«Վարդապետություն և Ուխտեր 18․11–16․ «Որքան մեծ կլինի ձեր ուրախությունը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 18․11–16», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 28․ Վարդապետություն և Ուխտեր 18
Վարդապետություն և Ուխտեր 18․11–16
«Որքան մեծ կլինի ձեր ուրախությունը»
Շարունակելով բացահայտել Իր կամքը Իր Եկեղեցու վերաբերյալ, Տերը խոսեց Ջոզեֆ Սմիթի, Օլիվեր Քաուդերիի և Դեյվիդ Ուիթմերի հետ այն ուրախության մասին, որը կարող է առաջանալ Իր ավետարանով կիսվելուց: Այս դասը կօգնի ուսանողներին մեծացնել Փրկչի ավետարանով ուրիշների հետ կիսվելու ցանկությունը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ի՞նչն է ուրախություն պարգևում
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են, որ մենք ուրախություն զգանք (տես 2 Նեփի 2․25)։ Վարդապետություն և Ուխտեր 18 բաժնում Փրկիչը հայտնեց, թե ինչն է իրեն ուրախացնում և բացատրեց, թե մենք ինչպես կարող ենք զգալ նույն ուրախությունը:
Հիսուս Քրիստոսի ուրախությունը
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 8․11–13 հատվածները և փնտրեք, թե ինչն է մեծ ուրախություն պատճառում Փրկչին։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Փրկիչն այդպիսի մեծ ուրախություն զգում, երբ մենք ապաշխարում ենք:
-
Փրկչի մասին այս գիտելիքն ինչպե՞ս կարող է ազդել ձեր գործողությունների և ցանկությունների վրա:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 18․14–16 հատվածները և նշեք այն արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչ է Փրկիչը ցանկանում մեզ համար:
-
Այս հատվածներն ի՞նչ են օգնում ձեզ հասկանալ Փրկչի և այն մասին, թե Նա ինչ է ցանկանում մեզ համար։
Յոթանասունից երեց Մարկուս Բ. Նեշը խոսել է այն ուրախության մասին, որը կարող է առաջանալ ավետարանով կիսվելուց.
Երբ մարդը սովորում է կյանքի փառահեղ նպատակը, հասկանում է, որ Քրիստոսը ներում և սատարում է Իր հետևորդներին, իսկ հետո, մտնելով մկրտության ջրերը հետևում է Քրիստոսին, կյանքը փոխվում է դեպի լավը, նույնիսկ, երբ կյանքի արտաքին հանգամանքները չեն փոխվում դեպի լավը։
Մի պայծառ երջանիկ քույր, որին ես հանդիպեցի Նիգերիայի Օնիցա քաղաքում, ինձ ասաց, որ այն պահից, երբ ինքը սովորեց ավետարանը և մկրտվեց (այժմ կօգտագործեմ նրա խոսքերը). «Ամեն ինչ լավ է ինձ համար։ Ես երջանիկ եմ: Ես երկնքում եմ»։ Ավետարանով կիսվելը ուրախություն և հույս է առաջացնում ինչպես տվողի, այնպես էլ ստացողի հոգում: Իսկապես, «որքան մեծ կլինի ձեր ուրախությունը», երբ դուք կիսվեք ավետարանով։ Ավետարանով կիսվելն ուրախության ուրախությունն է և հույսի հույսը։ (Մարկուս Բ. Նաշ «Բարձր պահեք ձեր լույսը», Լիահոնա, նոյեմբեր 2021, 71)
-
Ձեր կարծիքով, ուրիշին դեպի Հիսուս Քրիստոսն ուղղորդելն ինչո՞ւ է մարդուն այդքան մեծ ուրախություն պարգևում։
-
Ի՞նչ փորձառություններ եք ունեցել (կամ գիտեք այդպիսի փորձառությունների մասին), երբ տեսել եք ուրիշների հետ ավետարանով կիսվելու ուրախությունը:
Խոչընդոտների հաղթահարումը
Գրեք, թե ինչով կարող եք կիսվել այն մարդու հետ, որը մտահոգություններ ունի Փրկչի ավետարանով կիսվելու վերաբերյալ: Կարող եք ներառել հետևյալը.
-
Այն, ինչ գիտեք Փրկչի մասին, որը կարող է մեծացնել ուրիշներին Նրա մոտ բերելու ձեր ցանկությունը (և, հնարավորության դեպքում, այն սուրբ գրությունը, որը վկայում է ձեր գիտելիքի մասին)
-
Ինչպես է Փրկչին մոտենալը ձեզ ուրախություն պարգևել, և ինչու կցանկանայիք, որ ուրիշները նույնպես ստանային այդ օրհնությունները
-
Փորձառություններ, որոնք դուք կամ ձեզ ծանոթ մարդիկ ունեցել են Քրիստոսի մոտ հոգիներ բերելով, և ինչպես են այդ փորձառությունները ուրախություն պարգևել
Որոշ ժամանակ տրամադրեք՝ խորհելու այն մասին, թե ինչ սովորեցիք ու զգացիք այսօրվա դասից: Գրեք, թե ինչ կարծիք ունեք ավետարանով կիսվելու և ուրիշներին Հիսուս Քրիստոսի մոտ բերելու փորձի մասին: Ներառեք այն ամենը, ինչ սովորեցիք և կցանկանայիք հիշել՝ հատկապես Փրկչի մասին։