այլընտրանք, դուք կարող եք գրել այս հղումները փոքր թերթիկների վրա, փակցնել սենյակի տարբեր մասերում, ապա հնարավորություն տալ ուսանողներին շրջել սենյակով և լուռ ուսումնասիրել դրանք՝ ինքնուրույն նշումներ կատարելով:
Մի քանի ուսանողի խնդրեք կիսվել ուսումնասիրության ընթացքում իրենց սովորածով և զգացածով:
Խորհեք ձեր սովորածի շուրջ
Մի քանի րոպե հատկացրեք՝ ուսանողների հետ քննարկելու հավիտենական կյանք փնտրելու ճանապարհին հնարավոր շեղող հանգամանքները: Առաջարկեք նրանց լուռ խորհել, թե իրենց ներկայիս որոշումները որքան լավ են պատրաստում իրենց ստանալ հավիտենական կյանք: Կարող եք կատարել հետևյալ վարժությունը, որպեսզի օգնեք ուսանողներին զգալ հավիտենական կյանք փնտրելու ավելի մեծ ցանկություն.
Թվարկեք հնարավորինս շատ պատճառներ, թե ինչու է հավիտենական կյանք ունեցող մարդը հարուստ (տես Վարդապետություն և Ուխտեր 11.7 )։
Կարող եք ուսանողներին առաջարկել գրատախտակին գրել նախորդ հուշման իրենց պատասխանները: Կամավորներին առաջարկեք նկարագրել, թե ինչու է իրենց գրածն արժեքավոր իրենց համար: Դա կարող է լինել դասի կարևոր մասը։ Կարող է նպատակահարմար լինել ուսանողներին շատ ժամանակ տրամադրել գրելու, խորհելու և կիսվելու համար:
Ավարտեք դասը՝ առաջարկելով ուսանողներին մտածել, թե ինչպես կարող է իրենց կյանքի վրա ազդել այն, ինչ իրենք սովորել և զգացել են այսօր: Հետևյալ հարցերը ուսանողներին հնարավորություն կտան գրանցելու իրենց մտքերն ու տպավորությունները ուսումնական օրագրերում:
Ի՞նչ սովորեցիք այսօր, որը մեծացնում է Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին մոտ լինելու ձեր ցանկությունը:
Ի՞նչ եղանակներով կարող եք այնպես անել, որ աշխարհիկ ձգտումները չգերակայեն դեպի հավիտենական կյանք ձեր առաջընթացի նկատմամբ:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է.
Մենք Աստծո զավակներն ենք՝ կարգված անմահության և հավիտենական կյանքի համար: …
Ի վերջո, այն ինչին մենք ձգտում ենք, Հոր և Որդու հետ մոտիկ և մնայուն հարաբերության օրհնությունն է: Սա է առաջացնում ողջ տարբերությունը և հավերժորեն արժե այդ գինը։ (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Մեր հարաբերությունը Աստծո հետ », Լիահոնա , նոյեմբեր 2022, 79–80)։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ասել է.
Իր կյանքի և առաքելության ընթացքում Տեր Հիսուս Քրիստոսը ծառայել է բազում հիանալի նպատակների, սակայն այդ առաքելության մի կարևոր երևույթ հաճախ մնում է աննկատ: Նրա հետևորդներն այն ժամանակ լիովին չէին հասկանում դա, և ժամանակակից քրիստոնեության մեջ շատերը նույնպես չեն ընկալում, բայց Փրկիչն Ինքը բազմիցս և ընդգծված է խոսել դրա մասին: Դա այն մեծ ճշմարտությունն է, որ այն ամենով, ինչ Հիսուսն արել կամ ասել է՝ ներառյալ Իր քավիչ տառապանքն ու զոհաբերությունը, Նա ցույց է տվել մեզ, թե ով և ինչպիսին է մեր Երկնային Հայրը, որքան նվիրված է Նա տարբեր տարիքի և տարբեր ազգերի Իր զավակներին: Խոսքով և գործով Հիսուսը մեզ համար բացահայտել է և օգնել, որ մենք անձամբ հասկանանք Իր Հոր՝ մեր Երկնային Հոր ճշմարիտ էությունը:
Նա արել է դա առնվազն մասնակիորեն, որովհետև դրանից հետո և հիմա մենք բոլորս կարիք ունենք լիարժեք ճանաչելու Աստծուն, որպեսզի ավելի խորը սիրենք և կատարելապես հնազանդվենք Նրան: (Ջեֆրի Ռ. Հոլլանդ «Աստծո վեհությունը », Լիահոնա , նոյեմբեր 2003, 70)
Յոթանասունից երեց Քրիստոֆել Գոլդենն ուսուցանել է․
