Սեմինարիա
Վարդապետություն և Ուխտեր 12–17, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.66–75․ Ակնարկ


«Վարդապետություն և Ուխտեր 12–17, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.66–75․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 12–17, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.66–75», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Վարդապետություն և Ուխտեր 12–17, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.66–75

Վարդապետություն և Ուխտեր 12–17, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.66–75

Ակնարկ

Մորմոնի Գիրքը թարգմանելիս Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին հարց ունեին մեղքերի թողության համար մկրտության վերաբերյալ: Նրանք հարց ուղղեցին Տիրոջը: Նրանց հարցին ի պատասխան՝ Հովհաննես Մկրտիչը հայտնվեց և վերականգնեց Ահարոնյան Քահանայությունը: Քահանայության վերականգնումը շարունակվեց մի քանի շաբաթ անց, երբ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը վերականգնեցին Մելքիսեդեկյան Քահանայությունը: Երբ Մորմոնի Գրքի թարգմանությունը մոտենում էր ավարտին, ընտրվեց երեք անձ՝ ոսկե թիթեղները տեսնելու համար: Օլիվեր Քաուդերին, Դեյվիդ Ուիթմերը և Մարտին Հարրիսը տեսիլքի միջոցով տեսան Մորոնի հրեշտակին և ոսկե թիթեղները: Նրանք նաև լսեցին Տիրոջ ձայնը, որը հայտարարեց, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

դասընթացի պատկերակ Օգնեք ուսանողներին կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա․ Եթե դուք օգնեք ուսանողներին կենտրոնացնել ավետարանի ուսումնառությունը Հիսուս Քրիստոսի վրա, Սուրբ Հոգին կարող է օգնել նրանց ավելի լավ հասկանալ և գնահատել Փրկչին: Հարցեր տվեք, որոնք կօգնեն ուսանողներին ապացույցներ փնտրել Նրա զորության, ողորմածության և քավիչ առաքելության մասին: Առաջարկեք ուսանողներին գրի առնել կամ կիսվել Նրա հանդեպ ունեցած իրենց զգացմունքներով: Որպեսզի ավելին իմանաք, թե Փրկիչը ինչպես է դա արել, տես «Օգնեք սովորողներին ճանաչել Տիրոջ սերը, զորությունը և ողորմածությունը իրենց կյանքում» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Դա անելու օրինակ կարող եք տեսնել նաև այս շաբաթվա դասում, որը վերնագրված է «Վարդապետություն և Ուխտեր 14»։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.68–75, Վարդապետություն և Ուխտեր 13

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին զգալ Փրկչի քահանայության իշխանության վերականգնման նշանակությունը:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք դասի գալուց առաջ պատրաստվել կիսվելու քահանայության վերականգնման վերաբերյալ իրենց ունեցած տեղեկություններով կամ հարցերով: Նրանք կարող են պատրաստվել՝ կարդալով Եկեղեցու պատմության նկար 5-ի տեքստը՝ «Սասքուեհանա գետը», որը գտնվում է Եռահատորի վերջում կամ Gospel Library հավելվածի «Ուսումնասիրության օժանդակ նյութեր» բաժնում:

  • Տեսանյութ. «Հոգևոր գանձեր» (18:07, դիտեք 3:00-3:51)

Վարդապետություն և Ուխտեր 14

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին լինել հնազանդ և դիմանալ մինչև վերջ՝ Փրկչի զորությամբ:

  • Ուսանողի նախապատրաստում․ Կարող եք առաջարկել ուսանողներին փնտրել մի սկզբունք, որը նրանք կարող են կիրառել սուրբ գրությունների իրենց անձնական ուսումնասիրությունից: Ուսանողները կարող են օգտագործել Եկ, հետևիր ինձ ձեռնարկի ուսումնական նյութերից մի քանիսը։

  • Տեսանյութ․ «Վաղը Տերը հրաշքներ կգործի ձեր շրջապատում» (19:18, դիտել 15:08-16:21)

Վարդապետություն և Ուխտեր 17

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ամրապնդել իրենց վկայությունը Մորմոնի Գրքի մասին՝ Երեք վկաների վկայությունները ուսումնասիրելու միջոցով:

  • Ուսանողի նախապատրաստում. կարող եք առաջարկել ուսանողներին ChurchofJesusChrist.org կայքում որոնել տեղեկություններ Մորմոնի Գրքի Երեք վկաների մասին և պատրաստվել՝ կիսվելու իրենց գտածով:

  • Նյութեր. Պայուսակ և առարկա (առարկան պետք է հնարավոր լինի թաքցնել պայուսակում․ որոշ ուսանողներ պետք է տեսնեն առարկան և նկարագրեն այն դասարանին)

  • Տեսանյութ․ «Մեկ օր հավերժության համար» (23:09, դիտել 15:01-17:55), Ջոզեֆ մարգարեի առաքելության հարատև վկայությունը (17:32, դիտել 4:18-5:43)