«Գնահատեք ձեր գիտելիքները 2․ Վարդապետություն և Ուխտեր 6–19», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ(2025)
«Գնահատեք ձեր գիտելիքները 2», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 34․ Վարդապետություն և Ուխտեր 19
Գնահատեք ձեր գիտելիքները 2
Մեր հոգևոր ուսումնառության մասին խորհրդածելը և գնահատելը կարող են օգնել մեզ ավելի մոտենալ Փրկչին: Այս դասը կօգնի ուսանողներին հիշել և գնահատել, թե Վարդապետություն և Ուխտեր գրքի ուսումնասիրության իրենց փորձառությունները մինչ այժմ ինչպես են օգնել իրենց աճել հոգևոր առումով:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Գնահատեք ձեր գիտելիքները
-
Որքա՞ն արագ եք դուք առաջադիմում այս գործունեության մեջ:
-
Ինչու՞ է կարևոր գնահատել ձեր առաջընթացը: Ինչպե՞ս դա կարող է ազդել փորձերը շարունակելու ձեր ցանկության վրա:
-
Վարդապետություն և Ուխտերում ձեր սովորածն ինչպե՞ս է ազդել ավետարանի հանդեպ ձեր վերաբերմունքի վրա:
-
Ժամանակի ընթացքում հետևողական ջանքերն ինչպե՞ս են ազդել ձեր հոգևոր աճի և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի վրա:
-
Եթե չեք զգում, որ հոգևորապես աճել եք, ի՞նչ փոքր շտկումներ կարող եք կատարել այն քայլերում, որոնք պարբերաբար կատարում եք:
Բացատրեք, թե ինչպես ստեղծվեց Մորմոնի Գիրքը
Պատկերացրեք, որ ինչ-որ մեկը հետաքրքրվել է Մորմոնի Գրքի հանդեպ ձեր հավատքով և խնդրել է ձեզ օգնել իրեն հասկանալ, թե ինչ է Մորմոնի Գիրքը և որտեղից է այն ի հայտ եկել: Ինչպե՞ս կբացատրեիք այդ ամենը։
Ձեր բացատրության մեջ կարող եք ներառել հետևյալը․
-
Ձեր բառերով պատմեք նրանց Մորմոնի Գրքի ստեղծման պատմությունը: (Կարող եք գտնել սուրբ գրություններ, որոնք կօգնեն ձեզ կամ պատմական տեղեկություններ, որոնք կարող եք ամփոփ ներկայացնել):
-
Օգտագործեք նկարներ, որոնք կարող են օգնել ձեզ բացատրելիս:
-
Կիսվեք Մորմոնի Գրքի վերաբերյալ ձեր զգացմունքներով կամ փորձառություններով:
Զգացեք ձեր հոգու մեծ արժեքն Աստծո համար
Վերջին դասին ձեզ առաջարկվեց ավելի խորը խորհրդածել ձեր արժեքի մասին Աստծո աչքում: Դուք կարող եք ստեղծել մի հիշեցում, որը պարբերաբար կտեսնեք (օրինակ՝ պաստառ կամ հեռախոսի էկրանի ֆոն), ավելի կենտրոնացած աղոթել, ժամանակ տրամադրել օրագրում գրառումներ անելու համար, ուսումնասիրել ձեր հայրապետական օրհնությունը կամ որևէ այլ բան անել:
-
Ի՞նչ եք արել՝ ավելի շատ խորհելու Աստծո համար ձեր արժեքի մասին:
-
Ի՞նչ տարբերություններ եք նկատել վերջերս հետևյալի միջև՝ ինչպես է աշխարհը որոշում արժեքը և ինչպես է Աստված որոշում արժեքը:
-
Ի՞նչ եք սովորել վերջերս, որ հաստատել կամ ավելացրել է ձեր վստահությունը, որ դուք մեծ արժեք ունեք Աստծո աչքում:
Ինչպես ստանալ անձնական հայտնություն
Ընտրեք այս արտահայտություններից մի քանիսը և ավարտեք դրանք ձեր օրագրում: Դուք կարող եք այլ մտքեր և տպավորություններ գրանցելու ցանկություն ունենալ: Անպայման արեք դա;
Ամենակարևոր բանը, որ ես վերջերս իմացել եմ Երկնային Հոր կողմից տրվող հայտնության մասին այն է, որ …
Սուրբ Հոգու միջոցով հայտնություն ստանալու համար վերջերս փորձել եմ անել մի քանի բան, որոնց թվում են …
Կարծում եմ, որ հայտնություն ստանալու իմ կարողության վրա ազդել է …
Վերջերս իմ ունեցած փորձառությունը, որը ես չեն ցանկանա մոռանալ, հետևյալն է …
Ցանկանում եմ շարունակել մեծացնել Աստծուց հայտնություն ստանալու իմ կարողությունը, որովհետև …
Աստծուց հայտնություն ստանալու իմ կարողությունն ավելի մեծացնելու համար ես պարտավորվում եմ …