Հավիտենական կյանքի մեր որոնումը ոչ այլ ինչ է, քան այն հասկացողության որոնումը, թե ով է Աստված և ինչպես վերադառնանք ապրելու Նրա հետ: Փրկիչն աղոթեց Իր Հորը․ «Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. և նրան, որ ուղարկեցիր՝ Հիսուսին Քրիստոսին» [Հովհաննես 17.3 ]։ (Քրիստոֆել Գոլդեն, «Հայրը և Որդին », Լիահոնա , մայիս 2013, 99–100)
Երկսայր սրի օգտագործումը և պատկերումը տարածված էր հին աշխարհում և այն հանդիպում է ինչպես Հին, այնպես էլ Նոր Կտակարաններում (տես Դատավորաց 3.16 , Սաղմոս 149.6 , Առակաց 5.4 , Եբրայեցիս 4.12 , Հայտնություն 1.16 , 2.12 )։ Երկսայրի սուրը կարող է կտրել երկու կողմով, և օգտագործողին լրացուցիչ առավելություններ է տալիս մարտի ժամանակ: Աստծո սպառազինության վերաբերյալ իր համանմանության մեջ Պողոս առաքյալը Հոգու սուրը համեմատեց Աստծո խոսքի հետ (տես Եփեսացիս 6.17 )։
Եբրայեցիս 4.12 հատվածում ասվում է. «Կենդանի է Աստծու խոսքն ու ազդեցիկ և ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է»։ Այս նույն խոսքերը Փրկիչն օգտագործեց մեր օրերում, երբ նկարագրում էր Իր խոսքը (տես Վարդապետություն և Ուխտեր 6.2 , 11.2 , 12.2 , 14.2 , 33.1 )։ Հունարեն կենդանի բառի համարժեքը նշանակում է ժիր և աշխույժ։ Հունարեն ազդեցիկ բառի համարժեքը նշանակում է ակտիվ և արդյունավետ։
Առաջարկեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ինչպես է Փրկիչը նկարագրել Իր «խոսքը» հատված 2 ՝ Վարդապետություն և Ուխտեր 6 , 11 , 12 և 14 բաժիններում։
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ Աստծո խոսքի զորությունը, կարող եք նրանց բաժանել չորս հոգանոց խմբերի և խմբի յուրաքանչյուր ուսանողի հանձնարարել սուրբ գրությունների ստորև նշված հատվածներից մեկը: Առաջարկեք նրանց ուսումնասիրել իրենց հատվածը և կիսվել իրենց խմբի հետ, թե ինչ իմացան Աստծո խոսքի մասին տարբեր հատվածներում, և ինչպես է այն օրհնել իրենց։ Խրախուսեք ուսանողներին նաև փնտրել համեմատություններ Աստծո խոսքի և սրի միջև:
Կարող եք գրատախտակին նկարել միասայր և երկսայր սուր։ Տարբեր խմբերի ուսանողներին առաջարկեք քննարկել երկսայր սրի առավելությունները և նկարի շուրջը թվարկել, թե ինչ իմացան այս հատվածներից:
Օրինակ՝ Ալմա 31.5 հատվածից ուսանողները կարող են իմանալ, որ Աստծո խոսքը նույնիսկ ավելի զորեղ է, քան սուրը։ Հելաման 3.29 հատվածում նրանք կարող են տեսնել, թե ինչպես է Աստծո խոսքը զանազանում և զատում ճշմարտությունը կեղծիքից։ Ջոզեֆ Սմիթի փորձառությունից նրանք կտեսնեն, որ Աստծո խոսքը կարող է թափանցել մեր սրտերը և օգնել մեզ գործել արդարությամբ: Եբրայեցիս 4.12 հատվածից ուսանողները կիմանան, որ Աստծո խոսքը կարող է թափանցել մեր միտքն ու հոգին:
Եթե ուսանողների համար օգտակար կլինի տեսնել, թե ինչպես կարող են շեղող հանգամանքները և նույնիսկ լավ զբաղմունքներից շատերը ազդել դեպի հավիտենական կյանք իրենց առաջընթացի վրա, կարող եք ցուցադրել հետևյալ տեսանյութը “The Soul’s Sincere Desire ”(3:28), ChurchofJesusChrist.org ։
3:28
Երբ ուսանողները դիտում են, առաջարկեք նրանց մտածել այն բաների մասին, որ իրենք պետք է անեն ամեն օր, և այն մասին, թե ինչպես են իրենք նախընտրում անցկացնել իրենց ազատ ժամանակը: Տեսանյութից հետո ուսանողները կարող են ցուցակ կազմել՝ գրելով այն ամենը, ինչ իրենք սովորաբար անում են օրվա ընթացքում, այնուհետև ընդգծել այն գործողությունները, որոնք իրենց ավելի են մոտեցնում Փրկչին և ջնջել այն գործողությունները, որոնք կարող են իրենց հեռացնել Նրանից: