Մորմոնի Գրքի թարգմանության վրա աշխատելիս Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին իմացան, որ Հիսուս Քրիստոսը Նեփիացիներին տվել է մկրտելու իշխանություն: Երբ Ջոզեֆն ու Օլիվերը աղոթքներով ձգտում էին ավելին իմանալ, նրանց այցելեց Հովհաննես Մկրտիչը, իսկ ավելի ուշ՝ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը, որոնք ուղարկվեցին՝ վերականգնելու քահանայության իշխանությունը երկրի վրա: Այս դասը կօգնի ուսանողներին զգալ Փրկչի քահանայության իշխանության վերականգնման նշանակությունը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Փրկիչը տալիս է Իր իշխանությունը
Ի՞նչ գիտեք այս նկարներում պատկերված իրադարձությունների մասին:
Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց Փրկչի քահանայության իշխանության:
Եկեղեցու կանանց ուղղված իր ելույթում նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, թե որքան կարևոր է քահանայության վերականգնումը մեր կյանքում․
Շատ եմ ցանկանում, որ դուք հասկանաք, որ քահանայության վերականգնումը նույնքան կարևոր է կնոջ համար, որքան ցանկացած տղամարդու: Մելքիսեդեկյան Քահանայության վերականգնման շնորհիվ ուխտեր պահող կանայք և տղամարդիկ կարող են ստանալ «եկեղեցու բոլոր հոգևոր օրհնությունները» կամ կարող ենք ասել՝ բոլոր հոգևոր գանձերը, որոնք Տերը պահել է Իր զավակների համար։
Յուրաքանչյուր կին և յուրաքանչյուր տղամարդ, ով Աստծո հետ ուխտ է կապում և պահում այդ ուխտերը, և ով արժանիորեն մասնակցում է քահանայության արարողություններին, ուղղակիորեն կարող է ստանալ Աստծո զորությունը: (Ռասսել Մ․ Նելսոն, «Հոգևոր գանձեր»,Լիահոնա, նոյեմբեր 2019, 77)
Քահանայության վերականգնումը
Մորմոնի Գրքի թարգմանության վրա աշխատելիս Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին իմացան, որ Հիսուս Քրիստոսը Նեփիացիներին տվել է մկրտություն կատարելու իշխանություն (տես 3 Նեփի 11.18–27)։ Ցանկանալով ավելին իմանալ այս իշխանության մասին՝ Ջոզեֆն ու Օլիվերը գնացին Սասքուեհանա գետի մոտակա անտառը և աղոթեցին:
Ի՞նչ օրհնություններ է տալիս Փրկիչը Ահարոնյան Քահանայության բանալիների միջոցով:
Հովհաննես Մկրտչի այցից հետո Փրկիչը ուղարկեց Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, որպեսզի վերականգնեն Մելքիսեդեկյան քահանայությունը երկրի վրա (տես Վարդապետություն և Ուխտեր 27.12, 128.20)։ 1836 թվականին Ջոզեֆ Սմիթը ստացավ քահանայության լրացուցիչ բանալիներ (տես Վարդապետություն և Ուխտեր 110.11–16)։ Յուրաքանչյուր իրադարձություն հանգեցնում էր Աստծո զորության հետագա ստացմանը՝ քահանայության արարողությունների միջոցով։
Ի՞նչ արարողություններ է Տերը հասանելի դարձրել մեզ Իր քահանայության միջոցով:
Մասնակցություն քահանայության արարողություններին
Կարդացեք Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.73–74 հատվածները՝ փնտրելով, թե Ջոզեֆի և Օլիվերի վրա ինչպես է ազդել մասնակցությունը մկրտության և քահանայության ձեռնադրման արարողություններին:
Ի՞նչ ապացույց եք տեսնում, որ այս արարողությունները Ջոզեֆին և Օլիվերին ավելի մեծ հնարավորություն տվեցին ստանալու Աստծո զորությունը:
Քահանայության արարողություններին մասնակցելն ինչպե՞ս է օգնել ձեզ ավելի մեծ հասանելիություն զգալ դեպի Աստծո զորությունը: