Սեմինարիա
Դաս 32. Վարդապետություն և Ուխտեր 19.1–24, Մաս 2. «Ես՝ [Հիսուս Քրիստոսը], տառապել եմ այս բաները բոլորի համար»


«Վարդապետություն և Ուխտեր 19.1–24, Մաս 2. «Ես՝ [Հիսուս Քրիստոսը], տառապել եմ այս բաները բոլորի համար», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 19.1–24, Մաս 2», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 32․ Վարդապետություն և Ուխտեր 19

Վարդապետություն և Ուխտեր 19.1–24, Մաս 2

«Ես, [Հիսուս Քրիստոսը] տառապել եմ այս բաները բոլորի համար»

Փրկչի սպիացած ձեռքերը

Տերը Մարտին Հարրիսին զորեղ ճշմարտություններ ուսուցանեց Իր Քավության մասին՝ Վարդապետություն և Ուխտեր 19 բաժնում։ Մեր մեղքերի համար ապաշխարությունը հնարավոր է Հիսուս Քրիստոսի միջոցով: Նրա և Նրա ողորմած ու սիրող Քավության շնորհիվ մենք կարող ենք մաքրվել մեր ապաշխարության միջոցով: Այս դասը կարող է օգնել ուսանողներին ավելի խորը գնահատել Փրկչի ապաշխարության պարգևը, որը հնարավոր է դառնում Նրա մեծ քավող զոհաբերության շնորհիվ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ճշմարտությո՞ւն, թե՞ առասպելներ

Դասը սկսելու համար օգնեք ուսանողներին գնահատել, թե ինչ գիտեն կամ ինչին են հավատում ապաշխարության վերաբերյալ: Դա անելու հնարավոր ուղիներից մեկն է առաջարկել նրանց գնահատել հետևյալ արտահայտությունները: Դուք կարող եք առանձին տպել յուրաքանչյուր արտահայտություն և ցուցադրել դրանք գրատախտակին: Այնուհետև ուսանողները կարող են արտահայտությունները բաժանել երկու խմբի․ Ճշմարտություններ կամ Առասպելներ։ Մեկ այլ տարբերակ է ստեղծել անանուն թվային հարցում և առաջարկել ուսանողներին պատասխանել:

Հետևյալ արտահայտությունները ճշմարտություննե՞ր, թե՞ առասպելներ են։

  • Ապաշխարության հիմնական նպատակը մեղսավորներին պատժելն է:

  • Նրանք, ովքեր չեն ապաշխարում, արժանի չեն լինի վերադառնալու Աստծո հետ ապրելու:

  • Թեև դա կարող է դժվար լինել, արժե անցնել դժվարության միջով և ապաշխարել:

  • Ապաշխարությունը Աստծո պարգևն է:

  • Երկնային Հայրը չի կարող իսկապես սիրել ինձ, քանի դեռ ես չեմ ապաշխարել:

  • Ապաշխարությունը անցավ գործընթաց է:

Հետևյալ հարցերը կարող են օգնել ուսանողների պատասխանները քննարկելու ժամանակ: Քննարկման օգտակար կետերին ծանոթանալու համար տես Ավետարանական թեմաներ, «Ապաշխարություն» հոդվածը, topics.ChurchofJesusChrist.org կամ «Eight Myths about Repentance», Լիահոնա, մարտ 2016 թ․, 52–55։

Նշում. Չափազանց շատ ժամանակ մի ծախսեք քննարկման վրա․ ուսանողները կարող են համեմատել այս արտահայտությունները Փրկչի ուսմունքների հետ դասի վերջում:

  • Ի՞նչն է այս արտահայտությունները դարձնում ճշմարտություն կամ առասպել:

  • Ինչո՞ւ որոշ մարդիկ գուցե հավատան, որ առասպելներից մեկը ճշմարիտ է:

Առաջարկեք ուսանողներին իրենց ուսումնական օրագրերում հակիրճ գրել ապաշխարության վերաբերյալ իրենց սեփական զգացմունքները: Կարող եք խնդրել նրանց ներառել իրենց մտքերը քննարկված ճշմարտությունների և առասպելների մասին:

Վարդապետություն և Ուխտեր 19 բաժնում Տերը պատասխանել է Մարտին Հարրիսի մտահոգություններին առ այն, որ ինքը կարող է կորցնել իր ագարակը՝ Մորմոնի Գրքի տպագրության գումարը վճարելու համար։ Տերն ուսուցանեց Մարտինին ապաշխարության և Իր մեծ քավող զոհաբերության մասին: Այսօր ուսումնասիրելիս կարող եք ձեր ուսումնական օրագրում գրել այն ճշմարտությունները, որոնք սովորում եք Փրկչի և ապաշխարության օրհնության մասին, որ Նա առաջարկում է մեզ:

Նրա տառապանքը թեթևացնում է մեր տառապանքը

Այս ուսումնական վարժության ընթացքում ուսանողները կարող են աշխատել փոքր խմբերով: Խրախուսեք ուսանողներին ակնածանք ցուցաբերել այս հատվածներն ուսումնասիրելիս:

Ուսանողներին հետաքրքիր կլինի իմանալ, որ Վարդապետություն և Ուխտեր 19․16–19 հատվածներում ընդգրկվածը սուրբգրային միակ պատմությունն է, որտեղ Փրկիչը անձամբ է նկարագրում Իր տառապանքները:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 19․15–20 և փնտրեք, թե Փրկիչն ինչ է ցանկանում, որ դուք սովորեք Իր և ապաշխարության մասին: Դուք կարող եք աղոթել և հրավիրել Սուրբ Հոգուն, որ օգնի ձեզ հասկանալ, թե Տերն ինչ է ցանկանում, որ դուք իմանաք և զգաք այս հատվածներից:

վարդապետության սերտման հատվածի պատկերակ Վարդապետություն և Ուխտեր 19.16–19-ը սուրբ գրությունների սերտման հատված է։ Առաջարկեք ուսանողներին նշել սուրբ գրությունների սերտման հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել:

Երբ ուսանողները կիսվում են իրենց սովորածով, Սուրբ Հոգին կարող է ամրապնդել նրանց վկայությունները այդ ճշմարտությունների մասին: Այս հնարավորությունն ընձեռելու եղանակներից մեկը հետևյալն է․ յուրաքանչյուր խմբին տվեք թղթի մի կեսը: Առաջարկեք խմբերին թղթի վրա գրել մի կարևոր ճշմարտություն, որը իրենք իմացան ապաշխարության կամ Փրկչի մասին իրենց ուսումնասիրությունից: Առաջարկեք յուրաքանչյուր խմբից մեկին կանգնել, բարձրաձայն կարդալ իրենց ճշմարտությունը, ապա ցուցադրել այն գրատախտակին:

Առաջարկեք խմբերին համեմատել այն, ինչ դասարանը սովորեց հատվածներից՝ դասի սկզբում վերանայված ճշմարտությունների և առասպելների հետ: Նրանք կարող են քննարկել նմանատիպ հարցեր.

  • Ինչպե՞ս կարող են Փրկչի ուսմունքներն օգնել մեզ ավելի հեշտությամբ բացահայտել ապաշխարության մասին ճշմարտություններն ու առասպելները:

  • Ինչպե՞ս կարող եք ճիշտ վերաշարադրել այս առասպելները, որպեսզի արտացոլեք ապաշխարության մասին ճշմարտությունները:

    Ընդգծեք հետևյալ ճշմարտությունները. Հիսուս Քրիստոսը հոժարակամ կրեց Իր Քավության տառապանքները բոլոր մարդկանց համար (հատվածներ 16, 19 Եթե մենք չընտրենք ապաշխարության ճանապարհը, կտառապենք մեր մեղքերի համար տրվող պատժի հետևանքով։(հատված 17

    Որպեսզի օգնեք ուսանողներին զգալ այս ճշմարտությունների կարևորությունը, քննարկեք հետևյալ հարցերը.

  • Փրկչի խոսքերն Իր Քավության մասին ինչպե՞ս են ազդում Նրա հանդեպ ձեր վերաբերմունքի վրա: Ինչո՞ւ։

  • Ապաշխարելու Տիրոջ պատվիրանն ինչպե՞ս է ցույց տալիս Նրա սերը մեր հանդեպ:

  • Մեր հանդեպ Փրկչի սիրո ընկալումն ինչպե՞ս կարող է մեծացնել ապաշխարելու մեր ցանկությունը:

Ապաշխարության Փրկչի պարգևը

Ուսանողներին հնարավորություն տվեք խորհելու, թե ինչ են զգում Փրկիչի հանդեպ: Ստորև բերված են երեք տարբեր եղանակներ, որոնցով դուք կարող եք դա անել: Դուք կարող եք կիսվել տեսանյութով, առաջարկել ուսանողներին ուսումնասիրել Եկեղեցու ղեկավարների խոսքերը կամ դասարանով միասին օրհներգ երգել: Կարող եք օգտագործել այս եղանակներից մեկը կամ մի քանիսը՝ կախված ձեր ուսանողների կարիքներից և Սուրբ Հոգու հուշումներից:

