Սեմինարիա
Դաս 30․ Վարդապետության սերտման գործնական պարապմունք 2․ Հասկանալ և ձեռք բերել հոգևոր գիտելիքներ


«Վարդապետության սերտման գործնական պարապմունք 2․ Հասկանալ և ձեռք բերել հոգևոր գիտելիքներ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետության սերտման գործնական պարապմունք 2», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 30․ Վարդապետություն և Ուխտեր 18

Վարդապետության սերտման գործնական պարապմունք 2

Հասկանալ և ձեռք բերել հոգևոր գիտելիքներ

երիտասարդները խորհում են, կարծես՝ հայտնություն են փնտրում

Վարդապետության սերտումը կօգնի ուսանողներին կառուցել իրենց կյանքի հիմքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա: Այս դասը ուսանողներին հնարավորություն կտա զարգացնել վարդապետության սերտման հատվածների և դրանցում ուսուցանվող վարդապետության սերտման հմտությունը, ինչպես նաև սովորել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստվածային սկզբունքները:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման կրկնություն․ Հասկանալ

Հետևյալ վարժությունը ուսանողներին հնարավորություն կտա խորացնել իրենց հասկացողությունը վարդապետության սերտման մեկ կամ մի քանի հատվածների վերաբերյալ: Այս վարժությունը պետք է տևի ընդամենը 10–15 րոպե, որպեսզի դասի ընթացքում բավարար ժամանակ լինի վարդապետության սերտման գործնական պարապմունքի համար:

Կարող եք նվագարկել երգ կամ օրհներգ և առաջարկել ուսանողներին ձեռք բարձրացնել, եթե ճանաչեն այդ երգը։ Այնուհետև առաջարկեք ձեռք բարձրացնել նրանց, ովքեր որոշ չափով գիտեն երգի բառերը։ Եվ վերջապես, առաջարկեք ձեռք բարձրացնել այն ուսանողներին, որոնք հասկանում են, թե ինչի մասին է երգը, և կիսվել, թե ինչի մասին է այն։

  • Ո՞րն է տարբերությունը ճանաչելու, իմանալու և հասկանալու միջև:

  • Ի՞նչ եղանակներով կարող ենք ճանաչել կամ իմանալ որևէ բան՝ առանց այն հասկանալու:

  • Որքանո՞վ է այն կիրառելի վարդապետության սերտման դեպքում:

Կարող եք առաջարկել ուսանողներին նայել վարդապետության սերտման հատվածները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2023)։ Խնդրեք նրանց ընտրել դրանցից մեկը, որը կցանկանային ավելի լավ հասկանալ: Հետևյալ վարժությունը կօգնի ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը:

Պատկերացրեք, որ կա մեկը, որն իսկապես ունի ձեր ընտրած հատվածում գտնվող ուղերձի կարիքը: Սակայն դուք ունեք ընդամենը 30 վայրկյան՝ նրան բացատրելու հատվածի իմաստը: Հաջորդ մի քանի րոպեները հատկացրեք հատվածի բովանդակությունը ավելի լավ հասկանալու համար:

Կարող եք ուսումնասիրել հետևյալ ռազմավարություններից մի քանիսը.

  • Դանդաղ կարդացեք հատվածը:

  • Փնտրեք այն բառերի կամ արտահայտությունների բացատրությունը, որոնք չեք հասկանում:

  • Կարդացեք բաժնի գլխագիրը՝ հատվածի հիմքում ընկած պատմությունը իմանալու համար։

  • Նայեք էջատակերի ծանոթագրությունները։

  • Օգտագործեք Gospel Library հավելվածի նյութերը։

Բավարար ժամանակից հետո ուսանողներին բաժանեք խմբերի կամ զույգերի։ Ուսանողները կարող են կազմել և կիսվել իրենց ընտրած վարդապետության սերտման հատվածների 30 վայրկյանանոց ամփոփումներով:

Սովորեք և կիրառեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները

Անհրաժեշտության դեպքում առաջարկեք ուսանողներին կարճ վերանայել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները (տես 5–12 պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում [2023])։ Կրկնելու համար առաջարկվող վարժությունները ներառված են հավելվածի «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում:

Երբ ուսանողները վերանայեն սկզբունքները, կարող եք քննարկել հետևյալ սցենարը: Առաջարկեք ուսանողներին մտածել որոշակի մանրամասներ, որոնք սցենարն ավելի կհամապատասխանեցնեն իրենց կյանքին: Օրինակ՝ նրանք կարող են որոշել, թե Ջոզին ինչ որոշում է փորձում կայացնել (օրինակ՝ արդյոք նա պետք է դադարի ընկերություն անել, ինչպես պետք է հաղթահարի վարդապետության հետ կապված մտահոգությունները կամ արդյոք նա պետք է ծառայի միսիայում):

Ջոզին կարևոր որոշում պետք է կայացնի։ Նա հասկանում է, որ այս որոշումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ իր կյանքի վրա և ցանկանում է փնտրել Աստծո ուղղորդումը՝ հայտնության միջոցով։ Ջոզին աղոթել է՝ ուղղորդում խնդրելով, բայց չի զգացել, որ պատասխան է ստացել: Նա ցանկանում է իմանալ՝ արդյոք ճիշտ եղանակով է հայտնություն փնտրում։

  • Ինչպե՞ս կարող է Ջոզին օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ հասկանալու համար, թե ինչպես ստանալ հայտնություն:

Եթե ուսանողները վստահ են, որ հասկանում են երեք սկզբունքները, հնարավորություն տվեք նրանց որոշել, թե որ սկզբունքը կկիրառեին առաջինը, եթե լինեին Ջոզիի իրավիճակում: Եթե նրանք վստահ չեն՝ որ սկզբունքից սկսել, կարող եք օգտագործել ստորև ներկայացված առաջարկները: Առավելագույնս օգնեք ուսանողներին այս քննարկման շրջանակներում ուսումնասիրել յուրաքանչյուր սկզբունք։

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

Կարդացեք պարբերություն 8-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի (2023) «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում՝ փնտրելով գաղափարներ այն մասին, թե ինչպես ուղղորդում խնդրել Երկնային Հորից՝ դժվար որոշում կայացնելիս:

  • Ինչպե՞ս կարող է Ջոզին դիտարկել իր որոշումը փրկության ծրագրի համատեքստում:

  • Որոշումը հավերժության հեռանկարով դիտարկելը ինչպե՞ս կարող է օգնել հայտնություն հրավիրելու հարցում:

Գործեք հավատքով

Առաջարկեք ուսանողներին կարդալ և քննարկել հետևյալը զույգերով կամ փոքր խմբերով:

Կարդացեք պարբերություններ 5-ը և 7-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի (2023) «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում՝ փնտրելով ճշմարտություններ, որոնք կարող են օգնել Ջոզիին փնտրել և ստանալ հայտնություն Երկնային Հորից:

  • Ըստ ձեզ, ինչո՞ւ է Ջոզին կարծում, որ հայտնություն չի ստացել: (Նշեք, թե պարբերություն 7-ում ինչը կարող է օգտակար լինել Ջոզիին՝ հասկացողությունը մեծացնելու համար)։

  • Ի՞նչ եղանակներով Ջոզին կարող էր գործել հավատքով՝ հայտնություն ստանալու համար:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

  • Որո՞նք են աստվածայնորեն սահմանված այն աղբյուրները, որոնք Ջոզին կարող է ուսումնասիրել՝ ավելի լավ հասկանալու, թե ինչպես փնտրել, ստանալ կամ ճանաչել հայտնությունը:

    Անհրաժեշտության դեպքում ուսանողներին առաջարկեք նայել «Հայտնություն» բաժինը Սուրբ գրքերի ուղեցույցում կամ Ավետարանական թեմաներում։

    Ուսանողների համար կարող են նաև օգտակար լինել հետևյալ սուրբ գրությունները․ Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.11–14, 29, Վարդապետություն և Ուխտեր 6․14–16, 22–24, 8․1–3, 9․8–9, 11․12–13։ Ուսումնասիրելուց հետո ուսանողները կարող են կարդալ իրենց գտած մեջբերումները և կիսվել, թե ինչու են կարծում, որ դրանք օգտակար կլինեն:

    Եթե օգտակար կլինի, գրատախտակին գծեք երեք սյունակ և յուրաքանչյուր սյունակի վերևում գրեք այս արտահայտություններից մեկը. Փնտրեք հայտնություն, Ստացեք հայտնություն և Ճանաչեք հայտնությունը։ Երբ ուսանողները կիսվեն իրենց գտածով, առաջարկեք նրանց գրել իրենց գաղափարները այս վերնագրերից մեկի կամ մի քանիսի տակ: Եթե որևէ սյունակում ավելի քիչ գաղափարներ գրված լինեն, հարցրեք ուսանողներին, թե ինչ սովորեցին, որը կարող է օգտակար լինել հայտնության այդ հատվածի համար:

  • Ուրիշ ի՞նչ սովորեցիք կամ հասկացաք հայտնություն ստանալու մասին, որով կարող եք կիսվել Ջոզիի հետ:

Ուսանողներին հնարավորություն տվեք հարցեր տալու կամ կիսվելու իրենց ունեցած փորձառություններով: Նրանց կիսվելու ընթացքում շարունակեք ընդգծել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Դուք կարող եք դա անել՝ մատնանշելով, թե ինչպես են նրանք կիրառել սկզբունքներն իրենց փորձառության ժամանակ կամ առաջարկելով նրանց փորձել կիրառել սկզբունքները՝ հարցերի պատասխանները փնտրելիս: Հիշեք, որ պարտադիր չէ, որ դուք իմանաք նրանց տված բոլոր հարցերի պատասխանները: Նախագահ Մ. Ռասել Բալլարդը Տասներկու Առաքյալների Քվորումից մի անգամ ասել է ուսուցիչներին. «Շատ նորմալ է ասել. «Ես չգիտեմ»: Սակայն, երբ դա ասում եք, պարտավոր եք գտնել ձեր ուսանողների տված խորամիտ հարցերի լավագույն պատասխանները» («ԵԿՀ-ի ուսուցիչների հնարավորությունները և պարտականությունները 21-րդ դարում» [ուղերձ Եկեղեցու կրթական համակարգի կրոնի ուսուցիչներին, փետրվար 26, 2016 թ․], broadcasts.ChurchofJesusChrist.org