Սեմինարիա
Դաս 58․ Վարդապետություն և Ուխտեր 45․1–8․ «Բարեխոսը Հոր առաջ»


«Դաս 58․ Վարդապետություն և Ուխտեր 45.1–8. «Բարեխոսը Հոր առաջ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 45․1–8», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 58․ Վարդապետություն և Ուխտեր 45

Վարդապետություն և Ուխտեր 45․1–8

«Բարեխոսը Հոր առաջ»

Քրիստոսի յուղաներկ կտավը

Համաշխարհային պանդեմիայի ժամանակ, դիմելով Եկեղեցու անդամներին, Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Մեր Հայրը գիտի, որ երբ մենք շրջապատված ենք անորոշությամբ և վախով, մեզ ամենից շատ կօգնի Իր Որդուն լսելը» («Լսիր Նրան», Լիահոնա, մայիս 2020, 89)։ Սրբերի վախն ու անորոշությունը փարատելու համար 1831 թվականի սկզբին Տերը հրավիրեց նրանց լսել Իր ձայնը և հավատալ Իր անվանը: Այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի առաքելությունն ու էությունը՝ հասկանալով Նրա որոշ անուններն ու տիտղոսները:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Անունների նշանակությունը

Կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի և առաջարկել նրանց կիսվել տեղեկություններով իրենց անունների և ազգանունների նշանակության և իմաստի մասին: Եթե ուսանողները վստահ չեն, թե ինչ են նշանակում իրենց անունները, ապա կարող են ասել, թե ինչն է իրենց դուր գալիս իրենց անվան մեջ: Երբ ուսանողները խմբերում կիսվեն իրենց անունների մասին տեղեկություններով, խնդրեք նրանցից մի քանիսին դասարանի հետ կիսվել որևէ տեղեկությունով, որ իմացան իրենց դասընկերոջ մասին։

Կարդացեք Յոթանասունից երեց Ջոնաթըն Ս․ Շմիտի հետևյալ խոսքերը․

Երեց Ջոնաթըն Ս․ Շմիտ

Մարդուն ճանաչելու պարզ եղանակներից մեկը՝ նրա անունն իմանալն է: …

Հիսուսը ճանաչում և դիմում էր մարդկանց անուններով: Հին Իսրայելին Տերն ասել է. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով. դու իմն ես» [Եսայիա 43.1, շեշտադրումն ավելացված է]։ …

Ինչպես Հիսուսը յուրաքանչյուրիս մեր անունով է ճանաչում, այնպես էլ Հիսուսին ավելի լավ ճանաչելու եղանակներից մեկը Նրա բազմաթիվ անուններն իմանալն է: … Հիսուսի անուններից շատերը տիտղոսներ են, որոնք օգնում են մեզ հասկանալ Նրա առաքելությունը, նպատակը, էությունն ու հատկանիշները: Իմանալով Հիսուսի բազմաթիվ անունները՝ մենք ավելի լավ կհասկանանք Նրա աստվածային առաքելությունը և Նրա անձնուրաց էությունը: Նրա բազմաթիվ անուններն իմանալը նաև ոգեշնչում է մեզ ավելի նմանվել Նրան: (Ջոնաթըն Ս․ Շմիտ, «Որ նրանք ճանաչեն Քեզ», Lիահոնա, նոյեմբեր 2022 թ․, 104–5)

Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչն էր իրենց համար նշանակալից երեց Շմիտի խոսքում։

Կարող եք գրատախտակին թվարկել ուսանողների պատասխանները ստորև նշված հարցին:

  • Որո՞նք են Հիսուս Քրիստոսի այն անունները կամ տիտղոսները, որոնց միջոցով դուք ավելի շատ եք իմանում Նրա էության, առաքելության և հատկանիշների մասին:

  • Նրա անունների և տիտղոսների մասին ավելին իմանալն ինչպե՞ս կարող է մեծացնել Նրան հետևելու ձեր ցանկությունը:

Նախորդ հարցը քննարկելու համար ուսանողներին բավարար ժամանակ տրամադրելուց հետո ցուցադրեք հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսի անուններն ու տիտղոսներն իմանալը կարող է օգնել մեզ ավելի լավ հասկանալ Նրա աստվածային առաքելությունը և անձնուրաց էությունը:

Առաջարկեք ուսանողներին գնահատել Հիսուս Քրիստոսի մասին ավելին իմանալու իրենց ցանկությունը: Կարող եք օգտագործել հետևյալ գաղափարը կամ մտածել ձերը։ Խրախուսեք ուսանողներին լուռ մտածել և պատասխանել իրենց ուսումնական օրագրերում:

Օգտագործեք հետևյալ սանդղակը, որպեսզի գնահատեք Փրկչի մասին ավելին հասկանալու ձեր ցանկությունն ու ջանքերը:

1 = հազվադեպ, 2 = երբեմն 3 = հաճախ

  • Ես ցանկանում եմ ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությունը:

  • Երբ ուսումնասիրում եմ սուրբ գրությունները, ես նպատակադրված փնտրում եմ Հիսուսի անուններն ու տիտղոսները:

  • Ինձ համար կարևոր է իմանալ Հիսուսի էությունը, որպեսզի կարողանամ ավելի լավ հետևել Նրան:

Երբ դուք ավելին իմանաք այն մասին, թե ով է Փրկիչը՝ ուսումնասիրելով Նրա անուններն ու տիտղոսները, աղոթքով խնդրեք Երկնային Հորն օգնել մեծացնել Իր Որդուն հետևելու ձեր ցանկությունը:

Մեր բարեխոսը և ընկերը

Ուսանողները կարող են ավելի լավ հասկանալ Հիսուսի առաքելությունն ու էությունը՝ ուսումնասիրելով Նրա բազմաթիվ անուններից մեկը: Նրա՝ Հոր առաջ որպես մեր բարեխոսի դերը քննարկելուց հետո ուսանողները հնարավորություն կունենան ինքնուրույն ուսումնասիրելու Հիսուսի տարբեր անունները և տիտղոսները:

Կարող եք ցույց տալ Հիսուսի պատկերը Գեթսեմանիում, երբ ուսանողները կատարում են ստորև բերված վարժությունը.

Քրիստոսը աղոթում է Գեթսեմանիում

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45․3–5 հատվածները՝ փնտրելով Հիսուս Քրիստոսի տիտղոսը և դերը:

դասընթացի պատկերակ Խորհեք Հիսուս Քրիստոսի տիտղոսների մասին․ Հետևյալ վարժությունը կարող է օգնել ուսանողներին ավելի լավ ճանաչել Փրկչին՝ հասկանալով Նրա տիտղոսը որպես մեր բարեխոս Հոր մոտ: Լրացուցիչ ուսուցում ստանալու համար, թե ինչպես օգնել ուսանողներին կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի տիտղոսների վրա, տես «Ուսուցանեք Հիսուս Քրիստոսի տիտղոսների, դերերի և հատկանիշների մասին» դասընթացը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ․ Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա ուսուցողական նյութում։ Դասընթացը կօգնի զարգացնել հետևյալ հմտությունը. «Ուսումնասիրության դրդող հարցերի ստեղծում, որոնք կօգնեն ուսանողներին բացահայտել Հիսուս Քրիստոսի դերերը, տիտղոսները, խորհրդանիշները, հատկանիշները և բնութագրերը»:

Կարող եք նմանատիպ հարցեր տալ, որպեսզի օգնեք ուսանողներին խորացնել իրենց ըմբռնումը Հիսուս Քրիստոսի՝ որպես Հոր մոտ մեր բարեխոսի դերի մասին: Կարող եք նշել, որ բարեխոս բառի սահմանումներից մեկը հետևյալն է․ նա, ով առաջարկում է աջակցություն և պաշտպանում է կարիքավորների շահերը:

  • Ինչպե՞ս եք դուք հասկանում բարեխոս բառը։

  • Համաձայն այս հատվածների՝ ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը կատարում Հոր մոտ մեր բարեխոսի Իր դերը:

  • Փրկչի էության մասին ի՞նչ կարող ենք իմանալ այս հատվածներից:

Ուսանողների հետ կարդացեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը։ Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե ինչպես են Նախագահ Նելսոնի այս ուսմունքները մեծացնում իրենց սերն ու երախտագիտությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Հիսուսը մեր բարեխոսն է Հոր մոտ (տես Ա Հովհաննես 2.1, Վ&Ու 29․5, 32․3, 45․3, 110․4Բարեխոս (advocate) բառն առաջացել է լատինական արմատներից և նշանակում է «ձայն որևէ մեկի համար» կամ «մարդ, որը պաշտպանում է մեկ այլ մարդու»։ Սուրբ գրություններում օգտագործվում են նաև այլ նմանատիպ եզրույթներ, օրինակ՝ պաշտպան կամ միջնորդ (տես նաև Ա Տիմոթեոս 2․5, 2 Նեփի 2․28, Վարդապետություն&Ուխտեր 76․69)։ …

… Նրան ըմբռնելը որպես Հոր մոտ մեր բարեխոս-պաշտպան-միջնորդ մեզ վստահություն է տալիս Նրա անզուգական հասկացողության, արդարության և ողորմության հանդեպ (տես Ալմա 7.12)։ (Ռասսել Մ․ Նելսոն «Jesus the Christ—Our Master and More» [Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր հավաք, փետրվարի 2, 1992], 4, speeches.byu.edu)

Սա կարող է դասի ընթացքում լավ պահ լինել՝ ուսանողներին ժամանակ տալու, որ խորհեն Փրկչի հանդեպ իրենց զգացմունքների մասին: Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը և առաջարկեք ուսանողներին գրել իրենց պատասխաններն ուսումնական օրագրում: Եթե կարիք լինի, խնդրեք մի քանի ուսանողի դասարանի հետ կիսվել իրենց զգացումներով:

  • Ի՞նչ եք զգում, երբ փորձում եք պատկերացնել Փրկչին՝ ձեզ համար բարեխոսելիս և ձեզ պաշտպանելիս։

  • Իմացությունը, որ Հիսուս Քրիստոսը բարեխոսում է ձեզ համար, ինչպե՞ս կարող է ամրացնել ուխտի ճանապարհի վրա մնալու ձեր վճռականությունը:

Իմացեք Հիսուս Քրիստոսի մասին

Հետևյալ հատվածներն ուսումնասիրելիս, եթե ուսանողներն օգնության կարիք ունենան՝ հատված 1-ում Հիսուս Քրիստոսի տիտղոսը բացահայտելու համար, գուցե հարկ լինի բացատրել, որ Նա նշել է Իր աստվածային դերը՝ որպես բոլոր բաների Արարիչ:

Հիսուս Քրիստոսը շատ այլ անուններ ու տիտղոսներ ունի: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 45․1, 7, 59 հատվածները՝ փնտրելով ավելի շատ անուններ և տիտղոսներ։

Որոշեք, արդյոք ուսանողների համար օգտակար կլինի աշխատել ուրիշների հետ թե ինքնուրույն՝ հետևյալ վարժությունը կատարելու համար:

Խրախուսեք ուսանողներին մտածել իրենց սովորածը կազմակերպելու ստեղծագործ ձևի մասին: Օրինակ՝ ուսանողները կարող են գծապատկեր ստեղծել իրենց ուսումնական օրագրերում՝ էջի կենտրոնում գրելով Քրիստոսի անունը կամ տիտղոսը: Երբ նրանք բացահայտեն այլ սուրբ գրություններ և արտահայտություններ, որոնք օգնում են իրենց ավելի լավ հասկանալ իրենց ընտրած տիտղոսը, ապա կարող են էջի վրա գրել դրանք տարբեր ուղղություններով և չափերով: Այնուհետև նրանք կարող են գծեր գծել՝ սուրբ գրություններն ու արտահայտությունները անվան կամ տիտղոսի հետ կապելու համար:

Ձեր ուսումնասիրությունից ընտրեք մի անուն կամ տիտղոս, որի մասին ցանկանում եք ավելին իմանալ: Օգտագործեք ձեզ հասանելի ուսումնական ռեսուրսները, օրինակ՝ Gospel Library հավելվածը և սուրբ գրությունների օժանդակ նյութերը՝ իմանալու, թե ինչ է ուսուցանում Հիսուս Քրիստոսի անունը կամ տիտղոսը Նրա մասին: Կարող եք նաև ուսումնասիրել վերջին օրերի մարգարեների խոսքերը՝ ավելին իմանալու համար: Երբ ուսումնասիրությունն ավարտեք, պատասխանեք հետևյալ հարցերին․

  • Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք այսօր, որը մեծացրեց Փրկչի նկատմամբ ձեր սերը և Նրան հետևելու ցանկությունը:

  • Հիսուս Քրիստոսի անունների ուսումնասիրությունն ու դրանց մասին ավելին իմանալը ինչպե՞ս կարող է օրհնել ձեր կյանքը:

Կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել իրենց ուսումնասիրության մանրամասներով և կարևոր գաղափարներով։ Հնարավոր է՝ հետագա դասերի ընթացքում հնարավորություն լինի շարունակելու քննարկումն այն մասին, ինչ ուսանողներն այսօր սովորեցին Հիսուս Քրիստոսի անունների և տիտղոսների մասին: