Սեմինարիա
Վարդապետություն և Ուխտեր 20–22․ Ակնարկ


«Վարդապետություն և Ուխտեր 20–22․ Ակնարկ» Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ, (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 20–22», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Վարդապետություն և Ուխտեր 20–22

Վարդապետություն և Ուխտեր 20–22

Ակնարկ

Մորմոնի Գրքի հրատարակումից կարճ ժամանակ անց՝ 1830 թվականի ապրիլի 6-ին, Նյու Յորք նահանգի Ֆայեթ քաղաքում կազմավորվեց Փրկչի Եկեղեցին։ Վարդապետություն և Ուխտեր 20–22 հատվածներում գրանցված հայտնությունները պարունակում են Տիրոջ խորհուրդը՝ ուղղված նոր կազմավորված Եկեղեցուն: Այս բաժիններում մենք իմանում ենք կարևոր տեղեկություններ, օրինակ՝ Փրկչի Եկեղեցում մկրտվելու համար առաջադրվող պահանջները, հաղորդության աղոթքների խոսքերը և Եկեղեցուն ուղղված Տիրոջ խորհուրդը՝ ընդունել Իր մարգարեի խոսքերը «ողջ համբերությամբ և հավատքով» (Վարդապետություն և Ուխտեր 21.5

դասընթացի պատկերակ Խրախուսեք սովորողներին կիսվել իրենց սովորած ճշմարտություններով. Տերը ցանկանում է, որ մենք՝ բոլորս, և ոչ միայն Իր մարգարեները, զորություն ունենանք խոսելու Իր խոսքը: Նա ցանկանում է դա բոլորիս համար, ներառյալ այն մարդկանց համար, որոնց դուք ուսուցանում եք (տես Վարդապետություն և Ուխտեր 1.20–21): Եղանակներից մեկը, որով մենք կարող ենք օգնել ուսանողներին դա անել, զրույցներ վարելն է, որտեղ նրանք կարող են գործնականում բացատրել ավետարանն ուրիշներին: Ավելին իմանալու համար, թե ինչպես է Փրկիչը դա արել, տես «Փրկիչը խրախուսել է մարդկանց կիսվել այն ճշմարտություններով, որ իրենք իմացել են» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Դա անելու օրինակ կարող եք տեսնել նաև այս շաբաթվա դասի մեջ, որը վերնագրված է Վարդապետություն և Ուխտեր 20․1–36։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Վարդապետություն և Ուխտեր 20․1–36

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու նշանակությունը։

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին մտածել, թե իրենք ինչպես կպատասխանեին մեկին, ով հարցնում է, թե ինչու է անհրաժեշտ պատկանել եկեղեցուն:

  • Տեսանյութ. «Եկեղեցու անհրաժեշտությունը» (15:42, դիտել 0:00-0:48-ը)

  • Աշխատաթերթ․ «Փրկիչն ինչո՞ւ Եկեղեցի ունի»

Վարդապետություն և Ուխտեր 20.37, 68–79

Դասի նպատակը․ այս դասը կարող է օգնել ուսանողներին գնահատել, թե որքանով են իրենք համապատասխանում Տիրոջ ակնկալիքներին՝ Իր Եկեղեցու անդամների համար:

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20.37, 68–79 հատվածները և խնդրել նրանց փնտրել այն ուղեցույցները, որոնք Տերը տվել է նրանց, ովքեր ցանկանում են միանալ Իր Եկեղեցուն և նրանց, ովքեր պատկանում են Իր Եկեղեցուն:

  • Նկար․ մի մարդ՝ իր մկրտության օրը:

  • Աշխատաթերթ․ «Մկրտության և հաղորդության մասին ուսմունքներ Վարդապետություն և Ուխտեր 20 բաժնում»

  • Բովանդակություն ցուցադրման համար․ ցուցումներ ուսանողների համար՝ դասի վերջում ինքնագնահատում կատարելու համար։

Վարդապետություն և Ուխտեր 21

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին համբերությամբ և հավատքով հետևել Տիրոջ մարգարեների խոսքերին:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին դասին գալ պատրաստված՝ կիսվելու, թե ինչպես են իրենք կամ իրենց ծանոթ որևէ մեկը օրհնվել՝ հետևելով մարգարեին:

  • Տեսանյութ. «Աստծո մարգարեն» (15:55, դիտել 11:51-12:17-ը)

  • Առարկա՝ դասարան բերելու համար Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույց (2022), օրինակներ այն ուսանողների համար, որոնք թվային սարքերի հասանելիություն չունեն: