Սեմինարիա
Դաս 35. Վարդապետություն և Ուխտեր 20․1–36․ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կազմավորումը


«Վարդապետություն և Ուխտեր 20․1–36․ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կազմավորումը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 20․1–36», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 35. Վարդապետություն և Ուխտեր 20–22

Վարդապետություն և Ուխտեր 20․1–36

Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կազմավորումը

Հավաք Ուիթմերների տանը՝ Եկեղեցու կազմավորման նպատակով

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին կազմավորվել է Փիթեր և Մերի Ուիթմերների տանը՝ Նյու Յորք նահանգի Ֆայեթ քաղաքում, 1830 թվականի ապրիլի 6-ին: Վարդապետություն և Ուխտեր 20 բաժինը բացահայտում է Տիրոջ ցանկությունները նոր վերականգնված Եկեղեցու վերաբերյալ: Այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին հասկանալ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու նշանակությունը։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Եկեղեցու նշանակությունը

Կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի, որպեսզի նրանք փորձեն բացատրել, թե ինչպես կարող են արձագանքել հետևյալ սցենարին: Դուք կարող եք նաև օգտագործել նախագահ Դալլին Հ. Օուքսի «Եկեղեցու անհրաժեշտությունը» ելույթում ներկայացված սցենարը (0:00-0:48), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

15:54

The Need for a Church

Պատկերացրեք, որ ձեր ընկերների հետ քննարկում եք, թե ինչ եք արել հանգստյան օրերին, և նշում եք եկեղեցի հաճախելու մասին: Ձեր ընկերներից մեկը պատասխանում է. «Չեմ ուզում կոպիտ լինել, բայց ես չեմ հասկանում կազմակերպված կրոնի իմաստը: Դու իսկապե՞ս կարծում ես, որ եկեղեցու կարիք ունես՝ քեզ Աստծուն մոտ զգալու և լավ մարդ լինելու համար»։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ որոշ մարդիկ չեն տեսնում կազմակերպված կրոնի անհրաժեշտությունը:

    Ուսանողների համար օգտակար կլինի մտորել իրենց ներկայիս զգացումների մասին, թե որքան կարևոր է, որ Փրկչն ունենա Իր Եկեղեցին երկրի վրա։ Առաջարկեք նրանց պատասխանել հետևյալ հարցին իրենց ուսումնական օրագրերում.

  • Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց Հիսուս Քրիստոսի Եկեղեցու։

Իրենց պատասխանները գրելու համար ուսանողներին բավարար ժամանակ տրամադրելուց հետո մի քանի պատրաստակամ ուսանողի առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով: Խրախուսեք նրանց այսօր ուսումնասիրելիս փնտրել ճշմարտություններ, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ Փրկչի Եկեղեցու նշանակությունը:

Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կազմավորումը

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Եկեղեցու կազմավորման պատմական համատեքստը, կարող եք ամփոփ ներկայացնել հետևյալ պարբերությունը կամ հանձնարարել ուսանողներից մեկին կարդալ այն: Որպես այլընտրանք, այս իրադարձության հետ կապված դեպքերի մասին կարող եք կարդալ Սրբեր. Հիսուս Քրիստոսի եկեղեցու պատմությունը վերջին օրերում, հատոր 1, Ճշմարտության դրոշը 1815–1846 84–86 բաժիններում։

Մորմոնի Գրքի հրատարակումից տասնմեկ օր անց՝ 1830 թվականի ապրիլի 6-ին, կազմավորվեց Քրիստոսի Եկեղեցին: Կազմավորումը տեղի է ունեցել Նյու Յորք նահանգի Ֆայեթ քաղաքում գտնվող Փիթեր և Մերի Ուիթմերների տանը: Օրենքի պահանջը բավարարելու համար ընտրվել էին վեց հոգի՝ նոր եկեղեցու առաջին անդամները դառնալու համար։ Ներկա էին նաև շուրջ 40 հոգի՝ այս կարևոր իրադարձության ականատեսը լինելու համար: Ավելի ուշ՝ 1838 թվականին, Տերը բացահայտեց Եկեղեցու անունը, ինչպես որ մենք գիտենք այն այսօր՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 20.1–4 հատվածները և փնտրեք Տիրոջ դերը՝ Իր Եկեղեցու կազմավորման մեջ։

  • Ի՞նչ գտաք:

    Ճշմարտություններից մեկը, որը ուսանողները կարող են բացահայտել, հետևյալն է. Հիսուս Քրիստոսը կազմավորեց Իր Եկեղեցին մեր օրերում՝ մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով:

    Կարող եք առաջարկել ուսանողներին խորհել հետևյալ հարցի պատասխանների շուրջ, այնուհետև պատասխանները քննարկել դասարանով կամ խմբերում:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Փրկիչը ցանկանում, որ Իր Եկեղեցին լինի երկրի վրա:

գրաֆիկական պատկերակՈրպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ Փրկչի՝ երկրի վրա Իր Եկեղեցին ունենալու նպատակները, բաժանեք ուղեկցող աշխատաթերթը: Ուսանողներին ժամանակ տվեք ուսումնասիրելու մենակ, դասընկերոջ հետ կամ փոքր խմբով:

Բացատրեք, որ ուսումնասիրելուց հետո նրանք հնարավորություն կունենան ամփոփելու իրենց սովորածն այն մասին, թե ինչու է մեզ անհրաժեշտ Փրկչի Եկեղեցին երկրի վրա: Խրախուսեք նրանց նշել այն բաները, որոնք ցանկանում են հիշել՝ իրենց բացատրությունը պատրաստելիս:

Ինչո՞ւ Փրկիչը Եկեղեցի ունի:

Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկՎարդապետություն և Ուխտեր 20․1–36

  1. Կարդացեք հետևյալ խոսքերը և ընդգծեք այն պատճառները, թե Փրկիչն ինչո՞ւ Եկեղեցի ունի:

    Նախագահ Դալլին Հ. Օուքս

    Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին ստեղծվել է, որպեսզի ուսուցանի Նրա վարդապետության ամբողջականությունը և ծառայի Իր քահանայության զորությամբ՝ կատարելով Աստծո արքայություն մտնելու համար անհրաժեշտ արարողությունները: Այն անդամները, որոնք հրաժարվում են Եկեղեցի հաճախելուց և ապավինում են միայն անհատական հոգևորությանը, հեռանում են ավետարանի այս կարևոր սկզբունքներից՝ քահանայության զորությունից և օրհնություններից, վերականգնված վարդապետության ամբողջականությունից և այդ վարդապետությունը կիրառելու շարժառիթներից ու հնարավորություններից: (Դալլին Հ. Օուքս «Եկեղեցու անհրաժեշտությունը», Լիահոնա, նոյեմբեր 2021, 25)

    Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

    Ուրացությունից ու Եկեղեցու մասնատումից հետո, որը Նա կազմավորել էր, երբ երկրի վրա էր, Տերը մեկ անգամ ևս վերահաստատեց Հիսուս Քրիստոսի Եկեղեցին մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Հնագույն նպատակը մնում է Հիսուս Քրիստոսի ավետարանի բարի լուրի քարոզումը և փրկության արարողությունների սպասավորումը, այլ կերպ ասած՝ մարդկանց Քրիստոսի մոտ բերելը: Եվ հիմա, այս վերականգնված Եկեղեցու օգնությամբ փրկագնման խոստումը դրված է հասանելիության սահմաններում, նույնիսկ այն մահացածների հոգիների համար, որոնք մահկանացու կյանքում շատ քիչ գիտեին կամ ոչինչ չգիտեին Փրկչի շնորհի մասին: (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ինչո՞ւ Եկեղեցին», Լիահոնա, նոյեմբեր 2015 թ․, 108)

    Ձեր սովորածից գրեք հակիրճ ամփոփում այն մասին, թե Փրկիչը ինչու Եկեղեցի ունի երկրի վրա:

  2. Մորմոնի Գիրքն առաջին անգամ լույս տեսավ Եկեղեցու կազմավորումից՝ 1830 թվականի ապրիլից կարճ ժամանակ առաջ։ Վարդապետություն և Ուխտեր 20.9–36 հատվածներում Տերը շեշտել է շատ ճշմարտություններ, որոնք ուսուցանվում են Մորմոնի Գրքում:

    Ուսումնասիրեք հատվածների հետևյալ խմբերը՝ փնտրելով կարևոր ճշմարտություններ, որոնք Փրկիչը ուսուցանել է Իր և Իր վարդապետության մասին: Կարող եք օգտագործել սուրբ գրությունների էջատակերի ծանոթագրությունները՝ կարևոր տեղեկություններ գտնելու համար:

    Վարդապետություն և Ուխտեր 20․8–15 (Մորմոնի Գիրքը և նրա դերը Վերականգնման գործում)

    Վարդապետություն և Ուխտեր 20․17–25 (Փրկության ծրագիրը)

    Ընտրեք երկու կամ ավելի ճշմարտություն, որ դուք ուսումնասիրել եք։ Գրեք, թե ձեր կարծիքով ինչու էր կարևոր, որ այս ճշմարտությունները շեշտվեին Եկեղեցու հիմնադրման ժամանակ:

դասընթացի պետկերակ Խրախուսեք սովորողներին կիսվել իրենց սովորած ճշմարտություններով. Դասի հետևյալ բաժինը ուսանողներին հնարավորություն է տալիս խորհել, այնուհետև կիսվել իրենց սովորածով: Այս մասին լրացուցիչ ուսուցման համար տես «Օգնեք ուսանողներին ստեղծել կամ սկսել ավետարանական զրույցներ» դասընթացը՝ Ուսուցչի զարգացման հմտություններ ուսուցողական նյութում։

Աշխատաթերթը լրացնելու համար ուսանողներին բավարար ժամանակ տրամարելուց հետո հիշեցրեք նրանց դասի սկզբում ներկայացված սցենարը: Այնուհետև նրանց տվեք հետևյալ ցուցումները․

Օգտագործելով ձեր այսօրվա սովորածը՝ կազմեք պատասխան, որը կօգնի մի մարդու, որը չի հասկանում Փրկչի Եկեղեցու անհրաժեշտությունը երկրի վրա: Անհրաժեշտության դեպքում ձեզ կարող են օգնել հետևյալ հարցերը․

  • Ի՞նչ է առաջարկում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, որը ոչ մի այլ կազմակերպություն չի կարող տալ մեզ:

  • Ինչպե՞ս է Փրկչի Եկեղեցին օգնում մեզ իմանալ Նրա մասին և գալ Նրա մոտ:

  • Ինչպե՞ս է Փրկչի Եկեղեցու անդամ լինելը օրհնել ձեր կյանքը:

Ոսանողներին բավարար ժամանակ տվեք իրենց պատասխանները պատրաստելու համար, այնուհետև նրանց հնարավորություն տվեք կիսվել դրանցով մեկ այլ ուսանողի հետ: Առաջարկեք մի քանի կամավորի դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով։

Եզրափակեք դասը՝ վկայելով այս դասին ուսումնասիրած ճշմարտությունների մասին։