«Դաս 26. Վարդապետություն և Ուխտեր 17․ Երեք վկաները», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 17», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 26. Վարդապետություն և Ուխտեր 12-17, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.66–75
Վարդապետություն և Ուխտեր 17
Երեք վկաները
Տերը խոստացավ Ջոզեֆ Սմիթին, որ ևս երեք հոգի կլինեն ոսկե թիթեղների վկաներ: Օլիվեր Քաուդերին, Դեյվիդ Ուիթմերը և Մարտին Հարրիսը կանչվեցին Աստծո կողմից՝ այդ վկաները լինելու համար: Իրենց հավատքի շնորհիվ նրանց այցելեց Մորոնի հրեշտակը և նրանք լսեցին Փրկչի ձայնը, որը հայտարարեց, որ այն, ինչ իրենք տեսան՝ ճշմարիտ էր: Այս դասը կօգնի ուսանողներին ամրապնդել իրենց վկայությունը Մորմոնի Գրքի մասին՝ Երեք Վկաների վկայությունները ուսումնասիրելու միջոցով:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Վկաներ
Վկաները կարևոր դեր են խաղում Երկնային Հոր փրկության ծրագրում: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 6.28 հատվածը՝ փնտրելով, թե Տերն ինչ է ուսուցանել է վկաների մասին (տես նաև Բ Կորնթացիս 13.1)։
-
Որո՞նք են Եկեղեցու վկաների օրինակները:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Փրկիչն Իր աշխատանքի համար բազմաթիվ վկաներ ապահովում:
Երեք վկաները
Ջոզեֆ Սմիթը՝ Մորմոնի Գրքի և հայտնությունների միջոցով գիտեր, որ Տերը թույլ է տալու այլ մարդկանց տեսնել ոսկե թիթեղները: Նա գիտեր, որ վկաներից երեքը կտեսնեն թիթեղները Աստծո զորության միջոցով (տես 2 Նեփի 27.12–13, Եթեր 5.2–4, Վարդապետություն և Ուխտեր 5.11–15)։ Օլիվեր Քաուդերին, Դեյվիդ Ուիթմերը և Մարտին Հարրիսը՝ յուրաքանչյուրը ունեին ոգեշնչված ցանկություն՝ լինել վկաներից մեկը: Նրանցից յուրաքանչյուրը կարևոր դեր խաղաց Մորմոնի Գրքի ի հայտ գալու գործում:
Երեք վկաներից յուրաքանչյուրի անունը տեղադրեք իր կյանքի մասին ճիշտ տեղեկության կողքին:
-
Օլիվեր Քաուդերի
-
Դեյվիդ Ուիթմեր
-
Մարտին Հարրիս
-
Տրամադրել է ֆինանսավորում Մորմոնի Գրքի տպագրության համար
-
Եղել է Ջոզեֆի հիմնական գրագիրը՝ Մորմոնի Գրքի թարգմանության մեծ մասի համար
-
Ջոզեֆ Սմիթին հրավիրել է իր ընտանիքի տուն՝ ավարտելու Մորմոնի Գրքի թարգմանությունը։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 17.1–2 հատվածները՝ փնտրելով, թե Տերն ինչ ասաց Երեք վկաներին այն մասին, ինչ նրանք կտեսնեն:
-
Ի՞նչ գիտեք այդ առարկաներից ցանկացածի մասին:
-
Ի՞նչ պահանջեց Տերն այս մարդկանցից՝ այդ առարկաները տեսնելու համար:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 17.3–9 հատվածները՝ փնտրելով, թե ինչ պատասխանատվություն էին ստանձնելու Երեք վկաները թիթեղները տեսնելուց հետո:
Ի՞նչ պատասխանատվություն ենք մենք կրում, երբ Տերը մեզ վկայություն է տալիս աստվածային ճշմարտությունների մասին:
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր այն, որ Փրկիչը տվեց Իր վկայությունը Մորմոնի Գրքի մասին:
«Երեք վկաների վկայությունը»
Կարդացեք «Երեք վկաների վկայությունը», որը գտնվում է Մորմոնի Գրքի ներածական էջերում՝ փնտրելով, թե ինչի մասին են նրանք վկայել:
-
Ի՞նչն եք կարևոր համարում նրանց վկայության մեջ:
-
Ի՞նչ կարող ենք սովորել Երեք վկաներից՝ Մորմոնի Գրքի ճշմարիտ լինելու վերաբերյալ մեր սեփական վկայությունը ստանալու մասին:
Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգը վկայել է նրանց վկայության զորության մասին: Կարդացեք հետևյալ խոսքերը կամ դիտեք «Ջոզեֆ մարգարեի առաքելության հարատև վկայությունը» տեսանյութը (17:32, դիտել 4:18-5:43)։
Նրանք, ում սիրում եք, կարող են ունենալ ավելին, քան այն ֆիզիկական ապացույցները, որոնք տրվեցին այդ վկաներին իրենց տեսածով և լսածով: Այդ Երեք վկաները ևս մի բան ունեին, մի բան, որի կարիքը մենք բոլորս ունենք: Սուրբ Հոգին վկայեց նրանց մտքին և սրտին, որ այն, ինչ նրանք տեսան և լսեցին, ճշմարիտ է: Հոգին ասաց նրանց, որ հրեշտակը Աստծուց է, և որ ձայնը Տեր Հիսուս Քրիստոսի ձայնն է: Հոգու այդ վկայությունը տրվեց նրանց և շատերին, ովքեր այնտեղ չէին: Դա վկայություն է, որը կարող է մերը լինել և ընդմիշտ մնալ մեզ հետ, եթե մենք արժանանաք Սուրբ Հոգու ընկերակցությանը։
Երեք վկաները երբեք չեն ժխտել Մորմոնի Գրքի մասին իրենց վկայությունը։ Նրանք չէին կարող, քանի որ գիտեին, որ այն ճշմարիտ է։ Նրանք զոհաբերություններ կատարեցին և հանդիպեցին ավելի շատ դժվարությունների, որոնց մասին քչերը գիտեն միայն: Օլիվեր Քաուդերին մահանալիս այդ նույն վկայությունը բերեց Մորմոնի Գրքի աստվածային բնույթի մասին։ Բայց փորձությունների ժամանակ նրանք տատանվեցին իրենց հավատքի մեջ, որ Ջոզեֆը, այնուամենայնիվ, Աստծո մարգարեն է, և որ դեպի Փրկիչը գալու միակ ճանապարհը Նրա վերականգնված Եկեղեցու միջոցով է։ Այն, որ նրանք շարունակում էին հաստատել, թե ինչ էին տեսել ու լսել այդ հրաշալի փորձառության ընթացքում, երբ երկար ժամանակ օտարացած էին Եկեղեցուց և Ջոզեֆից, նրանց վկայությունն առավել զորեղ է դարձնում։ (Հենրի Բ․ Այրինգ, «Ջոզեֆ մարգարեի առաքելության հարատև վկայությունը», Լիահոնա, նոյեմբեր 2003, 90)
-
«Երեք վկաների վկայությունն» ինչպե՞ս է ազդում Մորմոնի Գրքի մասին ձեր վկայության վրա: Ինչպե՞ս է այն ազդում Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայության վրա։
-
Մենք ի՞նչ եղանակներով կարող ենք կիսվել Փրկչի և Մորմոնի Գրքի մասին մեր վկայությամբ: