«Վարդապետություն և Ուխտեր 19․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 19», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Վարդապետություն և Ուխտեր 19
Վարդապետություն և Ուխտեր 19
Ակնարկ
Մարտին Հարրիսը Մարգարե Ջոզեֆ Սմիթին խնդրեց, որ հայտնություն ստանա Տիրոջ կողմից, երբ հասկացավ, որ կարող է կորցնել իր ագարակը՝ Մորմոնի Գրքի տպագրության գումարը վճարելու համար: Վարդապետություն և Ուխտեր 19 բաժնում Փրկիչը պատմեց, թե Ինքն ինչպես որոշեց ենթարկվել Երկնային Հոր կամքին և զորություն ձեռք բերեց՝ հաղթահարելու բոլոր բաները: Տերը խորհուրդ տվեց Մարտինին ապաշխարել և կատարել այն զոհաբերությունը, որը պահանջվում է տպագրատանն ունեցած պարտքը վճարելու համար:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Վարդապետություն և Ուխտեր 19.1–24, Մաս 1
Դասի նպատակը․ օգնել մեծացնել ուսանողների ցանկությունը՝ հետևելու Երկնային Հոր կամքին ենթարկվելու Հիսուս Քրիստոսի օրինակին:
-
Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին մտածել այն դեպքերի մասին, երբ երիտասարդները գայթակղվում են անել այն, ինչ իրենք են ուզում, այլ ոչ թե այն, ինչ Տերն է ցանկանում:
-
Բովանդակություն ցուցադրման համար․ Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի խոսքերը
Վարդապետություն և Ուխտեր 19.1–24, Մաս 2
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելի խորը գնահատել Փրկչի ապաշխարության պարգևը, որը հնարավոր է դառնում Նրա մեծ քավող զոհաբերության շնորհիվ:
-
Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին կարդալ Ալմա 36.12–21 հատվածները՝ փնտրելով, թե Ալման ինչու զգաց և ահռելի վիշտ, և սքանչելի ուրախություն իր ապաշխարության մեջ:
-
Բովանդակություն ցուցադրման համար. ելույթներ և խոսքեր ապաշխարության մասին
-
Նյութեր. թղթի կես թերթիկներ
-
Տեսանյութ․ «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը» (4:48, դիտել 1:56-4:48-ը)
-
Աշխատաթերթ․ «Հիսուս Քրիստոսը և մեր ապաշխարությունը»
Վարդապետություն և Ուխտեր 19․25–41
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հետևել Փրկչի օրինակին՝ զոհաբերելու այն ամենը, ինչ Երկնային Հայրը խնդրում է մեզանից:
-
Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին հարցնել Եկեղեցու վստահելի մի անդամի, թե ինչ զոհաբերություններ է նա կատարել որպես Տիրոջ աշակերտ:
-
Բովանդակություն ցուցադրման համար. հուշումներ ուսումնական օրագրի վարման վերաբերյալ
Գնահատեք ձեր գիտելիքները 2
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հիշել և գնահատել, թե Վարդապետություն և Ուխտեր գրքի ուսումնասիրության իրենց փորձառությունները մինչ այժմ ինչպես են օգնել իրենց աճել հոգևորապես:
-
Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին խորհել սեմինարիայի՝ վերջին շրջանի մի դասի մասին, որը հատկապես ազդեցիկ էր իրենց համար: Նրանք կարող են խորհել այդ դասի արդյունքում տեղի ունեցած ցանկացած փոփոխության մասին:
-
Նյութեր․ փոքր թերթիկներ
-
Նկարներ. Մորոնին հայտնվում է Ջոզեֆ Սմիթին, Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին թարգմանում են թիթեղները, Երեք Վկաները տեսնում են թիթեղները, մարդու գծապատկեր՝ մտքի և սրտի նշանով