Տեսանյութ

Կարող եք ցուցադրել «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը» տեսանյութը (4:48)՝ սկսած 1:56 րոպեից։ Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում և կարող է օգնել ուսանողներին պատկերացնել, թե Փրկիչն ինչ տանջանքներ էր պատրաստ կրել՝ մեզ ապաշխարելու հնարավորություն տալու համար: Եթե որոշեք ցուցադրել այն, կարող եք առաջարկել ուսանողներին արտահայտել, թե տեսանյութը դիտելուց հետո ինչ վերաբերմունք ունեն Փրկչի և ապաշխարության պարգևի հանդեպ:

4:48

For God So Loved the World

Give thanks for the Lord Jesus Christ: His life, His atoning sacrifice, and His Resurrection. John 3:16

Եկեղեցու ղեկավարների խոսքերը

աշխատաթերթի պատկերակԿարող եք ուղեկցող աշխատաթերթում առանձնացնել երկու ուղերձները և յուրաքանչյուր ուսանողի տալ ուղերձներից մեկը: Առաջարկեք նրանց ուսումնասիրել ուղերձը և հակառակ կողմում գրել, թե դեռահասի համար ինչու է կարևոր այն հասկանալը: Այնուհետև առաջարկեք նրանց աշխատաթերթերով փոխանակվել մի ուսանողի հետ, որը ուսումնասիրում էր մյուս ուղերձը, ապա կարդալ այդ ուղերձը և մյուս ուսանողի գրածը:

Հիսուս Քրիստոսը և մեր ապաշխարությունը

Յոթանասունից երեց Լին Գ. Ռոբբինսը նկատել է.

Երեց Լին Գ. Ռոբինս

Ոչ ոք ավելի շատ մեր կողմից չէ, որքան Փրկիչը …

… Ապաշխարությունը Նրա պահեստային ծրագիրը չէ այն դեպքերի համար, երբ մենք հնարավոր է՝ ձախողենք: Ապաշխարությունը Նրա ծրագիրն է, իմանալով հանդերձ, որ մենք [ձախողելու] ենք: (Լին Գ. Ռոբբինս «Մինչև յոթանասուն անգամ յոթը,”Լիահոնա, մայիս 2018 թ․, 22)

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վկայել է․

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Հիսուս Քրիստոսը մեր լավագույն օրինակն է, «որ իր առաջին դրուած ուրախութեան փոխանակ խաչը հանձն առավ» [Եբրայեցիս 12․2]: Ինչ հրաշալի բան: Որպեսզի տաներ երկրի վրա երբևէ կրած ամենատանջալի փորձառությունը, մեր Փրկիչը կենտրոնացավ ուրախության վրա:

Իսկ ո՞րն էր ուրախությունը, որը դրվել էր Նրա առաջ: Անշուշտ, այն ընդգրկում էր մեզ մաքրելու, բժշկելու և զորացնելու ուրախությունը, ուրախությունը` վճարելու բոլոր նրանց մեղքերի համար, ովքեր կապաշխարեն, ուրախությունը` իմ և քո տունդարձը հնարավոր դարձնելու համար, որպեսզի մաքուր և արժանի լինենք ապրելու մեր Երկնային Ծնողների ու ընտանիքների հետ: (Ռասսել Մ. Նելսոն, «Ուրախություն և հոգևոր գոյատևում», Լիահոնա, նոյ․ 2016 թ․, 83)

Օրհներգեր Փրկչի մասին

Եթե ​​դուք օգտագործում եք այս եղանակը, կարող եք հնարավորություն տալ ուսանողներին կիսվել Փրկչի մասին խոսքերով տարբեր օրհներգերից, որոնք ուսուցանում են Նրա կողմից տրված ապաշխարության պարգևի մասին: Դասարանով ընտրեք օրհներգերից մի քանիսը՝ ըստ ձեր ուսանողների կարիքների և կարողությունների: Կարող եք առաջարկել ուսանողներին իրենց սուրբ գրություններում այս օրհներգերը կապել Վարդապետություն և Ուխտեր 19.16–19 հատվածների հետ:

Անձնական մտորումներ

Ուսանողներին ժամանակ տվեք մտածելու, թե ինչ սովորեցին ու զգացին: Նրանց առաջարկեք, որ ուսումնական օրագրերում գրանցեն իրենց մտքերն ու տպավորությունները: Առաջարկեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են իրենց կյանք հրավիրել Փրկչի ապաշխարության լիարժեք օրհնությունը:

Ուշադիր և զգայուն եղեք Սուրբ Հոգու հուշումների հանդեպ։ Կարող եք նաև առաջարկել, որ ուսանողները միմյանց հետ կիսվեն իրենց վկայություններով։

Անգիր սովորեք

Կարող եք օգնել ուսանողներին այս դասի ընթացքում անգիր սովորել վարդապետության սերտման հղումը և հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Սուրբգրային հիմնական արտահայտությունը հետևյալն է․ «Ես՝ [Հիսուս Քրիստոսը], տառապել եմ այս բաները բոլորի համար»։ Անգիր սովորելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: