«Դաս 21. Վարդապետություն և Ուխտեր 10․ Աստծո իմաստությունը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 10», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 21. Վարդապետություն և Ուխտեր 10-11
Վարդապետություն և Ուխտեր 10
Աստծո իմաստությունը
116 ձեռագիր էջերի կորստից հետո ոսկե թիթեղները, Ուրիմը և Թումիմը, ինչպես նաև թարգմանելու զորությունը ժամանակավորապես վերցվեցին Ջոզեֆ Սմիթից: Տերն ընդունեց Ջոզեֆի անկեղծ ապաշխարությունը և բացատրեց, թե ինչպես է Ինքը ճանապարհ պատրաստել Իր աշխատանքը շարունակելու համար՝ Իր իմաստության և կանխատեսության միջոցով: Այս դասը կօգնի ուսանողներին մեծացնել իրենց վստահությունը, որ Աստված կօգնի իրենց հաղթահարել սատանայի խորամանկ ծրագրերը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ձեր ճանաչած ամենաիմաստուն մարդը
-
Հետևյալ ոլորտներից յուրաքանչյուրում ո՞վ է ամենաիմաստուն մարդը, որին դուք գիտեք, կամ որը ապրել է երկրի վրա։
Գիտություն, պատմություն, կրոն, առողջապահություն, տեխնոլոգիա
-
Եթե դուք միավորեիք ձեր իմացած բոլոր իմաստուն մարդկանց իմաստությունը, ի՞նչ եք կարծում, այդ միավորված իմաստությունը ինչպե՞ս կհամեմատվեր Աստծո իմաստության հետ:
Աստված ոչ միայն մեզանից յուրաքանչյուրից իմաստուն է: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 10.43 հատվածը՝ տեսնելու, թե ուրիշ ինչին է գերազանցում Աստծո իմաստությունը:
-
Ինչպե՞ս կարող է որևէ մեկին օգուտ տալ այն ճշմարտության իմացությունը, որ Աստծո իմաստությունն ավելի մեծ է, քան սատանայի խորամանկությունը։
-
Ի՞նչ օրինակներ կան սուրբ գրություններում կամ պատմության մեջ, որոնցում Աստծո իմաստությունը հաղթում է սատանայի խորամանկ ծրագրին:
Այս դասն ուսումնասիրելիս մտածեք սատանայի այն ջանքերի մասին, որոնցով նա ցանկանում է կանգնեցնել ձեր հոգևոր առաջընթացը և խանգարել ձեզ կատարել Աստծո աշխատանքը։ Լսեք Սուրբ Հոգուն, որը վկայում է, որ Աստված լիովին հասկանում է սատանայի մարտավարությունները և արդեն ձեզ համար ճանապարհ է պատրաստել՝ հաղթահարելու դրանք:
«Սատանայի խորամանկությունը»
Սատանան ծրագիր ուներ ընդհատելու Մորմոնի Գրքի թարգմանությունը և ստիպելու մարդկանց կասկածի տակ դնել գրքի ճշմարտացիությունը: Մարտին Հարրիսը ճնշում գործադրեց Ջոզեֆ Սմիթի վրա, որպեսզի Ջոզեֆը թույլ տա իրեն ցույց տալ Մորմոնի Գրքի առաջին 116 ձեռագիր էջերը իր կնոջը և ուրիշներին: Ջոզեֆը շարունակում էր Աստծուց թույլտվություն խնդրել, նույնիսկ այն բանից հետո, երբ Աստված երկու անգամ ասաց, որ թույլ չտա դա: Մարտինն ի վերջո կորցրեց էջերը։ Դրանից հետո Մորոնի հրեշտակը Ջոզեֆից վերցրեց ոսկե թիթեղները և Ուրիմն ու Թումիմը:
-
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ մտահոգություններ կարող էր ունենալ Ջոզեֆը ձեռագիրը կորցնելուց հետո:
Խոնարհ ապաշխարության ժամանակաշրջանից հետո Ջոզեֆը կրկին ստացավ ոսկե թիթեղները և Ուրիմն ու Թումիմը: Մորոնին ասաց նրան, որ Տերն ընդունել է նրա ապաշխարությունը:
-
Ինչո՞ւ էր Տիրոջ ուղերձը Վարդապետություն և Ուխտեր 10.43 հատվածում հատկապես մխիթարական այդ ժամանակ Ջոզեֆի համար:
Վարդապետություն և Ուխտեր 10 բաժնում Տերն ուսուցանեց է Ջոզեֆին, որ նրանք, ովքեր գողացել են էջերը, ծրագրել են փոխել ձեռագրի բառերը: Եթե Ջոզեֆը վերաթարգմաներ նույն նյութը, նրանք կպնդեին, որ նա այլ կերպ է թարգմանել և, հետևաբար, կեղծ մարգարե է (տես Վարդապետություն և Ուխտեր 10.10–19)։
-
Որո՞նք են այն աշխատանքի օրինակները, որ Աստված խնդրում է երիտասարդներին կատարել այսօր:
-
Ի՞նչ դավադիր ծրագրեր է կիրառում սատանան՝ փորձելով մեզ խանգարել իրականացնել Աստծո աշխատանքը:
Ձեր ուսումնական օրագրում գրեք այն աշխատանքը, որի վրա, ըստ ձեզ, Աստված կկամենար, որ դուք կենտրոնանայիք հիմա և կատարեիք ապագայում: Այս մասին խորհելը հնարավորություն կտա, որ Սուրբ Հոգին ոգեշնչի ձեզ որոշ գաղափարներով: Ի՞նչ մեթոդներ կարող է սատանան հիմա կիրառել ձեր կյանքում, որպեսզի փորձի ձեզ հետ պահել Աստծո աշխատանքը կատարելուց:
Աստծո իմաստությունը
Հուշումներ օգնության համար․
-
1 Նեփի 19.1–3. Աստված պատվիրել էր Նեփիին պատրաստել թիթեղների երկու հավաքածու, որոնք ընդգրկում էին նույն ժամանակաշրջանը:
-
Մորմոնի խոսքերը 1.3–7. Աստված ոգեշնչեց Մորմոնին ներառել Նեփիի փոքր թիթեղները՝ նույն ժամանակաշրջանի համառոտագրությամբ, որը Մորմոնն արդեն պատրաստել էր Նեփիի մյուս թիթեղներից։
-
Վարդապետություն և Ուխտեր 10.30, 40–42. Աստված Ջոզեֆ Սմիթին պատվիրեց, որ թարգմանի Նեփիի փոքր թիթեղները, այլ ոչ թե վերաթարգմանի այն էջերը, որոնք Մարտինը կորցրել էր մեծ թիթեղների Մորմոնի համառոտագրությունից:
-
Վարդապետություն և Ուխտեր 10.43–46. Աստված համեմատեց գողացված էջերի բովանդակությունը (տես հատված 44) այն բովանդակության հետ, որը Ջոզեֆը թարգմանելու էր (տես հատվածներ 45–46)։
Աստծո իմաստությունը մեր կյանքում
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Աստված ցանկանում, որ այսօր դեռահասներն իմանան, թե Նա ինչ է ուսուցանել Ջոզեֆ Սմիթին այս բաժնում:
-
Ի՞նչ է Աստված պատրաստել, որպեսզի օգնի մեզ խուսափել սատանայի խորամանկությունից և շարունակել կատարել Իր աշխատանքը: