Սեմինարիա
Վարդապետություն և Ուխտեր 10–11․ Ակնարկ


«Վարդապետություն և Ուխտեր 10–11․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 10–11», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Վարդապետություն և Ուխտեր 10–11

Վարդապետություն և Ուխտեր 10–11

Ակնարկ

Տերը բացատրեց, թե ինչ եղավ Մորմոնի Գրքի ձեռագրի 116 կորած էջերի հետ և ինչպես պետք է շարունակել թարգմանության աշխատանքը: Հայրում Սմիթը ցանկանում էր օգնել Տիրոջ Եկեղեցու Վերականգնմանը, և նրան խորհուրդ տրվեց, թե ինչպես պետք է պատրաստվի ծառայել:

դասընթացի պատկերակԽրախուսեք սովորողներին կիսվել իրենց սովորած ճշմարտություններով. ուսանողներին հնարավորություն տալով բանավոր արտահայտելու իրենց մտքերն ու զգացմունքները՝ դուք կօգնեք նրանց զգալ, որ Սուրբ Հոգին ուսուցանում կամ վկայում է ճշմարտության մասին: Դասի ընթացքում գտեք պահեր, երբ կարող եք առաջարկել ուսանողներին խորհել, թե իրենք ինչ են սովորում, և կիսվել իրենց մտքերով: Ավելին իմանալու համար, թե ինչպես է Փրկիչը դա արել, տես «Փրկիչը խրախուսել է մարդկանց կիսվել այն ճշմարտություններով, որ իրենք իմացել են» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Դա անելու օրինակ կարող եք տեսնել նաև այս շաբաթվա դասում, որը վերնագրված է «Վարդապետություն և Ուխտեր 10»։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Վարդապետություն և Ուխտեր 10

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին մեծացնել իրենց վստահությունը, որ Աստված կօգնի իրենց հաղթահարել սատանայի խորամանկ ծրագրերը:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին կարդալ Սրբեր 1.51–53 հատվածները, որը կօգնի վերհիշել ձեռագրի 116 էջերի կորստի հետ կապված իրադարձությունները և այն հուսահատությունը, որ Ջոզեֆն ու նրա ընտանիքը զգացին այդ ժամանակ:

  • Աշխատաթերթ. «Աստծո իմաստությունը»

Վարդապետություն և Ուխտեր 11.1–7

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելի մեծ ցանկություն զգալ՝ փնտրելու հավիտենական կյանքի պարգևը, որը Հիսուս Քրիստոսն առաջարկում է բոլոր նրանց, ովքեր ստանալու են այն:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 11.7 հատվածը և համեմատել հարուստ լինելու աշխարհիկ սահմանումը Տիրոջ սահմանման հետ: Առաջարկեք նրանց խորհել, թե ինչու են տարբերվում այդ սահմանումները:

  • Նյութեր. սենյակում փակցված թղթի կտորներ, որոնց վրա գրված են սուրբ գրությունների հղումները և աղբյուրները

Վարդապետություն և Ուխտեր 11.8–30

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին փնտրել Տիրոջ օգնությունը, երբ պատրաստվում են մասնակցել Նրա աշխատանքին:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խորհել, թե ինչու են մեր ցանկությունները կարևոր Տիրոջ համար և մտածել, թե իրենք ինչ եղանակներով կարող են զորացնել Նրան ավելի հավատարմորեն ծառայելու իրենց ցանկությունը։